Երևան
12 °C
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ուսումնասիրության առրկա է դարձրել Տավուշի մարզում գործող բժշկական կենտրոնի օտարման վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված տեղեկատվությունը: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից: Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2014թ. համապատասխան որոշմամբ թույլատրվել է բժշկական կենտրոնը ուղղակի վաճառքի ձևով օտարել ՍՊԸ-ին, որի վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) և այդ ընկերության միջև կնքվել է պետական գույքի օտարման և գրավի պայմանագիր: Վկայակոչված պայմանագրով ընկերությունը պարտավորվել է հինգ տարվա ընթացքում կատարել 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում՝ յուրաքանչյուր տարի հավասարաչափ: Ընդ որում, մինչ ներդրումային պարտավորությունների կատարման ավարտը գույքը պետք է գրավադրված մնար հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի:
2017 թվականի հոկտեմբերի 11-ի գրությամբ Ընկերությունը խնդրել է Գույքը գրավից հանել այն պատճառաբանությամբ, որ պայմանագրով իր կողմից ստանձնած ներդրումային պարտավորությունները կատարվել են հետևյալ ժամկետներում. 2015թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ՝ 208.351.000 ՀՀ դրամի, 2017թ. հուլիսի 28-ի դրությամբ՝ 661.527.000 ՀՀ դրամի, իսկ 2017թ. հոկտեմբերի 11-ի դրությամբ՝ 342.628.000 ՀՀ դրամի չափերով։ Հիմվելով նշված հանգամանքի վրա՝ 2017թ. նոյեմբերի 21-ին գույքը հանվել է գրավից։
Սակայն ուսումնասիրությամբ պարզվել է, որ ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ Ընկերության կողմից ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Մասնավորապես, 2015թ. սեպտեմբերի 23-ին ՍՊԸ-ն Կոմիտեին ներկայացրել է 208.3մլն ՀՀ դրամի ներդրում կատարելու վերաբերյալ տեղեկատվություն՝ կցելով՝ հաշվապահական հաշվեկշիռը և փորձագետի եզրակացությունը: Ըստ դրանցում առկա տվյալների՝ կատարված ներդրումներից 102.8մլն ՀՀ դրամն իրականացվել է շինարարական աշխատանքների տեսքով: Մինչդեռ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվությամբ պարզվել է, որ Ընկերության կողմից 2014-2018թթ. շինարարական աշխատանքներ կատարելու համար դուրս գրված հաշիվների վերաբերյալ հարկային մարմնում տեղեկատվություն առկա չէ:
Բացի այդ, 2017թ. հուլիսի 28-ին Ընկերությունը կրկին դիմել է Կոմիտեին և հայտնել, որ մեկ այլ ընկերությանը միացման ձևով վերակազմակերպման արդյունքում 661.5մլն ՀՀ դրամի ակտիվների ներհոսք է կատարվել և խնդրել է Ընկերության կողմից ներդրումային պարտավորությունները նույն գումարի չափով համարել կատարված: Մինչդեռ, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեռևս 2017թ. փետրվարի 2-ին ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի որոշմամբ Ընկերությունը վերակազմակերպվել է առանձնացման ձևով, որի արդյունքում ստեղծվել է մեկ այլ ընկերություն՝ ՍՊԸ: Ընդ որում, Ընկերության բաժանիչ հաշվեկշիռով նոր ստեղծված ընկերությանը փոխանցվել է ճիշտ նույնչափով՝ 661.5մլն ՀՀ դրամ: Ստեղծված ՍՊԸ-ն մի քանի ամիս անց իրականացված նոր վերակազմակերպման արդյունքում կրկին միացվել է, որի հաշվեկշռի այդ գումարն էլ Ընկերությունը արհեստականորեն դիտարկել է որպես այդ չափով ներդրումային պարտավորության կատարում:
Պարզվել է նաև, որ 2017 թվականի հոկտեմբերի 11-ի դրությամբ 342.6մլն ՀՀ դրամի չափով որպես կատարված ներդրումային պարտավորություն է դիտվել նաև Ընկերության հաշվեկշռում առկա գույքի շուկայական արժեքի գնահատումը: Հատկանշական է, գնահատված գույքի ցանկից հնարավոր չէ կատարել գույքի նույնականացում, մասնավորապես՝ նշված չեն արտադրման տարեթիվը, ծագման երկիրը, տեխնիկական բնութագիրը:
Բացի վերոնշյալը, ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ թեև Կառավարության նշված որոշմամբ նախատեսվել է ընկերության լուծարումից հետո՝ 2015թ. հոկտեմբերի 20-ին մնացած 194 անուն 339 հատ, շուրջ 74 մլն ՀՀ դրամ մնացորդային արժեքով գույքը ամրակցել մարզպետարանի աշխատակազմին, սակայն մարզպետարանի պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով չեն կատարել իրենց պարտականությունները: Դրա հետևանքով մարզպետարանի ամրակցված պետական գույքը առանց օրինական հիմքի դուրս է եկել օրինական տնօրինումից՝ առաջացնելով ծանր հետևանքներ:
Այսպիսով, ըստ ուսումնասիրության արդյունքների՝ 2015-2017թթ. ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չկատարված շինարարական աշխատանքները, Ընկերության վերակազմակերպման հետևանքով արհեստականորեն ստեղծած ակտիվների ներհոսքը, Ընկերության հաշվեկշռում առկա գույքի շուկայական արժեքի գնահատումը դիտել են որպես ներդրումային պարտավորությունների կատարում և գրավադրված գույքը հանել են արգելանքից՝ էական վնաս սպատճառելով պետության օրինական շահերին:
Ստացված արդյունքները, փաստորեն, տվյալներ են պարունակում նաև Ընկերության մասնակիցների և պատասխանատու անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, ինչպես նաև շուրջ 1 մլրդ 107մլն ՀՀ դրամ ներդրումային պարտավորությունը չկատարելու պայմաններում խաբեությամբ ուրիշի գույքի նկատմամբ առանձնապես խոշոր չափերով իրավունք ձեռք բերելու վերաբերյալ:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 315-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստանում գործող դատավորների կազմը մոտավորապես 60 տոկոսով նշանակվել է 2018 թվականից հետո. վարչապետ
Ինչպե՞ս ստանալ աջակցություն, եթե ձեր վարկը դասակարգված է որպես անհուսալի. մանրամասներ
Այս պահին 1,5 մլրդ դոլարի ապօրինի ձեռք բերված գույքերի մասով գործեր են քննվում դատարաններում. Փաշինյան
Սլովենիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան
Հանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են խոշոր չափի գումար. կա 7 մեղադրյալ
Նոր Սահմանադրության ընդունման համատեքստում պետք է քննարկել երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը. վարչապետ
Դատախազությունը պահանջում է Գեղարքունիքի Ծակքար համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել գույքեր և 2,3 մլն դոլար
Կորցրե՞լ ենք մեր դուխը՝ ո՛չ. մեր օրակարգն է՝ բացառել վենդետաները և վերադարձնել թալանվածը. վարչապետ
4,2 մլրդ դոլարը օդի՞ց ընկավ. վարչապետն ԱԺ-ում ներկայացրել է հետհեղափոխական տարիների բյուջեի հավելյալ մուտքերը
Գլխավոր դատախազը ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում միջազգային խորհրդաժողովը հյուրընկալելու հարցը
Դեսպան Հակոբյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարն անդրադարձել են ՀՀ-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին
Վիլեն Գաբրիելյանի մանդատը ստացել է Արտյոմ Մեհրաբյանը. նա երդվեց
Սերժ-Քոչարյան հեռակա բանավեճը բեմադրված շոու է ընդդիմության «Սուրբ կովը» տիտղոսին արժանանալու համար. Չախոյան
Միրզոյանը Վիեննայում ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները
Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը միանձնյա գլխավորում է IV դիվիզիոնի ԱԱ մրցաշարային աղյուսակը
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում
Կրակnցներ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել վիրավոր քաղաքացի
Դիլիջանի ոլորանները բեռնատարների համար փակ են, Սպիտակի ոլորանները՝ դժվարանցանելի
Ի՞նչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Մենք համոզված ենք, որ այսօր կա եզակի հնարավորություն՝ ապագան կառուցելու համար. Արարատ Միրզոյան
Ձյուն է ու մառախուղ. Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է
Դանակահարության հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ունենք հնարավորություն, կկարողանա՞նք օգտվել՝ սա է հարցը. Միրզոյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին
Երևան-Լիոն-Լիոնի մետրոպոլիա եռամյա համագործակցության համաձայնագիր է ստորագրվել
«Միջանցքի» տրամաբանությունը, որը ենթադրում է որոշակի սուվերենության սահմանափակումներ, անընդունելի է. Միրզոյան
Գառնիկ Չոլակյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը
Երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆոռնիայում
ՀՀ Սահմանադրության մեջ որևէ տարածքային հավակնություն Ադրբեջանի դեմ գոյություն չունի. Միրզոյան
Չեմ փախչում ոչնչից, տեր եմ ձեր քվեին, պատասխանատվությամբ եմ վերցրել ավագանու պատվաբեր մանդատը. Սարիկ Մինասյան
Սիմոնյան Մարգոյով ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաներով Ռուսաստանը սպառնում է Հայաստանին. Մեհրաբյան. տեսանյութ
Գործընթացը հուսադրող է. Էրդողանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին
Մեքենան վրաերթի է ենթարկել ճանապարհին աշխատանք կատարած բանվորին, բախվել բեռնատարին և «Մերսեդես»-ին․ կա վիրավոր
Առաջարկել ենք ստորագրել 2 փաստաթուղթ միևնույն օրը՝ խաղաղության պայմանագիրը և ՄԽ լուծարման դիմումը. Միրզոյան
Վերադարձվել է մոտ 6 մլն դոլարանոց հողամաս, հեգնողները թող սրան էլ տան «մասնագիտական» գնահատական. Չախոյան
«Շենգավիթ» ԲԿ-ի սուպերհերոսը. 1050 գրամ քաշով ծնված Եվան տուն է գնացել 2100 ցուցանիշով. տեսանյութ
Երբեք չենք եղել այսքան մոտ խաղաղությանը և կայունությանը. Արարատ Միրզոյանի հարցազրույցը թուրքական NTV-ին
Մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր. քննարկում ՏԿԵ նախարարությունում
Հայ-թուրքական սահմանում անհետացած թուրք երիտասարդի դին հայտնաբերվել է Արաքս գետում
Հիմնանորոգվում է Ներքին Խնձորեսկը Գորիսին կապող ճանապարհը
Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT