Վարչապետի՝ սպորտի հետ կապված ծրագրերը հեղափոխական չէին. Դավիթ Խիթարյան

«Զեյթուն» մարզական ակումբի նախագահ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ Ձյուդոյի ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից սպորտի հետ կապված ավելի հավակնոտ ծրագիր էր սպասում: Կառավարության ծրագրի վերաբերյալ ԱԺ-ում հարցերին պատասխանելիս Փաշինյանը նշել էր, որ այս ոլորտում պետք է միասնական քաղաքականություն վարել, որ ֆեդերացիաներն ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պետք է շատ սերտ համագործակցեն, որ պետությունը պետք է ֆինանսական հոսքերը կարողանա ավելացնել եւ ավելի խոշոր ֆինանսական հոսքեր ուղղել մարզադպրոցներին՝ մանկապատանեկան սպորտի սինխրոն զարգացում ապահովելու նպատակով: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Խիթարյանը նշեց, որ սա մեծ հաշվով սպորտի կառավարման համակարգի փոփոխություն չի ենթադրում:

«Իմ կարծիքով՝ վարչապետի ներկայացրած ծրագում, սպորտի մասին դրույթները հեղափոխական չէին: Կառաջարկեմ ավելի հեղափոխական ծրագիր, որը չի հակասի կառավարության ծրագրին: Դա սպորտի ազատականացումն է: Գոնե էքսպերիմենտալ կարգով Երեւանում կարելի է դպրոցները մասնավորեցնել. դարձնել մարզական ակումբներ: Պետությունն իր վրայից այդ բեռը թող թոթափի: 2 ուղղություն կա զարգանալու. մեկն այն է, որ դպրոցների ֆինանսավորումն այնքան մեծանա, որ էֆեկտիվությունը մեծանա, մյուսը, որ ես եմ առաջարկում: Զարգացած երկրներում սպորտը հիմնված է ակումբների վրա, իսկ մենք չենք գնում այդ չանապարհով: Գնում ենք սովետական ճանապարհով: Ի՞նչ է դա տալիս, բյուրոկրատիա, վարչարարություն, որը հիմնականում կապված է ծանոթների, բարեկամների հետ.... տարիներով կարող է դպրոցն արդյունք չտալ, ո՛չ տնօրեն կփոխվի, ո՛չ  մարզիչ: Լճացած համակարգ է: Իսկ ակումբն իրենից ներկայացնում է աշխույժ, կենդանի օրգանիզմ, որը միշտ պայքարում է, որ լավ արդյունքներ ունենա, որ ֆինանսներ գան»,- ասաց նա:

Երբ մարզադպրոցը վերածվի մարզական ակումբի, պետության կողմից այլեւս չի ֆինանսավորվի: Այդ դեպքում գումարները պետք է գան հովանավորներից: Խիթարյանը նշում է, որ մինչեւ հիմա կամ որոշ մարդկանց ստիպում էին որեւէ մարզաձեւ հովանավորել, կամ էլ ոմանք օգնում էին մարզաձեւին, որովհետեւ իրենց երեխան զբաղվում էր դրանով:

Սպորտը ազատականացնելուց հետո, Խիթարյանի խոսքով, այլ միջոցներով պետք է գրավել հովանավորներին, քանի որ այսօրվա պայմաններում նրանք իրենց վրա նման պարտավորություն չեն վերցնի, որովհետեւ ձեռնտու չէ: Ըստ նրա՝ պետք է փոփոխություն լինի հարկային օրենսգրքում: Նշում է, որ մի շարք զարգացած երկրներում պետությունը հովանավորներին թույլ է պետությանը վճարելիք հարկից որոշակի տոկոս տալ, օրինակ, որեւէ սպորտային, մշակութային կազմակերպության: Հոլանդիայում, նրա խոսքով, դա 3% է:

«Եվրոպական երկներում, որտեղ սպորտը զարգացած է, պետական մարզադպրոցներ չկան, կա ակումբ: Այն գոյատեւում է հիմնականում հովանավորների հաշվին: Հովանավորն ինչո՞ւ է շահագրգռված հովանավորություն անել, որովհետեւ ունի եկամտահարկ, որ պետք է մուծի, դրա, օրինակ, 3%-ի չափով պետությունն ասում է՝ դու կարող ես հովանավորություն անել: Ո՞ւմ ես ուզում տալ, ձյուդոյի՞ն, ըմբշամարտի՞ն, պարի խմբակի՞.... »,- պարզաբանեց նա:

Խիթարյանն ընդգծում է, որ ինքը նորություն չի ասում, որ այդպես է տարբեր զարգացած երկրներում, որոնցից ընդօրինակում են: Իսրայելում տեղական ինքնակառավարման մարմինները մարզական ակումբներին ֆինանսավորում են ըստ գրանցած արդյունքների: Մերձբալթյան երկրներում պետությունը ֆինասնավորում է 50%-ը: Իսկ ՀՀ-ում մարզադպրոցները տարիներ շարունակ պետական ֆինանսավորում են ստանում՝ անկախ նրանից որակյալ մարզիկ պատրաստում են, թե՝ ոչ:

«7 տարի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար էի, դպրոցներ կան, որ տարիներով ՀՀ առաջնության մասնակից չեն ունենում, ու այդ դպրոցը պետությունից ֆինանսավորվում է: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան գումար է փոշիանում»,- ասաց նա:

Ի հակադրություն սրա՝ Խիթարյանը ներկայացնում է ձյուդոյի իր դպրոցի՝ «Զեյթուն» մարզական ակումբի օրինակը՝ ընդգծելով, որ առանց պետությունից գումար ուզելու ու փոքր հաստիքացուցակով էլ կարեւելի է աշխատել: Դպրոցը գրանցված է 2003 թվականից: Ղեկավարն ինքն է, ունի 4 մարզիչ, մոտ 200 սան:

«Կարողանում ենք միջազգային նախագծեր շահել: Լեհաստանի հետ արդեն 6 տարի է՝ միջազգային ծրագիր ենք շահում՝ երեխաների փոխանակում. մենք գնում ենք այնտեղ, իրենք գալիս են այստեղ: Ծրագիրը 50%-ով ֆինանսավորում է Լեհաստանի կառավարությունը: Աշխատում ենք, որովհետեւ, եթե քնեցինք, կկորենք: Այս պայքարը պետք է լինի բոլոր սպորտդպրոցների մոտ: Ես ուզում եմ մասնաճյուղեր բացել ու բյուջե չունեմ: Հիմա այդ բյուջեն ոչ թե պետությունից եմ ուզում, որ դառնամ չինովնիկ, ինչպես սպորտդպրոցների տնօրենները, այլ առաջարկում եմ այս փոփոխությունները»,- ասաց նա:

Սպորտը հաճախ դիտվում է որպես երկրորդական ոլորտ, սակայն Խիթարյանի կարծքով՝ պետությունը կարող է մի շարք խնդիրներից ազատվել այն զարգացնելու միջոցով: Օրինակ, հնարավոր է կրճատել հանցավորության տոկոսը: Ըստ նրա՝ եթե հանցավորության դեմ պայքարի գումարի մի մասը հատկավցի սպորտին, դա էլ կարող է օգտակար լինել:

«Ավելի քիչ երեխաներ հանցագործ, թմրամոլ կդառնան կամ կզբաղվեն պետությանը վնասակար գործերով: Անմակարդակ չեն լինի, որովհետեւ գնում, շփվում, տեսնում են, ասում են բա իմ երկրում ինչո՞ւ այսպես չէ, ուզում են փոխել»,- ասաց նա:

Խիթարյանն ընդգծում է, որ սպորտը կարող է լուծե նաեւ առողջապահության ոլորտի խնդիրներ: Նա ընդունում է, որ պրոֆեսիոնալ սպորտը կարող է մարզիկների համար վնասվածքների պատճառ դառնալ: Սակայն միեւնույն ժամանակ նշում է, որ 1 պրոֆեսիոնալ, հայտնի մարզիկը կարող է գրավել բազմաթիվ երեխաների, որոնք պրոֆեսիոնաներ չեն դառնա, բայց ընդօրինակելով՝ սպորտով կզբաղվեն ու առողջ կլինեն:

«Կարեւորը՝ կարողանանք ուժեղ մարզիկ դաստիարակել, որը ստիմուլ կլինի իր շրջապատում, դասարանում, դպրոցում, քաղաքում: Իր լիդերությունով իր հետեւից կբերի երեխաներ: Նաեւ ասում եմ իմ փորձից, որովհետեւ ինչքան լավ աշակերտներ ունեցել եմ՝ Եվրոպայի, աշխարհի մրցանակակիրներ, նրանց թաղի բոլոր երեխաները գալիս զբաղվում են ձյուդոյով: Առողջապահության վրա քիչ գումար ծախսելու համար պետք է ունենանք առողջ սերունդ»,- ասաց նա:

Ըստ մասնագետի՝ սպորտը կօգնի նաեւ հոգեբանորեն կայուն անձ ձեւավորելուն: Նշում է, որ սպորտով զբաղվողները սովորաբար հոգեբանորեն ավելի դիմացկուն են լինում, չեն ընկճվում, ավելի պատրաստ են դիմակայել դժվարություններին: Նրանք ավելի ինքնավստահ են լինում:

«Սպորտային կենսագրություն ունեցող մարդն ավելի շփվող է լինում, ավելի ճիշտ է գնահատում արժեքները, ավելի վստահ է լինում իր քայլերի վրա: Կյանքում անհաջողություններից շուտ չի հիասթափվում, պայքարում է: Այդ որակները տալիս է սպորտը»,- ասաց նա:

Վերջում Խիթարյանն ավելացրեց, որ այժմ մարզադպրոցներն անմխիթար վիճակում են նյութատեխնիկական բազայի, կադրերի, վարչարարության առումներով, դրանք չեն ջեռուցվում, դրանց մարզիկներն աշխատավարձ չեն ստանում, ինչը հնարավոր չէ նաեւ ՀՀ օրենքով: Շեշտում է, որ կոմունիզմից անցել ենք կապիտալիզմի, սակայն սպորտի համակարգը դեռ կոմունիզմի մեջ է: Վստահ է, որ, եթե դպրոցներն ակումբներ դառնան ու ֆինանսավորման համար ստիպված լինեն պայքարել, ավելի լավ կադրեր՝ մասնագետներ կպահանջեն, մարզական ցուցանիշները կլինեն, ֆինանս կլինի, արդյունքում կունենան լավ մարզիկներ, որոնց նաեւ կկարողանան վարձատրել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5402 դիտում

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը

Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար

Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը

Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր

Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար

Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar

Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին

Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան

29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան

Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին

Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ

Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները

«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի