Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը ներքին շրջանառության փաստաթուղթ է, պիտի պարզենք՝ ինչպես է հրապարակվել․ Կարապետյան

Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը խորհրդատվական ներքին շրջանառության փաստաթուղթ է, մենք պետք է պարզենք՝ այն ինչպես է հրապարակվել ու լույս տեսել մամուլում։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հնչեցրած նկատառումներին։

Կարապետյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը Վենետիկի հանձնաժողովում պաշտոնական ներկայացուցիչներ ունի, եւ իրենց էլ դեռ պետք է հարցեր ուղղեն՝ պարզելու, թե ինչպես կարող է իր բնույթով խորհրդապահական ներքին փաստաթուղթը հրապարակվել։

Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ հրապարակման ենթակա չէ՞ր այդ փաստաթուղթը, վարչապետի մամուլի քարտուղարը պատասխանեց՝ ոչ, որովհետեւ Վենետիկի հանձնաժողովի՝ պետությունների հետ հարաբերվելու ձեւերը պաշտոնական հայտարարություններն են, կամ հաղորդումները, կամ նամակները, որոնցից մեկը մայիսի վերջին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի նամակն էր՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, որը հրապարակվել է մամուլում։

Ի դեպ՝ համացանցում այս արձանագրության Հայաստանին վերաբերող մասերը սկսեցին տարածվել նախկին իշխանություններին մոտ կանգնած անձանց կողմից, սա արձանագրել էր նաեւ արդարադատության նախարարությունը՝ իր պարզաբանման մեջ նշելով, որ տարօրինակ է եւ տարակուսելի, որ այդ փաստաթուղթը որոշակի շրջանակների է հասանելի դարձել։ Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ ո՞ւմ միջոցով էր հնարավոր ստանալ այդ արձանագրությունը։ Վերջինս պատասխանեց, որ միայն Վենետիկի հանձնաժողովի անդամների միջոցով․

«Դրա համար եմ ասում, որ մենք պետք է հասկանանք՝ ինչպես, երկրորդը՝ ակնհայտ է, որ որոշ անձանց, նախկին իշխանության ջղաձիգ բեկորների եւ իրենց սպասարկող լրատվամիջոցների արձագանքը պայմանավորված է նրանով, որ անհանգստացած են դատավորների գույքային պարզաբանումներով, որոնցով զբաղվելու են կառավարական համապատասխան սահմանադրական մարմիները, եւ այն հանգամանքով, որ կառավարությունը եւ համապատասխան մարմիները վճռական են դատաիրավական համակարգում բարեփոխումներ իրականացնելու հարցում։ Ամենակարեւորն այն է, որ մենք ինքներս ենք նշում՝ ինչպես պետք է անցկացվեն բարեփոխումները եւ մենք այս հարցում շատ սերտ համագործակցում ենք բոլոր այն կազմակերպությունների հետ, որոնց անդամ ենք, որոնց հետ ինստիտուցիոնալ համագործակցության մեջ ենք, եւ որոնք բոլորը հայտնել են իրենց աջակցութունն ու պատրաստակամությունը՝ մեզ հետ համագործակցելու եւ օժանդակելու»,- ասաց մեր զրուցակիցը։

Մեր դիտարկմանը, որ, ըստ էության, այդ արձանագրության բովանդակությունն ու ՀՀ կառավարության անելիքներն ու նպատակները իրար չեն հակասում, եւ լինի դա վեթինգ անվան տակ, թե այլ՝ խոսքը բարեփոխումների մասի՞ն է, Վլադիմիր Կարապետյանն արձագանքեց․

«Չէի ուզի նման իրավաբանական վերլուծություններ անել եւ խորանալ տերմինների մեջ, բայց այն, որ ապօրինի հարստացման յուրաքանչյուր դեպք պատկան մարմինների կողմից ուսումնասիրվելու է, դա ակնհայտ է, եւ ակնհայտ է նաեւ, որ մենք ունենք միջազգային հանրության աջակցությունը այդ հարցում։ Եւ դա այն դեպքում, երբ նաեւ Եվրոպական միությունն ու Եվրոպայի խորհուրդն են հայտարարում, որ չկա վստահություն դատական համակարգի նկատմամբ, իսկ դա ակնհայտ է եւ մենք դա տեսել ենք նաեւ իրենց հայտարարություններով»։

Մեր հարցին՝ եթե պարզվի՝ ում կողմից են այդ արձանագրությունները հասանելի դարձել, ապա ի՞նչ պատասխանատվություն պիտի լինի, ո՞վ պետք է կրի պատասխանատվությունը, վարչապետի մամուլի քարտուղարը պատասխանեց․

«Ես չեմ ուզում մեկնաբանել մի հարց, որը գործադիրին չի վերաբերում։ Դա արդեն կվերաբերի այն մարմիններին, որոնք ներգրավված կլինեն այս պրոցեսի մեջ եւ համապատասխան որոշումներն էլ իրենք կկայացնեն։ Նաեւ ուզում եմ տեղեկացնել, որ գործադիրի ղեկավարը՝ վարչապետը, առաջիկայում համալիր կմեկնաբանի այս խնդիրները, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը»,- երզափակեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք՝ այսօր սահմանափակ տարածմամբ հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությունը, որը որոշ նկատառումներ է պարունակում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ։ Հետաքրքրական է, որ սահմանափակ տարածմամբ այս արձանագրությունը առաջինը սկսեցին շրջանառել նախկին իշխանությանը շատ մոտ կանգնած անձինք՝ այն մեկնաբանելով որպես «կոշտ արձագանք» մեր երկրում տեղի ունեցող գործընթացներին։ 

Իսկ արձանագրության մեջ, մասնավորապես, նշված է, որ

1) Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։

2) Եվրոպայից ժամանած պատվիրակությունը և ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել, որ վեթինգի փոխարեն պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ դրանք կապակցելով եկամուտների և գույքի հայտարարագրման համակարգին։

3) Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» բառախաղը։

4) Սահմանադրական դատարանի դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը (ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդված) Վենետիկի հանձնաժողովում համարում են «հստակ» և «աներկբա»։

5) Վենետիկի հանձնաժողովում մտահոգիչ է գնահատվել Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ողջունելը։

6) Վենետիկի հանձնաժողովում տեսնում են Սահմանադրական դատարանի գործող դատավորների մանդատի նկատմամբ միջամտության վտանգ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6262 դիտում

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները