Երևան
12 °C
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու որոշումը շարունակում է քննարկման թեմա մնալ:
«Անկախ դատավոր» ՀԿ նախագահ, նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանը իրավասու չէ քննել դատարանի դիմումը:
Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը այս որոշումը կայացրել էր մայիսի 20-ին՝ Քոչարյանին եւ մյուսներին առաջադրված ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի՝ (սահմանադրական կարգը տապալելը) սահմանադրականության հարցը պարզելու հիմքով։ Բացի դա դատարանը գտել է, որ Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված գործառութային անձեռնամխելության երաշխիքից:
Պարգեւ Օհանյանը պատասխանել է սույն թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:
- Պարոն Օհանյան, կմանրամասնեք, թե ինչո՞ւ ըստ ձեզ Սահմանադրական դատարանը իրավասու չէ քննել դատարանի դիմումը:
- Ես ինչպես հասկացա՝ դատարանը երկու հիմքով է դիմել Սահմանադրական դատարան՝ մեկը անձեռնմխելիության, մյուսը՝ օրենքի կիրառության: Անձեռնմխելիության մասով. օրենքն ինչ է ասում, ասում է՝ վարույթն իրականացնող մարմինը (քննիչը կլինի, դատախազը, թե դատարանը) իրավունք ունի գործի վարույթը կասեցնել անձեռնմխելիության հիմքով, եթե այդ անձի անձեռնմխելիությունից զրկելու համար անհրաժեշտ է գործընթաց: Այսինքն՝ եթե մեղադրյալը պատգամավոր է, ապա քննիչը կասեցնում է գործի քննությունը, դատախազի հետ դիմում է Ազգային ժողովին՝ անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ, որպեսզի իրենք կարողանան այդ անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել եւ խափանման միջոց ընտրել: Կամ, օրինակ, եթե դատավոր է մեղադրյալը էլի կասեցնում է գործի վարույթը, դիմի Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի ստանա համաձայնություն եւ այլն: Հիմա այս դեպքում դրա անհրաժեշտությունը չկա, որովհետեւ հատուկ իրավասու մարմին գոյություն չունի, որպեսզի նախկին նախագահին զրկի իր այսպես կոչված անձեռնմխելիությունից: Այսինքն՝ այստեղ ընդհանուր իրավասության դատարանի գնահատման հարց է, որը պետք է անի դատարանը դատաքննության վերջում դատավճիռ կայացնելիս՝ գնահատելով բոլոր ապացույցները, փաստարկները եւ այլն, այդ թվում անդրադառնալով անձեռնմխելիությանը:
Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի (սահմանադրական կարգը տապալելը) կիրառելիությանը, եթե այդպես է ձեւակերպված որոշման մեջ, նույնպես կիրառելիությունը Սահամանադրական դատարանի գործը չէ: Սահմանադրական դատարանը իրավասու է իրավական նորմի, օրենքի հակամասահմանդրականությունը որոշել, բայց հակասահմանադրականության հիմք ըստ իս չկա, չեմ ասում հիմնավոր կասկած, որը պահանջում է օրենքը եւ հենց Սահմանադրությունը: Այսինքն՝ դատարանը, համոզված եմ, չէր կարող հիմնավորել, որ կոնկրետ այս հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել, չի համապատասխանում Սահմանադրության էս ինչ հոդվածին կամ էս էս հոդվածի ընդհանուր հոդվածներին, առավել եւս՝ այս հոդվածը երեւի միակ հոդվածն է Քրեական օրենսգրքում, որ հենց ինքը սահմանադրական նորմ է, այսինքն ինքը սահմանադրական կարգի տապալման հիմքում դնում է Սահմանադրության մեկից 5-րդ հոդվածները եւ 6-դ հոդվածի 1-ին մասը (ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է՝ Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որեւէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ): Հիմա սրա ինչը կարող է լինել հակասահմանադրական, բնականաբար, չկա նման բան:
Ինչ վերաբերում է, որ պետք է որոշվի սահմանադրականության հարցը, որովհետեւ ընդունվել է 2009 թվականին, ապա դա էլի դատարանի գնահատման հարց է, էլի դատարանը պետք է որոշի՝ այս հոդվածով առաջադրված մեղադրանքը հիմնավո՞ր է, թե՝ ոչ, եթե ոչ, ապա Քրեական օրեսնգրքի որ հոդվածով պետք է մեղադրանք առաջադրվի. եթե գտնի, որ այս հոդվածը կիրառելի չէ, որովհետեւ արաքի կատարման պահին գոյություն չի ունեցել, ապա պետք է կիրառի արարքի կատարման պահին գոյություն ունեցող համապատասխան հոդվածը, որովհետեւ այնպես չի, որ այդ արարքը քրեորեն հետապնդելի չի եղել 2008 թվականին, այն ժամանակ եղել է 300 հոդվածը եւ այդ հոդվածը նույնպես նախատեսել է սահմանադրական կարգի տապալմանը ուղղված գործողությունների կատարում: Ես միշտ ասել եմ, որ այս արարքը ավելի շատ համապատասխանում էր բռնությամբ իշխանությունը պահելու հանցակազմին եւ միգուցե եւ սահմանդրական կարգի տապալմանը, բայց իհարկե չմոռանանք, որ վերջին հաշվով պետք է որոշի դատարանը, հետո հաստատի Վճռաբեկ դատարանը, որից հետո նոր միայն մեղադրյալը կամ մեղադրյալները իրավունք ունեն սպառելով դատական բոլոր ատյաները դիմել Սահմանադրական դատարան՝ իրենց նկատմամբ կիրառված նորմի սահմանադրականությունը որոշելու համար:
- Այսինքն՝ ամփոփելով ստացվում է, որ ե՛ւ անձեռնմխելիությանը ե՛ւ 300.1 հոդվածի սահմանադրականությանը հարցին դատարանը պետք է անդրադառնար դատավճռով:
- Այո:
- Ըստ ձեզ՝ դատարանի այս որոշումը բողոքարկման ենթակա՞ է, թե՝ ոչ, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ բողոքարկման ենթակա չէ, տուժող ու մեղադրող կողմը գտնում են, որ բողոքարկման ենթակա է:
- Տուժողների մասով, որքան գիտեմ, իրավահաջորդը դատավարության մասնակից չէր, որը նույնպես իմ կարծիքով ճիշտ չէ, ուստի չգիտեմ՝ Վահե Գրիգորյանը ոնց պետք է բողոքարկի, եթե մասնակից չէ, մեղադրանքի կողմ չէ: Մյուս կողմից՝ այս որոշումը դատարանը պետք է կայացնի միանձնյա, առանց դատական նիստի եւ ինձ համար շատ տարօրինակ էր այս 4 օրվա նիստերը, որը իսկական շոու էր, դա անելու պահանջ օրենքը չուներ, հակառակը՝ օրենքը ասում է, որ այս որոշումներից մեկն ընդունելիս դատարանը պետք է քննի նաեւ խափանման միջոցի հարցը, քննել ասելով չպետք է ասենք դատավարություն, որը դե ֆակտո, տեղի ունեցավ: Այդ որոշումը բողոքարկման ենթակա չէ, բայց օրենքը մյուս կողմից ասում է՝ եթե կասեցման որոշումը դատարանը կայացնում է կողմերից մեկի միջնորդության հիման վրա, ապա 10 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել: Մյուս կողմից էլ դատարանը ինքն էլ խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելի նշեց, որ որոշումը բողոքարկման ենթակա է, մի խոսքով շիլափլավ են սարքել, ասում է՝ մի «խելոք» քար է գցում ջրհորը, մի 100 խելոք մտածում են՝ ոնց հանեն, հանեն թե՝ չէ:
- Պարոն Օհանյան, 2000-ականներին, երբ հայտնի է, թե ինչ իրավիճակ էր, Ռոյալ Արմենիայի սեփականատիրոջ գործով արդարացման դատավճիռ կայացրեցիք, դուք ձեր անվտանգության մասով մտավախություն չունե՞իք, եւ հիմա, երբ այսպիսի իրավիճակ է, ի՞նչ եք կարծում՝ կլինե՞ն դատավորներ, ովքեր կգնան ինքամաքրման ճանապարհով:
- Իհարկե, մտավախություն ունեի, եւ պատրաստ էի: Բայց այնպես չի, որ լրիվ կորցրել են իրենց խիղճը կամ բանականությունը եւ կարծում եմ, որ կան մարդիկ, որ կարձագանքեն: Այդ ինքնամաքրումը ասյպես կոչված լյուստրացիան է, ինձ հարազատ լեզվով ասած՝ ապաշխարությունն է:
- Դատավորները նշում են, որ վեթթինգը ստորացուցիչ գործընթաց է իրենց համար, դուք համամի՞տ եք նրանց այս դիրքորոշման հետ եւ ի՞նչ եք կարծում այս գործընթացի մասին:
- Ես կարծում եմ՝ նորմալ է, ռուսական խոսք կա, ասում է՝ любишь кататься, люби и саночки возить: Եթե գնում ես այդպիսի պատասխանատու պաշտոնի, արդարադատություն իրականացնելու առաքելություն ես ստանձնում, ապա պետք է պատրաստ լինես տարբեր տեսակ «նվաստացուցիչ» բաների: Այլ հարց է, որ այս ամեն ինչը պետք է անել շատ խելամիտ, խորագետ եւ դատավորների ո՛չ գործունեությունը, ոչ էլ անկախությունը չպետք է խոչընդոտվի, չպետք է խախտվի, բայց իհարկե ավելի շատ ես հեռու եմ այն մտքից, որ այս դատական իշխանությունը այնպիսին, ինչպիսին հիմա կա, պետք է մնա, ես էլ եմ կիսում այն կարծիքը, որ փոփոխություններ են պետք:
- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից: Ինչ եք կարծում դատական համակարգը կարո՞ղ է կաթավածահար լինել այս պրոցեսի արդյունքում:
- Պրոցեսն ախր իրավական հարթության մեջ չէ. ասում է՝ հրաժարական կտան, բայց կտա՞ն, չե՜ն մերժի, որ այդպիսի իրավիճակ է, որ դիմում պետք է գրեն, բայց կգրե՞ն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանում մեկնարկել է Լյովա Վարդանյանի անվ․ ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը․ 8 երկրի 140 ըմբիշ է մասնակցում
Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
Մահացել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը
Հրթիռ է արձակվել Բուշերի ատոմակայանի վրա
Իրանի դեմ ռազմական հաջողությունների պայմաններում ԱՄՆ-ն այլևս ՆԱՏՕ-ի երկրների օգնության կարիքը չունի․ Թրամփ
25-ամյա երիտասարդը իր և անծանոթ անձին պատկանող շների մասնակցությամբ կազմակերպել է շնամարտ և նկարահանել
ՄԱԿ-ի փորձագետները հետաքննություն են սկսել Իրանի Մինաբ քաղաքի դպրոցին հասցված ավիահարվածների վերաբերյալ
Եվս մեկ հեղափոխական ծրագիր. GTB Steel-ը հերթական նորարարությունն է բերում շինարարական շուկա
Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարների քննարկումները շարունակվել են աշխատանքային ընթրիքի ձևաչափով
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Հերթական կեղծ նյութը․ այն պետք է դիտարկվի որպես տեղեկատվական-հիբրիդային ազդեցության գործողություն․ Բաղդասարյան
Բացահայտվել է հերթական կեղծ «Զանգերի կենտրոնը»․ 14 անձից բաղկացած խումբը գործել է հստակ պլանավորված սխեմայով
Մենք հակամարտության կողմ չենք, Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործողություններին․ Մակրոն
ՀՀ իշխանություններին վերագրվել է մարդկային օրգանների վաճառքի մասնակից լինելու կեղծիք․ ԱՆ-ն հերքել է հոդվածը
Քոչարյանը երկիրն ու ժողովրդին սիրում էր, դրա համա՞ր էր ծեծում, Մարտի 1-ին զորք հանում. Ղազարյան. տեսանյութ
Մասկատում ՀՀ և Օմանի ԱԳ նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Թատերական շաբաթը համընկնում է գարնանային արձակուրդների հետ, հուսով եմ՝ թատրոն այցելելու առիթը կօգտագործեք
Հերթական հանցավոր խմբավորումը վնասազերծված է․ ՆԳՆ
Ընդմիջում․ ինչ աղցան է առաջարկում վարչապետը․ տեսանյութ
Ովքեր ասում են՝ 80 հզր մարդ ընտրության համար բերելն անհնար է, ասեմ՝ մայիսին միջինում օրը 15 հզր մարդ է մտել ՀՀ
Հրապարակվել է ԱԺ պատգամավորի թեկնածուի համար տեղեկանքի տրամադրման կարգը
Օմանի ԱԳ նախարարը Միրզոյանի՝ տարածաշրջանային բարդ իրավիճակում Մասկատ այցելելու որոշումը որակել է պատմական
Պուտինը 23 կնոջ ներում է շնորհել
Արայիկ Հարությունյանն այցելել է Արմավիրի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի փողոցներից մեկում
Կառավարությունը կֆինանսավորի նոր, առնվազն 1417 տան կառուցում սահմանամերձ և ոչ սահմանամերձ բնակավայրերում
ԵՄ-ն փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիմակայելու հիբրիդային սպառնալիքներին․ հայտնի է՝ երբ
Սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու 16 միլիոնի ծրագրով նոր քվոտա կսահմանվի․ ովքեր են շահառու
Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները վերադառնում են Երևան
Գարեգին Բ-ի քրոջ որդու՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Մասկատում կայացել է Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարների հանդիպումը․ տեսանյութ
Ucom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին
41-ամյա տղամարդը կեղծ օղիներ և առանց լիցենզիայի ծխախոտներ է իրացրել
Չմոռանալ, թե ինչ ունեինք, իսկ ընտրությունը շատ հստակ է. Հարությունյան
Պետությանը պատճառված 8 մլն դրամի վնասը վերականգնվել է
Լիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել է
Կառավարության քաղաքականությունն ուղղված է հանրային կառավարման ոլորտում մեծ ներդրումներ կատարելուն. վարչապետ
Հայաստանը վերջին տարիներին հետևողականորեն իրականացնում է խորքային բարեփոխումներ. Վահագն Խաչատուրյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT