Հնարավոր որոգայք Վենեսուելա-ԱՄՆ-Ռուսաստան Բերմուդյան եռանկյունում կամ երկրորդ Սիրիայի առաջացման վտանգը

Հունվարի 23-ին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հռչակեց, որ թեւակոխում է նախագահական իշխանության երկրորդ փուլ, իսկ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարեց, որ ինքը երկրի ժամանակավոր նախագահն է, եւ որ դադարեցնում է Մադուրոյի լիազորությունները։

Այսպիսով՝ սկիզբ դրվեց քաղաքական խորը ճգնաժամին, որից մի քայլ այն կողմ՝ քաղաքացիական պատերազմ է դրսի ուժերի մասնակցությամբ։ 

Նշենք, որ վենեսուելյան ճգնաժամը հասունանում էր, կարելի է ասել՝ ծրագրավորվում էր վաղուց, դեռեւս Մադուրոյի նախորդ Ուգո Չավեսի օրոք։ Վենեսուելան Լատինական Ամերիկայի այն «նզովված» երկրներից է, որտեղ հասարակությունը բաժանված է երկու բեւեռի՝ մեկում խիստ փոքրաթիվ էլիտան է, մյուսում՝ խիստ մեծաթիվ ու ծայր աստիճանի ընչազուրկ բնակչությունը։ Չնայած հարուստ նավթային պաշարներին երկրում քայքայված տնտեսություն է, ահագնացող արտագաղթ, կոռուպցիա, կրիմինալ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անմիջապես ճանաչեց Կարակասում իշխանափոխությունը եւ «անգլոսաքսոնական» պետությունների ողջ «ակումբը» հետեւեց «քեռի Սեմին»։ Իսկ Մոսկվան կատարվածը որակեց որպես պետական հեղաշրջման փորձ եւ շնորհավորեց Մադուրոյի վերընտրությունը։

Մադուրոն հայտարարեց ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում եւ պահանջեց ամերիկյան դիվանգետներին հեռանալ երկրից երեքօրյա ժամկետում։

Վենեսուելայում այսօր երկիշխանություն է։ Մադուրոն զորք եւ զրահատեխնիկա է հանել փողոց։ Ստեղծված իրավիճակի հետագա զարգացումը կախված է բանակից, որի ղեկավարությունը   հավատարմության երդվում է տվել Մադուրոյին։ Սակայն իրադրությունը կարող է փոխվել ժամերի ընթացքում, եթե բանակի ներսում տեղի ունենա տրոհում։ 

Այդ դեպքում Վենեսուելան կարող է կրկնել Սիրիայի տխուր ոդիսականը։ Բոլորն են հիշում, թե ինչպես Բաշար Ասադը հրաժարվեց թողնել պաշտոնը, որից հետո սկսվեց երկար տարիների քաղաքացիական պատերազմ, որը շարունակվում է առ այսօր։

Այս ամենը՝ երկրի ներսում։ Վենեսուելան խնդիրներ ունի նաեւ դրսում։ Նա առանձնապես սիրված չէ հարեւանների կողմից։ Բացի Նիկարագուայից եւ մի փոքր էլ Կուբայից, լատինաամերիկյան մյուս պետությունները, հատկապես Արգենտինան ու Բրազիլիան, նայում են Կարակասին, ինչպես խորթ զավակի։ Պատահական չէ, որ այդ երկու առանցքային երկրները, ինչպես նաեւ Պերուն ու Կոլումբիան անմիջապես ճանաչեցին Գուայդոյին որպես  նախագահ, որը մինչ այդ պառլամենտի խոսնակն էր։

Վենեսուելայի հետագա ճակատագիրը խարսխվում է երեք գործոնների վրա. ա/ ներքին իրադրություն եւ լիգիտիմ իշխանություն-ընդդիմություն հակամարտություն, որի մասին արդեն խոսեցինք, բ/դրսի ուժեր, գ/ աշխարհաքաղաքական գլոբալ գործընթացներ ԱՄՆ-Չինաստան-Ռուսաստան շղթայում, որտեղ սուր պայքար է ընթանում նոր աշխարհակարգի ստեղծման համար։ Կհաջողվի արդյո՞ք Պեկինին եւ Մոսկվային ստեղծել պետությունների «համույթ»՝ դիմակայելու համար Միացյալ Նահանգներ-Եվրոպա-Հեռավոր Արեւելք առանցքին՝ դժվար է ասել։ 

Այս առանցքի վեկտորներից մեկը Լատինական Ամերիկան է, որտեղ Վաշինգտոնը ձգտում է անաղարտ պահել Մոնրոյի 1823 թվականի դոկտրինայի դրույթները այլ պետություններին, այդ թվում եվրոպական պետություններին ամերիկյան մայրցամաք չթողնելու վերաբերյալ։ 

Առաջին հայացքից կարող է պարադոքսալ թվալ, որ Վաշինգտոնը, ինքն է խախտում դոկտրինան, երբ Հին աշխարհին թողնում է մտնել իր «ֆազենդա» համարվող երկիրը։ Սակայն այստեղ կա նրա համար մի կարեւոր մոտիվացիա՝ միացյալ ուժերով փակել Չինաստանի եւ Ռուսաստանի ներթափանցումը Լատինական Ամերիկա։  

Սպիտակ տունը վախենում է, որ Վլադիրմիր Պուտինը կարող է կրկնել Նիկիտա Խրուշչովի 1962 թվականի կարիբյան մանեւրը, երբ աշխարհը կանգնեց Երրորդ համաշխարհայինի եզրին, եւ հիմա ԱՄՆ-ի սահմանների մոտ տեղադրել միջուկային հրթիռներ։ Նման վախերը զուրկ չեն հիմքերից։ Անցյալ տարվա դեկտեմբերին Ռուսաստանը Վենեսուելա ուղարկեց ТУ-160 տիպի երկու ինքնաթիռ, որոնք կարող են կրել հրթիռներ։ Դրանք զորավարժություններ անցկացրին ԱՄՆ-ի սահմանների մոտ եւ հինգ օրից վերադարձան Ռուսաստան։ Թռիչքի երկարությունը 12 հազար կիլոմետր էր, լիցքավորումը՝ օդում։ Սա սահմանկցում է գիտական ֆանտաստիկային։ 

Կատարվածը Պուտինի ազդանշանն էր Թրամփին, թե բացառված չէ ռուսական ռազմաօդային մշտական բազաների ստեղծում Կարակասում, ինչպես նաեւ Նիկարագուայում եւ Կուբայում: Եթե նա դեռ չի գնում այդ քայլին, ապա մտածում է էլ ավելի չսրել ռուս-ամերիկյան առանց այդ էլ լարված հարաբերությունները։

Նշենք, որ ռազմաստրատեգիական հետաքրքրություններից բացի Վենեսուելան կարեւոր է Ռուսաստանի եւ Չինաստանի համար որպես աշխարհում նավթի ամենահարուստ պաշարներ ունեցող երկիրը, որտեղ նրանք ներդրել են համապատասխանաբար՝ 17 եւ 70 միլիարդ դոլար։ 

Բոլոր դեպքերում Մոսկվան Վենեսուելային համարում է իր պոտենցիալ ռազմական դաշնակցը ամերիկյան մայրցամաքում։ Եվ որպես դրան հակակակշիռ Բրազիլիան պատրաստակամություն է հայտնում իր տարածքում Վաշինգտոնին հնարավորություն ընձեռել ունենալու ռազմական բազա։ 

(Եթե Բրազիլիայի առաջարկն իրականանա, հազիվ թե բացասաբար չազդի BRICS կազմակերպության վրա, որի անդամներն են այդ նույն Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավ-Աֆրիկյան հանրապետությունը եւ Չինաստանը։ Դա առաջին հերթին պարտություն կնշանակի Ռուսաստանի համար, որն այդ կազմակերպության հիմնադիրներից եւ ջատագովներից է, կազմակերպություն, որն ի սկզբանե կոչված է նպաստելու երկբեւեռ աշխարհի ստեղծմանը)։ 

Թրամփն ու իր ռազմատենչ խորհրդական Բոլթոնն էլ իրենց հերթին թափանցիկ ակնարկներ են անում՝ անհրաժեշտության դեպքում Վենեսուելայի դեմ իրականացնել ռազմական գործողություններ։ Բացառված չէ, որ այդ նպատակի համար բացի Բրազիլիայից Վաշինգտոնն օգտագործի նաեւ Բոլիվիայի տարածքը։

Վենեսուելայում եւ նրա շուրջը ծավալվող իրադարձությունները վկայում են այն մասին, որ համաշխարհային քաղաքականության թատերաբեմում հայտնվել լարվածության մի նոր գործոն, որը դեպքերի անբարենպաստ զարգացումների դեպքում կարող է դառնալ երկրորդ Սիրիա, հերթական կոնֆլիկտի եւ ռազմական բախումների օջախ արդի միջազգային կյանքում եւ պետությունների փոխհարաբերություններում։ 

Իսկ հազարավոր մղոններով Հայաստանից անդին գտնվող վենեսուելական ճգնաժամը կարո՞ղ է վտանգ պարունակել մեզ համար։ Ոչ-ոք չի կարող ասել։ Հավանաբար այդ վտանգն է նկատի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ անդրադառնալով այնտեղ ծավալվող իրադարձություններին՝ նշել է դրանց տարբերությունը եւ ավելացրել, որ Հայաստանի եւ Վենեսուելայի իրադարձությունները տարբեր են: «Բարեբախտաբար՝ մեզ մոտ բախումներ չեն եղել, չեն եղել զոհեր, իսկ Վենեսուելայում, ցավոք, զոհեր կան: Երկրորդ՝ Հայաստանում տեղի ունեցած գործընթացն ամբողջությամբ համապատասխանել է այն գործընթացներին, որոնք նախատեսված են ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ: Վենեսուելայի դեպքում հասկանալի չէ՝ որքանով է այդ ամենը համապատասխանում երկրի Սահմանադրությանը»,- նշել է վարչապետը: Չպարտավորեցնող, չեզոք գնահատական։ 

Այդուհանդերձ, հարկ է ուշադրությամբ հետեւել Վենեսուելայում ծավալվող դեպքերի դինամիկային եւ երբեք չհայտնվել կոնֆլիտի կողմերից որեւէ մեկի կողքին կամ ազդեցության տակ։ Իսկ որ մեծ տերությունների կամ ռազմական միությունների կողմից կլինեն խնդրի մեջ այլ պետություններին ներքաշելու միտում՝ բացառված չէ։ 

Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրն է՝ չհայտնվել Վենեսուելա-Ամերիկա-Ռուսաստան բերմուդյան եռանկյունում, որը կարող է դառնալ երկրորդ Սիրիա։

Արման Նավասարդյան

արտակարգ եւ լիազոր դեսպան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12745 դիտում

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել