Երևան
12 °C
«Հայկական ժամանակ» օրաթերթին է դիմել «Գազպրոմ Արմենիա»-ի Երեւան քաղաքի տարածքային բաժիններից մեկի աշխատակիցը: Նա պատմեց, որ բաժնում ժողով են արել եւ ասել են, որ ընկերությունում մոտ 50 տոկոսով կրճատում է լինելու:
«Պատճառը գազի թանկացման հետ է կապված, իրենք չեն կարողանում ապահովել»,- ասաց աշխատակիցը:
Նա նշեց, որ այժմ նույն աշխատանքը, որն օրինակ 2 հոգի էին կատարում, անելու է մեկ հոգի, առանց աշխատավարձի փոփոխության:
Աշխատակիցը նշեց, որ երկուշաբթի բողոքի ակցիա են իրականացնելու, բայց սա ուղղված է լինելու ոչ թե կառավարության դեմ, այլ ընկերության. «Մենք գիտակցում ենք, որ կառավարությունն այստեղ կապ չունի»:
«Հայկական ժամանակ»-ը հարցի վերաբերյալ պարզաբանում ստացավ նաեւ «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից.
«ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված՝ ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ, այդ թվում դիտարկելով նաեւ համակարգի ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման եւ հաստիքների կրճատման հարցերը»,- նշեցին «Գազպրոմ Արմենիա»-ից: Այլ մանրամասներ չհաղորդեցին:
Հիշեցնենք, որ 2018 թվականի վերջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ռուսական գազի գինը սահմանին կփոխվի, սակայն բնակչության համար ներքին սակագները նույնը կմնան։ Ավելի ուշ «Գազպրոմը» տեղեկացրել էր, որ «Գազպրոմ Արմենիա» դուստր ձեռնարկությունը կապույտ վառելիք է գնելու հազար խմ–ի դիմաց 165 դոլարով` նախկին 150 դոլարի փոխարեն։ Այնուհետեւ կառավարությունից նշել էին, որ սակագինը սպառողների համար կպահպանվի «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի կրճատման հաշվին։
Ի դեպ, «Գազպրոմ Արմենիա»-ում ղեկավար կազմի աշխատավարձերն անտրամաբանական բարձր են: Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերին ՊԵԿ-ը ստուգումներ էր իրականացրել «Գազպրոմ Արմենիա»-ում: Ըստ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության, բացահայտվել էր առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքեր: Մասնավորապես «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 եւ 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի եւ շահութահարկի հաշվարկներում ներառել էր ակնհայտ կեղծ տվյալներ, ինչի արդյունքում մի քանի միլիարդ դրամի չափով պակաս է հաշվարկել հարկային պարտավորությունները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մի հատ հավաքվեք, որոշեք՝ որ մեկդ է ստիպել, որ թոշակները բարձրացնենք, էդ տարբերակն առաջ տանենք. Հարությունյան
Կադրային փոփոխություններ Ներքին գործերի նախարարությունում և ՆԳՆ ոստիկանությունում
Մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը կլինի 17-ժամյա ռեժիմով
«Դուք սպանել եք ամերիկացիների, դուք պետք է ամաչեք». կոնգրեսականը բղավել է Թրամփի ելույթի ժամանակ. տեսանյութ
Ադրբեջանը երկաթուղով 4500 տոննա դիզելային վառելիք կուղարկի Հայաստան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Գերագույն հոգևոր խորհուրդը հեղինակազրկվել է. Պոլսո հայոց պատրիարքը Գարեգին Բ-ին առաջարկ է ներկայացրել
Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան
Թուրքիայում F-16 կործանիչ է վթարի ենթարկվել. օդաչուն զոհվել է. տեսանյութ
Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի հերթական հողամասը. դատախազության ևս մեկ հայց բավարարվել է
Ես նախընտրում եմ Իրանի հետ խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով, բայց բաներ կան, որ թույլ չեմ տա. Թրամփ
Արևմուտքից նոր ցիկլոն է ներթափանցում. ՀՀ մեծ մասում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ջերմաստիճանի անկում
Ապրիլի 1-ից նվազագույն կենսաթոշակ ստացողները կարող են ստանալ 55 հազար 200 դրամ կենսաթոշակ. Չախոյան
Բրազիլիայում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 30 մարդ է մահացել, ևս 39-ը անհետ կորած է համարվում
Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Մերի Գասպարյանը հայտնաբերվել է. որտեղ է եղել նա
Ժնևում Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել այլ երկրների գործընկերների հետ
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են
Կբարձրանա նաև զինվորական երկարամյա ծառայության թոշակը. նախարարը մանրամասներ է հայտնել նոր որոշումից
Վերականգնվել է 56 մլն 467 հազար դրամ վնաս. ամփոփվել է Ավան և Նոր Նորք շրջանների դատախազության 2025-ի աշխատանքը
Վերականգնվել է պետությանը պատճառված 10 մլն դրամ վնասը
Կենսաթոշակներն ու նպաստները ապրիլի 1-ից կբարձրանան 10 հազար դրամով. նախարար. տեսանյութ
Ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան․ վարչապետ
Հայաստանը հավատարիմ է մարդու իրավունքների միջազգային մեխանիզմներին․ Միրզոյան
ԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին. The Washington Post
Իրենք էլ չեն հավատում իրենց հաջողությանը, թե չէ Տաշիր Սամոն արդեն հրաժարվել էր օտարերկրյա քաղաքացիություններից
Սասունյանի համար վատ լուր ունեմ․ որոշել ենք ջախջախել ստի մենաշնորհը ամերիկահայ հանրության համար․ Հարությունյան
Համակարգչային շերտագրման սարք Արարատի ԲԿ-ին․ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
Ո՞ւմ համար եք աշխատում, ամոթ է, փողով խելքներդ կերե՞լ են․ քաղաքացիները՝ տներ այցելող Կարապետյանի քարոզիչներին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
ՆԳ նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում. մանրամասներ
Չորս տարի է՝ Պուտինը փորձում է «երեք օրում գրավել Կիևը»․ Ուկրաինան ձգտում է արդար խաղաղության․ Զելենսկի
Պապիկյանն Իրանի նախագահին է փոխանցել Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը․ ինչ են քննարկել նախարարն ու Փեզեշքիանը
15-ամյա Մերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ուզում են ՀՀ-ն դարձնել ծայրագավառ. եթե ՔՊ-ն չլինի իշխանության, TRIPP-ը կյանքի չի կոչվելու. տեսանյութ
Երեխաների ճակատագրի վրա մի՛ խաղացեք, հասկանում եմ, որ ձեր երեխաները չեն․ հեռու մնացեք դպրոցների թեմայից
Ավստրիայում կայացած Եպիսկոպոսական ժողով-հավաքը ևս մեկ ապացույց է ՀԱՍԵ ներկա կացության թշվառության և պերճանքի
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի հետ
ՌԴ-ն խաղաղության շահառու չէ. տարիներ շարունակ կա՛մ կոնֆլիկտն են օգտագործել, կա՛մ փակ սահմանները. տեսանյութ
Խոջոյանն ու Ավստրիայի զարգացման գործակալության տնօրենը քննարկել են ավելի քան 4 մլն եվրո բյուջեով ծրագիրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT