Երևան
12 °C
Ո՞վ կարող է ասել՝ Հայաստանում այսօր քանի՞ ընտրող կա: Եկեք մոնիթորինգ անենք ու տեսնենք վերջին տարիների ընտրություններից հետո ինչ է խոսվել ու շեշտվել այն օրերի ընդդիմության, միջազգային կառույցների կողմից: Այն, որ այդ թիվը բացակա ընտրողներն են, մահացած ընտրողներն են, մարդիկ են, որ երկրում չեն:
Այս մասին քիչ առաջ՝ «Իմ քայլը» դաշինքի շտաբում, լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու՞ է գրանցվել ընտրությունների մասնակցության ցածր ցուցանիշ:
«Ի վերջո, չմոռանանք, որ մարդիկ իրենց կամքով գնացել են ընտրության, նրանց չեն տարել: Եւ հետո, մարդիկ ինտրիգ չեն տեսնում այս ընտրություններում, որովհետեւ տան անդամը, հարեւանը, բարեկամը, վերեւի հարեւանը, աշխատանքի գործընկերները, կուրսեցին, ընկեր ընկերուհիները քվեարկում են Իմ Քայլը դաշինքի օգտին, ասում է՝ դե էսօր ցուրտ է, ես էլ կմնամ տանը»:
ՀՀԿ-ի շանսերի մասին խոսելիս, Ն. Փաշինյանն ասաց, որ անկախ ամեն ինչից, ՀՀԿ-ն այս ընտրություններում կունենա այնքան ձայն, որքան կհավաքեր վերջին 18 տարում, եթե իսկապես արդար ընտրություններ անցկացվեին.
«Չմոռանանք, որ գյուղապետերի ու համայնքների ղեկավարների, պետական կառավարման համակարգի մեծ մասը ՀՀԿ-ականներ են, մենք այդ մարդկանց տեռորի չենք ենթարկել, վենդետա չենք իրականացրել, չենք ահաբեկել եւ պատկերը ձեզ պարզ է»,-ասաց նա:
Ն. Փաշինյանը վստահ է՝ իրենց ամենամեծ ռեսուրսն ընտրություններում, ազատ քաղաքացիներն են եւ ազատ մամուլը:
«Ընտրական օրենսգրքի փոփոխությունը մեր օրակարգում կա, բայց ամենակարեւորը՝ մենք նոր ընտրական ցուցակներ պետք է ունենանք, որ իմանանք ընտրություններին քանի ընտրող ունենք, մենք գիտենք, որ այսօր չկա այդքան ընտրող, որքան գրված թիվն է: Մարդկանց մեծ մասը դրսում է, գրանցված լինելն ու երկրում ապրելը նույն բանը չի:
Չե՞ք հիշում, մարդկանց բնակության գրանցման վայրերն էին փոխում անգամ նախկինում՝ արմավիրցուն տանում էին Տավուշ, տավուշեցուն տանում էին Կոտայք եւ այլն, անգամ պատգարակներով էին մարդկանց բերում ընտրություն կատարելու, կան 70-ն անց ընտրողներ, ովքեր տեղափոխման խնդիր ունեն, հաշմանդամների համար ընտրատեղամասերը հարմարեցված չեն»:
Ռուս լրագրողի հարցին, թե այս ընտրություններով կարելի՞ է հեղափոխությունն ավարտված համարել, Ն. Փաշինյանը պատասխանեց.
«Այդքան էլ այդպես չէ, հեղափոխության առաջին փուլն է ավարտվել, բայց մենք դեռ բավական անելիքներ ունենք, հիմա ամեն օր եւ՛ տնտեսության, եւ՛ դեմոկրատիայի եւ արտաքին քաղաքականության առումով Հայաստանն օր օրի ավելի ուժեղ է դառնում: Մեր թիմը դեռ ունի հնարավորություն՝ երկիրն ավելի լավը դարձնելու, մենք ունենք նման մանդատ, մեզ ժողովուրդն այդ մանդատը տվել է, բայց երբ այլեւս ի զորու չլինենք երկիրն առաջ տանել, ՀՀ քաղաքացին այդ մանդատը մեզնից կվերցնի ու կտա մեկ ուրիշին:
Լրագրողները նկատեցին, որ ֆինանսական ծախսերը դաշինքի քարոզչության վրա բավական մեծ են եղել, հնչեց հարց, թե հնարավոր չէ՞ր, արդյոք, միայն վարչապետի հեղինակությամբ այսպիսի արդյունք գրանցել, ավելի քիչ ծախսերով, որովհետեւ դաշինքը ծախսերի մասով առաջատարն է բոլոր ուժերի մեջ:
Ն. Փաշինյանը պատասխանեց.
«Կարելի էր ավելի քիչ ծախսել, կամ ավելի շատ ծախսել, միայն ծախսերով չենք առաջատարը, արդյունքներով էլ ենք առաջատար»:
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների այն հայտարարությանը, թե ի պաշտպանության վերջինիս հանրահավաքներ են կազմակերպվելու առաջիկայում, Ն. Փաշինյանը նշեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, յուրաքանչյուր մարդ կարող է հավաքներ կազմակերպել, պետք է նայել հավաքների ազատության մասին օրենքը: «Իսկ վենդետա կազմակերպելու մասին ոչինչ չեմ ուզում ասել, ամեն ինչ պարզ է, ինչու՞ չի խոսվում այն մասին, որ Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը առաջին տվյալներ կեղծողն է, ինչու՞ է մամուլը լռում, ուրեմն 10 մարդու սպանելը վենդետա չէ, իսկ այդ սպանությունների համար պատժելը վենդետա՞ է»:
Այսօրվա արդյունքների ու քվեարկության մասին խոսելիս էլ Ն. Փաշինյանը նշեց, որ դեռեւս վաղ է անուններ հնչեցնել, դեռ պատկերն այդքան էլ պարզ չէ, բայց ինչ էլ որոշվի, կլինի բաց ու հրապարակային:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՓաշինյանը աղ ու պղպեղ լցրեց սեռական կյանքով ապրող ու բիզնես անող սրբապիղծների վերքին. Մկրտչյան. տեսանյութ
Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհուրդը նիստ է գումարել
2018-ից մինչ օրս շուրջ 1,7 մլրդ դրամ է հատկացվել պետբյուջեից՝ եկեղեցիների վերականգնման, նորոգման համար
Roadpolice.am կայքում առաջիկա 2 օրերի ընթացքում հնարավոր չի լինի գրանցումներ կատարել
Գավառի բժշկական կենտրոնին համակարգչային շերտագրման նոր և ժամանակակից սարք է տրամադրվել
Սպորտային մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր
Ղազախստանն առաջիկայում չի նախատեսում միանալ ԲՐԻԿՍ-ին, կմնա դիտորդի կարգավիճակում. Տոկաև
Փաստորեն մեր որոշ եկեղեցիներ ոչ թե չուլանի, այլ գոմի են վերածված. Պապոյան. լուսանկար
«Новая Волна 2025»-ում Հայաստանը կներկայացնի Սուրեն Պողոսյանը
Երբ հոգևորականները զբաղված են քաղաքականությամբ, սրբավայրերն այս վիճակում են. Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գարեգին Բ-ն ծառայում է ՌԴ-ին. եթե Եկեղեցին վարկանիշ ունենար, ՀՀ-ում աղանդները չէին վխտա. Ստեփանյան. տեսանյութ
Վարչապետը ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզին ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգի կարևորությունը
Վարչապետը ծանոթացել է Շիրակի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ, տեսանյութեր
Մեր օլիմպիական հույսը ուժեղագույնն է Եվրոպայում. 18-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել
Սեր, ջերմություն ու դրական ակնթարթներ Շիրակից. վարչապետի մամուլի քարտուղարը լուսանկարներ է հրապարակել
Կոնվերս Բանկ. Tabadul-ին միացած բորսայական առևտրով զբաղվող առաջին կազմակերպությունը ՀՀ-ում
Եկեղեցական արժեքներ ոտնահարող «հոգևորականները» կոծկելով անբարոյականությունը՝ փորձում են սուրբ երևալ. Խաչատրյան
Մահվան ելքով վրաերթ Սյունիքում. 9-ամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել
Ինձ հայտնի են այսօրվա բարձրաստիճան հոգևորականներից շատերի աշխարհիկ կյանքի մանրամասներ. Բաբաջանյան
Բարով եք եկել մեր համայնք. վարչապետն այցելել է Արեգնադեմի նորակառույց դպրոց
Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում. վարչապետ
IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը
Չէի՞ք նկատում ամուսնուս քաղաքական հակառակորդների կողմից իմ նկատմամբ իրականացվող նվաստացուցիչ արշավը. Հակոբյան
Թիթեղից վնասվածք ստացած կնոջ նորածինը դուրս է գրվել. նա փրկել էր մոր կյանքը. տեսանյութ
Խեղաթյուրել են հարկային հաշիվները. պետությանը պատճառված վնասից 106 մլն 867 հզր դրամը վերականգնվել է
AMX-ը հյուրընկալեց տարածաշրջանային կապիտալի շուկաների ամենամեծ միջոցառումներից մեկը․ ConFEAS 2025-ը Երևանում է
Դավթաշենի կամրջի տակ՝ հարակից տարածքում, երիտասարդ աղջկա դի է հայտնաբերվել
Առաջինը Հայաստանում. միջազգային դրամական փոխանցումներ Եվրոպա, ԱՄՆ և ԱՄԷ աննախադեպ պայմաններով
Մայիսի 31-ին՝ որոշակի ժամերի, Սևան-Մարտունի-Վարդենիս ճանապարհը փակ է լինելու. ինչ այլընտրանք է առաջարկվում
Ձևավորվում է «Արդյունավետ հաղորդակցման հմտությունների հանրայնացման և բարեկրթության» հանձնաժողով. «Իմ քայլը»
Սրբազանի քեռու տունը կռիվ է ընկել. Գևորգ Պապոյան
Թուրքիան կաջակցի Ղրիմի թաթարներին և ավելի կամրապնդի կապերը Ուկրաինայի հետ. Ֆիդան-Սիբիհա հանդիպում է կայացել
Գորիսում տեղի կունենա Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը. ԱԳՆ
Սրտի կանգով բուժօգնության տեղափոխված 2 տարեկան երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է
ՊԵԿ-ի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինն արդեն հասանելի է
Հարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը 179 միլիոն դրամի վնաս է պատճառվել. նախաձեռնվել են քրեական վարույթներ
Լեհաստան-Հայաստան գործարար համաժողովում քննարկվել են համագործակցության հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախուրյան, ծանոթացել սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքներին. տեսանյութ
Իմպիչմենտի գործընթացում ճիշտ կլինի, որ առաջադրվի վեհափառի կամ այլ հոգևորականի թեկնածությունը․ Ղազարյան
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 30-ին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT