Երևան
12 °C
Հայ հեղափոխական դաշնակցության՝ Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու որոշումը բնական եմ համարում, իրենք մշտապես էլ ակտիվ են եղել Արցախում եւ ներկայիս խորհրդարանում էլ ներկայացվածություն ունեն։ Տարօրինակ կլիներ, եթե որոշեին հեռանալ քաղաքական ասպարեզից։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը՝ խոսելով Դաշնակության՝ նախօրեին արված այն հայտարարության մասին, որ իրենք որոշել են մասնակցել Արցախի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին․
«Հաշվի առնելով այստեղ նաեւ սփյուռքի գործոնը, սփյուռքի ներգրավվածությունը Արցախի հեռ առնչվող տարբեր հարցերում, նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ-ում իրենց քաղաքական ուժը չանցավ խորհրդարան, ապա կարծում եմ, որ կարեւոր կլինի առնվազն Արցախի խորհրդարանում ներկայացված լինել: Այնպես որ՝ բնական որոշում է»,- նկատեց պատգամավորը։
Ինչ վերաբերում է տարատեսակ քննարկումներին, որ հնարավոր է՝ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն միասնական թեկնածու առաջադրելու ցանկություն ունեն, եւ Դաշնակցության թեկնածուն, ըստ երեւույթին, հենց Հանրապետականների ցանկացած թեկնածուն կարող է լինել, Տաթեւիկ Հայրապետյանն արձագանքեց․
«ՀՀԿ-ն որեւէ ձեւով Արցախի խորհրդարանում ներկայացված չէ, եւ, կարծում եմ, ՀՅԴ-ի հետ կապված իրավիճակը բավականին տարբերվում է Հանրապետականի հետ առնչվող իրավիճակից։ Դաշնակցությունը շատ հին կուսակցություն է, ինքն իր ներգրավվածությունն ունեցել է տարբեր հարցերում՝ թե՛ Հայաստանին, թե՛ Արցախին առնչվող գործընթացներում, նաեւ նախորդ տարիներին՝ ոչ վաղ անցյալում Դաշնակցության ներգրավվածությունը Արցախի ներքաղաքական պրոցեսներում է մշտապես առկա եղել, ինչը չես կարող ասել ՀՀԿ-ի մասին։ Չգիտեմ՝ որքանով են իրենք ինչ-որ կուլիսային բանակցություններ վարում, բայց ըստ իս՝ հաշվի առնելով իրավիճակային տարբերությունը, եթե ՀՅԴ-ն իսկապես ցանկանում է հանդես գալ որպես քաղաքական ուժ, երեւի ճիշտ կանեին հանդես գալ որպես առանձին՝ հաշվի առնելով նաեւ Արցախում քաղաքական դաշտում ունեցած իր անցյալը, իսկ ՀՀԿ-ն նման անցյալ Արցախի քաղաքական դաշտում չունի»։
Մեր դիտարկմանը, որ ՀՅԴ-ն իր որոշման հայտարարության մեջ խոսում է նաեւ Հայաստան-Արցախ հարաբերությունների լարվածության մասին, պատգամավորը պատասխանեց, որ քաղաքական պայքարը, իհարկե, քաղաքական պայքար, բայց բոլոր քաղաքական ուժերը պետք է հասկանան, որ իրենց դիվիդենտները չպետք է շահեն Հայաստան-Արցախ՝ իրականում գոյություն չունեցող խնդիրներից․
«Անկախ նրանից՝ այդ քաղաքական ուժը ՀՅԴ-ն է, թե այլ մեկը, չպետք է Արցախ-Հայաստան ինչ-որ արհեստական խնդիրներ փորձել ներկայացնել, որոնք իսկապես գոյություն չունեն։ Այն, որ կարող են ինչ-որ հարցերում տարբեր մոտեցումներ լինել, դա կարող է լինել ամենուրեք, կարող է լինել հենց մեր կուսակցության ներսում, հենց մեր խմբակցության ներսում։ Այսինքն՝ այլակարծության մեջ կամ տարբեր հարցերում դիրքորոշումների բազմազանության մեջ պետք չէ ողբերգություն տեսնել կամ փորձել դա ներկայացնել ինչ-որ ընդգծված վառ գույներով ու երանգներով»,- ընդգծեց Հայրապետյանը։
Մեր հարցին՝ թեպետ դեռ հայտնի չէ ՀՅԴ-ի թեկնածուն, բայց ընտրություններում հնարավոր հաղթանակի դեպքում ինչպե՞ս են պատկերացնում հետագա աշխատանքը, «Իմ քայլ»-ի պատգամավորը պատասխանեց․
«Այն, որ Արցախ-Հայաստան կապը ոչ թե ղեկավարների կապի մասին է, այլ խոսքը մեր անվտանգության կամ փոխկապակցված համակարգի մասին է։ Դա հարցականի տակ չի կարող դրվել, եւ չեն կարող լինել իշխանություններ, որոնք ակնհայտորեն խնդիրներ են ստեղծում այդ տեսանկյունից։ Այդ ներդաշնակ, փոխադարձ աշխատանքային արդյունավետ մթնոլորտը բացառապես բխում է թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի մեր հայրենակիցների շահերից, եւ ես կարծում եմ՝ հենց արցախցիները իրենք, որքանով ճանաչում եմ, որքանով գիտեմ, բավականին լայնախոհ են եւ իրենց ընտրությունը միշտ կատարում են հօգուտ անվտանգության, հօգուտ բարօրության եւ առաջընթացի։ Մեր խնդիրը որպես օրենսդիրներ նաեւ Արցախի հետ կապող օղակ լինելն է, որպեսզի փորձենք ապահովել հնարավորինս շատ միջազգային դիտրոդական ներկայացվածություն։ Եւ, որքանով տեղյակ եմ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովը ակտիվորեն աշխատում է Արցախի Ազգային ժողովի նույն հանձնաժողովի հետ, օրենսդրական տարբեր հարցեր են քննարկում միասին, եւ այլն։ Մեր խնդիրն է, այսպես ասած, ասած երաշխավորել այնտեղ բաց, ազատ, թափանցիկ ընտրությունների անցկացումը, դե իսկ արդեն ընտրությունը կանեն մարդիկ, այնտեղի մեր հայրենակիցները»։
Տաթեւիկ Հայրապետյանը կարծում է, որ, որպես այդպիսին, Արցախի ու Հայաստանի միջեւ առանձնապես լարվածություն չի եղել այս ամիներին, որ հիմա էլ ասենք՝ կար, նվազել է․
«Ինչ-որ հարցերում, ասում եմ, եղել են տաբեր դիրքորոշումներ, որոնք պայմանավորված են տարբեր հանգամանքներով, բայց լարվածություն, իհարկե, չկա եւ առաջիկայում արդեն քննարկումներ տեղի են ունենալու, մենք ակտիվորեն շփվում ենք, աշխատում ենք իրար հետ, կրկին այցելելու ենք։ Այսինքն խնդիր, որ մատնացույց արվի եւ ասվի՝ ա՛յ այստեղ մենք լուրջ հարցեր ունենք, նման բան գոյություն չունի, եւ, ընդհանրապես այդ դիսկուրսն ինքնին արհեստական է ու քննություն չի բռնում»։
Իսկ թե ինչու են «Իմ քայլ»-ի ընդդիմախոսները, մասնավորապես՝ ՀՅԴ-ականներն ու ՀՀԿ-ականները պարբերաբար մեր երկու երկրների միջեւ լարվածության մասին այս դիսկուրսը առաջ քաշում, Տաթեւիկ Հայրապետյանը կարծում է, որ վերջիններս այնքան տարօրինակ հարցերում են փորձում ինչ-որ մեղադրանքներ գտնել, որտեղ ընդհանրապես փաստեր չկան․
«Ինքս գիտության մարդ եմ ու սիրում եմ փաստեր․ եթե այս կամ այն փաստը գոյություն ունի, գուցե ուսումնասիրենք, հասկանանք՝ կարող է լինի խնդիր, բայց մենք չենք նկատում։ Ոչ մեկն ամենագետ չէ այստեղ նստած, բայց երբ չկա որեւէ բան, որեւէ հիմք եւ օդում պտտվող ինչ-որ տեղեկատվություններ են միայն, արդեն անհեթեթ է դառնում այդ քննադատությունը։ Այսինքն՝ ժխտել մի բան, որն ի սկզբանե կեղծ էր, սխալ էր եւ գոյություն չունե՞ր, կամ ուզում են նշել, թե իրենք երբեւիցե որեւէ հարցում տարբեր կարծիքներ չե՞ն ունեցել, ուրեմն ընդհանարապես ժողովրդավարություն գոյություն չի ունեցել կամ դիսկուրսներ չեն եղել։ Ինչպես կարող են բոլորը շարունակ նույն հարցերի մասին ունենալ միեւնույն դիրքորոշումը, եթե այդ հարցերը կարեւոր՝ ասենք՝ պետական բնույթի չեն, անվտանգային բնույթի չեն»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընգծելով, որ պետական շահը վեր է ամեն ինչից, վեր է կուսակցական հարցերից, վեր է ներկուսակցական հարցերից եւ գերատեսչական հարցերից։
«Կան հարցեր, որոնք ամեն ինչից դուրս են, եւ Արցախի հետ փոխարաբերությունները նույն անվտանգության շրջանակներում եւ նաեւ արտաքին քաղաքական հարաբերություններում հանդես գալու օրակարգը դուրս են այդ բոլոր կուսակցական խնդիրներից։ Բայց եթե դա իրենք որոշում են շահարկել՝ իրենց իրավունքն է, ցավում եմ իրենց համար, որ այնքան չեն կարողանում գտնել քննադատության իրական դաշտ, որ շարունակ պտտվում են կեղծ մանիպուլատիվ դաշտում»,- եզրափակեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն հայտարարել էր, որ որոշել է մասնակցել Արցախի՝ 2020 թվականին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին: Աշնանը հրավիրելու են Արտակարգ ժողով՝ ՀՅ Դաշնակցության կողմից ԱՀ նախագահի թեկնածու առաջադրելու օրակարգով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT