Երևան
12 °C
Եվրոպայում ծնված ու կյանքի մեծ մասն այնտեղ ապրած Մայքլ Կամիոնկոն կենսաթոշակի անցնելուց հետո որոշել է մշտական բնակություն հաստատել Հայաստանում: Երկիրն ու մարդիկ նրան չափազանց դուր են գալիս, եւ այդ ամենի հետ մեկտեղ կան բոլոր նպաստավոր պայմանները՝ արտասահմանից ստացվող կենսաթոշակով բարեկեցիկ կյանք վարելու համար: Միակ խնդիրը, որը սպառնում է մի օր հոգնեցնել Մայքլ Կամիոնկոյին, զբոսաշրջիկի կարգավիճակով ապրելն է, որովհետեւ յուրաքանչուր վեց ամիսը մեկ ստիպված է լինելու դուրս գալ երկրից եւ վերադառնալ որպես զբոսաշրջիկ: Հայաստանում կեցության իրավունք նրան կարող է տրամադրվել միայն այն դեպքում, երբ այստեղ աշխատանքային պայմանագիր ունենա կամ ամուսնանա:
Երեւանում ապրող Մայքլ Կամիոնկոյի հետ մեր զրույցը՝ ստորեւ:
- Խնդրում եմ նախ մի փոքր պատմեք ձեր մասին:
- Ծնվել ու մեծացել եմ Անգլիայում: Այնտեղ համալսարանն ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել եմ, այնուհետեւ տեղափոխվել Ֆրանսիա՝ Փարիզ: Դա 70-ականների կեսերն էր: Փարիզում մոտավորապես 12 տարի անգլերեն եմ ուսուցանել: Հետո որոշել եմ տեղափոխվել Կալիֆորնիա: 14 տարի ապրել եմ այնտեղ, բայց չեմ դասավանդել, զբաղվել եմ տարբեր աշխատանքներով. լուսանկարչություն եմ արել, տաքսի եմ վարել: Հետո բացահայտեցի հին գրքերի աշխարհը եւ սկսեցի հին գրքեր առնել ու վաճառել: Հիմնականում վաճառում էի ֆրանսիական գրքեր: 2001 թվականին որոշեցի վերադառնալ Ֆրանսիա, որովհետեւ Ֆրանսիան աշխարհի կենտրոնն է գրքի բիզնեսում: Դա լավագույն վայրն է հին գրքեր առնել ու վաճառելու համար, իսկ ես էլ արդեն խոսում էի ֆրանսերեն: 2001-ից մինչեւ այս տարի ապրել եմ Փարիզում: Բայց որոշեցի կենսաթոշակի անցնելուց հետո բնակություն հաստատել Հայաստանում: Արդեն բացահայտել էի Հայաստանը որպես հետաքրքիր ու բացառիկ երկիր: Վեց անգամ կարճատեւ այցով եղել էի այստեղ եւ հասկացա, որ սա ինձ համար լավագույն տեղն է կենսաթոշակի անցնելուց հետո իմ սահմանափակ կենսաթոշակով ապրելու համար: Ու ես հիմա այստեղ եմ, կռիվ են տալիս լեզվի հետ: Բայց հիմա ավելի շատ ազատ ժամանակ ունեմ, քան երբեւէ ունեցել եմ: Ու ես երջանիկ եմ:
- Կարծես թե, պատասխանեցիք նաեւ իմ հաջորդ հարցին, թե ինչպես եղավ, որ հանգեցիք Հայաստան տեղափոխվելու որոշմանը:
- Չէ, չեմ պատասխանել այդ հարցին: Ես ասացի, որ բացահայտել եմ Հայաստանը, վեց անգամ կարճաժամկետ այցելել եմ ու հասկացել, որ շատ լավ ու բացառիկ բաներ կան այստեղ, բայց չեմ ասել, թե ինչեր: Մարդիկ շատ բարեհամբույր են, չափազանց ապահով է, կլիման լավն է, օդը քիչ է աղտոտված՝ մեծ քաղաքի համար: Ես ինձ լիովին ազատ եմ զգում: Հայաստան ժամանեցի հեղափոխության ժամանակ՝ ապրիլին: Դա ամենալավ ժամանակն էր, որ կարելի էր այստեղ գտնվել: Դա բացառիկ հեղափոխություն էր: Դա նորմալ չէր: Դա ուղղակի հրաշալի էր: Երբեք նման բան չեմ տեսել ոչ մի երկրում: Շատ խաղաղ հեղափոխություն էր ու ես ամեն օր փողոցներում էի: Եվ ինձ շատ հպարտ էի զգում, որ այստեղ եմ, այնպիսի զգացողություն ունեի, որ ես էլ երկրի մի մասն եմ: Հիմա մի տեսակ այս երկրի հայրենասերն եմ, որն իմը չէ: Հայաստանում հետաքրքիր է տեսնել, թե ինչքան են մարդիկ ազգայնական ու միեւնույն ժամանակ այդքան բաց եւ հանդուրժողական, ինչը հատուկ չէ Արեւմտյան Եվրոպայի շատ երկրների, որտեղ մարդիկ ազգայնականությունը նույնացնում են ռասիզմի եւ քսենոֆոբիայի հետ: Այստեղ այդպես չէ, ու դա շատ հետաքրքիր բացահայտում է: Մարդիկ իմ վիճակը չեն հասկանում, որովհետեւ չունեմ հայկական ծագում ու ընտանիք եւ ես հայերի մասին երբեք ոչինչ չեմ իմացել, մինչեւ որ մի քանի տարի առաջ պատահականության բերումով առաջին անգամ եկա Հայաստան:
Մարդիկ ընտանիքի շատ ուժեղ զգացողություն ունեն, ինչը մենք արեւմուտքում կորցրել ենք: Ու շատ հաճելի է տեսնել դա, տեսնել, թե ինչ ձեւով են երեխաները դաստիարակվում: Հայերն ունեն շատ հատկանիշներ, որոնք եվրոպացիների մոտ կային հիսուն տարի առաջ, բայց կորցրեցինք: Ու հաճելի է տեսնել, որ հայերը չեն կորցրել որոշակի արժեքներ՝ չնայած աղքատության փաստին: Եվրոպայում մարդիկ աղքատությունն ասոցացնում են հանցագործության հետ ու ամեն վատ բան բացատրում են մարդկանց աղքատ լինելով: Բայց դու գալիս ես Հայաստան ու տեսնում, որ դա ճիշտ չէ: Շատ մարդիկ աղքատ են, բայց ամեն դեպքում ապահով է, չեն մտածում քեզ վրա հարձակվելու, քեզնից գողանալու, քո կյանքը վտանգի ենթարկելու մասին, ու դա հետաքրքիր է: Եվ Հայաստանում ապահով է հատկապես կանանց համար, ինչպիսին դադարում են լինել Արեւմտյան Եվրոպայի շատ երկրներ: Այսպես, ուտելիքը լավն է, կյանքը առողջ է, ժողովուրդը բարեհամբույր է, երկիրն ազատ է, անվտանգ ու ապահով, հարկերը՝ ցածր: Եվ քանի որ իմ թոշակը սահմանափակ է, ես այստեղ կարողանում եմ հեշտությամբ ապրել: Սրանից ավելի ինձ էլ ի՞նչ է պետք:

- Դուք երկար ժամանակ դասավանդել եք, ուսուցանելու մեծ փորձ ունեք: Հայաստանի կրթական համակարգը կարծես որոնումների մեջ է՝ ինչ մեթոդներով ապահովել առավել արդյունավետ ու որակյալ կրթություն: Այս առումով սկզբունքային ի՞նչ հիմնական մոտեցումներ են գործում այն երկրում, որտեղ դուք եք դասավանդել: Ինչպե՞ս են այնտեղ փորձում աշակերտի մեջ հետաքրքրություն առաջացնել ուսման նկատմամբ:
- Արդյունավետ ուսուցման հիմնական բանալին իր գործը սիրող եռանդուն ու խարիզմատիկ ուսուցիչներ ունենալն է, ինչպես նաեւ մոտիվացված աշակերտներ, որոնք ընդունում են գիտելիքի անհրաժեշտության գաղափարը: Եվրոպայում մենք կորցնում ենք դա ժամանակակից մշակույթի, հիմնականում՝ ինտերնետի մշակույթի պատճառով: Կորցնում ենք սովորելու արժեքը եւ գիտելիքի կարեւորությունը: 50 տարի առաջ հնարավոր չէր լինի պատկերացնել, որ երեխաներին պետք է բացատրել, թե ինչքան կարեւոր է գիտելիքը, որ պետք է գիտելիք ունենալ՝ կարծիք ունենալու համար: Չես կարող ունենալ կարծիք եւ չես կարող պաշտպանել քո արժեքները, առանց իմանալու՝ ինչ իրավիճակ է աշխարհում, առանց իմանալու աշխարհի պատմությունը: Երբ դու օրը տասը ժամ նայում ես հեռախոսիդ ու սելֆիներ անում, դու չես կարող սովորել ոչ մի բան, ու նաեւ քեզ վնասում ես ֆիզիկապես: Քո ուղեղը կդառնա բույս: Այդ խնդիրն ունիվերսալ է ու ամենուր է դա տեղի ունենում: Պետք է երեխաների մեջ ճիշտ արժեքներ դնել: Չգիտեմ այստեղ ինչպես է, բայց սովորաբար տարբեր կազմակերպություններ գնում են դպրոցներ, փորձում են երեխաներին հետ պահել ծխելուց ու ցույց են տալիս ծխելու բոլոր վատ կողմերը, ցույց են տալիս ծխողների ու չծխողների թոքերի նկարները, եւ երեխաները վախենում են: Սա լավ ձեւ է ծխելը կանխարգելելու: Կամ՝ թմրանյութերի դեպքում: Ցույց ես տալիս սարսափելի հետեւանքը, ու իրենց մոտ շոկ է առաջանում: Նույնն էլ գիտելիքի դեպքում է: Երեխաներին ցույց ես տալիս մարդկանց, ովքեր գիտելիք չունեն, որոնք կորած են ու չեն հասկանում ընդհանրապես աշխարհը, գնում են վտանգավոր գաղափարների հետեւից, որովհետեւ գլխում ոչինչ չկա: Պետք է գլխում գիտելիք դնել, ու այդ մարդը իմաստուն է, հավասարակշռված, նա կարող է լավ բաներ անել եւ լավ ծնող լինել, հասարակության արժեքավոր մաս դառնալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT