Այս ընթացքում գյուղատնտեսության ոլորտում անկում եղել է, բայց նույնիսկ հարսանիքի պլանավորման համար 10 ամիսը երբեմն քիչ է

Ազգային ժողովում պատգամավորները շարունակում են կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ հարցեր ուղղել վարչապետին։

Մասնավորապես՝ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը, դիմելով վարչապետին, ասաց, որ ակնկալել, թե 6-7 ամսվա գործունեության արդյունքում կառավարությունը պետք է տնտեսական բոլոր խնդիրները լուծեր, իհարկե տեղին չէր լինի, բայց ցանկություն հայտնեց անդրադառնալ երկու կարեւոր ոլորտների, որոնք կառավարության ծրագրով սահմանված են որպես տնտեսական զարգացման առաջնահերթ ուղղություններ՝ բարձր տեխնոլոգիաներն ու գյուղատնտեսությունը․

«Ծրագրում գրված է, որ ՀՀ-ում հեղափոխական տեմպերով պետք է զարգացվեն բարձր տեխնոլոգիաների եւ գյուղատնտեսության ոլորտները: Մինչդեռ զեկույցում որեւէ անդրադարձ չկա գյուղատնտեսությունը զարգացնող տեխնոլոգիաների կիրառման մասին, բայց դրա փոխարեն անդրադարձ կա այն մասին, թե ինժեներական քաղաքի կառուցման համար հատկացված հողամասի վերաբերալ սեփականության իրավունքը որ փուլում է գտնվում»,- ասաց պատգամավորը։

Վարչապետն արձագանքեց, որ, ինչպես երեկ խոսեց այդ մասին՝ 2018 թվականին Հայաստանում բուռն իրադարձություններ են եղել, մի քանի ընտրություններ, հեղափոխություն, եւ ի հեճուկս շատ շատերի՝ կառավարությանը հաջողվել է ոչ միայն պահել կայունությունը, այլ ապահովել տնտեսական աճ․

«Այո, այս ընթացքում եղել է գյուղատնտեսության ոլորտում անկում, որը կապված է եղել վնասատուների հետ, սխալ պլանավորման հետ, ստվերային այգիների բացահայտման հետ: Կներեք, բայց նույնիսկ հարսանիքի պլանավորման համար տասը ամիսը երբեմն քիչ է լինում»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ իրենց ներկայացրած գործողությունների շրջանակը չէր ասի՝ համապարփակ, բայց այդպիսին դառնալու տրամաբանություն ունի։

Ինչ վերաբերում է բարձր տեխնոլոգիաների ոլորտին՝ վարչապետն ընդգծեց, որ կառավարության կառուցվածքում փոփոխություն է արվում եւ հոկտեմբերին տեղի է ունենալու միջազգային տեղեկատվական կոնգրես, որին կառավարությունը 1 մլրդ դրամ բյուջեից հատկացում է արել, որ այդ միջոցառումը ֆինանսավորի․

«Ինժեներական քաղաքի կառուցումը կարեւոր առաջնահերթություն է, որը պետք է ընթանա, ռազմարդյունաբերական համալիրի մասին խոսեցի, իսկ եկամտահարկի համահարթեցումը առաջին հերթին նպատակաուղղված է բարձր տեխնոլոգիաների ոլորտին, եւ մենք մտադիր ենք այդ ոլորտում աշխատատեղեր բացել եւ խրախուսել բարձր աշխատավարձը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2182 դիտում

Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր

Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր

«Toyota»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում

Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին

Հայաստան - Պորտուգալիա հանդիպման վաճառվող տոմսերը կեղծ են. ՀՖՖ

Ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն

Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային

Լեհաստանի ԱԳ փոխնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պուտինը Լավրովին պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պետական ​​պարգևով. տեսանյութ

Աշտարակ քաղաքի կամրջից նետված քաղաքացու դին դուրս է բերվել ձորից

Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսում է. նրանց դիմավորել են հանդիսավորությամբ

54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, նրանցից 23 հազարը՝ ստացել սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ

Հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է. ՊԵԿ նախագահ

Կարծում եմ՝ էս տարբերակն ավելի լավ է, գոնե երեխաների բանակի խաթեր երկրից չեն հանում. Հակոբյան

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է

Սպիտակ տան նախկին բժիշկը հայտնել է, թե Բայդենին ապրելու որքան ժամանակ է մնացել

Վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈՒԱԶ»-ը և այլ մեքենա. 1 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր

Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք. Հակոբյան

Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել

Իրանի Պաշտպանության նախարարի այցը ցույց տվեց՝ հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի

Կառավարության և Ազգային ժողովի շենքերում զանգվածային անկարգությունների 9 մասնակից ձերբակալվել է

Ձեր աշխատանքով ցույց տվեցիք, որ ուստարվա ամփոփումը կարող է լինել մշակութային, ճաշակով և բովանդակային. նախարար

Մի շարք շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը չի փոխվի

Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Վաշինգտոնի սպանություններից հետո Նեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգությունը իր բոլոր դեսպանատներում

Կառավարությունը մոտ 714 մլն դրամով կհամաֆինանսավորի 15 համայնքի 33 սուբվենցիոն ծրագիր. Ղալեչյանը մանրամասնել է

Զորակոչի առավելագույն տարիք կսահմանվի 32 տարեկանը. Կառավարության նիստում որոշումն ընդունվել է

Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և այդ միությունից դուրս գալու օրակարգ չկա. Գևորգ Պապոյան

Հայաստանը միանում է Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին

Իրենց տղամարդ համարողները վիրավորում են Աննա Հակոբյանին, նստած բամբասում են, հիմա ինչո՞ւ են զարմացել. Պապոյան

Կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր կոնյակագործների համար. Պապոյանը մանրամասներ է հայտնել

Շանթ Հարությունյանը «Իմնեմնիմի» տաղավարում Սերժ Սարգսյանին անվանել է «սուկա». տեսանյութ

Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Օմանի քաղաքացիների համար վերացվել է ՀՀ մուտքի արտոնագրերի անհրաժեշտությունը

Հայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունները վարչական համաձայնագիր են ստորագրել

Ծակ շապիկով Հայաստան եկած Քոչարյանը դարձել է նաև Միկոնոս կղզում 1,3 մլրդ դրամ արժեքով առանձնատան տեր. Չախոյան

Հետախուզվողը հայտնաբերվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

«Կրթվելը նորաձև է» շարժումը ուղևորվում է Վանաձոր. մանրամասներ

Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունը