«Պարոն վարչապետ, սոված ե՞նք, թե՞ քուններըս ա տանում». խմբագրական

Կառավարության ծրագրի քննարկումներն ընթանում էին ոչ միայն Ազգային ժողովում, այլեւ տարբեր հեռուստաեթերներում, սոցիալական հարթակներում եւ այլն: Ու ակնհայտորեն՝ որոշակի չհասկացվածություն կար վարչապետի ելույթի ու «քաղաքական-տնտեսական շրջանակների» միջեւ:

Ի՞նչ է ի վերջո իրենից ներկայացնում կառավարության ծրագիրը: Դեռեւս հին չինական իմաստուններից մեկն է ասել՝ «եթե պետության մեջ իշխում են օրենքները, աղքատ լինելն ամոթ է, իսկ եթե իշխում է անօրինականությունը՝ հարուստ լինելն է ամոթ»: Հիմա, ահա, իշխանություններն ասում են, որ իրենք երաշխավորելու են օրինականությունը եւ իրենցից կախված ամեն ինչ անելու են, որ տնտեսությունը դառնա ներառական (այսինքն՝ առավելագույն թվով մարդկանց ու խավերի ներառի բիզնեսի զարգացման ոլորտում), իսկ մնացածն արդեն քաղաքացիների գործն է: Ու ի պատասխան ստացվում է արձագանք՝ «ո՞նց թե, ուրեմն մարդիկ իրե՞նք են մեղավոր, որ աղքատ են, բա էն խեղճ թոշակառուներն ի՞նչ անեն...» եւ այլն: Խոսքն, իհարկե, թոշակառուների ու սոցիալապես խոցելի այլ խավերի մասին չէ, նրանց բարեկեցությունը պարտավոր է ապահովել պետությունը: Խոսքը աշխատունակների, ծրագրեր ու գաղափարներ ունեցողների մասին է, ովքեր այդ ծրագրերն ու գաղափարները կյանքի կոչելու համար կառավարության առջեւ հստակ պահանջներ դնելու փոխարեն կառավարությունից հստակ հրահանգներ են պահանջում՝ «կոնկրետ ասեք, թե ինչով զբաղվենք, ոչխա՞ր պահենք, ցորե՞ն ցանենք, թե՞ անանասի պլանտացիաներ հիմնենք, թե չէ էս ի՞նչ խայտառակություն ա, կոնկրետ բան չեք ասում, մենք էլ մնացել ենք շվարած»: Մոտավորապես այնպես, ինչպես երեխան է հարցնում՝ «մամա՛, սոված ե՞մ, թե՞ քունըս ա տանում»:

Իրականում հակառակը պիտի լինի՝ գործարարները ոչ թե պիտի գնան կառավարության դուռը՝ ինչպես վերադասի մոտ են գնում, ու հարցնեն՝ «կառավարության ծրագրում կահույքագործության մասին բան չկա գրած, հիմա ի՞նչ եք ասում, զբաղվե՞նք դրանով, թե ոչ», այլ պիտի ասեն «հարգելի կառավարություն, մենք որոշել ենք զբաղվել այս-այս-այս բիզնեսներով, որովհետեւ համարում ենք, որ դրանք հեռանկարային են, բայց դրա համար գոյություն ունեն այս-այս-այս խոչընդոտները, բարի եղեք կատարել աշխատանքի ձեր բաժինը ու վերացնել դրանք»:

Ինչ է, չկա՞ն այդպիսի խոչընդոտներ, գործարարները կառավարության առջեւ դնելու պահանջներ չունե՞ն: Իհարկե կան խոչընդոտներ, ու կառավարությունն էլ խելքից դուրս անելիքներ ունի: Օրինակ՝ նախկինում ներառական տնտեսության զարգացմանը խոչընդոտում էր պայմանական «Սաշիկը» (տարբեր կառույցների կամ պաշտոնյաների կողմից մասնավոր բիզնեսի մեջ 50 տոկոս փայ մտնելու պրակտիկան): Իսկ ինչպիսի՞ վիճակ է հիմա: Հայաստանում բիզնեսի տարեկան շահութաբերության միջին ցուցանիշը 20-22 տոկոս է (ի դեպ՝ ավելի բարձր է, քան զարգացած երկրներում), իսկ բանկերը բիզնես-վարկեր տրամադրում են տարեկան լավագույն դեպքում 10-12 տոկոսով: Այսինքն՝ եթե որեւէ մեկը վարկ վերցնի, դրանով բիզնես սկսի ու տարեկան 20-22 տոկոս մաքուր շահույթ ստանա, իր վաստակի առնվազն 50 տոկոսը տալու է բանկին: Այլ կերպ ասած՝ բանկային համակարգը հենց պայմանական «Սաշիկն» է: Գործարարներն ու միկրոբիզնես սկսելու մտադրություն ունեցողներն ա՛յս հարցի լուծումը պիտի պահանջեն կառավարությունից, եւ ոչ թե դժգոհեն, որ «ոլորտային զարգացման ծրագրեր չկան»: Մյուս խոչընդոտն, օրինակ, այն է, որ հարկային օրենսգիրքն օրումեջ փոխվում է, ու արդյունքում՝ բիզնես-միջավայրն անկանխատեսելի է: Կարելի է, չէ՞, կառավարությունից պահանջել, որ առնվազն հիմնական հարկատեսակների դրույքաչափերը գոնե մի 3-4 տարի չփոխվեն:

Կարելի է տասնյակ օրինակներ բերել, բայց դրանից հարցի էությունը չի փոխվի: Փաստն այն է, որ կառավարությունը փորձում է իրեն դիրքավորել որպես ընդամենը տնտեսության բնականոն զարգացման սպասարկու, իսկ տնտեսվարողները համառորեն պահանջում են «խազեին» ու «կռիշ»: Եվ սրտնեղում են, որ կառավարությունը կարգին «խազեինություն» չի անում, դա ընկալում են որպես «բարդակ», որտեղ «շունը տիրոջը չի ճանաչում», ընկալում են որպես իշխանությունների թուլություն ու փորձի պակաս...

Նման ընկալումներով էլ ուզում ենք տնտեսական հեղափոխություն անել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4221 դիտում

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ