Բանակը քրեականացնողներին ասֆալտին փռելու ժամանակը

28/03/2019 schedule22:35

Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցածը հանրային մեծ հնչեղություն է ստացել, եւ դա միանգամայն հասկանալի է․ մեր հասարակությունը շատ զգայուն է այն ամենի նկատմամբ, ինչը կապված է բանակի հետ։ Հասկանալի է, որ այդ միջադեպը պիտի ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրվի, մեղավորները բացահայտվեն ու պատժվեն, զինված ուժերի հրամանատարությունն էլ համապատասխան եզրակացություններ անի ու կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկի։ Բայց մինչ այդ՝ մի ուշագրավ հանգամանք։

Այդ իրադարձությունների մասին հաղորդած լրատվամիջոցների մեծ մասը հարկ է համարել հատուկ շեշտել, որ զորամասը լքած զինվորները գոռգոռացել են «գըմփ-գըմփ-հու» եւ հրաժարվել են սափրվել՝ այն պատճառաբանությամբ, թե վարչապետը նույնպես չի սափրվում։ Այսինքն՝ փորձ է արվում հասարակական գիտակցության մեջ արմատավորել այն միտքը, թե «ահա խնդրեմ, հեղափոխությունը հասավ բանակ, եւ արդյունքներն աղետալի են» (այսինքն՝ կատարվածի պատճառը հեղափոխությունն է)։ Իրականում խնդիրը հենց այն է, որ շատ դեպքերում հեղափոխությունը դեռ չի հասել զորամասեր։ Հակառակ դեպքում հասկանալի կլիներ, որ եթե, ասենք, Երեւանում թիկնապահական կորտեժներով շրջող արտոնյալներ չկան, հարկերից խուսափող արտոնյալներ չկան եւ այլն, ուրեմն զորամասերում էլ պիտի արտոնյալ զինվորներ չլինեն։

Հիմա՝ բուն իրադարձությունների մասին։ Փաստորեն երկար ժամանակ զորամասերից մեկում մի խումբ զինվորներ արտոնյալ պայմաններում են եղել, «չաստ նայող» է եղել, որն ինչ ուզել՝ արել է, առանձին սենյակ է ունեցել, քրեական բարքեր է արմատավորել, զինվորներին նվաստացրել է եւ այլն, ու սպայակազմը չի կարողացել դրա դեմն առնել։ Իսկ երբ դանակը ոսկորին է հասել, ու սպաները փորձել են կարգուկանոն հաստատել՝ պարզվել է, որ զինվորներն իրենց պարզապես չեն ենթարկվում։ Ընդ որում՝ պատճառն ամենեւին էլ այն չէ, որ այդ զինվորները «դժվար դաստիարակվող» են, «կարգուկանոնին չեն ենթարկվում» եւ այդպես շարունակ։ Ինչ-որ «յախշիի» հրամաններին լավ էլ ենթարկվել են։ Պատճառները պետք է այլ տեղ փնտրել, ընդ որում՝ դրանք կարող են մի քանիսը լինել։ Օրինակ՝ այն, որ հաճախ սպայակազմին այնքան էլ ձեռնտու չէ բացառապես զինվորական կանոնագրքով առաջնորդվելը, որովհետեւ դրա փոխարեն կարելի է ծնողների որոշակի վերաբերմունքի դիմաց զինվորներից ոմանց արտոնություններ տալ՝ ազատել մարտական հերթապահությունից, թույլ տալ սմարթֆոններ ունենալ, հագնել՝ ինչ ուզում են եւ այլն։ Որոշ դեպքերում սա ավագ սպայակազմի համար լուրջ «կողմնակի եկամուտ» է, եւ չարժե պատրանքների գիրկն ընկնել՝ ենթադրելով, որ նման երեւույթներն իսպառ վերացել են։ Մեկ այլ պատճառ կարող է լինել այն, որ բանակում իրավապաշտպանների ակտիվ գործունեությունը «թեւեր է տվել» զինվորներին՝ ամեն չնչին առիթի դեպքում նրանք սպառնում են բողոքել, սպայակազմն էլ՝ ավելորդ գլխացավանքից խուսափելու համար, պարզապես «գլուխ չի դնում» կարգազանց զինվորների հետ։ Էլ չենք խոսում այն մասին, որ շատ դեպքերում քրեական բարքերն ու «չաստ նայողների» ինստիտուտը կարող են թեթեւացնել սպաների գործը՝ զինվորներն իրենք «կարգուկանոն կհաստատեն» (նույն մեխանիզմն է գործում նաեւ քրեակատարողական հիմնարկներում)։

Ամեն դեպքում՝ Ագարակի զորամասում տեղի ունեցածն ընդամենը մի քանի խուլիգանների կազմակերպած բունտ չէ, ոչ էլ՝ զանգվածային դասալքություն (զուտ իրավական տեսանկյունից՝ զորամասն ինքնակամ լքելը հենց դասալքություն է համարվում)։ Քրեական բարքերի արմատավորումը մեր բանակին թիկունքից հասցված ծանրագույն հարված է։ Պետք է անկեղծ լինել՝ շատերն այսօր էլ խուսափում են բանակում ծառայելուց ոչ թե այն պատճառով, որ վախենում են դժվարություններից կամ թշնամու գնդակից, այլ որովհետեւ չեն ցանկանում երկու տարի անցկացնել քրեական միջավայրում, որտեղ ինչ-որ «յախշի» կարող է իրպեսների ոհմակով նվաստացնել ցանկացած նորմալ մարդու։ Այսինքն՝ մեծ հաշվով, սա պետական անվտանգության խնդիր է։ Չի կարող մարտունակ լինել այն բանակը, որտեղ իշխում են քրեական բարքերը, եւ որտեղ առաջին իսկ մարտական գործողությունների ժամանակ զինվորներն ամենայն հավանականությամբ առաջին հերթին հենց այդ «յախշիներին» են թիկունքից խփելու։

Այնպես որ՝ բանակի հրամանատարությունը պիտի վճռականորեն արմատախիլ անի այս ամենը ու խստագույնս պատժի ե՛ւ կարգազանց զինվորներին, ե՛ւ սպաներին։ Եթե անգամ մի քանի տասնյակ հոգի բողոքի ակցիաներ կազմակերպեն։

Տպել
13303 դիտում

Հետևանքներ կլինեն․ Ալեն Սիմոնյանը՝ Արգիշտի Քյարամյանի և Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

Լեռային Ղարաբաղի տարածքում ադրբեջանցի զինծառայող է մահացել

Կինը փայտով հարվածել է ամուսնուն, վերջինիս կողոսկրերը կոտրվել են. դատախազը գործն ուղարկել է դատարան

Այս գործընթացը Ադրբեջանում հանրային առումով շատ ավելի ոչ միանշանակ է անցնում, քան ՀՀ-ում. Գաբրիելյան

Պուտինը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Թուրքիայից առաջարկ չի եղել միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Սիմոնյան

Ո՞րն է ռիսկը, եթե Ադրբեջանը չվավերացնի կանոնակարգը․ Ռուբեն Ռուբինյանը մանրամասնում է

ՀՀ պետականության անկյունաքար ենք դնելու, սա զոհողությունների և հաղթանակի ճանապարհ է․ Հակոբ Արշակյան

Ինձ հետաքրքրում է Ադրբեջանում մեր 23 անձանց գտնվելը․ Սիմոնյանը՝ COP29-ին մասնակցելու մասին

Դուք 8 բ-ն ե՞ք, թե՞ խորհրդարանական խմբակցություն. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Ընդդիմությունը ուզում է շարժվել այլ պետության օրակարգով․ Սիմոնյան

Բաքվի հետ համաձայնություն կա՝ սահմանազատվող հատվածների վերաբերյալ չխոսել, եթե դեռ չենք պայմանավորվել․ Գրիգորյան

Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի ԱԺ-ում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը

Քվեարկել եք, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է, բայց ասում եք՝ կոնտեքստը ուրիշ է եղել, ֆանտաստիկ է. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Արթիկում 2024-ին մեկնարկել է սուբվենցիոն 5 ծրագիր՝ 1 մլրդ 19 մլն 468 հազար դրամ արժողությամբ. մանրամասներ

Եթե այնպես է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում Կանոնակարգը, մեր արած գործընթացը իրավական ուժ չի ստանում․ Սիմոնյան

Բաքուն հեղեղվել է. հորդառատ անձրևներից հետո քաղաքի ճանապարհները կոլապսի մեջ են (տեսանյութ)

Ի՞նչ էիք անում դուք, որ ԼՂ-ն չէիք ճանաչում որպես անկախ և թողնում էիք Արցախը Ադրբեջանի կազմում. Սիմոնյանը՝ Մանուկյանին

Արթուր Բաղդասարյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են Գլխավոր դատախազություն

28-ամյա երիտասարդը հարբած վիճակում քարով հարվածել է պարեկային ավտոմեքենային, կոտրել ապակին ու փախել (լուսանկարներ)

Երևանում ավտոբուսների համար առանձնացված գծերի թիվն ավելանում է (տեսանյութ)

Հայաստան է ժամանում աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը

Մահացել է խավարի կազմակերպության ղեկավարը. Ֆիդանը՝ Գյուլենի մահվան մասին

Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մի մասում 24 ժամ ջուր չի լինելու

Ազգային ժողովը մեկնարկող քառօրյայում կքննարկի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը

Արմավիրում տանտերերը, հարսանիքից վերադառնալով, տունը հայտնաբերել են թալանված

Ընկերոջից և համախոհից մինչև ոխերիմ թշնամի. ով էր ԱՄՆ-ում մահացած Գյուլենը և ինչու էր Էրդողանն ատում նրան

Արարատի մարզում բախվել են «Lexus»-ն ու «Opel Zafira»-ն․ կան տուժածներ

Գեղարքունիքի մարզի 7 գյուղում 12 ժամ ջուր չի լինի

Նախկինում զավթած տարածքներ են եղել. Երևանում նոր պուրակ է հիմնվել (տեսանյութ)

«Մեղրու սար»-ում առկա է մերկասառույց, Ջերմուկ, Գավառ քաղաքներում շարունակում է ձյուն տեղալ

Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել

Մ23 ԱԱ. Շանթ Խաչատրյանն ու Հայկ Խլոյանը եզրափակչում են

Եվրախորհրդարանում ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Լիբանանը մոտ 30 հրթիռ է արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ. որոշ վայրերում հրդեհներ են բռնկվել

Բեռնաթափման ժամանակ «Կամազ»-ը փոսն է ընկել

Ի դեմս Ռուսաստանի հիբրիդային մարտավարության՝ Մոլդովան ցույց է տալիս, որ ցանկանում է եվրոպական ապագա. Ֆոն դեր Լայեն

Սա Ալիևին տրված կոնկրետ վերջնաժամկետ է, ենթատեքստում՝ զգուշացում. Բայդենի՝ Ալիևին հղած նամակի մեսիջները

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի է ունեցել. ինչ է քննարկվել