Երևան
12 °C
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վանաձորցի վարորդներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել՝ ընդդեմ գազի գնի թանկացման: Շուրջ 100 վարորդներ իրենց մեքենաները կայանել էին Հայքի հրապարակում ու պահանջում էին հանդիպում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ու Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ: Վարորդների հետ հանդիպեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ով նախ լսեց վարորդների դժգոհություններն ու դիտարկումները, ապա խոստացավ իր լիազորոթյունների սահմաններում հանդիպում-քննարկումներ ունենալ գազալցակայանների տնօրենների հետ:

Վարորդներից մեկը լրագրողներին հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ մայիսի 1-ից կիլոգրամով վաճառվող գազից վարորդը չպետք է տուժի. «Վարչապետն ասում էր՝ պետք է բոլորի համար լավ լինի: Ինչու պետք է մեր երեխու հացը կտրեն: Նիկոլ Փաշինյանն էսօր հնարավորություն ունի գազալցակայանի տիրոջը կանչել ու պարտադրել, որ ոչ միայն թանկ գնով չվաճառի, այլ նաեւ որակյալ գազ տա: Եթե Նիկոլ Փաշինյանը կարողացավ Սերժ Սարգսյանից ազատել մեզ բոլորիս, հաստատ հնարավորություն ունի գազի զապրավկի տիրոջը կարգի հրավիրի…»:

«Վարորդների մի մասը բողոքում էր գնի թանկ լինելուց, մյուս մասը՝ գազի անորակ ու օգտակար գործողության ցածր գործակցից, մի մասն էլ ասում են, որ նույն գումարով հիմա ավելի քիչ են քշում, քան նախկինում: Մենք հիմա նախ պատկան մարմինների հետ հասկանանք տեխնիկական խնդիրը, հետո նոր արդեն վարորդներին կկարողանանք պատասխանել… կարծում եմ, ավելի շատ թյուրըմբռնման հարց կա այստեղ»,-ասաց Վանաձորի քաղաքապետը՝ հավելելով. «Մայիսի 1-ից, երբ որ անցում է եղել խորանարդից կիլոգրամի, խնդիրն այդ ժամանակից է սկսվել, կփորձենք հասկանալ, Գազպրոմի հետ է կապված, թե գազալցակայանների»:

Վարորդները որոշեցին 2 օրվա ընթացքում սպառիչ պատասխան չստանալու դեպքում դիմել կտրուկ քայլերի, ընդուպ մինչեւ՝ ճանապարհներ փակել ու գազալցակայանների աշխատանքը կաթվածահար անել:

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT