Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Բաց նամակ
Մեծարգո վարչապետ
Սա՝ իմ բաց նամակ գրելու, առաջին փորձն է:
Բազմիցս Դուք ասել եք, որ կառավարությունը նախաձեռնողը չէ՝ այլ նախաձեռնությունների և գաղափարների քաջալերողն ու հովանավորն է: Եվ դա շատ ոգևորիչ է: Այս ձևով Ձեզ դիմելը, պայմանավորված է բազմահազար մարդկանց առողջության հետ և շատ օգտակար կլինի խնդրի արագորեն լուծելը:
Նշեմ նաև, որ Ձեզ ներկայացրել եմ իմ CV-ն ( 19. 11. 18) , որտեղ նախապես նշել եմ , որ պաշտոնի չեմ հավակնում, այլ որ ունեմ կոնկրետ գիտական ձեռքբերումներ (այս նամակի խնդրի հետ կապ չունեցող՝ ինձ շատ հոգեհարազատ բնական գիտությունների ոլորտից) և որ ուզում եմ հասնել դրանց ներդրումներին: Մինչ այսօր արձագանք չունեմ: Թեպետև ըմբռնումով եմ մոտենում դրան՝ համաձայն CV-ի մասին նախնական տեղեկատվության պայմանների:
Մեծարգո վարչապետ.
Նամակովս ուզում եմ բարձրաձայնել հազարավոր մարդկանց «տանջող» ատամնապրոթեզների լնդերին կպչունությունը ապահովող՝ իմ գյուտի ներդրման հարցը ( Հանովի ատամնապրոթեզ: Գյուտի արտոնագիր №3274A):
Դուք ճիշտ եք: Իրոք՝ ես կարող եմ դիմել առողջապահության նախարարին: Բայց ես արդեն այդ խնդրով դիմել եմ առողջապահության նախարար Ա. Թորոսյանին (05.03.19): Եվ ստացել եմ ... սենսացիոն պատասխան ( գրություն 20.03.19 №ԱՍ/17/4008-19): Պարզվում է՝ ատամնաբուժությունը չի պատկանում առողջապահության նախարարության ոլորտին: Թերևս ամենազարմանալին նաև այն է, որ բժշկության բնագավառում նոր գաղափարը ԱՆ-ին բացարձակ չի հետաքրքրում: Կարծես թե նոր գաղափարների տարափ է և չեն հասցնում բոլորի հետ ծանոթանալ:
Դարձյալ Դուք ճիշտ եք: Իրոք կարող եմ և ներկայացնել հայտ՝ ԳՊԿ-ի կողմից մոտակա սպասվող որևէ հայտարարվող մրցույթի: Սակայն , ինչպես ասում են, տառապանքս փորձ ունի: Ես բազմիցս հայտեր եմ ներկայացրել ԳՊԿ -ի կողմից հայտարարված թեմատիկ , բազային և այլ մրցույթների՝ սակայն 0 արդյունք: Եվ քանի դեռ ԳՊԿ-ի նախագահն է Ս. Հարությունյանը՝ արդարացի մրցույթ չի կարող լինել:
Ի դեպ՝ ԳՊԿ-ի հետ առնչվողների մոտ շոկ առաջացավ, երբ պարզվեց որ Ս. Հարությունյանը մնում է իր պաշտոնին: Եվ տարակուսանքը բնական է՝ այդ ո՞ր ձեռքբերումների համար: ԳՊԿ- ի համար կան յուրայիններ և ոչ յուրայիններ: Եվ որպեսզի սին չհնչի , միանում եմ շատերի պահանջին՝ հրապարակեք մշտապես հաղթողների անունները: Ասենք՝ ՊՎԾ-ն թող պարզի (և հրապարակի), թե վերջին 10 տարիների ընթացքում այդ ովքե՞ր են 3 և ավելի անգամներ դարձել ԳՊԿ-ի մրցույթների հաղթող: Դա կարող է տևել ամենաշատը մեկ օր: Այդ ի՞նչ գերկարևոր թեմաներ են եղել:
Քանի որ հսկայական գումարներ են ծախսվել, նշել նրանց, եթե չասենք աշխարհացունց՝ այլ գոնե Հայաստանացունց արդյունքները , որ ունեցել են այդ թեմաները ֆինանսավորելուց հետո ( գիտական նոր ուղղություններ, սարքեր, նոր տեխնոլոգիաներ, մեթոդներ): Ես որ, այդպիսի ձեռքբերումներից տեղյակ չեմ: Նման հարցումներին, ԳՊԿ-ի կողմից ,սովորաբար, որպես «աննախադեպ» արդյունք՝ նշվում է տպագրված հոդվածները: Հետաքրքիր է, նրանք որպես գիտնականներ՝ էլ ինչո՞վ պետք է զբաղվեին իրենց հիմնարկներում, եթե այդ ֆինանսավորումը չլիներ: Եվ եթե միակ արդյունքը՝ տպագրված գիտական հոդվածներն են , ապա նման միջազգային չափանիշների դեպքում՝ այսօր էլ դեռևս էշով էինք տեղից-տեղ գնալու:
Ի վերջո իմ նամակի առարկայական մասը: Իմ գյուտը հնարավորություն է տալիս պարզագույն եղանակով ապահովելու ատամնապրոթեզների՝ լնդերին կպչելու խնդիրը , որը հազարավոր մարդկանց ամենօրյա հուզող հարցն է: Հնարավոր է ազատվել նաև սարսափազդու իմպլանտներից: Իմ կարծիքով՝ ներդնումից հետո գյուտը կստանա միջազգային ճանաչում:
Մեծարգո վարչապետ.
Գյուտը ներդնելու համար հարկավոր է անցկացնել փորձարարական հետազոտություններ, ճշգրտել որոշ պարամետրեր և վերջնական տեսքի բերել գյուտի ներդրման տեխնոլոգիան: Քանի որ ստացվում է մի տեսակ փակուղային վիճակ, ուստի խնդրում եմ Ձեր միջամտությունը այդ հարցում:
Հարգանքով՝ Սլավիկ Ավագյան ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ:
ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի դոցենտ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT