Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով մայիսի 20-ին բոլոր դատարանների մուտքերը փակելու գործընթացի սահմանադրականության հարցը Հայաստանի ներքին գործն է, այս մասին ասել է Եվրախորհրդի քարտուղարության Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսը, ում գլխավորած պատվիրակությունը այսօր հանդիպեց Ազգային ժողովի նախագահի հետ, գրում է Ազատությունը:
Ավելի վաղ պատվիրակությունը, որի կազմում են նաև ԳՐԵԿՈ-ի գործադիր քարտուղար Ջանլուկա Էսպոզիտոն, Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը, ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրինության ներքո Արդարադատության և իրավական համագործակցության վարչության պետ Հաննե Յունկերը, քաղաքական խորհրդատու Մաքսիմ Լոնգանգը, հանդիպել էր նաև Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում վարչապետը ԵԽ-ին առաջարկել է ոչ թե օգնել, այլ ներգրավվել ՀՀ դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացում:
«Ազատությունը» Քրիստոս Ջակումոպուլոսից հետաքրքվել է՝ ինչպե՞ս են աջակցելու Հայաստանին անցումային արդարադատության և դատական համակարգում վեթինգ իրականացնելու հարցում։
«Բարեփոխումների կոնկրետ ընթացակարգերը չենք քննարկել, որքան հասկացա դրանք դեռևս քննարկման փուլում են, բայց մենք կուզենայինք վստահ լինել, որ Հայաստանի Սահմանադրությունը և Հայաստանի միջազգային պարտավորությունները կհարգվեն այս գործընթացի ժամանակ», - պատասխանեց Ջակումոպուլոսը։
Հարցին էլ՝ Հայաստանի դատարանների մուտքերն արգելափակելը սահմանադրականության շրջանակներո՞ւմ է, պատասխանեց. «Դրա գնահատականը ես չէ, որ պետք է տամ, դա ներքին խնդիր է»։
Պատվիրակության անդամները երեկ հանդիպել էին նաև գլխավոր դատախազի և արդարադատության նախարարի հետ: Հանդիպումների ընթացքում հիմնականում քննարկվել են դատաիրավական համակարգի արմատական բարեփոխումներին առնչվող հարցեր:
Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը մանրամասնել է, որ երկու ծրագրերի շուրջ պայմանավորվածություն արդեն իսկ կա:
«Բարեփոխումների ընթացքում Հայաստանի կառավարությանն աջակցող ծրագրերն են, երկուսն էլ նոր են մեկնարկել։ Մեկը նվիրված է դատական իշխանության պրոֆեսիոնալիզմի, հաշվետվողականության բարձրացման հարցերին։ Ենթադրվում է, որ ցանկացած փաստաթուղթ, որը կմշակվի և կներկայացվի կառավարության կամ Ազգային ժողովի քննարկմանը, այ էս խողովակներով Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի միջոցով կփոխանցվի Եվրոպայի խորհրդի մեր գործընկերներին, որպեսզի համապատասխան փորձաքննության անցնի», - նշել է Վարդապետյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միրզոյանը հրապարակել է 2025-ի կարևոր այցերն ու հանդիպումները նշանավորող 10 լուսանկար
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում. կան տուժածներ
Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկի նոր խմբաքանակ. տեսանյութ
Մրգաշատի սուրբ Աստվածածին եկեղեցում. վարչապետը լուսանկարներ է հրապարակել
Հրդեհ Գևորգ Էմինի փողոցում կառուցվող շենքի ավտոկայանատեղիում
Սպասվում են ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ. մի շարք շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն
Փետրվարին ականատես կլինենք մոլորակների շքերթին․ դրանց մեծ մասը տեսանելի կլինի անզեն աչքով․ Լևոն Ազիզյան
Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև նախատեսված բանակցությունները չեն կայանա. սահմանվել է նոր օր
Իրանը ԵՄ բոլոր երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան վերջին որոշման
Կարապետյաններին և նրանց որդուն խորթ են հայ միջավայրը, բարոյական նորմերը, կնոջ նկատմամբ հարգանքը. Ղազարյան
Սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց. Սուրենյանը նորություն է հայտնել. տեսանյութ
Պայթյուն Մարտունի քաղաքի բնակարաններից մեկում
Իրական ուժեղ առաջնորդը նախ պետք է սկսի իր ընտանիքից և պետք է բարոյապես ճիշտ զավակներ դաստիարակի. Առաքելյան
Նեղսրտում են, որ ԵԽԽՎ-ներում ու բրյուսելներում իրենց լուրջ ընդունող չկա. ձերը Մարիա Զախարովան է. Հոխիկյան
Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից
«Վարչաբենդն» անցկացնելու համար պետբյուջեից զրո դրամ է ծախսվել. Պապոյան
Տաշիր Սամոյի որդու էս ամենաթող, սանձարձակ պահվածքի համար թիվ 1 պատասխանատուն հենց ինքն է` Տաշիր Սամոն. Չախոյան
«Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա»-ի ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. կա զոհ և վիրավոր
Հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի. ՊԵԿ
Այսպիսի հայտարարությունները լուծումներ չեն առաջարկում, այլ բացահայտում են մտածողության դատարկությունը. Քլոյան
600 հազար դրամանոց վիրահատությունը՝ անվճար. թոշակառուն այլևս մենակ չի լինի. Ալեքսանյան
Մոտ ապագայում Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան. Մելքոնյան
Մինչ ձեր ձևով երկիր ղեկավարելու հավակնություն ունենալը, արժե նախ սեփական որդուն դաստիարակել. Վարդանյան
Իզուր չէ, որ անգլիացիները մարդու համար ամենավիրավորական արտահայտությունը համարում են անդաստիարակը. Ավանեսյան
ՀՀ վարչապետը Մրգաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի
Հրդեհ Գյումրիու Ղանդիլյան փողոցի տներից մեկում
Գերագույն հոգևոր խորհրդի 7 անդամի մեղադրանք է առաջարդվել. նրանք չեն կարող լքել երկիրը
Քաղաքականությունը ձեզ համար փոդքասթ չէ, իսկ կանայք հասարակության շարժիչ ուժն են, ոչ թե ծաղրի առարկա. Մինասյան
Անկախ նրանից` ինչքան փող ունես բանկային հաշվիդ, հայ կանայք քեզ համար ինքնահաստատվելու առարկա չեն. Ալեքսանյան
Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Ճիշտ կլինի՝ ձեր գրգռված չորքոտանուն տանը պահեք, բերանն էլ՝ փակ․ Հասմիկ Հակոբյան
Տարածքային հարցը՝ առանցքային թեմա․ փետրվարի 1-ին կմեկնարկի Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը
Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը մեկնել է ԱՄՆ՝ բանակցությունների
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի զոհվելու մասին տեղեկությունները
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միջերկրական ծովի շրջանների ցիկլոնն արդեն Հայաստանում է․ քանի օր այն կպահպանվի
Հրազդանում մեքենաներ են բախվել
Իրանի իշխանությունները պետք են վերանայեն իրենց վարքագիծը, արտաքին ուժերին միջամտելու առիթ չտան. Փեզեշքիան
Կիևի ջրամատակարարումն անջատված է․ որևէ շրջանում ջուր չկա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT