Երեխային առանց մանկական նստատեղի տեղափոխող վարորդին ՃՈ-ն կարող է տուգանել 5 000 դրամով

Մանկահասակ երեխաներին ավտոմեքենայով տեղափոխելիս այսուհետ պարտադիր է լինելու, որ դա արվի մանկական պահող համակարգերի՝ քարսիթների օգտագործմամբ:

Որոշման համապատասխան նախագիծը, որը հանրության շրջանում բուռն քննարկումների տեղիք էր տվել, գործադիրի հավանությանն արժանացավ այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում: Փոփոխություն կատարվեց կառավարության՝ 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման մեջ, որը վերբերում է ճանապարհային երթեւեկության կանոններին, եւ հստակեցվեց ու խստացվեց մինչեւ 12 տարեկան երեխաների տեղափոխման պայմանները:

Դրա անհրաժեշտությունը հիմնավորվում է մասնավորապես հետեւյալով. «Մինչեւ 12 տարեկան երեխաների փոխադրման համար սահմանված են միանման կանոններ, ինչը եւս բավականին դժվարեցնում է դրանց պահպանումը՝ պայմանավորված երեխայի տարիքային առանձնահատկությամբ. 1 տարեկան եւ 11 տարեկան երեխաների փոխադրման կարգը սահմանված է նույն կանոնով»:

Փոփոխությամբ այժմ առանձնացվում է երեխաների տարքիային երկու խումբ՝ մինչեւ 7 տարեկան եւ 7-ից 12: Քարսիթի առկայությունը պարտադիր է լինելու մինչեւ 7 տարեկանների համար: 7-ից 12 տարեկանները կարող են միայն ամրակապվել, եթե երթեւեկելիս չեն զբաղեցնում մեքենայի առաջին նստատեղը:

Նոր որոշման տվյալ հատվածն այսպիսի բովանդակություն ունի. Կետ 159. «Մինչեւ 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթեւ մարդատար ավտոմոբիլում եւ բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված են անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ եւ «ISOFIX» մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին եւ հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով», կետ 159.1. «7-ից մինչեւ 12 տարեկան երեխաների փոխադրումը թեթեւ մարդատար ավտոմոբիլում եւ բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված են անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ եւ «ISOFIX» մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին եւ հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով, իսկ թեթեւ մարդատար ավտոմոբիլի առջևի նստատեղում՝ միայն երեխայի քաշին եւ հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով»:

Նույն որոշման 159.3-րդ կետով նաեւ ամրագրվել է. «Արգելվում է մինչեւ 12 տարեկան երեխաներին փոխադրել մոտոցիկլի հետեւի նստատեղին, ինչպես նաեւ բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ ֆուրգոն թափքով ավտոմոբիլի)»:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Առայժմ գործող կարգավորումներն այսպիսին են. կետ 159. «Արգելվում է մինչեւ 12 տարեկան երեխաներին փոխադրել` 1) բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ ֆուրգոն թափքով ավտոմոբիլի), 2) մոտոցիկլի հետեւի նստատեղին, 3) թեթեւ մարդատար ավտոմոբիլի` ա. առջեւի նստատեղին, եթե այն կահավորված չէ երեխաներին պահող հարմարանքով, բ. հետեւի նստատեղին` դրանց վրա տեղադրվող այլ հարմարանքների (բարձիկ եւ այլն) օգնությամբ` կառուցվածքով նախատեսված եւ կահավորված անվտանգության գոտիներով չամրակապված վիճակում»:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը վերջին ամիսներին թերեւս ամենից շատն էր ընդգծում քարսիթների անհրաժեշտությունը, կառավարության այսօրվա նիստում էլ խոսեց այդ մասին: «Ավտոմոբիլային մեքենաներով երեխաների տեղափոխման կարգի փոփոխությունը շատ եմ կարեւորում, քանի որ մանկական տրավմատիզմը աշխարհում համարվում է հանրային առողջապահական կարեւոր խնդիր, եւ այս որոշումը փորձելու է լուծել նաեւ այդ դեպքերի քչացման հարցը, այսինքն՝ որպեսզի մենք երեխաներին ավելի անվտանգ տեղափոխենք մարդատար եւ ոչ մարդատար մեքենաներով ու դժբախտ դեպքեր, ինչքան հնարավոր է, քիչ ունենանք»,- ասաց նա:

Վերոնշյալ փոփոխությունների մասին որոշումը հանրության շրջանում նորից թարմացրեց դժգոհությունները: Սոցիալական ցանցերի օգտատերերը սկսեցին գրել. «Henrik Martirosyan-Հիմա դուք մեր կյանքը հեշտացնո՞ւմ եք, թե դժվարացնում», «Marina Baroyan - Ձեր երեխաների ծնունդներն ու պարտադիր ամեն ամսականները 9 հարկանի տորթերով ու ռոկոկո քենդի բառերով նշելու փոխարեն քարսիթ գնեք նվեր, հարազատներին խնդրեք ոսկի ու աչքի ուլունքներ նվիրելու փոխարեն մի քանի հոգով միանան ու քարսիթ գնեն, բալիկի համար վճարվող գումարով գնեք: Մարդու մտքին տեղ լինի, ախր», «Lilit Sargsyan - Իսկ ինչ կասեք այդ տարիքային խմբի երեխաների մասին, ովքեր երթեւեկում են հասարակական տրանսպորտով», «Seda Agamyan - հանրային տրանսպորտը, նամանավանդ երթուղային տաքսիների նստարանները, նույնիսկ ամրացված չեն, շատ անմխիթար վիճակում են, ամեն մի արգելակման ժամանակ մեծ մարդն ա տեղից ընկնում, էլ չասեմ՝ երեխաների մասին», «Լիլիթ Ղազարյան - Ախր բոլոր երկրներում ամրագոտին, քառսիթը, օրենքով վարելը նորմալ են, ու ոչ ոք չի բողոքում։ Մենակ մեր ազգնա դժգոհում։ Ամեն դեպքում քառսիթից հաստատ թանկա երեխայի կյանքն ու առողջությունը», «Marina Mangasarian - հիանալի որոշում է: Ցավոք մեր հասարակությունում մի ստվար զանգված դեռ այն համոզմունքին է, որ երեխան մոր գրկում ավելի ապահով է: Ոստիկանները առավել խստությամբ պիտի հետեւեն, որ այս օրենքը ամենայն լրջությամբ պահպանվի»:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մարդկանց փոխադրման կանոնները խախտելու համար տույժ է նախատեսվում «Վարչական իրավախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով: 124-րդ հոդվածի համաձայն, այդ տույժը կարող է լինել տուգանքը՝ 5 հազար դրամի չափով:

Ինչ վերաբերում է քարսիթների գներին, դրանք, ըստ List.am կայքում տեղադրված հայտարարությունների, տատնվում են 7 հազարից մինչեւ 100 հազար դրամի սահմաններում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
27432 դիտում

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ