Պաշտպանեք պետությունն այս չարիքից, որը կոչվում է հեղափոխություն. Դավիթ Շահնազարյանը դիմում է ուժայիններին

«Երեկ երեկոյան՝ ժամը 21:45-ի սահմաններում, զանգ ստացա, զանգողը ներկայացավ ԱԱԾ-ի սպա եւ հարցրեց ե՞րբ տանը կլինեմ, որովհետեւ շտապ բան ունի հանձնելու: Ասացի, որ արդեն ուշ է, առավոտյան մոտենան: Առավոտյան սրճարանում ինձ մոտեցան 2 երիտասարդ, վկայականը ցույց տվեցին, եւ այդ թուղթը ցույց տվեցին: Դա ծանուցում չէր: Ես իսկապես պատրաստվում էի այսօր՝ ժամը 13:00-ին, գնալ այնտեղ: Իմ համար զարմանալի է, որ ԱԱԾ-ն ինքը հրապարակեց այս ամենը»,- այս մասին քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը, ապա շարունակեց.

«Ես ասելու էի հետեւյալը, որ այս ամենը ես համարում եմ քաղաքական հետապնդում, որի հրահանգը հրապարակայնորեն նրանց տվել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատարը եւ դրանից հետո ուղղակի դուրս գալ այնտեղից:

Ինչո՞ւ որոշեցի գնալ, անկեղծ ասած՝ եթե այլ իրավապահ կառույց լիներ, ես ուղղակի կպատռեի այդ թուղթը, նման դեպք եղել է` ՀՔԾ-ից էին ուղարկել վերջերս, դա առանձին պատմություն է:

ԱԱԾ-ի տված փաստաթղթում գրված է, որ նոյեմբերի 27-ի մամլո ասուլիսում ես որոշ հայտարարություններ եմ արել, մասնավորապես, որ ներկայիս կառավարությունը՝ իր պարագլուխ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ իրականացնում է քաղաքականություն, որը ձեւակերպել եմ ես` իշխանություն Արցախի փոխարեն: Եթե ես 27-ին եմ դա հայտարարել, ինչո՞ւ եք հիմա կանչում, որովհետեւ երեկ վարչապետը դա հայտարարեց:

Ես երեկ իմ ասուլիսում հայտարարել էի, որ եթե իմ այս բոլոր ասածներում որեւէ բառ չի համապատասխանում իրականությանը, թող վարչապետը այսօր երեկոյան Հ1-ում գա, այդ սխալները ասի ինձ: Ըստ էության, վարչապետն ասել է՝ գնա Արցախի հարցը քննարկի ԱԱԾ-ում:

Փաստաթղթում իրենք իրավական գնահատական են տվել, ես իրավական գնահատական չեմ տվել, առայժմ միայն քաղաքական: Ինչո՞ւ վարչապետը երեկ վախեցավ գա, հո չէ՞ր գալիս ցուցմունք տար: Դեռ շուտ է, գալու է այդ օրը, որ նա ցուցմունք է տալու, սա սպառնալիք չէ, այլ խոստում: Եւ այդ օրը իրավապահ մարմինները կտան իրավական գնահատական:

Ինչո՞ւ էի պատրաստվում գնալ ԱԱԾ. ես ղեկավարել եմ այդ կառույցը, 23 տարի է անցել եւ եթե ուշադրություն ենք դարձրել՝ 23 տարվա ընթացքում որեւէ բացասական գնահատական այդ կառույցին չեմ տվել: Այսօր Հայաստանում իրավապահ կառույցներ գոյություն չունեն, դրանք պատժիչ կառույցներ են, պետության հետ կապ չունեն եւ պաշտպանում են միայն ու միայն Փաշինյանի շահերը: Սա քաղաքական հետապնդում է եւ ոչ միայն իմ դեմ: Սա փորձ է վախեցնել այն մարդկանց, որոնք պատրաստվում են քվեարկել Հանրապետական կուսակցության օգտին:

Այն վիճակում, ինչ վիճակում հիմա գտնվում է վարչապետը եւ նրա կողքին կանգնածները` ինքներդ կարող եք գնահատել, զրահաբաճկոններ գոյություն չունեն, մնացել է միայն մերկ մարմինը եւ այն, ինչ պատրաստվում են անել նրանք իրականացնել Արցախի հարցում` դա թույլ չենք տալու: Ես կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին՝ քվեարկել ՀՀԿ-ի օգտին, որովհետեւ ամեն ձայնը, որ քաղաքացուց պիտի գնա նրան, դա կլինի կրակոց Արցախի հարցին:

Ես կոչով դիմում եմ ոստիկաններին, անվտանգության աշխատակիցներին, ողջ այդ համակարգի աշխատողներին, մի արեք այնպես, որ դուք էլ նրանց պես պատասխանատվություն կրեք: Պիտի պաշտպանեք պետությունը այս չարիքից, որը կոչվում է հեղափոխություն: Սրանից հետո նման թղթեր ինձ չուղարկեք, որովհետեւ այլեւս չկա ԱԱԾ-ի նկատմամբ իմ նախկին վերաբերմունքը: Կուղարկեք ծանուցագիր, կարող եք ձերբակալել կամ կալանքի օրդեր ուղարկել: Իմ եւ հարյուրների եւ հազարների 30 տարի առաջ չկարողացավ կանգնեցնել շատ հզոր ԽՍՀՄ-ն իր հզոր ԿԳԲ-ով, իր բանակով, խելքներդ գլուխներդ հավաքեք, այս վարչախումբը չի լինելու երկար»:

Լրագրողները խնդրեցին մանրամասնել՝ Սասուն Միքայելյանն արձագանքել էր իր հայտարարությանը եւ նաեւ ասել, որ դուք իրեն ասել եք՝ եթե մարտի 1-ին ինքը գա՝ իրեն կկրակեն, բայց նա ասել է, որ ժողովրդի կողքին է:

«Սասունը ստախոս է, ճիշտ այնպիսի ստախոս, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է: Այդ հարցի պատասխանը ինքը չէր կարող տալ, որովհետեւ եթե ճիշտ պատասխաներ, պիտի ասեր, որ ես եմ ճողոպրել Օմարից այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը երեկ ճողոպրեց ինձնից:

Հիմա դիմում եմ Հրազդան քաղաքի եւ շրջակա գյուղերի բնակիչներին, Նիկոլ Փաշինյանը Սասուն Միքայելյանին նշանակել է ձեզ վրա «Հաուլայտեր», դուք դա շատ լավ գիտեք, դրա դեմը առնելու համար պիտի այսօրվա իշխող ուժը այդտեղ 0 ձայն ստանա: Ես կոչ եմ անում միահամուռ քվեարկել 1-ին համարին՝ ՀՀԿ-ին, քանի դեռ այդտեղ ճորտատիրական կարգեր չի ստեղծել Սասունը:

Հարցին, թե այլ փաստարկ չի՞ մնացել ՀՀԿ-ին քվեարկելու, որ Արցախի խնդիրն են առաջ քաշում Շահնազարյանը պատասխանեց. «Արգումենտները տասնյակ են, եթե ոչ հարյուրավոր: Բայց սա է այն պատճառը, որ ես մտել եմ քաղաքականության մեջ եւ ես գտնվում եմ այն ցուցակում, որը միակն է, որ այս հարցը ոչ միայն հասկանում է, այլ նաեւ պայքարում է: Խրամատի այն կողմում 1+ 9 ուժերն են, որոնք Նիկոլի Փաշինյանի կամակատարներն են: Շատ շատերը կան, որոնք պաշտպանել են այսպես ասած հեղափոխությունը եւ շատ շատերը հիմա հասկանում են, թե ինչ սխալ են գործել, հիմա այդ պահն է ինքներդ ձեզ սրբագրելու:

Հարցին, թե իշխանությանը պետական դավաճանության մեջ է մեղադրում, սակայն փաստեր չի ներկայացնում, չի՞ կարծում արդյոք, որ դրանք մերկապարանոց հայտարարություններ են, Շահնազարյանը պատասխանեց. «Ես երեկվա իմ ասուլիսում ներկայացրել եմ: Այնտեղ ներկայացված չեն բոլոր փաստերը, որոնք ես նույնպես կներկայացնեմ, բայց դա արդեն հանրությանը: ԱԱԾ-ն այն տեղը չէ, որտեղ ես պիտի ներկայացնեմ»:

Հարցին, թե չի՞ կարող այժմ կոնկրետ մի փաստ նշել Շահնազարյանը պատասխանեց. «Այն՝ ինչ երեկ ասել եմ այնտեղ բացառապես փաստեր են: Խնդրում եմ դա ուսումնասիրել եւ տեսնել, որ այնտեղ բացառապես փաստեր են: Այնտեղ կան շատ ծանրակշիռ փաստեր»:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ գրառում է կատարել՝ նշելով, «Եթե սպառնում են, ապա միայն ինքներս մեզ, իսկ եթե մարդիկ ստախոս են, թող մարդիկ դա իմանան», Շահնազարյանը պատասխանեց. «Գիտեք իր վիճակն էլ պետք է հասկանալ, ինքն արդեն բացահայտ տեսել է, որ ես եմ իրենով զբաղվում եւ ինքը գիտի դրա հետեւանքներն ինչ են լինելու: Ինքը շատ լավ գիտակցում է դրա հետեւանքները եւ դա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի ինքը չի հեռացել այս իշխանությունից եւ ցուցմունք չի տվել, ինչպես քիչ առաջ ասացի»:

Հարցին, թե Սասուն Միքայելյանի հետ առանձնազրույց ունեցե՞լ է շտաբում մարտի 1-ի հետ կապված Շահնազարյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ չեմ հիշում, բայց նա փորձում է փոխել այդ թեման: Երեկվա նշածս անձը Սասուն Միքայելյանն է»:

Շահնազարյանը նաեւ նշում է, որ Սասուն Միքայելյանը երեկ իրեն զանգել եւ արդարանում էր, ասելով, որ ինքը չի եղել, այլ մարդ է եղել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2626 դիտում

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով