Երևան
12 °C
Ես չորս ժամ տեւած նիստից ավելին էի սպասում։ Այս մասին այսօր հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարությանը։
«Մենք էլ ենք մեղավոր, որ միգուցե օր առաջ պետք է էն անեինք, ինչի մասին էսօր խոսվում է: Մենք էլ ենք դրա մեջ մեղավոր, ուստի, եկեք մեղավորներ չփնտրենք: Հայաստանի Հանրապետությունում լինելու է անկախ դատարան, որը ենթարկվելու է միայն Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ օրենքին»,- ասաց Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ երեկ մի քանի ժամ տեւած նիստից հետո Դատավորների ընդհանուր ժողովը հրապարակեց հայտարարություն, որում կարեւորում է դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը՝ դրանք համարելով ընդհանուր իրավական առաջընթացի ու զարգացման էական նախապայման, միաժամանակ՝ խստորեն դատապարտում դատավորների հանդեպ ցանկացած անհարգալից գործողություն եւ կոչ է անում ձեռնպահ մնալ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող, դատավորների պատիվն ու արժանապատվությունը արատավորող հայտարարություններից, դատարանների բնականոն աշխատանքը խոչընդոտող ցանկացած գործողությունից: Հայտարարությունում նշված է նաեւ, որ «Բարձրագույն դատական խորհրդի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը, եւ այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը»:
Ալեն Սիմոնյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, թե դատական բարեփոխումների փաթեթը օրակարգ մտցվեց միայն այն ժամանակ, երբ փոխվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։
«Ես կարծում եմ, որ հիմա այն փուլն է, որ ԱԺ-ն լիակատար գործում է եւ կարող է զբաղվել այս հարցով։ ԱԺ-ում մենք իշխանություն ենք վերջին հինգ ամսվա ընթացքում։ Դուք ասում եք, որ Քոչարյանի հետ կապ ունի, բա Քոչարյանին մի անգամ էլ էին բաց թողել, բա ինչո՞ւ չարեցինք դատական բարեփոխումների փաթեթը։ Բազմաթիվ գործեր կան, պարզապես Քոչարյանի գործը աղմկահարույց է։
Եկեք չկապենք իրար։ Այսօր քաղաքական դաշտում գործում են երկու խմբի մարդիկ, առաջինը քաղաքական ուժ ներկայացնող մարդիկ են, երկրորդը՝ ովքեր վճարվում են, որ քաղաքականությամբ զբաղվելու տեսիլք ստեղծեն, ովքեր զբաղված են մեր դեմ փողով հոդված գրելով»,- Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահը։
Անդրադառնալով դատավորներին վեթինգի ենթարկելուն՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ որեւէ վատ բան չի տեսնում դրա մեջ, ավելին՝ դեմ չէ նաեւ, որպեսզի բոլոր պետական պաշտոնյաները եւս վեթթինգի ենթարկվեն, այդ թվում՝ պատգամավորները։
«Ես որեւիցե խնդիր չունեմ նման գործելաոճ կիրառելու, բոլորս էլ գիտենք, որ ՀՀ-ում բոլոր հարուստ մարդիկ եղել են պետական պաշտոնյաները։ Եթե առաջարկվի պատգամավորներին վեթթինգ անել, ես խնդիր չեմ տեսնում»։
Հարցին՝ արդյոք պե՞տք է հրաժարական տա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, Ալեն Սիմոնյանն ասաց․
«Հրայր Թովմասյանը հնարավորություն ունի ապացուցելու՝ կապված է նախկի՞ն իշխանության հետ, թե՞ ՀՀ օրենքի հետ»։ Թե ինչպես պետք է ապացուցի՝ Սիմոնյանը չմանրամասնեց։
Անդրադառնալով ապրիլյան պատերազմի հանգամանքները պարզելու համար քննիչ հանձնաժողով ստեղծելուն՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ակնհայտ է՝ այդ դեպքերի ժամանակ շատ հարցեր կային․
«Այդ մտահոգությունների մասով մենք պետք է ստուգենք եւ ճշտենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանում անհետեւանք չմնա ոչ մի բան։ Օրինակ՝ նախկին վարչապետներից մեկն ասաց՝ տանկի մեջ վառելիք չկար, պետք է նման բաները անհետեւանք չմնան, որ այսուհետ բոլորն իմանան, որ ամեն ինչ արվել է ՊՆ կողմից, պետության կողմից, որպեսզի մեր զինվորներն աեմն ինչով ապահովված լինեն»,-ասաց Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանը տեղյակ չէ, թե ովքեր են լինելու հանձնաժողովի անդամները։ Հարցին, թե գուցե հանձնաժողովի անդամները լինեն չծառայած անձիք, ԱԺ փոխխոսնակը նշեց․
«Բանակում չծառայած էդ բառը քիչ է պետք օգտագործել։ Ես բանակում ծառայել եմ եւ եթե առաջարկեն լինել հանձնաժողովի անդամ, կհամաձայնեմ»,-եզրափակեց Սիմոնյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT