Երևան
12 °C
Արցախյան կարգավորման շուրջ իբր ընթացող «գաղտնի բանակցությունների» թեման հանգիստ չի տալիս քաղաքական ու մերձքաղաքական շրջանակների «մտահոգներին»: Հայտնի անեկդոտի խանդոտ կնոջ նման, որ ամուսնու շորերի վրա կնոջ մազ չգտնելով՝ աղմուկ է բարձրացնում, թե «էս արդեն քաչալ սիրուհի ես պահո՞ւմ», սրանք Փաշինյան-Ալիեւ հանդիպումների կոնկրետ արդյունքների բացակայությունը ներկայացնում են որպես գաղտնի համաձայնությունների անհերքելի ապացույց ու անգամ մանրամասներ հայտնում՝ իբր կողմերը բանակցում են «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքի շրջանակներում:
Նոր իշխանությունների ընդդիմախոսներին հասկանալ կարելի է: Արցախյան խնդիրը մեր հասարակության համար ամենազգայուն թեման է, և այդ հարցում իշխանություններին ինչ-որ «մութ գործարքների» մեջ մեղադրելը, նրանց պատկերացմամբ, նորերին վարկաբեկելու եւ ռեւանշի հասնելու ամենակարճ ու ամենաարդյունավետ ճանապարհն է: Եվ շատերը կուլ են տալիս քարոզչական այս խայծը՝ առանց խորանալու բուն «մեղադրանքի» էության մեջ ու չընկալելով դրա անհեթեթությունը:
Բանն այն է, որ «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքը հայկական կողմի համար ի սկզբանե անտրամաբանական է՝ անկախ նրանից, թե ով է իշխանության: Ներկայացնենք ընդամենը երկու փաստարկ: Առաջին: Խաղաղությունը շնորհ չէ, որն Ադրբեջանը տալու է մեզ, ու դրա դիմաց մենք պիտի վճարենք Ադրբեջանին (օրինակ՝ տարածքներով): Այո, խաղաղությունը մեզ պետք է, բայց պետք է նաեւ Ադրբեջանին՝ նույնքան ու գուցե նույնիսկ ավելի: Հետեւաբար՝ դեռ հարց է, թե ով ում պիտի վճարի խաղաղության դիմաց: Նույն հաջողությամբ մենք էլ կարող ենք հայտարարել, որ պատրաստ ենք բանակցել «խաղաղություն ԼՂՀ անկախության կարգավիճակի դիմաց» սկզբունքի շրջանակներում: Ի վերջո քսանհինգ տարի շարունակվող հարաբերական խաղաղությունը ոչ թե Ադրբեջանի խաղաղասիրության արդյունքն է, այլ պատերազմում մեր տարած հաղթանակի եւ հակառակորդի՝ ռեւանշի հասնելու հետագա փորձերի ձախողումների: Այնպես չէ, որ նրանք մեզ լավություն են արել նոր լայնամասշտաբ պատերազմ չսկսելով: Եթե չվախենային, որ «խիյարը թարս կբուսնի», վաղուց կսկսեին (թքած ունենալով «միջազգային հանրության կոշտ արձագանքների» վրա):
Երկրորդ: «Տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքն անհեթեթ է հենց նրանով, որ քանի դեռ Արցախի ապագա կարգավիճակի հարցում հստակություն չկա (այսինքն՝ Ադրբեջանը չի ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչեւ լիակատար անկախություն), ցանկացած տարածքային զիջում մեզ կմոտեցնի ոչ թե խնդրի վերջնական կարգավորմանը, այլ նոր պատերազմի: Հարց է ծագում՝ արժե՞ արդյոք զիջումներ անել հանուն ինչ-որ բանի, եթե ակնհայտ է, որ արդյունքում ճիշտ հակառակն ես ստանալու: Սա «խաղաղասիրության» կամ «ռազմատենչության» հարց չէ, սա «հայրենասիրության» կամ «դավաճանության» հարց չէ, սա «ռուսամետության» կամ «արեւմտամետության» հարց չէ, սա ընդամենը պարզ տրամաբանության հարց է: Ինչո՞ւ պիտի Հայաստանի որևէ իշխանություն մտնի մի գործընթացի մեջ, որը պարզապես դեմ է առողջ բանականությանը:
Հիմա՝ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու առաջարկի եւ դրա շուրջ Հայաստանում արհեստականորեն բարձրացված աղմուկի մասին: Հասկանալի է, որ իրականում ե՛ւ մենք, ե՛ւ ադրբեջանցիները ցանկանում ենք խաղաղություն: Պարզապես նրանք պատրաստ են խաղաղության միայն այն դեպքում, եթե ազատագրված բոլոր տարածքները վերադարձվեն, Արցախն էլ մնա Ադրբեջանի կազմում, իսկ մենք պատրաստ ենք խաղաղության, եթե Ադրբեջանը ճանաչի Արցախի լիակատար անկախությունը՝ ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքներով: Այսինքն՝ իրականում խոսքը ոչ թե երկու ժողովուրդներին խաղաղության, այլ փոխզիջումների նախապատրաստելու մասին է: Ադրբեջանի իշխանություններն ակնհայտորեն մտադիր չեն իրենց ժողովրդին «խաղաղության նախապատրաստել» ու բացառում են Ղարաբաղին լիակատար անկախություն «տալու» անգամ տեսական հնարավորությունը, այսինքն՝ Ադրբեջանում բացարձակապես անտարբեր են միջազգային հանրության «հորդորների» նկատմամբ: Ուրեմն ինչո՞ւ է Հայաստանում այսպիսի իրարանցում առաջացել, ինչո՞ւ է ընդդիմությունն աղմուկ բարձրացրել, թող Ադրբեջանի՛ ընդդիմությունն աղմուկ բարձրացնի: Թող այնտե՛ղ իրենց նախագահին հարցնեն, թե «այդ ի՞նչ ես պատրաստվում զիջել հայերին, որ նրանք համաձայն են խաղաղության»:
Թե՞ մեր ընդդիմությանն ավելի ձեռնտու է սեփական իշխանություններին «պարտվողականության» մեջ մեղադրելը՝ այն հույսով, որ հնարավոր է՝ այդ ճանապարհով վերադառնան իշխանության ու շարունակեն ապրիլյան պատերազմով ավարտված իրենց «հաղթողական» քաղաքականությունը:
Արմեն Բաղդասարյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT