Երևան
12 °C
Հարցազրույց Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՔՊ վարչության անդամ Լենա Նազարյանի հետ:
- Տիկին Նազարյան, ինչպե՞ս եք գնահատում 7-րդ գումարման խորհրդարանի աշխատանքների մեկնարկը եւ ի՞նչ տպավորություններ ունեք:
- Իմ սպասումները գերազանցված են, որովհետեւ այսքան ակտիվ քննարկում վաղուց չէր եղել ԱԺ-ում՝ հանձնաժողովների թեկնածուների հարցերի շուրջ: Այդքան շատ հարցերն ու ելույթները վկայում են, որ մեր պատգամավորներն ունեն շատ լայն օրակարգ: Հնչեցին կարծիքներ՝ ինչու ենք այդքան երկար քննարկումներ անում, եթե ի սկզբանե պարզ էր, որ հանձնաժողովի նախագահների առաջադրված թեկնածուներն ընտրվելու են: Ես այդքան էլ համաձայն չեմ այդ կարծիքի հետ, որովհետեւ դա է խորհրդարանի իմաստը: Շատ կարեւոր է, որ խնդիրներն արձանագրվեն եւ հանրության համար պարզ լինի, որ յուրաքանչյուր պատգամավոր ունի իր օրակարգը:
- Առաջիկայում քննարկվելու է կառավարության կառուցվածքի մասին փոփոխությունների նախագիծն՝ արդեն պա՞րզ է, թե վերջնական ինչ փոփոխություններ են լինելու:
- ԱԺ-ին դեռ չի ներկայացվել նախագիծը, նախնական տարբերակը ինձ հասանելի չէ: Երբ կառավարությունը կհամարի, որ ունի բավարար հիմնավորումներ՝ համախմբումներ անելու եւ նախագիծ կներկայացնի, այդ ժամանակ ես կասեմ իմ կարծիքը: Շատ կարեւոր եմ համարում, որ կառավարությունը ներկայանա բավարար հիմնավորումներով:
- Ընդդիմությունը խոսում է այն մասին, որ կառավարության կառուցվածքի փոփոխություններով չի վերանում «սուպերվարչապետական» համակարգը: Մասնավորապես, պնդում կա, որ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը պետք է հանել վարչապետի վերահսկողությունից: Ի դեպ, նախկինում հենց «Ելք» խմբակցությունն է շրջանառության մեջ դրել «սուպերվարչապետական» համակարգ որակումը: Այս մասով փոփոխություններ սպասվո՞ւմ են:
- Իրավապահ մարմինների հաշվետվողականությունը խորհրդարանի առաջ շատ կարեւոր եմ համարում եւ ես կարծում եմ, որ կարող ենք սահմանել մեխանիզմներ, որ ինչպես գլխավոր դատախազն է ամեն տարի հաշվետվություն ներկայացնում իր գերատեսչության գործունեության վերաբերյալ, այնպես էլ մյուս իրավապահ մարմինները ներկայացնեն: Այս դեպքում պատգամավորները հնարավորություն կունենան հարցեր ուղղել ուղիղ այդ ղեկավարներին, բայց եթե անգամ մնա նույն կառուցվածքը, պատգամավորները կարող են իրենց հարցերն ուղղել վարչապետին:
- Դուք ի՞նչ եք կարծում՝ պե՞տք է այդ երկու ուժային կառույցերը հանել վարչապետի ենթակայությունից:
- Ես կարծում եմ, որ մենք պետք է քայլ առ քայլ գնանք այդ ուղղությամբ, բայց քանի որ մեր որոշումները մի քանի տարվա չեն, պետք է լավ մտածված լինեն: Միեւնույն ժամանակ վարչապետը հնարավորություն ունենա շատ արագ որոշում կայացնելու, այսինքն, այդ որոշումներն էլ չպետք է վերացվեն, պետք է հավասարակշռությունը պահպանվի:
- Այս փուլում, եթե ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը շարունակեն մնալ վարչապետի ենթակայության տակ, չե՞ք կարծում, որ դա կլինի ՔՊ-ականների սկզբունքների շեղում:
- Ոչ: Մասնավորապես, ես մեր խմբակցությունում այս հարցի քննարկման ժամանակ առաջարկելու եմ՝ ստեղծվի հնարավորություն, որ նշված իրավապահ մարմինների ղեկավարներն ԱԺ-ում հաշվետվություն տան, ինչպես մյուս կառույցների ղեկավարները:
- Վաղը եւ առաջիկա մի քանի օրերին նախատեսված էին ԱԺ նիստեր: Դրանք չեն գումարվում կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծի պատրաստ չլինելո՞ւ պատճառով:
- Կառավարության 2/3-ն արդեն ձեւավորված է եւ կառավարությունը պետք է աշխատի ծրագրի վրա եւ վարչապետի նշանակումից 20 օր անց պետք է այն ներկայացնի խորհրդարանին: Կառավարության կառուցվածքի փոփոխությունների վերաբերյալ նախագիծը կառավարությունը կարող է ներկայացնել, երբ ցանկանա:
- Արտախորհրդարանական ընդդիմությունը եւս քննադատում է օրվա իշխանություններին, մասնավորապես, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել էր, որ 5 տարի անց ձեր քաղաքական թիմին տուն են ուղարկելու եւ իրենք են զբաղեցնելու իշխանությունը: Այս հայտարարությունն ինչպե՞ս եք մեկնաբանում:
- Ոչինչ չեմ մեկնաբանում: Ես ընդդիմության տեղի եւ դերի հետ կապված զերծ եմ մնում մեկնաբանություններից: Իմ կարգավաիճակում կարեւոր է, որ կառավարող ուժն է իր տեղում, իսկ թե որտեղ է ընդդիմությունը՝ խորհրդարանում, թե՝ դրսում եւ ինչով է զբաղված, դա իրենց անելիքն է: Ես նման խոսակցություններին ուշադրություն չեմ դարձնում, ես ուշադրություն եմ դարձնում այն խնդիրներին, որոնք հուզում են հանրությանը:
- Տիկին Նազարյան, սոցիալական ցանցերում ձեր քաղաքական ուժի տարբեր ներկայացուցիչներ ենթարկվում են օգտատերերի քննադատություններին: Առողջ քննադատությունների կողքին կան նաեւ ապատեղեկատվություններ, որոնք տարածվում են րոպեների ընթացքում: Այս ամենի դեմ ինչպե՞ս պետք է պայքարել:
- Դրա լուծումը պրոակտիվ լինելն է՝ ավելի շատ ինֆորմացիա տրամադրելը, հանրության հետ անխափան կապի պայմաններ ստեղծելը: Օրինակ, վարչապետը սիրված մի ֆորմատ ունի՝ զրույց քաղաքացու հետ: Ամեն մի գործիչ կարող է մի մեթոդ ընտրել: Ես, օրինակ, պատրաստվում եմ շատ ավելի հաճախ ճեպազրույցներ անել ԱԺ-ում եւ տրամադրել օրվա հրատապ տեղեկությունները, որոշումները, որպեսզի հանրությունը տեղեկատվությունը ստանա անմիջապես մասնակցից: Ես կարծում եմ, որ պատգամավորները լրագրողների հետ պետք է միշտ հանդիպումներ ունենան եւ տեղեկացնեն, որ մենք այս որոշումն ենք ընդունել, մենք քննարկում ենք այս հարցերը, ունենք առաջարկություններ, տարբերակներ եւ այլն: Պարտադիր չէ, որ մենք միայն պատրաստի որոշումների մասին խոսնեք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT