Կրճատումները կլինեն մինիմալ՝ առնվազն կարճաժամկետ առումով. Նիկոլ Փաշինյան

Կրճատումները կլինեն մինիմալ՝ առնվազն կարճաժամկետ առումով: Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հարցին: Աբրահամյանը նշել էր, թե վերջերս հրապարակվել է Ատոմ Ջանջուղազյանի եւ Մհեր Գրիգորյանի կոմունիկացիոն նամակը, որտեղ խոսվում էր հնարավոր օպտիմալացման մասին՝ պետական կառավարման համակարգում: Ապա մի շարք հարցադրումներ էր արել. «Արդյո՞ք ընթացակարգեր ներդրվել են աշխատողների աշխատանքի գնահատման: Ինչպե՞ս են գնահատելու արժեք ստեղծելը: Ինչպե՞ս են գնահատելու հավելյալ արժեք ստեղծելը՝ պետական ապարատում հստակ պարտավորություններ ունեցող մարդկանց համար: Եւ որքա՞ն ժամանակ է տրվելու այդ մարդկանց իմանալու՝ իրենց աշխատանքը կորցնելու մասին եւ որքա՞ն ժամանակ նրանք աշխատանք կստանան»:

Ի պատասխան վարչապետն ասաց.  

«Ի՞նչ է ասվում. եթե պարզվի, որ պետական կառավարման համակարգում 10 հազար արդյունք չստեղծող մարդ կա, պետք է այդ մարդկանցից ազատվել: Սրան հանրապետական կուսակցության ներկայացուցչի արձագանքն է, թե՝ էս ի՞նչ եք ասում: Նրանք իրականում խոստովանում են կառավարման համակարգի վերաբերյալ իրենց պատկերացումը՝ ո՞նց, համակարգում պետք է արդյունք ստեղծող մարդիկ լինե՞ն, ոչ, նրանք պետք է նստեն եւ ոչինչ չանեն, սա պատկերացում է ստեղծում, թե Հայաստանը 20 տարի ոնց է կառավարվել՝ ծանոթ, ընկեր, բարեկամ, ընտրակեղծարար, ամբողջը լցվել են պետական կառավարման համակարգ: Արդյո՞ք գերանդին առնելու եւ հնձելու ենք: Ո´չ, ըստ էության՝ կրճատումները կլինեն մինիմալ՝ առնվազն կարճաժամկետ առումով, եւ կրկնվող նախարարությունների կրկնվող օղակների աշխատողների շրջանակներից կլինեն»:

Վարչապետի խոսքով՝ չկրկնվող օղակներից մարդիկ չեն կրճատվի, յուրաքանչյուրը, բոլորը՝ առանց բացառության, շանս կստանան՝ ապացուցելու, որ նոր պայմաններում պատրաստ են եւ կարող են նոր չափանիշներով աշխատել: Կառավարության ղեկավարը նաեւ ուշադրություն հրավիրեց այսօր եղած իրավիճակին, նշեց՝ երբեք խնդիր չեն դրել եւ չեն դնելու՝ ռեպրեսիոն ճանապարհով գնալ: Նա ասաց՝ այսօր պետական կառավարման համակարգում մարդիկ կան, ովքեր ոչ մի բանով չեն զբաղվում, սպասում են «Mulberry»-ով հետաքրքիր բան շրջանառվի, իրենց հանրապետական ղեկավարներին ուղարկեն:

«Այս աղմուկը ցույց է տալիս ամեն ինչ, սա դիագնոզ է՝ այն ամենի, ինչ ՀՀ-ում տեղի է ունեցել: Որ մեկը ասում է՝ վայ, բռնեք, փախավ, վազում է, բոլորը վազում են: Խնդրո´ւմ եմ, վազելուց առաջ մի պահ կանգնենք, հարցնենք՝ ո՞վ փախավ, ո՞ւր, ի՞նչ ուղղությամբ, ինչո՞ւ, եւ կպարզվի, որ ոչ մեկն էլ ոչ մի տեղ չի փախել»,- ասաց Փաշինյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3760 դիտում

Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ

Կներեք, իսկ ադեկվատ ընդդիմություն ե՞րբ է լինելու. Իոաննիսյան

Իրանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Խոշոր ավտովթար Արգավանդից Երևան ճանապարհին. կան տուժածներ

Միրզոյանը հրապարակել է 2025-ի կարևոր այցերն ու հանդիպումները նշանավորող 10 չհրապարակված լուսանկար

Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում. կան տուժածներ

Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկի նոր խմբաքանակ. տեսանյութ

Մրգաշատի սուրբ Աստվածածին եկեղեցում. վարչապետը լուսանկարներ է հրապարակել

Հրդեհ Գևորգ Էմինի փողոցում կառուցվող շենքի ավտոկայանատեղիում

Սպասվում են ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ. մի շարք շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն

Փետրվարին ականատես կլինենք մոլորակների շքերթին․ դրանց մեծ մասը տեսանելի կլինի անզեն աչքով․ Լևոն Ազիզյան

Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև նախատեսված բանակցությունները չեն կայանա. սահմանվել է նոր օր

Իրանը ԵՄ բոլոր երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան վերջին որոշման

Կարապետյաններին և նրանց որդուն խորթ են հայ միջավայրը, բարոյական նորմերը, կնոջ նկատմամբ հարգանքը. Ղազարյան

Սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց. Սուրենյանը նորություն է հայտնել. տեսանյութ

Պայթյուն Մարտունի քաղաքի բնակարաններից մեկում

Իրական ուժեղ առաջնորդը նախ պետք է սկսի իր ընտանիքից և պետք է բարոյապես ճիշտ զավակներ դաստիարակի. Առաքելյան

Նեղսրտում են, որ ԵԽԽՎ-ներում ու բրյուսելներում իրենց լուրջ ընդունող չկա. ձերը Մարիա Զախարովան է. Հոխիկյան

Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից

«Վարչաբենդն» անցկացնելու համար պետբյուջեից զրո դրամ է ծախսվել. Պապոյան

Տաշիր Սամոյի որդու էս ամենաթող, սանձարձակ պահվածքի համար թիվ 1 պատասխանատուն հենց ինքն է` Տաշիր Սամոն. Չախոյան

«Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա»-ի ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. կա զոհ և վիրավոր

Հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի. ՊԵԿ

Այսպիսի հայտարարությունները լուծումներ չեն առաջարկում, այլ բացահայտում են մտածողության դատարկությունը. Քլոյան

600 հազար դրամանոց վիրահատությունը՝ անվճար. թոշակառուն այլևս մենակ չի լինի. Ալեքսանյան

Մոտ ապագայում Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան. Մելքոնյան

Մինչ ձեր ձևով երկիր ղեկավարելու հավակնություն ունենալը, արժե նախ սեփական որդուն դաստիարակել. Վարդանյան

Իզուր չէ, որ անգլիացիները մարդու համար ամենավիրավորական արտահայտությունը համարում են անդաստիարակը. Ավանեսյան

ՀՀ վարչապետը Մրգաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի

Հրդեհ Գյումրիու Ղանդիլյան փողոցի տներից մեկում

Գերագույն հոգևոր խորհրդի 7 անդամի մեղադրանք է առաջարդվել. նրանք չեն կարող լքել երկիրը

Քաղաքականությունը ձեզ համար փոդքասթ չէ, իսկ կանայք հասարակության շարժիչ ուժն են, ոչ թե ծաղրի առարկա. Մինասյան

Անկախ նրանից` ինչքան փող ունես բանկային հաշվիդ, հայ կանայք քեզ համար ինքնահաստատվելու առարկա չեն. Ալեքսանյան

Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Ճիշտ կլինի՝ ձեր գրգռված չորքոտանուն տանը պահեք, բերանն էլ՝ փակ․ Հասմիկ Հակոբյան

Տարածքային հարցը՝ առանցքային թեմա․ փետրվարի 1-ին կմեկնարկի Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը մեկնել է ԱՄՆ՝ բանակցությունների

Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի զոհվելու մասին տեղեկությունները