Ֆուտբոլային հայտնի մասնագետ Խինես Մելենդեսը հեռացել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից: Այս մասին հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մելենդեսը նշել է, որ իր համար բավական բարդ է:

«Սա իմ կյանքի ամենաբարդ օրերից է. հեռանալ մի վայրից, որն իմ տունն է եղել նախորդ 17 տարիների ընթացքում, դժվար է բառերով արահայտել»,- ասել է նա:

Մելենդեսը շնորհակալություն է հայտնել ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսին նրա վերաբերմունքի համար: Վերջինս էլ ընդգծել է, որ Մելենդեսը միշտ կարող է վերադառնալ:

«Խինեսը կարեւորագուն եւ նվիրված աշխատանք է կատարել: Ֆեդերացիայի դռները միշտ բաց են նրա առաջ»,- ասել է նա:

Իսպանիայի ֆեդերացիայի պաշտոնական կայքը նշել է, որ նա հեռանում է, քանի որ նոր ծրագրեր ունի: Այդ նոր ծրագիրը կարող է լինել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը: Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը նշել է, որ նրա հետ բանակցություններ են ընթանում:  

Մելենդեսը, որը վերջերս Հայաստանում մարզիչների համար սեմինարներ էր անցկացնում, ՀԺ-ի հետ զրույցում նշել էր, որ խոսել է ՀՖՖ ղեկավարների հետ, ու նման հավանականություն կարող է լինել: Օրերս էլ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ծանր բանակցություններից հետո ՀՖՖ-ն համաձայնության է եկել ֆուտբոլային աշխարհում մեծ հեղինակություն վայելող մասնագետի հետ, որի անունը կհրապարակվի հունվարի 6-ին:

68-ամյա Մելենդեսն իսպանական ֆուտբոլի վերջին 20 տարիների զարգացման ծրագրի հեղինակներից է: Գլխավորել է Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականներ՝ հասնելով բացառիկ հաջողությունների: Եղել է Իսպանիայի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենը եւ ազգային հավաքականների համակարգողը:

 

Տպել
1093 դիտում

ՌՌ և Վրաստանի հարաբերությունների վատանալու համար մեղավոր են իշխանությունները. Բուրջանաձե

Ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ նրա պաշտպանական խմբի անդամները չեն մասնակցի այսօրվա դատական նիստին. հայտարարություն

Դանակահարություն Արաբկիր վարչական շրջանում. մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն

Մանվել Գրիգորյանի պաշտպանը միջնորդեց գործը քննել դռնփակ. դատարանը մերժեց

Լոռու մարզում կինը ձեռքերով սեղմել է անչափահաս դստեր պարանոցին և խեղդամահ անելով սպանել նրան. ՔԿ

Սյունիքի մարզի Գորայքում արտահերթ ընտրություններ տեղի կունենան. փակել են միջպետական ճանապարհը, լարված իրավիճակ է

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է միջազգային ռազմատեխնիկական համաժողովին

Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ. պաշտպանը խնդրեց, որպեսզի բժիշկը նրան թթվածին տրամադրի

ՄԱԿ-ը հարցեր է հղել Թուրքիային 1915-1923թթ. բռնի տեղահանված հայերի ճակատագրի և նրանց վախճանի մասին

Մանվել Գրիգորյանը քիչ առաջ անվասայլակով բերվեց դատարան

Վարչապետը Մասիսում ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և ընտանեկան մարզահամալիրի բացման արարողությանը

Հանուն ձեր մայրերի և քույրերի, եղե՛ք միմյանց նկատմամբ խնամքով, պատասխանատու և զգոն. Աննա Հակոբյանը՝ զինծառայողներին

Ավարտվեց Կոպա Ամերիկա 2019-ի խմբային փուլը

Իտալիան կընդունի 2026 թ. ձմեռային օլիմպիական խաղերը. ՄՕԿ-ը 925 մլն դոլար կտրամադրի

ՀՀ-ն Վրաստան-Ռուսաստան լարվածությունը հանելու համար պատրաստ է երկկողմ օդային ուղեւորափոխադրում իրականացնել. Ճաղարյան

Ստորագրվել է 35 որոշում՝ մաքսային գործի տարբեր բնագավառների վերաբերյալ. ՊԵԿ

Էլմար Մամեդյարովի պնդումները չեն համապատասխանում իրականությանը. ԱԳՆ-ի արձագանքը

Առաջիկա օրերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ

Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ, դեմ հանդես եկող երկրները չեն պատրաստվում հանձնվել․ Ն. Զոհրաբյան