Երևան
12 °C
Փետրվարի 21-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպեցին Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ: ԿԲ ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկվել են գյուղատնտեսության ապահովագրության ներդրման վերաբերյալ մի շարք հարցեր: Գրիգորյանը նաեւ նշեց, որ լինելու է կամավոր ապահովագրություն: Գրիգորյանի խոսքով՝ այս պահին աշխատանքներ են տարվում, որպեսզի մոտ ապագայում գյուղատնտեսության ապահովագրությունը լինի:
«Կարծում եմ՝ ծրագիրը բացասական կողմ չունի, որովհետեւ ըստ ցանկության է, ուզում եք՝ ապահովագրեք, չեք ուզում՝ մի ապահովագրեք»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ֆերմեր Հարություն Մնացականյանը, որը գյուղատնտեսության նախկին նախարար Իգնատի Առաքելյանի խորհրդական է եղել:
- Պարոն Մնացականյան, ի՞նչ է իրենից ներկայացնում գյուղատնտեսության ապահովագրությունը, ի՞նչ դրական կողմեր ունի:
- 2017 թվականից այդ ծրագրի վրա աշխատում են: Հիմա արդեն հասել են ծրագրի վերջնական փուլին եւ վաղ գարնանն արդեն փորձելու են պիլոտային կարգով մտցնել: Պտղատու այգիների` հիմնականում խաղողի այգիների համար են կիրառելու, դեռ վերջնական հստակ չէ՝ ինչ պայմաններով է լինելու պայմանագիրը, բայց ես ասեմ նախանցած տարվա պլանավորվածը. 1 հեկտարը կարծեմ 25 հազար դրամի չափով է լինելու: Ենթադրենք` ցրտահարության դեմ 25 հազար, կարկտահարության դեմ՝ 25 հազար:
- Արդյո՞ք այդ 25 հազար դրամը համարժեք է ստացած եկամուտներին:
- Իհարկե, խաղողի այգուց շատ մեծ եկամուտներ են ստանում, մինչեւ 10-20 հազար դոլար: 1 հեկտարի համար 25 հազար դրամը ծիծաղելի ցածր գին է: 250 դրամ խնձորի գինն է, 1 հեկտարից 70 տոննա խնձոր են կարողանում հավաքել, ոչ ինտենսիվ այգիներում մոտավորապես 10-20 տոննա: Փոխհատուցումը լինելու է ծախսերի մասով, ոչ թե ակնկալվող եկամտի: Այսինքն, գյուղացիներն ինչքան ծախս անում են, ենթադրենք տնկիներ են, կախված ծախսերի քանակից՝ փոխհատուցում են այդ չափով: Որովհետեւ, եթե ակնկալվող եկամուտների չափով փորձեն ապահովագրել գյուղացիներին, մեղմ ասած, ձեռնտու կլիներ միանգամից կարկուտը խփեր վերացներ եւ իրենք գումարը ստանային պետությունից: Այդ ծրագրի էությունն այն է, որ գյուղացին վերջնական չձախողվի: Ենթադրենք, ցրտահարություն եղավ, տնկու վրա ինչքան ծախս է արել, հողը վարելը, ջրելը այդ ամբողջ ծախսային մասով է փոխհատուցվում: Հաջորդ դրական կողմը. եթե եղավ ապահովագրական համակարգը՝ գյուղացիները ստիպված պետք է անցնեն սպիտակ դաշտ: Սովորական տրակտորիստին չեն վճարի, եթե հաշվետվություն չներկայացնի պետությանը, թե քանի հեկտար է ցանել: Իրենք թուղթ կպահանջեն, որ այսքան ծախս են արել, այսքան քառակուսի մետրի կամ հեկտարի համար, ինչը կմեծացնի նաեւ պետբյուջեի մուտքերը:
- Իսկ ծրագիրը բացասական կողմեր ունի՞:
- ԱՊՊԱ-ն ուներ բացասական կողմ, որովհետեւ պարտադիր բոլորին էր վերաբերվում եւ դա շատ վատ ընդունվեց: Բայց սա պարտադիր բոլորին չի վերաբերվում, նաեւ հեկտարից ավելի փոքր հողակտորներ ունեցողներն էլ կարող են դիմել: Կարծում եմ՝ բացասական կողմ չունի, որովհետեւ ըստ ցանկության է, ուզում եք ապահովագրեք, չեք ուզում մի ապահովագրեք:
- Իսկ ովքեր սխալ մշակաբույսեր են ցանում, այսինքն, իրենց մարզում կամ գյուղում այդ մշակաբույսը նորմալ չի աճում, բայց մեկ է՝ դա են ցանում, իրենց հարցն ի՞նչ է լինելու:
- Կարծում եմ՝ ապահովագրական կազմակերպությունները նախօրոք ցանկ կկազմեն, որովհետեւ հիմա դեռ հստակ որոշված չէ: Ապահովագրական ընկերությունները արդեն կհամագործակցեն ագրոնոմների, բույսերի պաշտպանների հետ: Ես քանի տարի է՝ ասում եմ, որ մեր երկրի հողերը պարտադիր պիտի զոնավորվեն` տնտեսաաշխարհագրական, ինչից հետո արդեն պարզ կլիներ, որ տարածքում ինչ աճեցնել եւ ըստ այդմ նաեւ հնարավոր կլիներ ներդրողներին ներքաշել: Իսկ այսպես ներդրողին ոչ մի թվային տվյալ չես կարողանում ներկայացնել: Նույնիսկ արեւային օրերի քանակ չունենք, անձրեւային օրերի քանակ չունենք, հողի բաղադրությունը չգիտենք, ոչ մի բան չգիտենք ու ուզում ենք այդպես գյուղատնտեսություն զարգանա:
- Շատ հաճախ ունենում ենք դեպքեր, երբ գյուղացին լավ բերք է ունենում, սակայն իրացնելու խնդիր ունի: Այդ առումով ի՞նչ պետք է անել:
- Ամբողջ աշխարհում ֆերմերները էքսպոների միջոցով, տարբեր ցուցահանդեսների միջոցով, ինտերնետային աճուրդների միջոցներով իրենք են կազմակերպում իրենց վաճառքը: Հայաստանում չգիտես ինչու ֆերմերը մտածում է, որ պետությունը պիտի իր ապրանքը վաճառի: Աշխարհում նման պրակտիկա գոյություն չունի: Քանի տարի գյուղացին վարունգի գերարտադրություն է ունենում, հազար անգամ զգուշացնում են՝ այդքան վարունգ մի աճեցրեք, բայց մարդիկ աճեցնում են, 20 դրամով չեն կարողանում վաճառել, ասում են՝ պետությունը մեղավոր է: Այդտեղ պետության մեղավորությունը չկա, այդտեղ արժեհամակարգային խնդիր է, որը պիտի գյուղացու մոտ փոխվի, իսկ գյուղացու մոտ արժեհամակարգ փոխելը այն է, որ գյուղացուն պետք է դարձնել ֆերմեր, որ ինքը սկսի մտածել, որպես բիզնեսմեն, ոչ թե գյուղացի:
- Իսկ այս դեպքում պետությունը չպե՞տք է ագրոմիություններ ստեղծի, որպեսզի գյուղացիների եւ մթերող ընկերությունների միջեւ կապ լինի:
- Այդ ամբողջը հենց պետության անելիքն է: Տեսեք՝ գյուղնախարարությունը փակվում է, ես կոնկրետ չեմ հասկանում՝ ինչպես է դա լինելու: Ես անցյալ տարի էքսպոյից բերել էի 12 մլն եվրոյի սիսեռի պատվեր, եթե պետությունը շատ հստակ դա մտցներ իր ծրագրի մեջ, սիսեռի սերմ բերեր եւ գյուղացիները աճեցնեին, մենք մոտավորապես 8 հազար տոննա սիսեռ կարող էինք արտահանել, դա պետության գործն է: Մեր գյուղատնտեսությունը շատ մեծ կարիք ունի պետության միջնորդության, ուղղորդման: Եվրոպայում շուկան ինքնակարգավորվում է, այնտեղ ֆերմերներն ունեն շատ մեծ կապեր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT