Անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման իրավունք է տրվում մինչեւ 18 տարեկան բոլոր երեխաներին

Կառավարությունը այսօրվա նիստում որոշում ընդունեց առողջապահության նախարարությանը առողջապահական ծրագրերի համար հավելյալ 12 միլիարդ դրամ հատկացնել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կառավարությունն ամեն ինչ պետք է անի, որ ՀՀ քաղաքացին լինի առողջ, իհարկե, առաջին հերթին սոցիալապես անապահով քաղաքացին լինի առողջ, որպեսզի աշխատելու, ստեղծագործելու եւ իր հուսահատ սոցիալական վիճակը հաղթահարելու հնարավորություն ունենա»:

Վարչապետը հիշեցրեց, որ նախկինում պետպատվերի գումարները մինչեւ տարեվերջ սպառվում էին, եւ քաղաքացիները ստիպված էին լինում իրենց առողջական խնդրի լուծման համար սպասել հաջորդ տարվան։ ՀՀ վարչապետի խոսքով` այս հատկացումը թույլ կտա խուսափել նման դեպքերից:

«Առաջիկայում պետք է անել հետեւյալը՝ դուրս գալ քաղաքացիների մեջ եւ համոզվել, թե արդյոք այս որոշումների իմաստը նրանց համար պարզ է, ինչ հարցեր ունեն նրանք այս որոշումների եւ դրանք ի կատար ածելու հետ կապված: Պետք է հավաքել հարցերը եւ դրանք ձեւակերպել լրատվության միջոցներով եւ լուսաբանել հնարավորինս լայն, որպեսզի քաղաքացիների համար որեւէ մութ անկյուն չմնա»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ քաղաքացիները պետք է իմանան այս հնարավորության մասին:

Ընդունված որոշումը վերաբերում է մինչեւ 18 տարեկանների հիվանդանոցային ծառայություններին։ Որոշման ընդունումից հետո, Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի հավաստմամբ, նրանց ծնողներից այլեւս գումար չեն պահանջի հիվանդանոցում։

Փոխնախարարը նշեց, որ նախագծով 2019 թվականին ՀՀ պետական բյուջեով «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ», «Երեխաներին բժշկական օգնության ծառայություններ» և «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրերով նախատեսվում են միջոցառումներ, որոնց հիման վրա հնարավորություն է առաջացել ընդլայնել բնակչությանը պետական պատվերի շրջանակներում մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ծավալը և դրանցից օգտվող շահառուների քանակը:

«ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումների կատարելու մասին» կառավարության որոշման (այսուհետ՝ որոշում) նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մեջ առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսվում է փոփոխություն կատարել որոշմամբ հաստատված հավելված N 1-ում, ըստ որի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունք է տրվում մինչև 18 տարեկան բոլոր երեխաներին: Մինչ այժմ այդ իրավունքից օգտվում էին 0-7 տարեկան, հաշմանդամություն ունեցող,  առանց ծնողական խնամքի մնացած, հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների, մինչև 18 տարեկան դիսպանսեր հսկողության տակ գտնվող, միածնող, 14-15 տարեկան արական սեռի, նախազորակոչային տարիքի և բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաները: Փոփոխության արդյունքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող մինչև 18 տարեկան շահառուների քանակը ավելանում է մոտ 200,000 անձով:

2) Քանի որ երեխաների մասով  ՀՀ պետական բյուջեի միջոցառումները նախատեսված են միայն «Երեխաներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի մասով, ապա արտահիվանդանոցային ծրագրերով ֆինանսավորվող ստոմատոլոգիական բժշկական օգնության և «Ախտորոշման ճշտման նպատակով լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագիտացված կենտրոններում» ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկը մնում է նախկինը, որով և պայմանավորված նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատվում է նոր հավելված (հավելված N 10):

3) Նախագծի 1-ին կետի 3-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով կատարվող փոփոխությունները և լրացումները պայմանավորված են սույն հիմնավորման 2-րդ ենթակետով:

4) Նախագծի 1-ին կետի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 12-րդ և 13-րդ ենթակետերով կատարվող փոփոխությունները և լրացումները պայմանավորված են սույն հիմնավորման 2-րդ ենթակետով:

5) Նախագծի 1-ին կետի 9-րդ ենթակետով կատարվող լրացումով ընդլայնվում են թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից օգտվող շահառուների ցանկը (նախկինում սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված մինչև 18 տարեկան երեխաներ,  2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք,  2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները և նրանց ընտանիքների անդամները, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող  նախկին զինծառայողները, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները՝ թվով մոտ 500,000 շահառուներ), ինչպես նաև ծառայությունների տեսակները: Նշված շահառուների ցանկի և ծառայությունների քանակի փոփոխությունը պայմանավորված է 2019 թվականի ՀՀ պետական բյուջեով «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» և «Երեխաներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացմամբ:

6) Նախագծի 1-ին կետի 10-րդ ենթակետով կատարված փոփոխությունով ավելանում են նորագույն 15 և MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժմից օգտվող շահառուների ցանկը, ինչպես նաև նշված հզորությունից ցածր հզորություն ունեցող գծային արագացուցիչներով չարորակ նորագոյացությունների բուժումը պետական պատվերի շրջանակներում հասանելի կլինի ամբողջ բնակչության համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8540 դիտում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի. անձրևները կշարունակվեն, լեռնային շրջաններում ձյուն կտեղա

Երևանի Թումանյան փողոցի սյուների գովազդային վահանակներն ապամոնտաժվել են. տեսանյութ

Մեզ պետք չէ գոյատևել, մեզ պետք է ապրել, Նռնաձորի համար նոր ճանապարհ ենք կառուցում և մանկապարտեզ. վարչապետ

Ինչ է քննարկվել Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպման ժամանակ

Անթալիայում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ պանելային քննարկում է տեղի ունեցել

Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ

Անթալիայում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը

Հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենաներում. 1 հոգի տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն

ԵԽԽՎ նախագահը ներառվել է Բաքվի սև ցnւցակում

Քո կողմից խաբված գյումրեցին մնալու է իր չընտրած քաղաքապետի ղեկավարած Գյումրիում. Հակոբյանը՝ Գրիգորյանին

Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին. առանցքում են եղել աշխարհաքաղաքական զարգացումները

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 12-ին

Իրանի պատվիրակությունը ժամանել է Օման՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների

Արայիկ Հարությունյանը EWF կոնգրեսում ներկայացրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի տեսլականը

Գյումրիում հայտնաբերվել է ռուսական համարանիշներով գողացված ավտոքարշակը

Բրատիսլավայում ապրիլի 12-ին մեկնարկում են հունահռոմեական ոճի ըմբիշները. ովքեր դուրս կգան մրցագորգ

Անթալիայում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Սարի թաղում 3 տան տանիքում հրդեհ է բռնկվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Մեղրի-Լեհվազ-Մեղրի՝ 17 կմ, առանց կանգառի. վարչապետը հեծանիվ է վարել. տեսանյութ

Զովունի գյուղի սկզբնամասում մեքենաներ են բախվել

Անթալիայում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և Վրաստանի վարչապետը

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար

Լիոնել Մեսսին իր պաշտոնական էջում հայկական «Թումո» ընկերությունը ներկայացնող story է հրապարակել

Ինչո՞ւ են միմյանց «սևացնում» Քոչարյանն ու Սարգսյանը, ի՞նչ խնդիր են դրանով լուծում. Սաֆարյան

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել

Փոփոխություն՝ դպրոցի տնօրենի ընտրության և նշանակման կարգում. մանրամասներ

ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել. մեկ դիվանագետ հետ է կանչվել

Միրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առավել հավակնոտ օրակարգի հաստատման քայլերի շուրջ

Պահպանել անտառը ՀՀ քաղաքացիների համար. վարչապետը Կապանում մասնակցել է Էկոպարեկային ծառայության մեկնարկին

Ժամանակը պատահական չէր ընտրված. Ալիևն ընկալե՞լ է Հայաստան-Իրան զորավարժությունների մեսիջը. Ստեփանյան

Վարչապետը ծանոթացել է Սյունիքի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ, տեսանյութ

Շահագրգիռ ենք աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ. Միրզոյանը՝ Անգոլայի ԱԳ նախարարին

Սյունիքը՝ ջերմ, սիրառատ ու գրկաբաց. վարչապետի մամուլի քարտուղարը լուսանկարներ է հրապարակել

Կապահովվի տեսակապով մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին․ նախագիծը հանրային քննարկման փուլում է

Ովքե՞ր են ձեր ամենալավ ընկերները. վարչապետն այցելել է Կապանի թիվ 1 հիմնանորոգված մանկապարտեզ. տեսանյութ

Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը եզրափակչում է