Բանավեճ է, եւ կարգավորումներ կլինեն. Արայիկ Հարությունյանը՝ Սասուն Միքայելյանի եւ Ռոմանոս Պետրոսյանի կոնֆլիկտի մասին

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ուղեկցում էր Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղ այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Լրագրողները նախարարին մի քանի հարց ուղղեցին, որոնք վերաբերում էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում հնարավոր խմորումներին, վարչության կազմում Սասուն Միքայելյանի չընտրվելուն ու դրա շուրջ նրա հնչեցրած գնահատականներին: 

- Պարոն նախարար, Սասուն Միքայելյանն անդրադարձավ Աբովյանի ընտրություններին եւ հայտարարեց, որ եթե դասեր չքաղեք, թավշյա հեղափոխությունը կարող է վերածվել թավշյա հեռացման: Ինչ դասեր պետք է քաղեք:

- Առհասարակ կուսակցությունը սիրում է ցանկացած իրավիճակում վերլուծել եւ դասեր քաղել: Դա էր պատճառը, որ նախորդ տարի կուսակցությունը հաջողություն ունեցավ քաղաքական դաշտում: Եվ ցանկացած իրավիճակում կուսակցությունում քննարկում կա եւ լուծումներ կան, ու ես չեմ կարծում, որ մենք ունենք մի իրավիճակ, որտեղ կան անլուծելի խնդիրներ:

- Այդ դեպքում ինչու Ռոմանոս Պետրոսյանի եւ Սասուն Միքայելյանի այդ քննարկումները կուսակցությունից դուրս եկան եւ դարձան հրապարակային:

- Իշխանական քաղաքական ուժ է, մեծացող քաղաքական ուժ է: Քաղաքական ուժն էլ միշտ եղել է հրապարակային, այնպես որ խնդիր չեմ տեսնում: Բանավեճ է, եւ կարգավորումներ կլինեն:

- Դա կարծում եք ժողովրդավարության դրսեւորո՞ւմ է այսպես հրապարակավ միմյանց մեղադրելը: Ռոմանոս Պետրոսյանն էլ այսօր գրել էր, որ Սասուն Միքայելյանը…

- Մենք դա կուսակցությունում կքննարկենք: Ես այսքանը կարող եմ մեկնաբանել:

- Հակասություններ կա՞ն կուսակցության ներսում, որովհետեւ ներքին խմբերի մասին էր ակնարկում պարոն Միքայելյանը:

- Ներքին խմբեր, հատկապես ընտրությունների ժամանակ, ես չեմ նկատել: Եղել են ընտրություններ: Պարոն Միքայելյանն ունի մտահոգություններ, մենք այդ մտահոգությունները կքննարկենք:

- Ինտրիգներ, պայմանավորվածություններ, որի արդյունքում ինքը դուրս մնաց վարչության կազմից, չե՞ն եղել:

- Մենք զերծ ենք դրանցից:

- Այսինքն՝ իր մեղադրանքներն անհի՞մն են:

- Պարոն Միքայելյանի արտահայտած մտքերը եւ մտահոգությունները անպայման կքննարկենք: Մենք չենք քննարկել դրանք:

- Իսկ ձեր եւ վարչապետի այցելությունը բուհ ինչո՞վ է պայմանավորված, հայ-ռուսական հարաբերությունների ջերմության դրսեւորո՞ւմ է:

- Մենք պարբերաբար այցելում ենք շատ տարբեր բուհեր, եւ նաեւ պայմանավորված է հայ-ռուսական հարաբերություններով, իհարկե: Ես անձամբ գրեթե բոլոր համալսրաններում եղել եմ՝ Ֆրանսիական, Ամերիկյան: Ես ինքս Ֆրանսիական եւ Ամրիկյան համալսարանների խորհրդի անդամ եմ:

- Իսկ այս բուհը մրցակցությունը սրո՞ւմ է, ձեր գնահատականով:

- Ցանկացած որակյալ բուհ եւ դպրոց մրցակցությունը ավելացնում է դաշտում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8460 դիտում

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց