Երևան
12 °C
Հարություն Մաշադյանը դիմել եւ մասնակցել է 2017թ. հունվարի 13-ին ՀՀ դատախազության որակավորման հանձնաժողովի կողմից կազմակերպված դատախազների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու բաց մրցույթին, որի արդյունքներով ի թիվս այլ մասնակիցների, հաղթող չի ճանաչվել:
Այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով նրան, թե ինչպես է Մաշադյանը ընդգրկվել ՀՀ դատախազների թեկնածուների ցուցակում։
Ըստ այդմ՝ դատախազության համակարգում առաջացող բազմաթիվ թափուր պաշտոնները համալրելու, այդ նպատակով թեկնածուների ռեզերվ ապահովելու անհրաժեշտությունից 2017թ. փետրվարի 17-ին կազմակերպվել է հավակնորդների լրացուցիչ ստուգում, որին դիմել եւ մասնակցել են նաեւ նախորդ մրցույթին հաղթող չճանաչված 9 քաղաքացի, որոնց թվում՝ նաեւ Հարություն Մաշադյանը:
Աբրահամյանը պարզաբանեց, որ այդ ստուգման արդյունքում մասնակիցներից հաղթող են ճանաչվել երեքը, որոնք այնուհետեւ սահմանված կարգով ուսումնառության ծրագիր են անցել ՀՀ արդարադատության ակադեմիայում:
Նույն ընթացքում Արդարադատության ակադեմիայում ուսումնառությունն ավարտել են դատախազի թեկնածուների ցուցակում ընդգրկված թվով 20 անձինք: Նրանցից 12-ը դատախազի պաշտոնում նշանակվել են 2017թ. վերջին՝ այսինքն Հ. Մաշադյանից ամիսներ առաջ, այդ թվում նաեւ լրացուցիչ ստուգման արդյունքում նրա հետ հաղթող ճանաչված թեկնածուները:
«Այսինքն հատուկ Հ. Մաշադյանի նշանակումն ապահովելու կամ արագացնելու որեւէ նպատակ չի եղել եւ չէր կարող լինել: Ի դեպ, լրացուցիչ ստուգում անցկացնելը սահմանված է օրենքով, ըստ անհրաժեշտության՝ երբեմն կիրառվում է, ինչպես օրինակ՝ 2018թ.: Հ. Մաշադյանը դատախազի պաշտոնում առաջին անգամ նշանակվել է 23 տարեկան հասակում: Այդ տարիքում դա քաղաքացիների կողմից դատախազների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մրցույթին մասնակցելու եւ Արդարադատության ակադեմիայում ուսումնառության ծրագիրն անցնելուց հետո թափուր հաստիքները լրացնելու միակ եզակի դեպքը չէ»,-նշում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը:
Այսուհանդերձ՝ հաշվի առնելով դատախազի պաշտոնը զբաղեցնելու տարիքային նվազագույն շեմ սահմանելու, ինչպես նաեւ մասնագիտական փորձառության անհրաժեշտությունը՝ «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքով նախատեսվել են նման նոր պահանջներ: Ըստ այդմ՝ ներկայում դատախազի պաշտոնին կարող են հավակնել միայն այն անձինք, որոնց 25 տարեկանը լրացած է եւ ունեն իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն երկու տարվա փորձառություն:
Ըստ Գոռ Աբրահամյանի՝ Մաշադյանը 2018թ ապրիլին Լոռու կայազորի զինվորական դատախազությունից տեղափոխվել է Երեւան քաղաքի կայազորի զինվորական դատախազություն՝ հավասարազոր պաշտոնի, որը, ի դեպ, գտնվում է դատախազության պաշտոնների դասակարգման ամենացածր օղակում: «Փոխադրումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Երեւանի կայազորի դատախազությունում դատախազի մի քանի թափուր հաստիքներ լինելու պատճառով առաջացել էր խիստ ծանրաբեռնվածություն: Այսպիսի փոխադրումները պրակտիկա են դատախազության համակարգում եւ կապված են լինում դատախազության տարբեր ստորաբաժանումներում առաջացող նմանատիպ խնդիրները լուծելու, էֆեկտիվությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ,-ասում է Գ Աբրահամյանը:
Շրջանառվում է այն կարծիքը, որ Մաշադյանը առաջին անգամ դատախազ է նշանակվել 2018թ. մարտին, որպեսզի արդեն ապրիլից նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո նրա վրա չտարածվի 25 տարեկանը լրացած լինելու պարտադիր պահանջը:
«Նման խնդիր չէր կարող առաջանալ առհասարակ: Խնդին այն է, որ տարիքի հետ կապված սահմանափակումը, անձի վիճակը վատթարացնող նոր իրավանորմերի՝ հետադարձ ուժ չունենալու պատճառով, չի կարող տարածվել մինչեւ նոր օրենքի ուժի մեջ մտնելը դատախազի հավակնորդների ցուցակում ընդգրկված՝ տարիքային այդ ցենզին չբավարարող թեկնածուների վրա: Այդ սահմանափակումը, հետեւաբար, կիրառելի է 2018թ. ապրիլից հետո դատախազ դառնալու հավակնորդների ցուցակում ընդգրկվողների պարագայում»: Այս իմաստով նման մեկնաբանությունները պարզունակ շահարկումներ են»,- մանրամասնեց Գլխավոր դատախազի խորհրդականը:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ մամուլում եւ սոցիալական ցանցներում ակտիվորեն քննարկվում է, թե ինչպես կարող էր «23 տարեկան տղան, ով հազիվ մի ԲՈՒՀ ավարտած լինի, չի ծառայել բանակում, բայց նշանակվում է Երեւանի կայազորի զինվորական դատախազ»: Դատախազությունը մի քանի անգամ պարզաբանե, որ Մաշադայնը ոչ թե Կյազորի զինվորական դատախազ է, այլ դատախազության դատախազ, ինչպես նաեւ նշեց, որ Մաշադյանըծառայել է ՀՀ ԶՈԻ-ում կից հրապարակելով նաեւ զինգրքույկն ու զինծառայության ընթացքում արված լուսանկարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է
Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա
Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հզր դպրոցականներին. Հարությունյան
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ
Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է
Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին
Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի
Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը
Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան
Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով
Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ
Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ
Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ
Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին
Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր
Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը
Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ
ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ
Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր
Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ
Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը
Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան
Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները
Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը
Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ
Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ
Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի
«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»
Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից
Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին
Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT