Ստեփանակերտում կայացել է ConiFA-2019 Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացման արարողությունը

02/06/2019 schedule11:55

Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում  տեղի է ունեցել ConiFA-2019 (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացման արարողությունը. առաջնության կարգախոսն է «Բաց դռներ, ամուր դարպասներ»:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ, միջոցառման  բացմանը  ներկայացվել  է   երաժշտական կոմպոզիցիա, որին միահյուսված ներկայացվել է Արցախի մշակույթն իր ողջ ներկապնակով. հորովել, փողային և  հարվածային  գործիքներ, թմբկահարներ, երգի  և  պարի  համույթներ, մանկական երգչախումբ, տարազների ցուցադրություն, Արցախի  այաներ    և  այլն:

Առաջնությանը  մասնակից  Աբխազիայի, Արցախի,Արևմտյան Հայաստանի,Հարավային Օսիայի,Չամերիայի,Սապմիի, Սեկեյի Լանդի, Պադանիայի թիմերը հաջորդականությամբ մտել  են  մարզադաշ՝  պտույտ կատարելով վազքուղով:

Այնուհետև  հնչել  է  օրհներգը:
 
Դրոշների բարձրացման պատիվը  տրվել  է Արցախի հանրապետության  «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Մարատ Պետրոսյանին, Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Մհեր Ավանեսյանին, Արցախի ֆուտբոլի մանկապատանեկան թիմի անդամ Գևորգ Միրզոյանին:
Միջոցառմանը  բացման  խոսքով  հանդես  է  եկել  ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը:
Նրա  խոսքով՝ Արցախում  այսօր   տեղի  է  ունենում     նշանակալի  իրադարձություն:
«Արցախ  են  ժամանել  բազմաթիվ   հյուրեր   աշխարհի  տարբեր  երկրներից, ադ  թվում   նաև՝ պետական  այրեր: Ուզում  եմ  ողջունել  եղբայրական  Հարավային  Օսետիայի    Հանարապետության նախագահ Անատոլի  Բիբիլովին, «Ֆուտբոլային անկախ ընկերակցությունների կոնֆեդերացիա»-ի նախագահ Պեր Անդրես-Բլինդին, «Ֆուտբոլային անկախ ընկերակցությունների Եվրոպայի կոնֆեդերացիա»-ի նախագահ Ալբերտո Ռիկյոյին  և  նշել, որ   մեզ  համար  մեծ   պատիվ  է  հյուրընկալել  ձեզ արցախյան  հողում: Նման  մարզական  միջզգային    միջոցառում  մեր  երկրում  տեղի  է ունենում  առաջին  անգամ: Այն  պատշաճ  մակարդակով  անցկացնելու  համար  տարվել  է  ծավալուն  և  քրտնաջան  աշխատանք:  Հուսով  եմ, որ  և´   մարզիկները,և´  ֆուտբոլասերները  բավականություն  կստանան  խաղերից: Սպորտը,   հատկապես  ֆուտբոլը, այն  բացառիկ բնագավառներից  է, որոնք  պետք   է  միավորեն   ժողովուրդներին  և  մարդկանց, ամրապնդեն  նրանց  միջև  բարեկամություն և  փոխադարձ  հարգանք, նպաստեն  կապերի  հաստատմանը և  այլն: Սպորտը չի ճանաչում սահմաններ և  սահմանափակումներ, խտրականություն  և  երկակի ստանդարտներ: Այն  խաղաղության  խորհրդանիշ  է, որտեղ  պայքարն  արդար  է,  և  հաղթում   է  նա, ով  լավ  է  պատրաստված:  Արցախում  ֆուտբոլի  նկատմամբ  միշտ  եղել  է  հատուկ  վերաբերմունք  և  մենք  ունենքձևավորված  ավանդույթներ:  Հուսով եմ, որ  այս  մրցաշարն  ի  հայտ  կբերի  ֆուտբոլային    նոր  դեմքեր, ովքեր   օրինակ   կծառայեն    մատաղ  սերնդի  համար  և  իրենց  խաղով  մեզ  կպարգևեն  բազմաթիվ  ուշագրավ  պահեր՝  առաջնությունը  վերածելով  իսկական   տոնի»,մասնավորապես   ասել  է   Նախագահը:
Նա    շնորհակալություն  է  հայտնել  բոլոր   նրանց, ովքեր   իրենց  ավանդն  են  ունեցել   ConiFA-ի   կազմակերպման  գործում:
 
Միջոցառմանը ելույթով  հանդես  է  եկել  «Ֆուտբոլային անկախ ընկերակցությունների կոնֆեդերացիա»-ի նախագահ  Պեր Անդրես-Բլինդը:
Նրա  խոսքով՝ իրենց  համար  մեծ  պատիվ  է  բոլորի  հետ  միասին   այսօր  Արցախում ներկայացնել  ConiFA-2019  թվականի  Եվրոպայի   առաջնությունը:
«Այսօր   Եվրոպայի  մայրաքաղաքը  Ստեփանակերտն է: ConiFA-ի  ուղենիշ   սկզբունքներից  է   ֆուտբոլ   խաղալու  ազատությունը, այն  հարթակ  է, որ  յուրահատուկ  պատուհան  է  բացում  դեպի   մեծ  աշխարհ: Այս  հարթակը  մեզ  հնարավորություն  է  ընձեռում  ցույց  տալու   աշխարհին  մեր    ժողովրդի, մշակույթի, մեր ազգային  ինքնության  և  մեր    ժառանգության   մեծությունն  ու գեղեցկությունը:  Այս  առաջնությանը  հետևելու  են  միլիոնավոր    մարդիկ  աշխարհի  տարբեր  երկրներից: Մենք  ներկայացնում  ենք  տարբեր  երկրներ,  որոնք  ժառանգել  են տարբեր  մշակույթներ, անցել  պատմական  տարբեր ուղիներ, այդուհանդերձ   այս  առաջնությունը     մեզ  համախմբել  է  մեկ  հարկի  տակ՝ որպես  յուրահատուկ  դեսպաններ  հանդես  գալու և  աշխարհին    ներկայացնելու  մեր  ժողովրդներին, ցույց  տալու, որ,  անկախ  բոլոր  հանգամանքներից, անկախ  մեր  ծագումից,  մենք  կարող  ենք  ստեղծել   կենսատև  բարեկամություն  և  կարող  ենք  սերմանել  փոխադարձ  հարգանք:  ConiFA-ն   ձգտում  է  հասնել    խաղաղության, լինել ավելի   հանդուրժող, ավելի  բարեհաճ   աշխարհի հանդեպ: ConiFA-ի  գլոբալ  համայնքը  ներկայացնում է  ավելի  քան 370 մլն  մարդկանց աշխարհի  6  տարբեր  մայրցամաքներից. այս ցուցանիշներն  անընդհատ ավելանում  են»,-ավելացրել  է  Պեր  Անդրես-Բլինդը՝  նշելով, որ առաջիկա  9  օրերի  ընթացքում իրենք ականատես  են  լինելու  բոլոր  ժամանակների  լավագույն  ֆուտբոլային  առաջնությանը:
Նա  իր  խոսքում  ընդգծել  է, որ  արտերկրից  ժամանած   լրագրողներն առաջնությունը  մեկնաբանելիս   և  Արցախի  մասին  տպավորություններով  կիսվելիս    անպայման  կնշեն՝ Արցախը     հիասքանչ  է:
«Ֆուտբոլային անկախ ընկերակցությունների Եվրոպայի կոնֆեդերացիա»-ի նախագահ Ալբերտո  Ռիկյոյն  էլ   ասել է. «Մենք  բոլորս    հավաքվել  ենք  այստեղ  կարևորելու,  և  արժևորելու  սպորտի  և,  մասնավորապես,  ֆուտբոլի  դերը  մեր  կյանքում:  Սպորտը  օգնում  է   մարդկանց  հասնել  նոր  բարձունքների: Սպորտը  կարևոր  շարժիչ  ուժ  է  հանդիսանում  սոցիալական   հասարակության  բոլոր   խավերի    ներգրավածության համար:   Ֆուտբոլային  8  թիմեր  և  շուրջ  200  մարզիկներ  ձեռնամուխ  կլինեն    ֆուտբոլային  ամենաթեժ  պայքարին՝  հունիսի  9-ին  կայանալիք  վերջնախաղում  խաղարկվող    ֆուտբոլային  ամենակարևոր    գավաթի   համար»:
Ելույթներից հետո  «Արցախի ձայներ»  երաժշտական  նախագծի   անդամների   կատարմամբ հնչել  է  առաջնության հիմնը: Այնուհետև երգիչները մտել   են դաշտ և երգելով ուղեկցել   ֆուտբոլիստներին  դեպի նստատեղեր: Համերգային   ծրագրի  ընթացքում   երգերով  հանդես  են  եկել  հայ  և  իսպանացի  կատարողներ:
Միջոցառմանը  ներկա  էին  ԱՀ  նախագահի  տիկին Անահիտ  Սահակյանը, ԱՀ  Ազգային  ժողովի  նախագահ  Աշոտ  Ղուլյանը, Արցախի  թեմի  առաջնորդ  Պարգև  արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետական  նախարար   Գրիգորի  Մարտիրոսյանը, ԱՀ կրթության, գիտության  և  սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանը, Հարավային  Օսիայի  նախագահ  Անատոլի  Բիբիլովը, պետական  պաշտոնյաներ, հյուրեր  մի  շարք  երկրներից, լրագրողներ, ֆուտբոլասեր  հասարակություն  և  այլք:
Հանդիսավոր    միջոցառման  վերջում   տեղի է  ունեցել   ֆուտբոլային  հրավառություն: 
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2541 դիտում

Պախկվելով, ուրիշներին դեմ տալով` ստանում են ոչ թե ծանրակշիռ դերակատարում այլ ապագաղափարական Վարդանիկ. Ղազարյան

Սերժ Սարգսյանը փորձում է Քոչարյանի հետ բանավեճում միավորներ հավաքել․ թող իրեն հայելու մեջ նայի․ Ալեն Սիմոնյան

Չինարիում 55 և 49-ամյա ամուսինները տանը հանկարծամահ են եղել

Մայիսի 9-ի հաղթանակը մեր հաղթանակն էլ է․ Ալեն Սիմոնյանը՝ վարչապետի մոսկովյան այցի մասին. տեսանյութ

Ուրախ եմ, որ Ակադեմիական քաղաքի նախապատրաստական աշխատանքները բերել են հանրային խոսույթի փոփոխության. նախարար

«Մի դրամի ուժը» «ԴիջիԿոդ 2025-ի» գլխավոր գործընկեր

2026-ի ընտրությունը ցույց կտա, թե ժողովուրդն ինչ է մտածում ՔՊ-ի մասին, ինչպես 2021-ին ցույց տվեց. տեսանյութ

Սերժ Սարգսյանի անունը պետք է գտնվի ոչ թե քաղաքական օրակարգում, այլ քրեական գործի նյութերում. Արման Բաբաջանյան

Դոլարն ու եվրոն էժանացել են. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 15-ին

Մոսկվան մայիսի 9-ին ակնկալում է ավելի քան 20 պետության և կառավարության ղեկավարի այց. Պեսկով

ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են երկկողմ համագործակցությունը

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ը հայտարարում է Տաթև ՀԷԿ-ի համար 2 նոր ուժային տրանսֆորմատորի ձեռքբերման մրցույթ

Ձյան և անձրևի առատ տեղումները կշարունակվեն մի քանի օր, այնուհետև ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով

Վարդան Ղուկասյանի մասին իմ կարծիքը չի փոխվել. կարծում եմ՝ իր ճիշտ տեղը բանտն էր. Ալեն Սիմոնյան

ՊԵԿ-ի և Իրանի մաքսային ներկայացուցիչները քննարկել են Ագարակի անցակետի սահմանահատմանն առնչվող հարցեր

Դատախազությունը պահանջում է Ավշարի նախկին ղեկավարից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 մլն դրամ

Ապարանի տարածաշրջանում մառախուղ է

Չի բացառվում, որ ինչ-որ երկիր վերապահում հայտնի այդ որոշմանը. Փաշինյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին

«Իմ քայլը» հիմնադրամը հայտարարում է «Ստեղծենք միասին» ծրագրի մեկնարկը. կկայանա բարեգործական ընթրիք

530 մլն դոլարի ապօրինի գույքեր և դրամական միջոցներ արդեն վերադարձված են Հայաստանի Հանրապետությանը. վարչապետ

Եթե մենք անվտանգություն ասելիս հասկանում ենք միայն բանակ, նշանակում է՝ մենք անվտանգություն չունենք. Փաշինյան

ԱՄՆ փոխնախագահն անզգուշաբար կոտրել է ամերիկյան ֆուտբոլի առաջնության գավաթը. տեսանյութ

Իրանի և ԱՄՆ-ի հաջորդ բանակցությունները տեղի կունենան Օմանում. Բաղաեին հայտնել է ամսաթիվը

Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան

Վերահաստատում եմ՝ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում գործող դատավորների կազմը մոտավորապես 60 տոկոսով նշանակվել է 2018 թվականից հետո. վարչապետ

Ինչպե՞ս ստանալ աջակցություն, եթե ձեր վարկը դասակարգված է որպես անհուսալի. մանրամասներ

Այս պահին 1,5 մլրդ դոլարի ապօրինի ձեռք բերված գույքերի մասով գործեր են քննվում դատարաններում. Փաշինյան

Սլովենիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան

Հանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են խոշոր չափի գումար. կա 7 մեղադրյալ

Նոր Սահմանադրության ընդունման համատեքստում պետք է քննարկել երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը. վարչապետ

Դատախազությունը պահանջում է Գեղարքունիքի Ծակքար համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել գույքեր և 2,3 մլն դոլար

Կորցրե՞լ ենք մեր դուխը՝ ո՛չ. մեր օրակարգն է՝ բացառել վենդետաները և վերադարձնել թալանվածը. վարչապետ

4,2 մլրդ դոլարը օդի՞ց ընկավ. վարչապետն ԱԺ-ում ներկայացրել է հետհեղափոխական տարիների բյուջեի հավելյալ մուտքերը

Գլխավոր դատախազը ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում միջազգային խորհրդաժողովը հյուրընկալելու հարցը

Դեսպան Հակոբյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարն անդրադարձել են ՀՀ-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին

Վիլեն Գաբրիելյանի մանդատը ստացել է Արտյոմ Մեհրաբյանը. նա երդվեց

Սերժ-Քոչարյան հեռակա բանավեճը բեմադրված շոու է ընդդիմության «Սուրբ կովը» տիտղոսին արժանանալու համար. Չախոյան

Միրզոյանը Վիեննայում ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը միանձնյա գլխավորում է IV դիվիզիոնի ԱԱ մրցաշարային աղյուսակը