Զինդատախազը գոհ է ԶՈՒ-երում կոռուպցիայի դեմ ուղղված քրեաիրավական պայքարից. ամփոփում դատախազությունում

05/02/2019 schedule18:56

Զինվորական դատախազության ստորաբաժանումների 2018թ. գործունեությունն ամփոփելու նպատակով ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանն  այցելել է Լոռու, Սևանի, Շիրակի, ինչպես նաև թիվ 1, թիվ 2 և թիվ 3 կայազորային դատախազություններ: Անցկացված խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են 2018թ. զինված ուժերում հանցավորության վիճակին, ԶՈւ-երում հանցագործությունների կանխարգելման, բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքների որակը, հանցագործության դեպքերով իրականացվող մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության հիմնական արդյունքներն ու խնդիրները, պետական շահերի, ինչպես նաև քրեական վարույթում ներգրավվող զինծառայողների, սպաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կայացած քննարկումներին մասնակցում են նաև ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ Ռազմական ոստիկանությունների, ՀՀ և ԱՀ զինված ուժերի պատասխանատուները: 

ՀՀ դատախազության լրատվական ծառայության փոխանցմամբ, կայազորների զինվորական դատախազները ներկայացրել են համապատասխան կայազորների զորամասերում և այլ զորամիավորումներում հանցավորության վիճակի նվազեցման, բանակում զինծառայողների միջև և զինվոր-սպա հարաբերություններում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի, կանոնադրային հարաբերությունների պահպանման ուղղություններով կատարված աշխատանքները, որոնց շուրջ ծավալվել են շահագրգիռ քննարկումներ: 

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանն այս առումով կարևորել է քրեածին վարքագծից զինծառայողներին զերծ պահելու նպատակով զորամասերում տարվող բացատրական աշխատանքների, իրավունքների և պարտականությունների մասին նրանց իրազեկման շարունակումը, հրամանատարական կազմի հետ զորամիավորումներում օպերատիվ իրավիճակի լիարժեք վերահսկողության ապահովումն ու տեղեկատվության արագ փոխանակման գործուն կառուցակարգեր ունենալը: 

Զինվորական դատախազի կողմից շեշտվել է ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ սպայական կազմի ծառայողական պարտականությունների անշեղ կատարման նկատմամբ վերահսկողությունը: Կարևորվել է հանցագործության յուրաքանչյուր դեպքին նպաստող պատճառների ու պայմանների վերհանումը, հանցագործություն կատարած զինծառայողների արագ բացահայտումն ու պատասխանատվության ենթարկելը, ինչը նախ ձևավորում է զինված ուժերում կատարած հանցավոր արարքին համաչափ պատժի անխուսափելիությունն ապահովելու համոզմունք, և իբրև այդպիսին՝ դառնում կարևոր նախադրյալ հետագա հանցագործությունների կատարումից, քրեածին վարքագծի դրսորումներից խուսափելու համար: 

Զինվորական դատախազի կողմից գոհունակություն է հայտնվել զինված ուժերում կոռուպցիայի դեմ ուղղված քրեաիրավական պայքարի, պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների առումով: Այդուհանդերձ, ամփոփումների ժամանակ նրա կողմից առաջնայինն է համարվել  հանցագործության դեպքերի, հատկապես ծանր և առանձնապես ծանր դեպքերի, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի հանցագործություններով հարուցված քրեական գործերի շրջանակներում նախաքննության բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության լիարժեք ապահովումը: Խնդիր է դրվել քննությունների հնարավորինս արագ և արդյունավետ իրականացման նպատակով ավելի մեծ նախաձեռնողականություն ցուցաբերել նախաքննական մարմիններին քննչական անհետաձգելի գործողությունները կատարելու ցուցումներ տալու, ինպես նաև օպերատիվ-հետախուզական մարմիններին նման միջոցառումներ կատարելու հանձնարարություններ տալու ուղղություններով: 

Խորհրդակցությունների ընթացքում, հաշվի առնելով յուրաքանչյուր կայազորում հանցավորության վիճակի, կատարված աշխատանքների արդյունքների առանձնահատկությունները, Վահե Հարությունյանի կողմից կայազորների դատախազությունների դատախազներին տրվել են կոնկրետ հանձնարարություններ: 

Ամփոփումները շարունակվում են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1287 դիտում

Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա

Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հզր դպրոցականներին. Հարությունյան

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ

Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է

Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները

Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին

Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի

Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը

Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան

Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով

Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ

Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ

Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ

Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին

Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր

Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ

ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ

Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները

Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ

Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ

Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել

Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի

«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»

Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից

Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին

Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ

Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում. տեսանյութ