Խուժանություն էր. Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը դատարանում է

Երեւան քաղաքի ընդանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով քննությունը:

Քիչ առաջ դատարանի դահլիճ եկավ նաեւ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը: Նա ասաց, որ մշտապես հետեւելու է դատական պրոցեսին: Քլոյանը երեկ դատարանի բակում Գասպարիի եւ Քոչարյանի աջակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպը խուժանություն որակեց: Հարցին` ձեր կարծիքով ինչո՞ւ աջակիցները նման կերպ վարվեցին, Քլոյանը պատասխանեց. «Որովհետեւ գումարներ են բաժանվել, բա ինչ անեն, գումարի դիմացի պիտի գոռան»: Մեր ճշտող հարցին՝ դուք նման տեղեկություն ունե՞ք, Քլոյանը դրական պատասխան տվեց. «Ես կարող եմ ասել, որ ըստ պտտվող տեղեկությունների՝ ասել են՝ մեզ ավելի մեծը տվեք, ձեր կողքը կկանգնենք»,- ասաց Քլոյանը:

Դատարանի դահլիճում են նաեւ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, նրա կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը:

Տպել
1696 դիտում

Ինչու են վաղը փակվելու դատարանների մուտքերը եւ ինչպիսին է լինելու ընթացքը. վարչապետը մանրամասնում է (տեսանյութ)

Արմավիրում Opel-ը բախվել է կայանված Nissan-ին, վերջինն էլ վրաերթի է ենթարկել 3 հոգու

Գիզայի պայթյունից նախնական տվյալով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ

Վաղը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը. վարչապետ

13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութը հեռացվել է ամբողջությամբ. ՄԻՊ

Ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարեւոր փուլի մեկնարկը. վարչապետ

ՀՀ վարչապետը վաղը կարեւոր հայտարարություն է անելու դատաիրավական համակարգի վերաբերյալ

Ուկրաինայի նախագահի երդմնակալությանը կմասնակցի Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը

Օպերայի եւ բալետի թատրոնում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. մարդկանց տարհանել են, տեղազննում իրականացրել

Ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի, առաջիկա օրերին անձրեւներ են սպասվում

Նախարար Բաթոյանն անդրադարձել է 13-ամյա երեխայի հղիությանն ու կոչ արել այլեւս չտարածել տեսանյութը

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբի առկայության մասին ահազանգ է եղել

Արմեն Գրիգորյանը Լոս Անջելեսում մասնակցեց «Ինովեյթ Արմենիա» ամենամյա 4-րդ փառատոնին

Վարչապետն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (լուսանկարներ)

Հանգիստ եղեք, ոչինչ չի մոռացվել, ոչ մեկը չի խուսափի արդարադատությունից. Սիմոնյանը՝ Քոչարյանի դատավարության մասին

Կապանի 28-ամյա բնակչուհին որոնվում է որպես անհետ կորած

Գյումրու մարզադպրոցում ապօրինություններ են բացահայտվել․ յուրացվել է մոտ 17 մլն դրամ

Ինքնաթիռում 3 ժամ տեւած ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել ՀՀ եւ ՌԴ ներկայացուցիչները. Ալեն Սիմոնյան

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին.մեկ մարդ զոհվել է, մյուսի վիճակը միջին ծանրության է

Շիրակի մարզում իրականացվել է հատուկ «Ջութակ» օպերացիան. կան բերման ենթարկվածներ