Երևան
12 °C
Մինչ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) հայտարարել է դասախոսների մրցույթ, ու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը գոհունակությամբ փաստում է, որ դրան մասնակցելու համար դիմել է շուրջ 450 մասնագետ, իսկ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ տեղի ունեցողը համարում է բուհի առողջացման քայլ ու անվերապահ վստահություն հայտնում Ռուբեն Հայրապետյանին, ՀՊՏՀ մի խումբ աշխատակիցներ վստահ են, որ գործընթացը հակասում է ոլորտը կարգավորող տարբեր օրենքների:
Կառավարման ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու, նույն բուհում նախկինում վարչական պաշտոններ զբաղեցրած Արմեն Կարախանյանը պնդում է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտամանկավարժական կազմի ընտրության եւ տեղակալման կանոնակարգը, որն ընդունվել է 2019 թվականի ապրիլի 30-ին, հակասում է «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի, «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի որոշ դրույթների, ինչպես նաեւ մի շարք այլ օրենքների:
Նա եւ գործընկերներից 15 հոգի արդեն երկու անգամ դատական հայց են ներկայացրել՝ վիճարկելու դասախոսների ընտրության գործընթացի օրինականությունը: Երկու անգամն էլ հայցը վերադարձվել է տեխնիկական թերությունների պատճառով: Կարախանյանը նշեց, որ վերաձեւակերպելուց հետո այն նորից կուղարկվի դատարան:
Մեր զրուցակցի խոսքով, փորձ է արվում իրենց պայքարը ներկայացնել իբրեւ ընդդեմ տեղի ունեցող բարեփոխումների: Նա ընդգծում է, որ եթե դրանք իսկապես բարեփոխումներ լինեին ու խանգարողն էլ՝ իրենք, պատրաստ կլինեին հեռանալ, որովհետեւ բոլորն են կողմ բարեփոխումներին: Բայց, ըստ Կարախանյանի, իրենց համար կարեւոր է կատարվող գործընթացների օրինականությունը, ինչը չեն տեսնում: «Փորձ է արվում բարեփոխումների անվան տակ քողարկել ապօրինություններն ու անօրինականությունները»,- ասաց նա:
Մանրամասնելով, նշեց, օրինակ, որ մրցույթը հայտարարվել է ոչ թե հաստիքների համար, այլ դասաժամերի, ինչը հակասում է օրենքին, քանի որ «Կրթության մասին» օրենքի 28-րդ հոդվածի համաձայն, բարձրագույն ուսումնական հաստատությունում ընտրովի են ռեկտորի, մասնաճյուղի (կրթահամալիրի) տնօրենի, ֆակուլտետի դեկանի, ամբիոնի վարիչի, պրոֆեսորի, դոցենտի, ասիստենտի, դասախոսի պաշտոնները: Ընդ որում, ըստ նույն օրենքի, այդ պաշտոնները զբաղեցվում են բուհի կառավարման մարմիններում, այսինքն՝ խորհուրդներում հավակնորդների թեկնածությունները քննարկելու եւ գաղտնի (փակ) քվեարկությամբ ընտրելու արդյունքով: ՀՊՏՀ-ում, սակայն, ըստ Արմեն Կարախանյանի, այսօր անցկացվող մրցույթները կազմակերպում եւ իրականացնում են այդ նպատակով ստեղծված հանձնաժողովները (բացառությամբ պրոֆեսորի ընտրության):
ՀՊՏՀ-ում աշխատող մեր զրուցակիցը նաեւ նկատում է, որ մրցույթի հայտարարության մեջ չի նշվում, թե հաղթողներն ինչ ծանրաբեռնվածություն են ունենալու կամ եթե, ըստ էության, քննություն են հանձնելու, ապա հարցերի ինչ շրջանակ է իրենց առաջադրվելու (հանձնաժողովի հինգ անդամների մեծ մասն էլ ոչ մասնագետ են): «Հիմա եթե ՀՀ-ում գտնվի գեթ մեկ իրավաբան, որն ինձ հիմնավորված ներկայացնի, որ օրենքի հետ հակասություն չկա, ես կլռեմ ու ներողություն կխնդրեմ: Չկա այդպիսի մարդ ու չի էլ կարող լինել»,- համոզմունք հայտնեց Կարախանյանը՝ միեւնույն ժամանակ բանավեճի հրավիրելով ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին:
Ռուբեն Հայրապետյանը վստահ է, որ դասախոսների մրցույթի գործընթացում օրենքի խախտում չկա: «Այն հիմնական պնդումը, որ մրցույթը անցկացվում է դասընթացների, այլ ոչ թե պաշտոնների համար, չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ մրցույթը անցկացվում է թափուր պաշտոնների համար: Ու ինչպես «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում է նշված, այդ մրցույթի կարգը որոշվում է համալսարանի կողմից: Մենք գիտխորհրդի որոշմամբ եկել ենք այն եզրակացության, որ լավագույն տարբերակն է մրցույթը կազմակերպել ըստ դասընթացների: Պարզապես կեղծ եւ թյուր ինֆորմացիա է շրջանառվում, որ մրցույթը ոչ թե թափուր պաշտոնների համար է, այլ դասընթացների: Դրանք տարբեր երեւույթներ են: Այլ բան, որ թափուր պաշտոնի մրցույթը իրականացվում է ըստ դասընթացների»,- ասաց ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ դասախոսների ընտրությունն, ըստ օրենքի, պետք է իրականացնի խորհուրդը, ոչ թե այդ նպատակով ստեղծված հանձաժողովը, Հայրապետյանն արձագանքեց, որ չնայած կանոնակարգում դա նախատեսվում է միայն պրոֆեսորների դեպքում, գիտական խորհրդի ընտրությանը կներկայացվեն նաեւ դոցենտների, ասիստենտների թեկնածությունը՝ առաջնորդվելով օրենքի պահանջով: Ասել է թե՝ հանձնաժողովի ընտրությունը միայն նախնական է լինելու:
«Դատարանը պետք է դիտարկի այս գործը: Եթե օրենքի խախտում լինի (ինչը մեր կարծիքով այդպես չէ), ապա մենք սիրով դրանք կվերացնենք, բայց այս պահին մենք, մեր իրավաբանները, մեր ամբողջ թիմը որեւէ կերպ չի կիսում դասախոսների այդ խմբի դիրքորոշումները: Ինձ համար ուղղակի զարմանալի է, որ մարդիկ դիմում են դատարան, հետո այդ իրավական հարցը փորձում են քննարկել լրատվական դաշտում: Ուղղակի անընդունելի է, որովհետեւ ես կարող եմ լրատվական դաշտում շատ երկար քննարկել, թե մրցույթի առավելությունները որոնք են, ինչպիսի էֆեկտ ենք ստանալու, որքանով է բարձրանալու ուսանողների կրթության որակը սեպտեմբերից սկսած, զարգացման ինչպիսի հեռանկարներ ենք ունենալու»,- նկատեց բուհի ղեկավարը:
Նա, ի դեպ, ռեկտորի ժամանավոր պաշտոնակատար է արդեն վեց ամսից ավելի, եւ դեռեւս չի հայտարարվել ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ: Մինչդեռ կառավարության համապատասխան որոշման համաձայն, պետական ոչ առեւտրային կազմակերպության ժամանակավոր պաշտոնակատարը կարող է նշանակվել առավելագույնը վեց ամսով: Ռուբեն Հայրապետյանը մրցույթի ուշացումը պատճառաբանեց ՊՈԱԿ-ի կարգավիճակը փոխելու եւ հիմնադրամ դարձնելու գործընթացով: Նշեց, որ եթե հիմա ՊՈԱԿ-ի ղեկավար ընտրվի, բուհը հիմանադրամ դառնալուց հետո նոր մրցույթի անհրաժեշտություն է առաջանալու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT