Իշխանությունը դատապարտված է դատական համակարգում բարեփոխումներ անել, հակառակ դեպքում 1 մմ իսկ առաջ գնալու շանս չունենք

Ձախից՝ աջ՝ Սուրեն Գրիգորյանը, Տիգրան Եգորյանը, Ռուբեն Մեհրաբյանը

Մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարության եւ Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական ու հրապարակային հարաբերություններում իսկապես տեղի է ունենում արգասաբեր աշխատանք, շատ օգտակար աշխատանք՝ առաջին հերթին Հայաստանի համար, ՀՀ-ի արդարադատության եւ դատական համակարգի համար։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ակտիվորեն քննարկվող այն թեմային, թե Հանձնաժողովի նիստի սահմանափակ տարածմամբ արձանագրությունը, որը որոշ նկատառումներ էր պարունակում Հայաստանում կատարվող գործընթացների վերաբերյալ, կոշտ արձագանք էր։

Մյուս կողմից, ինչպես նկատեց մեր զրուցակիցը, կա երկրորդ հարթություն, որտեղ տեսնում ենք հստակ ուրվագծված շրջանակ, որը պարզապես կամ շագարգռված է, կամ ցանկութուն չունի, որպեսզի Հայաստանի դատական համակարգում ինչ-որ բան փոխվի։

Հետաքրքրական է, որ սահմանափակ տարածմամբ այդ արձանագրության՝ Հայաստանին վերաբերող հատվածը առաջին հերթին սկսեցին տարածել նախկին իշխանություններին մոտ կանգնած անձինք՝ փորձելով այն ներկայանցել որպես Հանձնաժողովի տեսակետ։

Սակայն մի շարք իրավաբաններ մեկնաբանեցին, որ փաստաթղթում ներկայացված տեսակետը ընդամենը կարծիք է՝ ամենայն հավանականությամբ Հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանի կողմից ներկայացված։ Այս քննարկումների եւ արհեստական զգուշացումների ֆոնին, թե այդ կոշտ արձագանքից պետք է զգուշանալ, Հանձնաժողովը նախօրեին հայտարարություն տարածեց՝ բեղմնավոր գնահատելով Հայաստանի իշխանությունների հետ աշխատանքը եւ նշելով, որ դատական բարեփոխումների առնչությամբ կարծիք կներկայացնի, երբ պատրաստ կլինեն ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունները:

Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ այս հայտարարությունը վերջակետ էր այդ թյուրըմբռնումների եւ շահարկուների փորձերի վրա, եւ այն տարածվեց նաեւ, որպեսզի Հանձնաժողովի անունն էլ չշահարկվի այդ մանիպուլյացիաների ընթացքում․

«Ի վերջո Հանձնաժողովը նաեւ սեփական համբավի մասին է հոգ տանում։ Բացի այդ, եթե հանձնաժողվն այլ մոտեցում ունենար, կարձագանքեր հրապարակայնորեն կամ մեջ կբերեր արձանագրության հատվածը, բայց տեսանք հակառակը։ Ուղղակի այդ չափահաս մարդականց փոխարեն ամաչել կարելի է, որ ընդամենը ստախոսությամբ են զբաղված եւ իրենց անունի հետ են խաղում, սրանից հետո իրենց ցանկացած կարծիք պարզապես հետաքրքիր չի լինելու»։

Մեր զրուցակիցը նկատեց՝ կապ չունի՝ դատաիրավական համակարգի բարեփոխումները կարվեն վեթինգ անվան տակ, թե այլ, բայց ներկա իշխանությունն ուղղակի դատապարտված է այդ ամենն անելու․

«Ոչ միայն իշխանությունը, այլեւ պետությունը, հակառակ դեպքում բոլորս կկանգնենք խնդրի առաջ, որովհետեւ այդ խայտառակ, անբարոյականության մեջ թաթախված համակարգով մենք պարզապես միլիմետր իսկ առաջ գնալու շանս չունենք, ՀՀ-ում հնարավոր չի լինի ոչ արդարադատություն հաստատել, ոչ էլ հնարավորություն կլինի որեւէ կերպ բիզնես ծավալել կամ նույնիսկ մտածել, թե ինչ-որ ներդրումներ կարող են գալ Հայաստան։ Նման դատական համակարգով ոչինչ չի լինի, մենք չենք կարող ունենալ հեղափոխություն, ունենալ առաջընթացի ծրագիր, բայց ունենալ ադրբեջանական արդարադատություն․ դա բացառված է, դրանք անհամատեղելի են, կամ մեկը, կամ՝ մյուսը»,-եզրափակեց քաղաքագետը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իրավաբան Սուրեն Գրիգորյանը եւս այն կարծիքին է, որ Վենետիկի հանձնաժողովի նիստի արձանագրության Հայաստանին վերաբերող հատվածներն ընդամենը նիստի ընթացքում հնչած մտքերի արձանագրությունն են, եւ ոչ թե Հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետությանն ուղղված հայտարարություն, նամակ կամ պաշտոնական դիրքորոշում։ Նա նշեց,  որ թեպետ այդ արձանագրության մեջ ինչ-որ ապոկալիպտիկ բաներ գրված չեն, այնուամենայնիվ կարեւոր է հասկանալ նշյալ փաստաթղթի կարգավիճակը․

«Հայաստանում սկսվել է դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթաց, եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում արված հայտարարության տեքստում էլ, որը չգիտեմ՝ միտումանվոր կամ ոչ միտումնավոր շատերը չեն հիշում, ի սկզբանե նշվել է, որ ինչ գործընթաց էլ իրականացվի, պետք է մեր բոլոր միջազգային պարտավորություններին համահունչ եւ հեղինակավոր կառույցների ներգրավմամբ լինի։ Այդ արձանագրության մեջ էլ նշված է, որ Հանձնաժողովի մասնագետները մեր հրավերով գտնվել են Հայաստանում, ապա Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ու վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը Ստրասբուրգում հուլիսի 1-2-ը հանդիպումներ են ունեցել Հանձնաժողովի նախագահի հետ, քննարկում է եղել, եւ երեկ էլ Հանձնաժողովը հայտարարություն տարածեց, որում Հայաստանի հետ աշխատանքը գնահատեց որպես երկկողմանի եւ բեղմնավոր»։

Սուրեն Գրիգորյանի պնդմամբ՝  հրապարակված փաստաթղթերում արձանագրվածը նախկինում էլ է հայտնի եղել, բայց երբեք նման աղմուկ չի առաջացրել, եւ այսօր սա ոչ մի բանից ստեղծված աղմուկ է՝  բացարձակ շահարկումների դաշտում գտնվող։

Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի՝ նախօրեին արված հայտարարությանը՝ պատգամավորի կարծիքով՝ ծավալվող քննարկումների ֆոնին հենց այնպես չէր տարածվի նման հայտարարություն, եւ դրա պատճառը եղել է նաեւ այն, որ ավելորդ անգամ փարատվեին ստեղծված կասկածներն ու բոլորի համար հասկանալի լիներ Հայաստանի եւ Հանձնաժողովի միջեւ աշխատանքի մթնոլորտը։

Անդրադառնալով արձանագրության մեջ արծարծվող նկատառումներին, թե Եվրոպայից ժամանած պատվիրակությունը եւ ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել, որ վեթինգի փոխարեն պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ դրանք կապակցելով եկամուտների եւ գույքի հայտարարագրման համակարգին, եւ որ դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար, Սուրեն Գրիգորյանն ասաց, որ պետք է կենտրոնանալ ոչ թե տերմինների, այլ բովանդակության ու գործընթացի վրա։ Նա նշեց, որ վարչապետն էլ ի սկզբանե հայտարարել է, որ լինելու է «այսպես ասած վեթինգ», դատավորների գույքային քաղաքականության եւ այլնի ստուգում, եւ, ըստ էության, այդ նույն բովանդակությունը դրված է լինելու կարգապահական վարույթների մեջ․

«Ի վերջո ՀՀ ժողովրդին էլ կարեւոր չէ՝ ինչ բառ է, կարեւոր է, որ բարեփոխում իրականացվի եւ շոշափելի արդյունք գրանցվի»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Գրիգորյանը նկատեց նաեւ, որ արձանագրության մեջ մանիպուլյացիոն գնահատական կա նաեւ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․

«Նշված է, որ մտահոգիչ է, որ Վահե Գրիգորյանի ելույթը ողջունվեց Ազգային ժողովում, եւ այդ ողջունելը մեկնաբանվում է որպես ծափողջույն։ Բայց ծափեր եղել են վերջում, երբ Գրիգորյանը ՍԴ դատավոր ընտրվելուց հետո ավարտել է իր խոսքը, ընդ որում՝ ցանկացած թեկնածուի որեւէ պաշտոնում ընտրվելուց հետո ելույթ է ունենում, որից հետո միշտ ծափահարում են։ Հիմա այդ հատվածին մինչեւ այս ԱԺ պաշտոնական դիրքորոշում չի եղել, եղել են առանձին պատգամավորների կարծիքների, գուցե նաեւ իրարից տարբեր, բայց ԱԺ-ն ինստիտուտ է, որի դիրքորոշումը պետք է արտահայտվի միայն որոշակի կոնկրետ ձեւով»։

Մեր հարցին՝ եթե Հայաստանի ներկայացուցիչների (Վենետիկի հանձնաժողովում ՀՀ-ի ներկայացուցիչներն են Գագիկ Հարությունյանն ու Վարդան Պողոսյանը) կողմից ազդեցություներ չլիներ, որքանո՞վ է հնարավոր, որ արձանագրության մեջ տեղ կգտնեին մեր երկրում ընթացող իրադարձությունների վերաբերյալ վերոնշյալ նկատառումները, Սուրեն Գրիգորյանը պատասխանեց, որ դրանք հիպոթետիկ մանրամասնություններ են եւ չի կարող ասել՝ եթե այսպես չլիներ, ինչպես կլիներ։

Իրավաբան Տիգրան Եգորյանը մեր զրույցում պարզաբանեց, որ Վենետիկի հանձնաժողովն ունի նստաշրջաններ, հունիսի 20-21 տեղի է ունեցել 119-րդ նստաշրջանը, որն ունեցել է օրակարգ, ըստ այդ օրակարգի՝ ամեն անդամ-պետության խնդիրների կապակցությամբ ներկայացվել են զեկույցներ։ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ այս նստաշրջանում երկու հարց է քննարկվել, որոնցից մեկը զեկուցել է Հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը՝ խոսելով մեր

երկրում Սահմանադրության պահպանման իրականացված հեղափոխության եւ դատաիրավական համակարգի բարեփոխումների, վեթինգի մասին, իսկ հաջորդ հարցի՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ինչ-որ մեկը ներկայացրել է զեկույց, եւ դա, արդեն կարելի է ենթադրել, Հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանն է եղել։

Այդ սահմանափակ տարածմամբ հրապարակումների համաձայն՝ քննարկումների արդյունքում կողմերը եկել են համաձայնության, որ գործող դատավորներին համընդհանուր վեթինգի ենթարկելը չի կարող լինել ո՛չ անհրաժեշտ, ո՛չ էլ օգտակար։ Փոխարենը պետք է ամրապնդել կարգապահական ընթացակարգերը եւ կապ ստեղծել գույքի հայտարարագրման համակարգի հետ։ Հայաստանի իշխանությունները հետաքրքրություն են ցուցաբերել այս բարեփոխումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հրատապ կարծիք ստանալու հարցում, սակայն դեռեւս պաշտոնական դիմում չի ներկայացվել, քանի որ փոփոխությունների նախագիծը պատրաստ չէ, եւ իր նիստում Հանձնաժողովի ընդլայնված բյուրոն լիազորել է ՀՀ դատական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հրատապ կարծիքի մշակումը, որը պետք է ուղարկվի հայցող պետությանը մինչեւ հոկտեմբեր ամսվա նստաշրջանը։

Տիգրան Եգորյանը մեր զրույցում ընդգծեց՝ Հանձնաժողովի արձանագրության մեջ նշված է, որ Վենետիկի հանձնաժողովը տեղեկացվեց, որ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորը (Վահե Գրիգորյանը),կասկածի տակ է առել դատարանի 9 դատավորներից 7-ի լեգիտիմությունը, եւ այլն, եւ այլն, եւ այստեղ

մտահոգություններ հայտնել է զեկուցողը՝ Վարդան Պողոսյանը, որոնք էլ տեղ են գտել արձանագրության մեջ, եւ դա ամենեւին Հանձնաժողովի կարծիքը չէ․

«Իրենք հո չէի՞ն կարող անտեսել զեկուցողի կարծիքը, դա ընթացակարգի խախտում կլիներ, մարդը զեկույց է ներկայացրել, Հանձնաժողովն էլ ասել է՝ շատ լավ, պետք է հետեւել իրավիճակին եւ ըստ նպատակահարմարության ու անհրաժեշտության՝ որեւէ խնդրի դեպքում կարվի հայտարարություն։ Իսկ հայտարարությունը շատ տարբեր բովանդակություններ կարող է ունենալ, որ ասում են՝ եթե նպատակահարմար լինի, դա չի նանակում որ բացասակաան մեկնաբանություն պիտի անի»։

Մեր զրուցակիցը նկատեց՝ համացանցում տարածված արձանագրությունը աշխատանքային փաստաթուղթ է՝ նախատեսված միայն սահմանափակ թվով անձանց՝ Հանձնաժողովի անդամների համար, բայց այն համապատասխան խողովակով արտահոսել է, որպեսզի Հայաստանում որոշ շրջանակներ կարողանան հարմար աղմուկ բարձրանցել։

Եգորյանի պնդմամբ՝ Վենետիկի հանձնաժողովը կարող է կարծիք հայտել, երբ պետությունն այդ կարծիքը հայցում է․

«Հանձնաժողովը չի կարող կարծիք հայտնել գաղափարների մասին, այն կարծիք է հայտնում, երբ կան փոփոխություններ նախատեսող համապատասխան փաթեթներն ու փաստաթղթերը»։

Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի՝ նախօրեին արված հայտարարությանը, իրավաբանն ասաց, որ այն նաեւ որոշակի թյուրըմբռնումների պատասխանն էր․

«Եթե նայենք մեր պաշտոնական արձագանքին՝ որոշակի թյուրիմացություններ էին բարձրացվում վեթինգի իրականացման վերաբերյալ, բայց, ինչպես հայտարարվեց, ՀՀ-ն հետ չի կանգնել վեթինգ եզրի հիմքում դրված բովանդակությունից, որը նախանշվել է իրականացվել եւ որի կապակցությամբ առկա է քաղաքական որոշում։ Հետեւաբար, այստեղ «համընդհանուր վեթինգ չի լինելու»-ն չի նշանակում հրապարակված բովանդակությունից հրաժարում, այդ բովանդակությունը Սահմանադրությամբ նախատեսված այլ գործիքների միջոցով ենթակա է իրականացման, եւ այս մասով նախագծեր կներկայացվեն»,- ասաց Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ հնարավոր թյուրըմբռնումների ալիքը հարթելու կապակցությամբ էլ երեկ Հանձնաժողովը հայտարարություն արեց, որ, այո՛, իրենք պտղաբեր աշխատանք են իրականցնում մեր կառավարության հետ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8484 դիտում

Ժամկետային զինծառայող Արման Ավագյանը հաղթել է իտալացի մասնակցին

Մհեր Գրիգորյանն ընդունել է միջազգային հեղինակավոր Ֆոսթեր ընդ Փարթներս ճարտապետական ընկերության պատվիրակությանը

Գերմանիան կշարունակի քաղաքական աջակցությունը Հայաստանին. Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԱԺ

ԱՄՆ քաղաքացին մեղավոր է ճանաչվել դաշնային աշխատակիցների սպանությունները նախապատրաստելու համար

Առանձնապես ծանր հանցագործություն է բացահայտվել․ կասկածյալը «Պույի Արմենի» որդին է, տուժածը՝ «Կյաժ Կարենը»

Ժամկետային զինծառայողներ Սամվել Գրիգորյանը և Հրայր Ալիխանյանը բրոնզե մեդալներ են նվաճել

Կոչ ենք անում Բաքվին և Երևանին բաց չթողնել պատմական հնարավորությունը, խաղաղությունը մոտ է, քան երբևէ. Ֆիդան

ՆԳ նախարարությանը կից Կանանց հարցերով խորհրդի հանդիպում է անցկացվել Գյումրիում. ինչ է քննարկվել

Միրզոյանը Անտոն Հոֆրայթերին է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը

Այս պահին թիմային աղյուսակում ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 1-ին հորիզոնականում է. Պապիկյան

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ

2024-ին կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, ավելացել է կիրառված այլ խափանման միջոցների թիվը

Ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանն արծաթե մեդալ է նվաճել

Հայ-էստոնական հարաբերություններն արագընթաց են զարգանում. Արսեն Թորոսյանն ընդունել է դեսպանին

Կպչուն ժապավենով պատին ամրացված «The Comedian» բանանը աճուրդում վաճառվել է 6,2 միլիոն դոլարով. ով է գնորդը

Անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի քննարկումներին. վարչապետն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը

Բելգիացի քաղաքական գործիչները Ադրբեջանին կոչ են արել դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից

ԱԳ փոխնախարարը Բենժամեն Հադադին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձերբակալման հրաման է տվել

Հանքաքար վերամշակող ընկերությունում ապօրինի ջրառ է իրականացվել

Զախարովային ուղիղ եթերի պահին զանգահարել և խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների թեման

«Կոկաին»-ի պարկեր՝ ՀՀ ժամանած օտարերկրացու մարմնում. կանխվել է 550 հազար դոլարի թմրամիջոցի ներմուծման փորձը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին մասնակցելու համար առաջարկել են 6-8000 դրամ․ գործը դատարանում է

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 21-ին

Դալմայի այգիների տարածքում մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել

ՄՊՀ-ն հորդորում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիներին դիմել հանձնաժողով

6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան

Ամիօ բանկը ԵԴԹ «Երեք ընկեր» ներկայացման գլխավոր գործընկերն է

Պատուհանի ճաղավանդակները պոկելով՝ մտել են տուն, գողացել՝ 3 մլն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար, 8 կտոր ոսկյա զարդ

«Ռոսիա Մոլ»-ի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացու դի

Վստահ եմ, որ Հայաստանում ֆուտբոլի ապագան պայծառ է. ՖԻՖԱ-ի նախագահը հանդիպել է Արմեն Մելիքբեկյանի հետ

Հայտնաբերել է տղամարդու մոխրացած կիսամարմին, մարմնի մի մասն էլ՝ գնացքի գծերի վրա. ողբերգական վթար Արմավիրում

Հայաստանը մտադիր է Հնդկաստանից գնել 78 միավոր հրետանային համակարգ, ընթանում են բանակցություններ. IDRW

Հայաստանում կհայտարարվի ձմեռային զորակոչ, կարող են մեկնել նաև կանայք. հայտնի են օրերը

Ստամբուլում մահացել է գերաշնորհ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Պէքճեանը

«Խարդախ եմ, դիմեք ոստիկանություն՝ կունենաք խնդիրներ». 330.000 դրամ է փոխանցել վարորդականի համար և կորցրել այն

Նրա մաղթանքները ստանալու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան

Ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը հաղթել է իրանցի ըմբիշին և նվաճել եզրափակչի ուղեգիր

Ոչ սթափ վարորդի անձնական խուզարկությամբ դանակներ են հայտնաբերվել

«Վրացական երազանք»-ը վարչապետի պաշտոնում կրկին առաջադրել է Կոբախիձեի թեկնածությունը