Երևան
12 °C
Ազգային ժողովում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնեց, որ Սյունիքի մարզում խնդիր կա ոռոգման ջրի եւ ջրօգտագործողների հետ կապված՝ մասնավորապես անցած տարվա ապրիլից ՋՕ-երը աշխատավարձ չեն ստացել, եւ աշխատակիցները հայտնել են, որ բոյկոտում են ոռոգման սեզոնին նախապատրաստությունը։ Ի պատասխան՝ վարչապետ Փաշինյանն ասաց, որ Ջրօգտագործողների ընկերությունների աշխատակիցներն իրենց աշխատավարձը ստանում են հավաքագրումների հիման վրա․
«Կա ջրօգտագործող, իր համար ստեղծել է միություն, ընտրել ջրօգտագործողների միության նախագահ: Այսինքն՝ ջրօգտագործողը վարձը վճարում է, միությունը հավաքագրում է, ստանում աշխատավարձ։ Ի՞նչ է նշանակում՝ բոյկոտում են։ Ես երեկ տեսա վերնագիր, որ մի շարք ջրօգտագործողների դեմ քրեական գործ է հարուցվել 1 միլիարդ դրամի արհեստական պարտք կուտակելու համար: Ես չեմ հասկանում, ամեն մեկը իր արածն ու չարածը, իր գողացածը պետք է գցի կառավարության վրա, ցույց անի, որ աշխատավարձ չեն ստացե՞լ: Չեք աշխատել, չեք ստացել: Մենք կգնանք ջրօգտագործող միություններում ստուգումներ կանենք, կտեսնենք՝ ով ինչքան է գողացել, եւ հետո չգաք ու ասեք՝ ջրօգտագործողների միություններին լցնում եք բանտերը: Էս ի՞նչ սովորություն է, նստեն իրենց տեղը, գողանան, թալանեն, ուտեն, վերջում գան ասեն՝ աշխատավարձ չենք ստացել, կառավարություն՝ դե վճարի: Ինչու պիտի վճարի կառավարությունը»,-վրդովված ասաց Փաշինյանը, ապա ավելացրեց, որ ոռոգման ջրի խնդիրը նույն տիպի խնդիր է․
«Մենք անցած տարվանից ասում ենք՝ 10 միլիարդ հատկացնում ենք սուբվենցիոն ծրագրերի համար եւ առաջարկում ենք հիմնականում ենթակառուցվածքների զարգացման համար ծրագրեր ներկայացնենք: 1.6 միլիարդն ենք կարողացել հատկացնել, որովհետեւ համայնքներն ի վիճակի չեն, որ այդ ծրագրերը ներկայացնեն: Մի տեղ մասնագիտական համապատասխան կարողություն չկա, մի տեղ չեն կարողանում բյուջեի միջոցները հավաքագրել, մի տեղ չեն կարողանում ճիշտ կառավարել համայնքը»,-ասաց Փաշինյանը՝ եւս մեկ անգամ կրկնելով, որ պետք է դուրս գալ հին դիսկուրսից․
«Ես էլի եմ ասում, դուրս եկեք հին դիսկուրսից, որ գալու եք ասեք, կառավարություն՝ ջրօգտագործողների միությունը աշխատավարձ չի ստանում, կառավարությունն էլ հիշի, որ ջրօգտագործողների միության շեֆը իրենց ընտրություն կեղծողն է, ոնց կլինի աշխատավարձ չստանան, էսա հաջորդ ընտրությունները կկրվեն, եկեք շուտ-շուտ իրենց բերանը փակենք, որ գնան նորից մեզ համար ընտրություն կեղծեն: Չեն ստանում աշխատավարձ, ուրեմն լավ չեն կառավարում, ուրեմն ամբողջ մենեջմենթին պետք է գործից հեռացնել եւ նրանց գործունեությունը հետաքննել ու տեսնել՝ ինչու աշխատավարձ չեն ստացել: Չեն ստանում, թող համապատասխան ղեկավարները դիմում գրեն դուրս գան: Ամենաշատ թալանված համակարգերից մեկն է ՋՕՄ-ը, հերթով բոլորի հետեւից կգնանք, կմտնենք պետերի տները, տեսնենք՝ ոնց են ապրում, ինչ ավտոներ են քշում»,- Ազգային ժողովում հայտարարեց վարչապետը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Մյասնիկյան գյուղի բնակչի տնից ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել
Հայտնի է ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների օրը
Փրկարարները կանխել են ճաղավանդակի ընկնելու վտանգը
Ինչ է հարկավոր անել առողջապահական ապահովագրությունից օգտվելու համար. Տիգրանյանը մանրամասնում է. տեսանյութ
Մասուդ Փեզեշքիանը հրամայել է միջուկային հարցի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսել
Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ տանող հատվածում
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով մեքենաների համար․ Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին
Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետն այցելել է ռազմական ակադեմիա, հանդես եկել դասախոսությամբ
Դեմ չեմ «սեքսի նախարարություն» ստեղծելուն, եթե Կարապետյանի ընտանիքի կանայք լինեն առաջին շահառուները. տեսանյութ
ԱԲ-ի նոր սերունդը կվերափոխի տնտեսությունը և կնպաստի ՀՀ-ում թվային վերափոխման քաղաքականությունների իրականացմանը
Թուրքիան ու Եգիպտոսը առևտրային համաձայնագիր են ստորագրել
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության․ վարչապետն ընդունել է GRAWE-ի գլխավոր տնօրենին
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինի
Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը․ Անդրեասյանը՝ Իսրայելի կրթության նախարարին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությանը
Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ․ FIP
Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության 2026թ․ դիմումների ընդունումը․ ովքեր են շահառու
Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում կմասնակցի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը
Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում փետրվարին
Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել
Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը
«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ
Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը վերջին տարիներին էականորեն նվազել է. Հարությունյան
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Գեներալ Չաուհանին և Պապիկյանը բարձր են գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը. տեսանյութ
Իջևան համայնքին է վերադարձվել 2,3 մլն դրամ մոտարկված արժեքով հերթական հողամասը. վարչապետ
Ռուսաստանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Նոր գործառույթ Yandex Go հավելվածում՝ վիրտուալ հերթի ձևավորում ծանրաբեռնված ժամերին ուղևորություն պատվիրելիս
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր
Վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ որոշում՝ ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ. լուրն ապատեղեկատվություն է
Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի
Անգլերենի թեստերում եղել է խոտան. ովքեր համաձայն չեն արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննության. ԿԳՄՍՆ
Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց
Նորատուսում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո 3 քաղաքացի տեղափոխվել է Գավառի հիվանդանոց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT