Երևան
12 °C
Փետրվարի 13-ին Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ճիշտ աշխատելու դեպքում մինչեւ 30 տոկոս կարող է նվազեցնել գազի գինը եւ դրա համար կան հաշվարկներ:
«Ինչպե՞ս ես կարողանում 66 դոլարով նվազեցնել, եթե բաշխման համակարգի ողջ մարժան 55 դոլար է, սա աբսուրդ է»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:
- Պարոն Մանուկյան, Գեւորգ Գորգիսյանը պնդում է, որ գազի գինը 30 տոկոսով նվազեցնելու հնարավորություն կա: Արդյո՞ք դա հնարավոր է: Որպես տնտեսագետ նման ուսումնասիրություն անցկացրե՞լ եք:
- Ինչպես մի ժամանակ ներդրումների թեման էր աուկցիոններով` ով կտա ավելին, թիվ էին հնչեցնում, հետո ավելի բարձրանում էր, նույն ձեւ էլ գազի սակագնի նվազեցումն է: Մեկը 15 է ասում, մեկը՝ 20, մյուսը՝ 30, բայց պարզաբանենք, որ պարզ լինի, թե որ չափն է դրա իրականությանը մոտ: Մի քիչ մանիպուլյացիա է: Մեթոդաբանորեն ավելի ճիշտ կլինի խոսել միջին կշռված գնի մասին: Ինչպես գիտենք՝ կան 139 դրամ գազի դիմաց վճարող սպառողներ, այնպես էլ գիտենք, որ ջերմոցային տնտեսությունները, 10 հազար խորանարդ մետր եւ ավելի գազ սպառող սուբյեկտները ավելի արտոնյալ կամ ցածր գներ են վճարում գազի դիմաց: Հետեւաբար այս տեսանկյունից ճիշտը միջին կշռված գնի մասին խոսելն է:
Գիտեք միջինում խորանարդ մետրը ինչ գնով է ստանում «Գազպրոմ Արմենիան», եթե վերջին հաշվարկներով նայենք՝ սպառողներին վաճառվող գազի միջին կշռված սակագինը շուրջ 260 ԱՄՆ դոլար է` ավելացված արժեքի հարկը ներառյալ: Եթե դրանից հանում ենք ԱԱՀ-ն, ստանում ենք մոտավորապես 220 դոլարի չափով գին:
Սահմանին հունվարի 1-ից գազը ձեռք է բերվում 165 դոլարով եւ ըստ էության սպառողին վաճառվում է 220 դոլարով: Այսինքն առք ու վաճառքի տարբերությունը (մարժա) կազմում է մոտավորապես 55 դոլար:
Այս պահին բանակցություններ են ընթանում, որ այդ 55 դոլարի սակագնի մեջ ներառված ծախսերը գոնե որոշակի փոխվի` տեղաբաշխումը, ամորտիզացիան: Բայց դա արդեն ավելի նեղ մասնագիտական քննարկում է: Այսինքն, ունենք 55 դոլարանոց Գազպրոմի մարժա, եւ ի՞նչ է ասում պարոն Գորգիսյանը: Ասում է՝ ես լուրջ հաշվարկներ ունեմ, որ 30 տոկոսով հնարավոր է իջեցնել: Հիմա պարզ 4-րդ դասարանի մաթեմատիկա է` 220 դոլարի 30 տոկոսը` 66 դոլար է, հիմա ինչպե՞ս ես կարողանում 66 դոլարով նվազեցնել, եթե բախշման համակարգի ողջ մարժան 55 դոլար է, սա աբսուրդ է: Պարզ է, որ եթե սրա տակ մարդը ասում է՝ լուրջ հաշվարկներ ունեմ ու իրենց ասած թվային ցուցանիշներն են ուզում տեսնել, որը պահանջում են, իհարկե, չեն տեսնի:
- Որպես «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր նրանցից պահանջե՞լ եք ներկայացնել իրենց իրականացրած ուսումնասիրությունները, որպեսզի հասկանաք, թե ինչ հաշվարկների մասին են խոսում:
- Դա քաղաքական ամբիոն է, կարող են ամեն ինչ խոսել, բայց ինձ համար, որպես քաղաքացի, մի փոքր հասկանալի չի, երբ որ այդ ամբիոնը օգտագործվում է սխալ կամ իրականության հետ որեւէ աղերս չունեցող մեսիջներ հղելով եւ ժողովրդի մոտ կեղծ ակնկալիքներ ստեղծելով, որ տեսեք՝ 30 տոկոսով ուռճացված է գազի գինը: Ընդամենը արձանագրենք, որ գազի գինը սահմանին բարձրանալուց հետո վերջնական սպառողի համար այն փոփոխություն չկրեց: Այսինքն, ենթադրում եմ, որ դա է միայն միտումը: Կամ պարոն Գորգիսյանը թիվ է հնչեցնում՝ առանց տիրապետելու կամ էլ տիրապետում է, բայց միտումնավոր կեղծ մեսիջներ է հղում: Ես մաթեմատիկորեն բացատրեցի, որ իր նշած 30 տոկոսը, ի դեպ, որ ուսումնասիրեք, նաեւ 20 տոկոսը տարեկան մաթեմատիկայով հերքվող ցուցանիշներ են:
- Գեւորգ Գորգիսյանը նաեւ ասաց, որ ՀԾԿՀ-ն լավ աշխատելու դեպքում կարող է այնպես անել, որ գազի գինը նվազի:
- Քննիչ հանձնաժողովների քննարկումներում այն ժամանակ էլ ՀԾԿՀ-ն ասում էր, որ այս պահի դրությամբ որեւէ այլ հավելյալ տեղեր, որոնք որ կարող են նվազեցնել սակագինը` չկա: Կարելի է ամբիոնից ամեն ինչ ասել, բայց գոնե մի հիմնավորում պետք է ներկայացնել: Որովհետեւ կարելի է ասել՝ մեր հարեւանի կինը այսպես է ասում ու այդ հարեւանի կնոջ ասածի հիման վրա մի բան ասել: Հետո էլ կասեն՝ ես մեղավոր չեմ, հարեւանի կինն է ասել, բայց պարզ էլ չի՝ հարեւանի կինն ասել է նման բան, թե չէ: ԱԺ ամբիոնը ստի տեղ չի եւ երբ որ մեկը ինչ-որ բան է ասում, պետք է լինի դիսկուրս մոտեցումների մասին, բայց չի կարող լինել դիսկուրս անհնարինության մասին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար
Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ
Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա
Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Կոստանյանը և էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատուկ բանագնացը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շուրջ
Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները
Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար
Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ Էրեբունի վարչական շրջանում
Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ
Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ
ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ
Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը
Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT