Այս շինծու գործը ճշմարտությունից այնքան է հեռու, ինչքան խոզը տուռնիկից. Ֆլեշի Բարսեղ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում այսօր սկսվեց Ֆլեշի Բարսեղ մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանի եւ նրա ընկերոջ՝ Հրայր Հովսեփյանի գործով դատաքննությունը:

Մինչ այդ նախնական նիստին պաշտպանական կողմը մի շարք միջնորդություններով էր հանդես եկել:

Դատաքննությունը սկսվելուց հետո մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը հրապարակեց մեղադրական եզրակացությունները: Ըստ այդմ՝ Բարսեղ Բեգլարյանին եւ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2016թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաեւ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել են ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Այսպես՝ 2015 թվականի ընթացքում Նարեկ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից իրականացվել է շուրջ 120 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են նաեւ կոմերցիոն տնօրեն Արման Մկրտումյանին: Հրայր Հովսեփյանը եւ Բարսեղ Բեգլարյանը՝  Նարեկ Բեգլարյանին պատկանող նշված ընկերությանը պատճառված վնասի վերականգման իրավունքը վերագրելով իրենց, ենթադրաբար հափշտակության պատճառված նյութական վնասի փոխհատուցումը ստանալու համար իրավապահ մարմիններին դիմելու փոխարեն որոշել են այն իրականացնել ինքնակամ, օրենքով սահմանված կագի խախտմամբ: Այդ նպատակով 2016 թվականի մարտի 28-ին, ժամը 09:30-ի սահմաններում «Ֆլեշ Մոտորս» ընկերության կոնֆերենս սրահում Հրայր Հովսեփյանը ընկերության սեփականատիրոջ եւ հարազատների հետ միասին Արմեն Մկրտումյանին մեղադրելով յուրացումներ կատարելու մեջ, ենթադրյալ իրավունքը իրականացնելու նպատակով բռնության գործադրմամբ, որը դրսեւորվել է բռունցքներով Արման Մկրտումյանի ուսերին երկու անգամ հարվածելով, ինչպես նաեւ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է որպես վնասի փոխհատուցում անվանակոչել Երեւան քաղաքի Ազատության  պողոտայի 3/1 շենք թիվ 23 բնակարանը իր անվամբ կամ վճարել 20 հազար ԱՄՆ դոլար գումար: Նման պահանջով հանդես է եկել նաեւ Բարսեղ Բեգլարյանը: Ըստ մեղադրանքի՝ վտանգն ընդունելով իրական՝ Արման Մկրտումյանը 2016 թվականի ապրիլի 25-ին Բարսեղ Բեգլարյանի ուղղորդմամբ «Արարատբանկ» ԲԲԸ Բաղրամյան մասնաճյուղում կքնել է իր բնակարանի անշարժ գույքի գրավադրման հիպոթեքի պայմանագիր, որի դիմաց ստացված 9 միլիոն 700 հազար ՀՀ դրամ գումարը մուտքագրել է «Ֆշել Մոտորս» ՍՊ ընկերության դրամարկղ, ինչի արդյունքում վերջինիս օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո Հրայր Հովսեփյանն ու Բարսեղ Բեգլարյանը հայտարարեցին, որ իրենց առաջադրված մեղադրանքում մեղավոր չեն ճանաչում: Մասնավորապես Բարսեղ Բեգլարյանն ասաց, որ մեղադրանքը շատ պարզ է շարադրված, բայց այն ըստ նրա՝ բացարձակապես իրականությանը եւ ճշմարտությանը մոտ չէ. «Սպառնալիք եւ բռնություն բացարձակ չի կիրառվել եւ ընդհանրապես այդ գումարի մասին խոսք լինել չի կարող, այս բոլորը շինծու եւ սարքած գործ է, ճշմարտությունից այնքան է հեռու, ինչքան խոզը տուռնիկից»,- ասաց նա: Ամբաստանյալ Հրայր Հովսեփյանը նույնպես ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում՝ հավելելով, որ տուժող Արման Մկրտումյանի նկատմամբ ոչ մի բռնություն չի գործադրել. «Բռնության սպառնալիքներ նրա հասցեին չեմ հնչեցրել եւ նշված գումարից տեղյակ չեմ, այն չի մուտքագրվել «Ֆլեշ» ընկերություն»,- հավելեց Հովսեփյանը:

Այնուհետեւ ամբաստանյալների պաշտպան Կրոմվել Գրիգորյանը միջնորդեց սույն գործով դատարան հրավիրել եւ հարցաքննել վկաներ Բագրատ Ճզմաչյանին, Գոռ Ստեփանյանին, Գրիգոր Աշոտյանին, Աստղիկ Հարությունյանին, Արմեն Վրթանեսյանին, Թամարա Խաչատրյանին, Արթուր Ավագյանին, Յանա Մուրադխանյանին, Դավիթ Հարությունյանին, Մհեր Հակոբյանին եւ Արմեն Հարությունյանին, որոնք նախաքննության ընթացքում հարցաքննվել են, սակայն դատակոչված չեն: Ըստ Գրիգորյանի՝ վերը թվարկված անձինք իրենց ցուցմունքներով հաստատել են ամբաստանյալների այլուրեքությունը: Պաշտպանի խոսքով՝ այդ անձանց վարույթն իրականացնող մարմինը չի դատակոչել, որովհետեւ տվյալ անձանց դատակոչելով՝ ամբողջությամբ մեղադրանքը կհերքվեր:

Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանի կարծիքով՝ միջնորդությունն այս փուլում բավարարման ենթակա չէ եւ խնդրեց դրա քննարկումը հետաձգել եւ քննարկել համապատասխան ապացույցները հետազոտելուց հետո: Տուժող Արման Մկրտումյանն էլ ասաց, որ պաշտպանի կողմից վկայակոչած անձինք շահագրգռվածություն ունեն. «Էս Արարատբանկի կամանդը որ կա, որ նշեց պաշտպանը...այս բոլոր անձինք կատարված հանցագործության կատարման մեջ դերակատարություն են ունեցել»: Դատավորը խորհուրդ տվեց տուժողին զուսպ արտահայտվել եւ հարգալից վերաբերմունք դրսեւորել: Տուժողն ասաց, որ առարկում է միջնորդության դեմ, քանի որ վկաները գալու են «սովորացրած բաներ» ասեն:

Դատարանն, այնուամենայնիվ, բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը եւ պաշտպանի կողմից թվարկած անձանց ներառեց դատակոչի ցուցակում:

Մինչ դատաքննության սկսվելը պաշտպանական կողմն այսօր դատարանում միջնորդեց նաեւ կարճել սույն քրեական գործի վարույթը՝ հանցագործության դեպքի բացակայության եւ Բարսեղ Բեգլարյանի, Հրայր Հովսեփյանի արարքների մեջ հանցակազմի բացակայության հիմքով: «Գտնում եմ, որ հնարավոր է առանց դատաքննություն իրականացնելու պատճառաբանված որոշում կայացնել քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասով»,- ասաց պաշտպանը՝ 16 էջից բաղկացած միջնորդությունում թվարկելով վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարված ենթադրյալ խախտումները: Դատավոր Դավիթ Հարությունյանի հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում՝ հնարավո՞ր է պատճառաբանված որոշում կայացնել առանց ապացույցների եւ պաշտպանի կողմից վկայակոչած խախտումներին անդրադառնալու, պաշտպանը նշեց, որ քրեական գործում, բացի տուժողի ցուցմուքնից, որեւէ այլ ապացույց ձեռք չի բերվել: Դատավորը կրկին նույն հարցը տվեց, ինչին ի պատասխան պաշտպանն ասաց, որ հնարավոր է որոշում կայացնել առանց հետազոտելու ապացույցները: Դատավոր Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ դատարանը նախապատրաստական փուլում երբեւէ որոշում չի կայացրել՝ հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ՝ ելնելով գործում առկա ապացույցներից կամ ենթադրյալ խախտումներից: Դատավորի ճշտող հարցին՝ պնդո՞ւմ եք ձեր միջնորդությունը, պաշտպանը դրական պատասխան տվեց: Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ այն անհիմն է եւ ենթակա է մերժման: Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց պաշտպանական կողմի միջնորդությունը մերժել: Ըստ դատարանի որոշման պատճառաբանական մասի՝ մինչեւ գործի փաստական հանգամանքները, մասնավորապես նաեւ ապացույցների հետազոտումը, պատշաճ դատական քննությամբ չի կարելի խոսել որեւէ անձի արարքում հանցակազմի կամ հանցադեպի բացակայության մասին, հետեւաբար այս փուլում հարուցված միջնորդությունը ենթակա է մերժման:

Սույն գործով հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 22-ին, որի ժամանակ դատարանը կհետազոտի գործում առկա նյութերը:

Տպել
1615 դիտում

Հացադուլ հայտարարած Վահե Մելոյանի գիտակցությունը պարզ է, կողմնորոշումը՝ բավարար

Արքայազն Ուիլիամին ուղեկցող ոստիկանը վթարի է ենթարկել 83-ամյա կնոջը. վերջինիս վիճակը ծանր է

2 տարում մեղադրյալի 26-ամյա որդու բանկային հաշիվներին շուրջ 18 մլն դոլարին համարժեք դրամի մուտք է եղել. գլխավոր դատախազ

Պետբյուջեն ծախսային մասով թերակատարվել է 5,3 տոկոսով կամ շուրջ 80 մլրդ դրամով․ Բաբկեն Թունյանը՝ ֆինանսների նախարարին

Մանվել Գրիգորյանի հետ առնչվող սրճարանի տարածքի վարձակալը հրաժարվել է 6 մլն դրամ վարձավճար վճարելուց

Անկախությունից հետո առաջին անգամ Իջևան քաղաքում կվերակառուցվի բարձրահարկ շենք. Սիփան Փաշինյան (լուսանկարներ)

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է նորակառույց բազմաբնակարան շենքի բացման արարողությանը

ՀՀ-ում կբացվի ոսկու աֆինաժի գործարան, կարտադրվեն բանկային ձուլակտորներ․ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյան

Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար

Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանի անձնագրի խնդիրը լուծվել է. ֆեդերացիայի փոխնախագահ

Քոչարյանի կալանքը փոխելով՝ դատարանը թույլ է տվել դատական սխալ. մեղադրողը խնդրեց բեկանել այդ որոշումը

ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը հանդիսացավ Հայաստանի մաս-ռեսլինգի առաջնության գլխավոր հովանավորը

Հայկ Գեւորգյանը ֆինանսների նախարարից հետաքրքրվեց՝ որքա՞ն է գնահատվում չհավաքագրված հարկային պոտենցիալը

Խաղաղություն էլ խաղացին. ինչպես է Ադրբեջանը դուրս մղում խաղաղության օրակարգը

Նույնիսկ եթե վարկ-ՀՆԱ հարաբերակցությունը անցնի 60%-ը, ողբերգական որեւէ բան չկա. Ատոմ Ջանջուղազյան

Դատավորն ունի 58 հազար դոլար, իսկ նրա կինը 91 հազար դոլար

Իրանից հայրենադարձ ընտանիքը, հարեւանին վնասներ հասցնելով, Բաղրամյանում 4 հարկանի բնակարան է կառուցում

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը

Դատարկ-դատարկ խոսում ես, դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի․ Ծառուկյանը վիրավորեց լրագրողին

Սպասում եմ, որ ադրբեջանական բանակը նոր հայտարարություն կանի իր կորուստների մասին․ ՊՆ փոխնախարար