Երևան
12 °C
Հուլիսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գեղարքունիքի մարզի Կալավան համայնք: Այնտեղ նա ծանոթացել էր գյուղի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանի հետ, ով կարողացել էր տարիների ընթացքում գյուղն ավելի գրավիչ դարձնել՝ հյուրատներ կառուցել եւ զարգացնել այդ ամենը: Այդ օրինակը տեսնելով վարչապետը հայտնել էր, որ պատրաստվում է Ղուկասյանին իր խորհրդական նշանակել: Երեկ արդեն պաշտոնապես վարչապետի որոշմամբ Ռոբերտ Ղուկասյանը նշանակվեց վարչապետի խորհրդական:
«Հայկական ժամանակ»-ը Ռոբերտ Ղուկասյանի հետ զրուցեց՝ վարչապետից ստացած առաջարկի, նրա գործունեության ուղղությունների եւ այլ հարցերի շուրջ:
- Պարոն Ղուկասյան, ձեր նշանակումը հանրության համար անսովոր կերպով եղավ: Ինչպիսի՞ն էր ձեր առաջին արձագանքը՝ վարչապետի կողմից՝ իր խորհրդականի պաշտոնը ստանձնելու առաջարկը ստանալուց հետո:
- Ճիշտն ասած ինձ դեռ մի քանի օր էր հարկավոր իրականությունը գիտակցելու համար, շատ անսպասելի էր: Բայց մի կողմից ձեւը, մյուս կողմից հանրային արձագանքը այնպիսի մի իրավիճակ էին ստեղծել, որ ճիշտն ասած չեմ էլ հիշում, թե ինչպիսին էր արձագանքս: Մինչեւ հիմա դեռ այդ մտքերի մեջ եմ՝ երկկողմանի խիստ պատասխանատվության զգացումով ե՛ւ վարչապետի առաջ, ե՛ւ ժողովրդի առաջ: Կարծում եմ սա ոչ սովորական նշանակում էր, որովհետեւ մոտ 1 ամիս անընդհատ խոսվում էր: Շատ դրական էր արձագանքս, դեռ չեմ կարողանում կենտրոնացնել մտքերս, բայց վստահ եմ մի բանում՝ այս դրական էներգետիկան շատ կարեւոր է այս երկրի համար, մենք սրա պակասն իրականում ունենք:
- Վարչապետի այցից հետո Կալավանի հանդեպ հետաքրքրությունը մեծացե՞լ է ավելի, այցելուների քանակը շատացե՞լ է:
- Իհարկե, տրամաբանական է, որ վարչապետի այցից հետո պետք է այդպես լիներ: Բայց այստեղ ուրիշ խնդիր կար. այսպես, թե այնպես մենք խնդիր ունեինք մարդկանց դիմավորելու, տեղավորելու, ուղղակի վարչապետի այցից հետո մարդկային հոսքերի առումով դարձավ շատ անկառավարելի: Հիմնականում հայերն էին գալիս, բայց այդ հոսքերի մեծ մասը բաժին էր ընկնում այն մարդկանց կամ այն խմբերին, ովքեր ուզում էին ծանոթանալ ծրագրին, փորձեն իրենք էլ կիրառել: Նրանք այն մարդիկ են ում հետ անմիջական շփում էր պետք, բայց այնքան շատ էին այդ մարդիկ, որ այդ առումով էլ էր ինձ մոտ մեծ խառնաշփոթ:
- Զուգահեռաբար շարունակելո՞ւ եք Կալավանում ձեր գործունեությունը:
- Շատ-շատերին է հուզում այդ հարցը: Ընկերներիս մեծ մասը նույնիսկ ասում էր իզուր ես այդպես անում, որ թողնում ես Կալավանը: Բայց իրականում ես Կալավանը չեմ թողնում, այնտեղ իմ տունն է, իմ գյուղն է, ոչ մի ձեւով չի նվազում գյուղի զարգացման հետ կապված իմ մոտեցումը: Դեռ գարնանը արդեն պայմանավորվել էինք մեր թիմով՝ գյուղացիներով, որ ես պետք է թուլացնեմ իմ ազդեցությունը, կամաց-կամաց մենք գնում էինք այդ քայլին: Մեծ թիմ ունենք ու ես մեծ սիրով ուղղակի թողել եմ այդ թիմին ու կարծում եմ հիմա ավելի լավ է կազմակերպվում, քան այն ժամանակ, երբ ես այնտեղ էի:
- Ո՞ր ուղղությամբ է լինելու ձեր աշխատանքը կառավարությունում:
- Կարծում եմ գաղտնիք չեմ լինի բացահայտած, որ ասեմ՝ հիմնականում դա վերաբերվելու է համայնքների զարգացմանը, բայց ոչ Կալավանի օրինակով: Կալավանի օրինակն իրականում դաժան է: Երբ որ բոլորը քեզ դեմ են ու դու առանձին անում ես: Ուղղակի Կալավանի փորձը, թե որտեղ են եղել խնդիրները, այդ խնդիրները վերացնելով հանդերձ մնացած համայնքներում կիրառվելու են: Շատերին թվում է, թե ինչպես Կալավանն է զարգացել այդ խնդիրներով, այդ նույն ձեւով պիտի զարգանան մնացած համայնքները: Բնականաբար ոչ, այն ժամանակ ուրիշ էր, հիմա լրիվ ուրիշ է:
- Ինչ-որ ծրագրեր արդեն կա՞ն ձեզ մոտ հավաքագրված, որոնք այժմ պատրաստվում եք իրականացնել:
- Այո, արդեն կան, վարչապետի հետ էլ ենք քննարկել: Բայց դա շատ ծավալուն է եւ այս պահին էլ դեռ քննարկման փուլում է: Ըստ էության բան չի փոխվում՝ այդ օրինակը կիրառել այլ համայնքներում, բայց ավելի մանրամասն կոնցեպցիան կարծում եմ մի քանի շաբաթից բոլորը կիմանան, որովհետեւ դեռ հիմա աշխատում ենք: Խնդիրը կայանում է նրանում, որ դեռ չեմ հասցրել շփվել մարդկանց հետ, պետք է հանդիպեմ Սուրեն Պապիկյանի հետ, մարզպետների հետ, լսեմ իրենց, արտահայտվեմ, քննարկենք: Ի վերջո սա արդեն վերաբերվում ոչ թե մի փոքրիկ գյուղի, այլ Հայաստանի տարբեր համայնքներին, այդ իսկ պատճառով քննարկումից հետո արդեն պարզ կլինի:
- Վարչապետը միշտ խոսում է աշխատող եւ ստեղծարար մարդու տեսակի մասին ու ըստ էության ձեր օրինակը նրա պատկերացումներին համապատասխանում էր: Ի՞նչ եք կարծում հե՞շտ կլինի բազմոցին նստած մարդուն այդ օրինակն ուսուցանել:
- Ես միշտ մտածել եմ, որ բազմոցին նստած ոչինչ չենք կարող անել, անկախ նրանից, թե դու երբ ես բազմոցին նստել: Ես 10 րոպեից ավելի չեմ կարողանում իմ աշխատասենյակում նստած մնալ, որովհետեւ տեսակով էլ այդպիսին չեմ ու ես վստահ եմ, որ իմ հիմնական գործունեությունը լինելու է դրսում՝ մարդկանց հետ՝ ուղղակիորեն ծրագրերի մեջ: Որովհետեւ այդտեղ երկար նստելով կսկսեմ փոխվել, որից, որ ամենաշատն եմ անհանգստանում: Ու կարծում եմ, որ ես ամեն ինչ պետք է անեմ, որ լինեմ ավելի շատ մարզերում:
- Ո՞ր մարզ եք պատրաստվում առաջինն այցելել:
- Շատ նախնական մտածել եմ, կարծում եմ Երեւանից ավելի հեռու մարզերն առաջնային կվերցնենք: Բոլորս էլ գիտենք՝ այդտեղ խնդիրներն ավելի շատ են, ինչքան մայրաքաղաքից հեռանում ես այնքան ավելի շատ են խնդիրները: Արագ ինտեգրման խնդիրներ ունենք, որ պետք է արագ հասցնենք լուծել:
- Իսկ վարչապետի հետ խոսակցության ընթացքում ինչ-որ ժամկետ նախանշվե՞լ է, որ օրինակ 1 կամ 2 տարում ինչ-որ արդյունքի հնարավոր կլինի հասնել:
- Խոսել ենք իհարկե, բայց ասել, որ 2 տարուց կլինի այսպես, կասի միայն այն մարդը, որը դեռ խորը չի ուսումնասիրել: Մենք ուղղակի քայլերի հերթականության ու հաջորդականության մասին ենք քննարկել: Երբ որ մենք կվերլուծենք իրավիճակը, երբ որ կորոշենք այդ հայեցակարգային ծրագիրն ինչպիսին պետք է լինի, ինչ քայլեր են անհրաժեշտ, ինչ ծավալի աշխատանքների մասին ենք խոսում, այդ ժամանակ ելնելով դրանից կսահմանենք, թե ինչքան ժամանակում ենք գնում խնդիրը լուծելու: Այլապես ուղղակի կասենք ժամանակ, հետո չենք անի այդ ժամանակահատվածում, հետո կասենք՝ այս ինչ եղավ:
- Առաջինը բանը, որն է, որ պետք է ասեք այն մարդուն, ով դեռ չգիտի ինչ անել, ինչից սկսել, ինչպես զարգանալ:
- Հարցը շատ պարզ է, բայց ենթադրում է շատ բարդ պատասխան: Այդպես չենք կարող ասել, թե առաջինն ինչ պետք է իմանա անհատը: Այս պարագայում պետք է խոսենք միջավայրի մասին: Կոնկրետ, եթե վերցնենք պետության տեսանկյունից, ապա պետք է ապահովել դրական միջավայր: Դրական միջավայրում տարբեր մտքեր են առաջանում եւ խնդիրը հենց զուտ միջավայրի մեջ է: Ապահովում ենք միջավայր, մարդիկ ավելի շատ են վստահում իրենց ուժերին եւ ամեն ինչ աշխատում է:
- Ի՞նչ եք կարծում այստեղ պետության անելիքը մե՞ծ պետք է լինի: Շատերը կարծում են, որ, եթե պետությունը չի անում, պետությունը չի աջակցում, ապա իրենք ինչո՞ւ պիտի մի բան անեն, կնստեն տանը:
- Այ այստեղ բոլորը սխալվում են: Պետություն ասածը դա բոլորս միասին ենք ու այդպես մտածելը շատ վտանգավոր է մեր երկրի համար: Հատկապես այսօր չեմ կարծում, որ մենք ընդհանրապես այդ խնդիրն ունենք՝ կասկածելու, վախենալու: Հիմա ամեն ինչ ազատ է, բայց այստեղ շատ կարեւոր է՝ միասնական, համայնքային, հանրային մտածելակերպի ձեւավորումը: Ամեն մեկը իր տան, իր համար, այդպես չի լինելու: Եթե 1 հոգին կարող է ասենք մի գործ անել, 2 հոգով 3 անգամ շատ կարող են անել, որովհետեւ այդպես է կոլեկտիվ աշխատանքն ու կոլեկտիվ մտածելակերպը:
- Այսինքն հիմնական ձեր խնդիրը մարդկանց մեջ ամրացված այն կարծրատիպերը կոտրե՞լն է լինելու, որ չպետք է ամեն ինչ միայն պետությունը անի:
- Սովետական միությունից եկել է մի համակարգ, որը հետսովետական ժամանակաշրջանում դեֆորմացվել է ու եկել մինչեւ այսօր: Խնդիրը ներքեւում է ու դա տեղական ինքնակառավարման մարմինների մեջ է: Ոչ թե մարդկանց, այլ համակարգի մեջ: Իշխանությունը ներկայացնող ուժ են, ամեն ինչ ձեւական է: Այն գաղափարը, որ համայնքապետարանը դա համայնքը ներկայացնող ու այդ խնդիրները լուծող կառույցն է հիմա չկա: Քանի որ հեղափոխությունից հետո վերեւից այն ազդանշանը չկա, որ դու պետք է մեր ուժը ներկայացնես, իրենք սխալ անկյան տակ չգիտեն ինչ անեն: Կարծում եմ այստեղ շատ բան կա անելու: Ըստ իս ցանկացած բնակչի կողմից առաջադրված խնդիրների կամ հարցերի մոտ 95 տոկոսը կարելի է լուծել համայնքապետարանների մակարդակով, այն 5 տոկոսն արդեն կարող է գնալ մարզպետարաններ, նախարարություններ՝ ընդհուպ մինչեւ վարչապետ: Բայց այսօր ունենք հակառակ պատկերը. 5 տոկոսն է լուծվում համայնքներում, 95 տոկոսը չգիտես ինչու մեծամասնությունը վարչապետը: Այստեղ լուրջ խնդիր կա ու պետք է անել այնպես, որ խնդիրները տեղում լուծվեն:
- Համայնքների մեծ մասում ունենք տասնամյակներով իշխող համայնքապետեր: Նրանց մոտեցումները կկարողանա՞ք փոխել, որպեսզի նաեւ բնակիչները տեսնեն, որ արդեն փոփոխություն կա եւ իրենք էլ որոշակիորեն այդ ալիքի տակ փոխվեն:
- Ամեն ինչ է հնարավոր անել: Պատկերացրեք՝ համայնքի ղեկավար լինելը ինքնաթիռ վարելու նման մի բան է լինելու: Այնտեղ արդեն կարեւոր չի քո ազգությունը, քո ներկայությունը, թե ինչքան լավ տղա ես դու: Կարո՞ղ ես վարել՝ վարում ես, չե՞ս կարող վարել՝ ուրեմն չես կարող: Զուտ պետք է այնպես անել, որ յուրաքանչյուր մարդ, եթե նպատակները համայնքի զարգացումը չէ եւ գիտելիքները չեն բավարարվում, ուղղակի հրաժարվի: Սա չպետք է ազդի անձերի վրա, սա պետք է ազդի համակարգի վրա: Եթե դու չես բավարարում այդ պահանջներին, դու ուղղակի չես կարող առաջադրվել: Եթե առաջադրվես էլ՝ չես կարողանալու աշխատել, դուրս ես գալու: Այստեղ մարդկային ոչ մի փոխհարաբերություններ չեն լինելու, համակարգն է այդպիսին, ով կարողանում է անում է:
- Մինչեւ վարչապետի Կալավան այցը ի՞նչ բարձրաստիճան պաշտոնյաներ են այցելել մինչ այժմ:
- Շատ լավ հարց էր. երկար տարիներ բնականաբար ոչ մեկ չի եկել: Կարեւոր մարդկանց ասեմ, առաջին մարդը ամենաբարձր դիրք զբաղեցնողներից, որ եկել է ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆֆերնն էր: Գեղարքունիքի նախկին մարզպետ Կարեն Բոթոյանն էր շատ ակտիվ գալիս-գնում: Նոր Հայաստանում առաջին պետական պաշտոնյան, որն այցելեց Կալավան, դա հենց վարչապետն էր:
- Այսինքն մարզպետի մակարդակով այցելություններ համայնք չե՞ն լինում: Ձեր պատկերացմամբ մարզպետը չպե՞տք է այցելի, հասկանա, թե ինչ խնդիրներ կան համայնքում:
- Պետք է, բայց այստեղ էլ ուրիշ խնդիր կա: Խոսքը էլի գնում է մեկ անձի մասին, էլի մեկ անձը պետք է անի: Համակարգային խնդիրներ կան: Համակարգն այնքան է խճճվել, որ մեզ թվում է, թե արագ լուծելի են, բայց ցավում եմ, որ շատ արագ չի լինելու, եթե համակարգը չփոխենք: Համակարգը փոխելով կարող ենք: Հիմա անձնական կապերն այնքան են շատացել: Մի իրականություն տեղափոխվում է այլ կետ, արդեն ուրիշ իրականություն դարձած՝ խեղաթյուրված, դա է պատճառը: Մեկը մյուսին մի բան է ասում, հետո օրինակ համայնքի ղեկավարն ուրիշ բան է ասում մարզպետին: Միակ բանը, որ ապացուցեց, որ դա չի աշխատում՝ վարչապետի անձնական արձագանքն էր: Անկախ նրանից, թե ինչ է կատարվում, վարչապետն եկավ այդ օրինակի մոտ, սա ֆանտաստիկ է: Սա խոսում է վարչապետ-ժողովուրդ հզոր կապի մասին: Ու արանքում ինչքան, որ թույլ կադրեր կան, պետք է, որ չդիմանան: Շատ քիչ ժամանակ է իրենց տրված: Այս հզոր կապը պետք է ցույց տա թույլ կողմերը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏաթևում «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումն առանձնացել է մասնակիցների մեծ հետաքրքրվածությամբ
Իսրայելը զանգվածային հարձակում է սկսել Գազայում. ահագնանում են տարածաշրջանում սաստիկ սովի մասին լուրերը
Պաղպաղակ փարթի Շինուհայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ
Հերթական հետաքրքիր քննարկումներով լի հանդիպումը չնաշխարհիկ Տաթև համայնքում էր. Աննա Հակոբյան
Կրթվելը նորաձև է Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Պայթյուն Այգեձորի գերեզմանատանը. մեքենան վերածվել է մոխրակույտի, վնասվել են գերեզմանաքարեր. լուսանկարներ
Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն
«Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին Գրիգորյանը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության մասին
Հրդեհ Արգավանդի բենզալցակայանի մոտակա շինությունում. այրվել են բենզինով տարաները և տանիքը
Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ
Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ պապի գահակալության արարողությանը. լուսանկարներ
Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լեո 14-ի հետ
Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը. լուսանկարներ
Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ
Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա
Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Պապի գահակալության արարողությանը
Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ
Լեհաստանում նախագահական ընտրություններ են
Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով
58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին
Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան
Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը
Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ
Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ
Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար
Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում
Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը
Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան
Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան
Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ
Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան
Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ
«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT