Նոր նշանակումն ավելի կբարելավի առաջնագծի ամրակայունությունը, իսկ Կարապետյանն Արցախի ծեծ ու ջարդի քավորն է. Վ. Բադասյան

Այսօր Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից պաշտոնապես ազատվեց գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը: Այդ պաշտոնում նրան փոխարինեց ՊԲ շտաբի պետ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը: Թեեւ հրամանագիրն այսօր հրապարակվեց, սակայն կադրային այդ փոփոխությունն արդեն 2 օր է՝ ակտիվ քննարկվում էր թե՛ սոցցանցերում եւ թե՛ ԶԼՄ-ներում:

«Սա Նիկոլ Փաշինյանի կողմից հստակ ժեստ է, որ բանակը չպետք է մասնակցի գործընթացներում»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Արցախի ռազմական-քաղաքական գործիչ Վահան Բադասյանը:

- Պարոն Բադասյան, արդյո՞ք Լեւոն Մնացականյանի ազատումը ՊԲ հրամանատարի պաշտոնից քաղաքական պատճառներ ունի:

- Միանշանակ չի կարելի ասել՝ չէ, եւ միանշանակ չի կարելի ասել, որ ունի: Բայց ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ ասաց, որ պետք է անդրադառնա Արցախին: Կոնկրետ չի ասել, թե ում է անդրադառնալու կամ հատկապես որ բնագավառին, բայց ինքն ասաց, որ կոնկրետ պիտի անդրադառնա Արցախին: Եւ անդրադարձը սա է եղել: Լեւոն Մնացականյանը ունի վաստակ եւ ավանդ, բայց նույն ձեւով վաստակ եւ ավանդ ունի նաեւ Կարեն Աբրահամյանը եւ որեւէ տարբերություն ես չեմ տեսնում: Ընդհակառակը, ես կասեի, որ նոր նշանակումն ավելի կբարելավի ՊԲ հրամանատարությունը, առաջնագծի ամրակայունությունը: Սա կարելի է նաեւ քաղաքական տեսանկյունից դիտել, որ բանակը պետք է իսկապես տարանջատվի՝ այն առումով, որ քաղաքական գործընթացներում` կոնկրետ ընտրություններում, բանակը չի կարելի ներգրավել:

Մինչեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ներառյալ բանակը ներգրավվում էր ընտրական գործընթացներում եւ ապահովում էր իշխող համակարգի հաղթանակը: Ես համոզված եմ՝ սա Նիկոլ Փաշինյանի կողմից հստակ ժեստ է, որ բանակը չպետք է մասնակցի գործընթացներում: Ամեն մի սպա կամ զինծառայող թող քվեարկի իր խղճի թելադրանքով: Այնպիսի ազատ ընտրություններ պետք է լինեն, ինչպես եղան քաղաքապետի վերջին ընտրությունները՝ Երեւանում եւ Ազգային ժողովի ընտրությունը՝ ամբողջ Հայաստանում: Չնայած չի ասում, բայց ես ակնկալում եմ, որ Նիկոլ Փաշինյանի անդրադարձներից մեկը հենց դա է:

- Այսինքն՝ Մնացականյանի ազատման պահանջը Հայաստանի՞ց է եկել:

- Չեմ ասում, թե Հայաստանի պահանջն էր: Դա օրվա պահանջն էր: Եւ ես չեմ տարանջատում Հայաստանն Արցախից, մանավանդ որ ես կուսակցություն եմ հիմնադրում Արցախում՝ «Միացյալ Հայաստան»: Ես գտնում եմ, որ Հայաստան, Արցախ նույնն է: Մի բան ասեմ, այսպես թե այնպես Արցախը միշտ էլ ղեկավարվել է Հայաստանից, եւ ես միշտ էլ ասել եմ, որ Հայաստանի իշխանությունները ընտրությունների կեղծումով դառնում են ղեկավարներ, իսկ Արցախի իշխանությունները իրենց կամակատար շարունակությունն են եղել միշտ էլ: Ես կարծում եմ, որ բավական է, չի կարելի այսպես շարունակել: Դա կլինի այն, որ Արցախը միանա Հայաստանին եւ մենք դառնանք մեկ միասնական երկիր եւ մեր իշխանությունները ձեւավորվեն քաղաքացու իրավունքները հարգող, ազատ եւ արժանապատիվ ընտրությունների արդյունքներով:

- Ինչպե՞ս են վերաբերվում արցախցիները այս կադրային փոփոխությանը:

- Ես համոզված եմ, որ նորմալ են վերաբերվում եւ առաջիկայում կհամոզվեն, որ սա նորմալ բարելավման նպատակ ունեցող նշանակում է:

-  Որպես ռազմական գործիչ, ի՞նչ կարծիք ունեք ՊԲ նոր հրամանատար Կարեն Աբրահամյանի նշանակման մասին:

- Ես ի՞նչ կարծիք պետք է ունենամ, երբ լրատվամիջոցներից մեկը ինձ մայիսին հարցրեց, թե ո՞ւմ եմ տեսնում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում, ես միանշանակ ասացի՝ Կարեն Աբրահամյան եւ Միքայել Արզումանյան: Ես շատերին գիտեմ, բայց այդ երկու անձնավորություններին առանձնացրել եմ, որպես մարդիկ, ովքեր գեներալներ են բառիս բուն իմաստով, գեներալի պատիվն են պահում եւ նրանց մարտական պատրաստվածությունը շատ բարձր է:

- Մամուլում գրվեց նաեւ, որ պատրաստվում է հրաժարական տալ ՊԲ հրամանատարի տեղակալ, Արցախի հերոս Սամվել Կարապետյանը : Ի՞նչ կասեք այդ մասին:

- Սամվել Կարապետյանը (Օգանովսկի) շատ վաղուց պետք է հեռացված լիներ պաշտոնից, որովհետեւ ինքը Արցախի ծեծ ու ջարդի քավորն է եղել: Դուք հիշում եք Բերձորի պատմությունները, պատգամավորի առեւանգումը: Եւ ընդհանրապես Արցախի ազատամարտի միությունը, որն ինքը ղեկավարում է, Հայաստանի «Երկրապահ» կամավորականների միության նման մի բան է, որը միշտ ծառայել է ընտրություններից ընտրություն՝ վետերաններին ներքաշելով եւ հաղթանակ ապահովելով: Դա հայանպաստ եւ նորմալ կառույց չէ, ինչպես Երկրապահը Հայաստանում ծառայում էր մեկ մարդու, այդպես էլ այս կառույցը: Տնտեսության մեջ էլ իր դերն ունի: Պետք է Սամվել Կարապետյանը, որպես պաշտոնյա, դուրս մղվի եւ չարատավորի գեներալի պատիվն ու անունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10397 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի