Երևան
12 °C
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով իր ապօրինի հարստացման եւ միջոցները թաքցնելու մասին մամուլում այսօր տեղ գտած լուրերին, գրել է.
««Fip.am» կայքը «հետաքննություն» է հրապարակել, որում ես փաստացի մեղադրվում եմ մոտ 10 հազար դոլարի ապօրինի հարստացման մեջ։ Միանգամից ցանկանում եմ հայտնել, որ սա հերթական անհեթեթ լուրն է, որը դրվում է շրջանառության մեջ։
Հոդվածում տեղ գտած դիտարկումները, ենթադրություններն ու եզրակացությունները սուտ են և արատավորում են իմ համբավը՝ ինչպես ԱԺ փոխնախագահի, այնպես էլ օրինականության ու թափանցիկության համար պայքարող քաղաքացու։ Այս պատճառով որոշեցի արձագանքել հնչեցված մեղադրանքներին, որպեսզի քաղաքացիների մոտ թյուր կարծիք չստեղծվի։
Ներկայումս վարում եմ 2012թվականի RANGE ROVER մակնիշի ավտոմեքենա, որը գնել եմ 2018 թվականի հունիսի 12-ին։ Ավտոմեքենան ձեռք եմ բերել 12 մլն դրամով, կամ՝ համարժեք 25,500 դոլարով։ Որտեղի՞ց այդ գումարը։ Մեքենան գնելու նպատակով վաճառել եմ նախկին ավտոմեքենաս՝ MITSUBISHI ASX և ներգրավել եմ վարկային միջոցներ։
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին հայտարարագիր եմ ներկայացրել 2018 թվականի հունիսի 15-ին, իսկ մեքենան, ինչպես արդեն նշեցի, գնել եմ հունիսի 12-ին, այսինքն հայտարարագիրս լրացնելու պահին այդ մեքենան արդեն ինձ էր պատկանում, և տարօրինակ կլիներ, եթե ես այն չհայտարարգրեի։
Բացի սրանից, հրապարակման հեղինակները պնդում են, թե իբր կինս չի ներկայացրել գույքի ու եկամտի իր հայտարարագիրը։ Այս տեղեկությունը ևս սուտ է։ Օրենքով սահմանված ժամկետներում հայտարարագիրը ներկայացվել է էթիկայի հանձնաժողով, իսկ թե ինչու այն հասանելի չէ կայքում, լրագրողը կարող էր ճշտել էթիկայի հանձնաժողովից, ինչը, սակայն, չի արվել։
Ինչ վերաբերում է իմ և կնոջս կողմից ձեռք բերված բնակարանին, ապա հարկ եմ համարում նշել, որ բնակարանը ձեռք է բերվել կառուցապատողից՝ կիսակառույց վիճակում՝ 44 հազար դոլարով։ Այս գումարը մենք վճարել ենք նախորդ բնակարանիս վաճառքից ստացած միջոցներից։
Հարգելի ընկերներ, լրագրողներ, ես մշտապես գործել եմ օրինական ու թափանցիկ և միշտ կողմնակից եմ եղել հանրային հաշվետվողականությանը։ Մեկ անգամ ևս ցանկանում է նշել, որ ինձ ուղղված՝ ապօրինի հարստացման մեղադրանքը անհեթեթություն է, էլ չեմ խոսում զրպարտության և սուտ մատնության մասին, որոնք քրեորեն պատժելի արարքներ են։
Դիմում եմ նաև «fip.am» կայքի խմբագրակազմին։
Հիմք ընդունելով ԶԼՄ-ների մասին օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետը՝ պահանջում եմ հերքել սույն թվականի մայիսի 31-ին հրապարակված «Կեղծ տվյալներ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում» վերատառությամբ հոդվածում իմ և կնոջս մասին տեղ գտած ապատեղեկատվությունը, կամ ապացուցել, այդ փաստերը համապատասխանում են իրականությանը: Հարկ եմ համարում եմ նաև տեղեկացնել, որ նույն օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ հերքումը հրապարակելուց հրաժարվելու պարագայում անձը իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն
Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Դեմ ըլլալով կողմ ըլլալ կամ ուղիղ հակառակը. ովքեր կլինեն Գյումրու նորընտիր ավագանու կազմում
Իրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Իրանի արտգործնախարար
Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հաքան Ֆիդանի հետ
Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակցին
ԼՂ-ը լուծարելուց հետո ուզում են լուծարել ՀՀ-ը կամ երկրի ներսում երկիր հիմնել. Կրեմլից հրաման ունեն․ Բլեյան
Մեղրիում «Կրթվելը նորաձև է». կայացել է Շարժման 25-րդ հանդիպումը. լուսանկարներ, տեսանյութ
Ավարտվել է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլը. տեսանյութ
Ագարակում նոր մաքսակետ է կառուցվում, անձնագրային հսկողությունն իրականացնում է ԱԱԾ Սահմանապահ զորքը. վարչապետ
Ծաղկավանի վարչական տարածքում մեքենաներ են բախվել. կա վիրավոր
Աշխարհում մեկ մարմին իրավունք ունի մեկնաբանել մեր Սահմանադրությունը, դա ՀՀ Սահմանադրական դատարանն է. Միրզոյան
Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը. ուժեղ քամիներ են մոլեգնում. տեսանյութ
Անթալիայում տեղի է ունեցել հանդիպում Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարների միջև
ՔԿՀ աշխատակցի տան դռան բռնակին պայթուցիկի նմանվող կասկածելի իր է հայտնաբերվել. հայտնի է՝ ում բնակարանն է
ՌԴ-ում կալանավորված Թաթուլ Ասիլյանը կհանձնվի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին
ՆԳ նախարարն ու Իրանի դեսպանը անդրադարձել են համագործակցության ընդլայնման թիրախային ուղղություններին
Պատրաստվում ենք անտեսել պատմական հնարավորությունը և բանակցային սեղանին դնել խնդրահարույց նոր հարցե՞ր. Միրզոյան
Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում ձյուն է տեղում
Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տարել մեկնարկում
Լուծումը հստակ է՝ ստորագրել պայմանագիրը և ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տալ հակամարտությանը. Միրզոյան
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ
ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են հույս դնել Վրաստանի վրա, խաղաղ Հարավային Կովկասը առաջնահերթություն է. Բոճորիշվիլի
Սուրբ Աթոռում Ադրբեջանի ֆինանսավորմամբ անցկացված միջազգային գիտաժողովում կեղծվել է ՀՀ պատմությունը. «Գեղարդ»
Օդի ջերմաստիճանը չի փոխվի. անձրևները կշարունակվեն, լեռնային շրջաններում ձյուն կտեղա
Երևանի Թումանյան փողոցի սյուների գովազդային վահանակներն ապամոնտաժվել են. տեսանյութ
Մեզ պետք չէ գոյատևել, մեզ պետք է ապրել, Նռնաձորի համար նոր ճանապարհ ենք կառուցում և մանկապարտեզ. վարչապետ
Ինչ է քննարկվել Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպման ժամանակ
Անթալիայում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ պանելային քննարկում է տեղի ունեցել
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ
Անթալիայում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը
Հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենաներում. 1 հոգի տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն
ԵԽԽՎ նախագահը ներառվել է Բաքվի սև ցnւցակում
Քո կողմից խաբված գյումրեցին մնալու է իր չընտրած քաղաքապետի ղեկավարած Գյումրիում. Հակոբյանը՝ Գրիգորյանին
Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին. առանցքում են եղել աշխարհաքաղաքական զարգացումները
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 12-ին
Իրանի պատվիրակությունը ժամանել է Օման՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների
Արայիկ Հարությունյանը EWF կոնգրեսում ներկայացրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի տեսլականը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT