Երևան
12 °C
Ազգային ժողովը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացրած նախնական կալանքի մեկ օրը մեկ ու կես հաշվելու մասին նախագիծը լիագումար նիստի օրակարգ մտցնելու մասին որոշումը չընդունեց: Նախագիծն օրակարգ մտցնելուն կողմ քվեարկեց 35, դեմ` 61 պատգամավոր:
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը զեկուցեց նախագիծը՝ նշելով, որ այն ներկայացված է եղել նաեւ նախորդ գումարման խորհրդարանում։ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածում փոփոխություն կատարել, որի համաձայն՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը պետք է հաշվակցվի ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձեւով նշանակված պատժին՝ 1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց:
Ըստ նախագծի հիմնավորման՝ այս օրենքի նախագծով նախնական կալանքի տակ պահելու ժամկետն ազատազրկման եւ կարգապահական գումարտակում պահելու ձեւով նշանակված պատժի մեկ օրվա հաշվակցումը մեկ ու կես օրով պայմանավորված է ՀՀ-ում նախնական կալանքի վայրերի պայմաններով, որոնք երբեմն ավելի ծանր են, քան քրեակատարողական հիմնարկներում։
ՀՀ կառավարությունը փետրվարի 15-ի նիստում բացասական եզրակացություն էր տվել այս նույն նախագծին։ Ինչպես իր ելույթում նշեց պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ նախորդ նախագծի հեղինակ Էդմոն Մարուքյանին առաջարկել էին փոփոխություններ մտցնել եւ նախաձեռնությունը տարածել ոչ թե ապագային ուղղված իրավահավասարություններին, այլ անցյալին ուղղված իրավահավասարություններին: Պատգամավորն ասաց, որ ԼՀԿ-ն, հաշվի առնելով կառավարության առաջարկությունները, փոփոխություններ է կատարել եւ նախագիծը նորից ներկայացնել, բայց կառավարությունն այս անգամ էլ է բացասական եզրակացություն տվել, նույնը՝ նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը:
Տարոն Սիմոնյանը ներկայացրեց նախագծի նպատակը՝ նշելով, որ կալանքի տակ պահելու պայմանները շատ ավելի խիստ են, քան ազատազրկման ձեւով մարդուն պատասխանատվության ենթարկելը: Եվ, բնականաբար, այդ խիստ պայմանները հաշվի առնելով պետք է տարբերություն լինի կալանքի տակ պահելու օրերի եւ ազատազրկման օրերի հաշվարկման միջեւ: Սիմոնյանը հավելեց` նախագիծը պետք է դիտարկել նաեւ որպես մարդասիրական վերաբերմունքի դրսեւորում եւ անկախ հանձնաժողովի բացասական եզրակացությունից՝ նախագիծը նիստի օրակարգ ընդգրկելու մասին որոշում ընդունել:
Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Սերգեյ Ատոմյանը ներկայացրեց հանձնաժողովի տեսակետը եւ մեկնաբանեց, թե ինչու են տվել բացասական եզրակացություն․
«Վերջին տարիներին դատական պրակտիկան տուժողի կարծիքին պատճառած նյութական վնասի վերականգնման հանգամանքին էական տեղ է հատկացնում: Քննարկվող օրենքի նախագծի ընդունման պարագայում այնպիսի իրավիճակ կստեղծվի, որ տուժողը, որը ժամանակին բավարարված է զգացել նշանակված պատժաչափով, այժմ հանկարծ տեղեկանալու է, որ պատժաչափը նվազել է: Եվ այն կարող է տուժողների շրջանում դժգոհություն առաջացնել։ Պատժաչափը կրճատելով՝ նաեւ խախտվում են արդարացի պատժի նշանակման հանցավորի անձը բնութագրող տվյալներից ելնող պատժի տեսակը եւ չափը որոշելու սկզբունքները»,-ասաց Ատոմյանը։
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը վարման կարգով ելույթ ունեցավ՝ նկատելով, որ նախորդ գումարման խորհրդարանում շատ են եղել նման դեպքեր, երբ հարցերը, որոնք ունեն քննարկման կարիք, չեն մտնում օրակարգ։ Գորգիսյանն ասաց, որ հիմա քննարկվում է նախագիծը օրակարգ մտցնելու եւ հանրային լիարժեք քննարկում ծավալելու հարցը եւ կոչ արեց դրական քվեարկել։
Այնուամենայնիվ՝ նախագիծը քվեարկությամբ չընդգրկվեց խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT