Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական տվեց

Քիչ առաջ հրաժարական տվեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ռադիոյի մշակութային բաժնի աշխատակիցներից մեկը: Մարկ Գրիգորյանը ռադիոյի աշխատակիցների հետ հանդիպմանը չի գնացել, վերջինիս հրաժարականի մասին աշխատակիցներին հայտնել է Հեռուստառադիոխորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:

Հիշեցնենեք, որ դեկտեմբերի 18-ին Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ գործադուլ սկսելու հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ ռադիոյի գործադիր տնօրենի աթոռին Մարկ Գրիգորյանի հայտնվելուց հետո չարաշահումների ցուցակում ամենաթողությունը վերջին տեղում է:

Նրանց խոսքով՝ ռադիոյում ստեղծագործական ժողովները, եթերը համակարգող խորհուրդները վաղուց արդեն հուշ են դարձել: Ամեն ինչ արվում է թաքուն, հանկարծակի եւ անքննելի: Նրանց համբերության բաժակը լցվեց վերջերս առանց պատճառների՝ ռադիոյի որոշ հմուտ հեղինակ-աշխատակիցներին աշխատանքից հեռացման ծանուցագրեր հանձնելուց հետո:

Ռադիոյի աշխատակիցների փոխանցմամբ՝ գործընթացը սկսվել էր «Առավոտ լուսո» ծրագրից ու չէր ավարտվում, եւ դեռ հայտնի չէր, թե քանի մարդ է կրճատվելու։ Մարկ Գրիգորյանն աշխատակիցների մի մասին ազատել է գործից, պատճառաբանությամբ, որ նոր «ձայներ» են պետք։ Նոր աշխատակիցները, որոնց հետ պայմանագրեր է կնքվել, անհամեմատ բարձր աշխատավարձ են ստանում, քան հները։ Տարբերությունը մոտ 50-100 հազար դրամ է։

Աշխատակիցների աշխատավարձը բարձրացնելու բոլոր խնդրանքներին Մարկ Գրիգորյանը պատասխանել է, որ գումար չունի։ Ի դեպ, տնօրենի 1 մլն 500 հազար դրամ աշխատավարձը եւս ապշեցրել է ռադիոյի բոլոր հին աշխատողներին։  

Հանրային ռադիոյի աշխատակիցները վստահաբար փաստում են՝ վաղեմի սիրելի ու փառավոր ավանդույթներով Հանրային ռադիոն կորցրել է իր հիմնական գործառույթներով դեմքը եւ վերածվել քմահաճույքների փորձադաշտի. «Եվ այս ամենը վերջին մեկ տարում: Գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը՝ իր «փափուկ բարձի» քաղաքականությամբ եւ սին խոստումներով, պարզապես բացարձակ տեղյակ չէ, անգամ դույզն ինչ գաղափար չունի ռադիոյի այլազան օղակներում ծագող այլեւայլ հիմնախնդիրներից: Չնայած մեղադրելու էլ չէ. միշտ ու մշտապես նրա կասկածելի գործուղումները աշխարհի տարբեր ուղղություններով թույլ չեն տալիս ժամանակ առ ժամանակ մի փոքր երկար ժամանակով հանգրվանել ռադիոյում եւ առանց գոռգոռալու լսել իր գործընկերներին»:

Այսօր առավոտյան էլ ռադիոյի տասնյակ աշխատակիցներ հանդիպում են ունեցել տնօրենի հետ՝ պահանջելով վերջինիս հրաժարականը: Մարկ Գրիգորյանը լուռ լսել է բոլոր դժգոհությունները, խոստացել մինչեւ ժամը 16:30-ը վերջնական պատասխան տալ նրանց: Տնօրենի պատասխանը եղավ հրաժարականի մասին հայտարարությունը:

Մարկ Գրիգորյանը Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն էր նշանակվել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի  որոշմամբ: 2016 թվականից Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրենի խորհրդականն է եղել:

Տպել
5605 դիտում

Հետևանքներ կլինեն․ Ալեն Սիմոնյանը՝ Արգիշտի Քյարամյանի և Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

Լեռային Ղարաբաղի տարածքում ադրբեջանցի զինծառայող է մահացել

Կինը փայտով հարվածել է ամուսնուն, վերջինիս կողոսկրերը կոտրվել են. դատախազը գործն ուղարկել է դատարան

Այս գործընթացը Ադրբեջանում հանրային առումով շատ ավելի ոչ միանշանակ է անցնում, քան ՀՀ-ում. Գաբրիելյան

Պուտինը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Թուրքիայից առաջարկ չի եղել միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Սիմոնյան

Ո՞րն է ռիսկը, եթե Ադրբեջանը չվավերացնի կանոնակարգը․ Ռուբեն Ռուբինյանը մանրամասնում է

ՀՀ պետականության անկյունաքար ենք դնելու, սա զոհողությունների և հաղթանակի ճանապարհ է․ Հակոբ Արշակյան

Ինձ հետաքրքրում է Ադրբեջանում մեր 23 անձանց գտնվելը․ Սիմոնյանը՝ COP29-ին մասնակցելու մասին

Դուք 8 բ-ն ե՞ք, թե՞ խորհրդարանական խմբակցություն. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Ընդդիմությունը ուզում է շարժվել այլ պետության օրակարգով․ Սիմոնյան

Բաքվի հետ համաձայնություն կա՝ սահմանազատվող հատվածների վերաբերյալ չխոսել, եթե դեռ չենք պայմանավորվել․ Գրիգորյան

Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի ԱԺ-ում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը

Քվեարկել եք, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է, բայց ասում եք՝ կոնտեքստը ուրիշ է եղել, ֆանտաստիկ է. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Արթիկում 2024-ին մեկնարկել է սուբվենցիոն 5 ծրագիր՝ 1 մլրդ 19 մլն 468 հազար դրամ արժողությամբ. մանրամասներ

Եթե այնպես է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում Կանոնակարգը, մեր արած գործընթացը իրավական ուժ չի ստանում․ Սիմոնյան

Բաքուն հեղեղվել է. հորդառատ անձրևներից հետո քաղաքի ճանապարհները կոլապսի մեջ են (տեսանյութ)

Ի՞նչ էիք անում դուք, որ ԼՂ-ն չէիք ճանաչում որպես անկախ և թողնում էիք Արցախը Ադրբեջանի կազմում. Սիմոնյանը՝ Մանուկյանին

Արթուր Բաղդասարյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են Գլխավոր դատախազություն

28-ամյա երիտասարդը հարբած վիճակում քարով հարվածել է պարեկային ավտոմեքենային, կոտրել ապակին ու փախել (լուսանկարներ)

Երևանում ավտոբուսների համար առանձնացված գծերի թիվն ավելանում է (տեսանյութ)

Հայաստան է ժամանում աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը

Մահացել է խավարի կազմակերպության ղեկավարը. Ֆիդանը՝ Գյուլենի մահվան մասին

Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մի մասում 24 ժամ ջուր չի լինելու

Ազգային ժողովը մեկնարկող քառօրյայում կքննարկի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը

Արմավիրում տանտերերը, հարսանիքից վերադառնալով, տունը հայտնաբերել են թալանված

Ընկերոջից և համախոհից մինչև ոխերիմ թշնամի. ով էր ԱՄՆ-ում մահացած Գյուլենը և ինչու էր Էրդողանն ատում նրան

Արարատի մարզում բախվել են «Lexus»-ն ու «Opel Zafira»-ն․ կան տուժածներ

Գեղարքունիքի մարզի 7 գյուղում 12 ժամ ջուր չի լինի

Նախկինում զավթած տարածքներ են եղել. Երևանում նոր պուրակ է հիմնվել (տեսանյութ)

«Մեղրու սար»-ում առկա է մերկասառույց, Ջերմուկ, Գավառ քաղաքներում շարունակում է ձյուն տեղալ

Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել

Մ23 ԱԱ. Շանթ Խաչատրյանն ու Հայկ Խլոյանը եզրափակչում են

Եվրախորհրդարանում ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Լիբանանը մոտ 30 հրթիռ է արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ. որոշ վայրերում հրդեհներ են բռնկվել

Բեռնաթափման ժամանակ «Կամազ»-ը փոսն է ընկել

Ի դեմս Ռուսաստանի հիբրիդային մարտավարության՝ Մոլդովան ցույց է տալիս, որ ցանկանում է եվրոպական ապագա. Ֆոն դեր Լայեն

Սա Ալիևին տրված կոնկրետ վերջնաժամկետ է, ենթատեքստում՝ զգուշացում. Բայդենի՝ Ալիևին հղած նամակի մեսիջները

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի է ունեցել. ինչ է քննարկվել