Խաղի կանոնները փոխվել են. նորերը ոչ կաշառք են վերցնում, ոչ էլ որեւէ ձեւով աջակցում են, շվարել-մնացել ենք

Եվ այսպես, պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանի համախառն ներքին արդյունքը 2018-ին 2017-ի համեմատ աճել է 5,2 տոկոսով։ Եռամսյակային կտրվածքով պատկերը հետեւյալն է․ առաջին եռամսյակ՝ աճը 9,9 տոկոս, երկրորդ եռամսյակ՝ 7,4 տոկոս, երրորդ եռամսյակ՝ 2,5 տոկոս, չորրորդ եռամսյակ՝ 3,4 տոկոս։ Մասնագետներն, իհարկե, դեռ ոլորտ առ ոլորտ կուսումնասիրեն այս պատկերը եւ համապատասխան եզրակացություններ կանեն, բայց առաջին մակերեսային տպավորությունն այնպիսին է, թե ապրիլ-մայիսին տեղի ունեցած քաղաքական գործընթացները բացասաբար են անդրադարձել տնտեսության վրա, ու միայն չորրորդ եռամսյակում է տնտեսությունը հաղթահարել «շոկն» ու ավելացրել աճի տեմպերը։ Ավելորդ է ասել, որ ընդդիմությունն արդեն իսկ հրճվանքով այս թվերը ներկայացնում է որպես նոր իշխանությունների տնտեսական ձախողումների անհերքելի ապացույց, բայց դրանում տարօրինակ բան չկա․ընդդիմության «գործառույթն» է այդպիսին։

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել իրականում։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ եթե խոսքը տնտեսական հեղափոխության մասին է, կարեւորը ոչ այնքան աճի ծավալներն են, որքան որակը /այսինքն՝ շատ ավելի կարեւոր է, թե հատկապես որ ոլորտներն են աճել/։ Բայց սա այլ թեմա է եւ ավելի հանգամանալից վերլուծություններ է պահանջում։ Փորձենք հասկանալ, թե այնուամենայնիվ ինչո՞ւ հեղափոխությունից հետո տնտեսական աճի տեմպերը դանդաղեցին։

Հիմնական պատճառը, կարծում ենք, բիզնես-շրջանակների սպասողական վիճակն էր։ Շատերն անգամ բողոքում են, թե «նախկինում ամեն ինչ հասկանալի էր՝ գիտեինք, թե ում ինչքան կաշառք ու ինչքան ատկատ պիտի տանք, որ բիզնես անենք ու երաշխավորված եկամուտներ ստանանք, իսկ հիմա խաղի կանոնները փոխվել են, նորերը ոչ կաշառք են վերցնում, ոչ էլ որեւէ ձեւով աջակցում են, շվարել-մնացել ենք»։ Եվ սրա մեջ ճշմարտության որոշակի բաժին, իհարկե, կա։ Որովհետեւ նախկինում իսկապես խաղի հստակ կանոններ կային, եւ դրանցով առաջնորդվելը տնտեսական որոշակի աճ ապահովում էր։ Ապահովում էր նաեւ ֆինանսական հոսքերի որոշակի աշխուժություն։ Որեւէ մեկն, օրինակ, հսկայական կաշառք էր տալիս որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի՝ պետական համակարգում աշխատանքի տեղավորվելու համար, ու վստահ էր, որ այդ աշխատանքի շնորհիվ մի քանի տարում «հանելու է» կաշառքի փողը։ Պաշտոնյան էլ իր հերթին վերցրած կաշառքը «արխային» դնում էր գործի մեջ՝ վստահ լինելով, որ դեռ երկար ժամանակ պահպանելու է պաշտոնը ու դրա շնորհիվ ծաղկեցնելու է իր բիզնեսը։ Կամ, ասենք, օլիգարխներն էին մեծ ներդրումներ անում՝ վստահ լինելով, որ գերշահույթները երաշխավորված են /մենաշնորհների, հարկային «արտոնյալ պայմանների» կամ պետական գնումների համակարգի շնորհիվ/։

Հիմա խաղի կանոնները փոխվել են /համենայն դեպս՝ հին կանոնները չեն գործում/, իսկ գործարար շրջանակներին համառորեն թվում է, թե այս ամենը ժամանակավոր երեւույթ է, ու փոխվել են ընդամենը դերակատարները։ Եվ այդպես մտածելով՝ համառորեն փորձում են գտնել «նոր դերակատարներին» ու կապեր հաստատել նրանց հետ։ Ու քանի որ չեն գտնում՝ չեն էլ համարձակվում ընդլայնել իրենց բիզնեսները կամ սկսել նորերը։ Շատերի գլխում չի տեղավորվում այն միտքը, որ «կռիշների» ու «ատկատների» ժամանակներն անցել են, խաղի չգրված կանոններ պարզապես չկան, իսկ բիզնեսի դաշտում գործում են միայն օրենքները։ Մեղադրել չի կարելի, տասնամյակներ շարունակ Հայաստանում այդպես է եղել /անգամ խորհրդային տարիներին/, իսկ տասը ամիսը չափազանց փոքր ժամանակահատված է՝ տասնամյակներով արմատավորված մտածելակերպը հաղթահարելու համար։

Ուշադրություն դարձրեք՝ եթե անգամ բիզնես-շրջանակները վերջնականապես գիտակցեն, որ խաղի կանոններն անշրջելիորեն փոխվել են, դա դեռեւս ինքնին տնտեսության թռիչքաձեւ աճ չի երաշխավորելու։ Ի վերջո Հայաստանում կան բազմաթիվ խոշոր գործարարներ, ովքեր սովոր են աշխատել միայն արտոնյալ պայմաններում ու նոր իրողություններին /ազատ մրցակցությանը/ կարող են պարզապես չդիմանալ։ Այդ դեպքում նրանցից շատերը կփորձեն իրենց բիզնեսները դուրս հանել երկրից։ Ու թեեւ «սուրբ տեղը դատարկ չի մնում», եւ նրանց կփոխարինեն նորերը, ովքեր ավելի մրցունակ կլինեն, բայց դա տեւական գործընթաց է։ Իսկ կարճաժամկետ կտրվածքով տնտեսական ցուցանիշները կարող են նույնիսկ վատթարանալ։

Բայց սա երեւի միակ ճանապարհն է։ Եթե, իհարկե, տնտեսության առողջացումն ավելի կարեւոր ենք համարում, քան մեխանիկական աճը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22929 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել