Երևան
12 °C
Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման հարցը եւ սույն խնդրով հարուցված քրեական գործը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում:
Այսօր էլ թեմայի վերաբերյալ ասուլիս էր հրավիրել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի գործով քննչական խմբի ղեկավար, գնդապետ Յուրա Իվանյանը:
Նա ասուլիսի սկզբում նախ պատմեց, թե 2018 թվականի հուլիսի 20-ին Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված բնապահպանության նախարարաության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորյալ թաքցնելու առերեւույթ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ինչ գործողություններ են իրականացվել։ Նա նշեց, որ այդ քրեական գործով նախաքննական մարմինն ի սկզբանե նշանակել է համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ԳԱԱ-ին եւ 22 գիտնականներ նշանակվել են փորձագետներ։
«Բացի այդ՝ Հայաստանի Հանրապետությունը դեռեւս 2017 թ․-ից Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության անդամ է եւ ակտիվորեն մասնակցում է այս կառույցի գործունեությանը։ Քննչական կոմիտեն ու Բնապահպանության նախարարությունը միջազգային հեղինակավոր ընկերություն գտնելու ու փորձաքննության ներգրավելու հարցում դիմել են այս ընկերությանը, վերջիններս երաշխավորել էին «ԷԼԱՐԴ» ընկերությանը՝ որպես տարածաշրջանի պրոֆեսիոնալ թիմ։ Հայտարարվեց միջազգային մրցույթ, ինչպես նաեւ տվյալ ոլորտի միջազգային կազմակերպություններին տարբեր հրավերներ ուղարկվեցին։ Մրցութային հանձնաժողովը, ամփոփելով մրցույթի տվյալները, ընտրեց «ԷԼԱՐԴ»-ի թիմին»,- ասաց Իվանյանը՝ հավելելով, որ մրցութային հանձնաժողովը, հասկանալով խնդրի կարեւորությունը, բավականին խիստ է եղել ընտրություն կատարելիս․
«Մոտեցումը եղել է շատ խիստ, եւ մրցութային հանձնաժողովը նախապատվությունը տվել է այնպիսի ընկերության, որը որեւէ կերպ չէր ունենա շահերի բախում եւ, ընդհանրապես, մինչ այդ Հայաստանում գործունեություն իրականացրած չէր լինի։ Քննչական կոմիտեի եւ կազմակերպության միջեւ կնքվել է պայմանագիր, ինչից հետո համալիր փորձաքննություն է նշանակվել, ELARD-ի ներկայացրած ութ փորձագետներին հանձնարարվել է կատարել փորձաքննությունը։ Մայիսի 15-ին փորձագետներն արձանագրեցին, որ լիարժեք եզրակացության համար որեւէ տվյալի բաց չկա։ Փորձաքննության ընթացքում գնահատվել են ոչ միայն ջրային ռեսուրսները, այլեւ՝ օդի որակ, կենսաբազմազանություն եւ այլն։ Փորձագետներն արձանագրել էին, որ ծրագրի տարածքի եւ Ջերմուկի տերմալ աղբյուրների միջեւ որեւէ կապ չկա, երկրորդ՝ Ամուլսարի ստորգետնյա ջրերի եւ Սեւանի ավազանի միջեւ որեւէ կապ չկա, սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի ինչ-որ կոնցենտրացիայի ներթափանցում Սպանդարյան-Կեչուտ ջրամբարի միջոցով Սեւանա լճի ավազան, բայց այդ կոնցետրացիայի համակցությունը Սեւանա լճի ծավալներում աննշան կլինի»,- ներկայացրեց քննչական խմբի ղեկավարը:
Իվանյանը անդրադարձավ ELARD ընկերության վերաբերյալ այն քննադատություններին, թե այն միջազգային կառույց չէ, եւ, հետեւաբար, փորձաքննությունը եւս միջազգային չէ։ Քննչական խմբի ղեկավարը պնդեց, որ միայն զուտ «ԷԼԱՐԴ»-ի փորձագետները չեն ներգրավված եղել, այլ նաեւ TRC-ի փորձագետները նույնպես, այսինքն, Իվանյանի պնդմամբ՝ միջազգային չափանիշը նույնպես ապահովված է։
Գնդապետի խոսքով՝ երրորդ կարեւոր հանգամանքը Ամուլսարի ստորգետնյա ջրերի ազդեցությունն է Որոտան-Արփա գետերի վրա․
«Որպեսզի կանխվեն շրջակա միջավայրի ազդեցությունները, կիրառվում են կանխարգելիչ միջոցառումներ։ Ըստ փորձագետների՝ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից մեղմման միջոցները ողջամիտ են եւ համապատասխան։ Եթե «Լիդիան Արմենիա»-ն ձեռնարկի 16 մեղմման միջոց, ապա այդ ռիսկերը կլինեն կառավարելի։ Դրանցից 10-ը արդեն «Լիդիան Արմենիա» ընկերությունը կիրառել է։ Փորձագետները եկել են եզրահանգման, որ օդի որակի մասով ծրագրի ազդեցությունը կառավարելի է, այսինքն՝ այն մտահոգությունները, որ փոշին կտարածվի, կհասնի Ջերմուկ կամ այլ բնակավայրեր, դրանք չեն հիմնավորվել։ Առաջին պլան են գալիս մեղմման միջոցառումները, որոնք գնահատվել են ողջամիտ, եւ եթե դրանք իրականացվեն լրացուցիչ միջոցառուների հետ միաժամանակ, ապա բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի»։
Դիտարկմանը, որ «ԷԼԱՐԴ»-ի փորձաքննության եզրակացության մեջ գրված է նաեւ, որ գնահատումները թերի են, հետեւաբար հետեւությունները՝ անվստահելի, ուստի՝ հարցին, թե հանքի շահագործումը կարո՞ղ է համարվել անվտանգ, հնարավոր չէ պատասխանել, այս դեպքում ինչպե՞ս են պնդում, թե Ամուլսարի հանքի շահագործումը վտանգավոր չէ, Յուրա Իվանյանը պատասխանեց․
«Առաջնային պլան է մղվում այն միջոցառումների համակարգը, որը պետք է կանխի վտանգներն ու վնասները։ Բնապահպանական խնդիրների մեղմման միջոցները, որոնք նախատեսվել են «Լիդիան» ընկերության փորձագետների կողմից, գնահատվել են իրավաչափ։ Ասվում է, որ եթե համակարգը գործի, ապա բնապահպանական ռիսկերը կառավարելի են»։
Հարցին՝ եթե «ԷԼԱՐԴԸ» դաշտային ուսումնասիրություն չի արել, այլ միայն թղթաբանական, այդ դեպքում ինչու է ՀՀ կառավարությունն այս ընկերությանը ուսումնասիրության համար 400 հազար դոլար վճարել, Իվանյանը պատասխանեց, որ վարույթն իրականացնող մարմինն ու բնապահպանության նախարարությունը, երբ ցանկանում էին փորձաքննության համար միջազգային ընկերության դիմել, խորհրդատվություն են իրականցրել նաեւ տվյալ ոլորտի փորձագետների հետ, եւ ճշտել, որ այդ գները միջազգայնորեն ճանաչված գներ են։ Իվանյանը նշեց, որ եզրակացությունը հանդիսանում է ապացույցի տեսակ, այն գանահատվում է այլ փաստական տվյալների համակցության մեջ, եւ եթե չի հերքվում այլ փաստական տվյալներով, ապա համարվում է հավաստի։
Յուրա Իվանյանն անդրադարձավ նաեւ «Լիդիան» ընկերությանը քրեական գործում որպես կողմ ներգրավելուն։ Ըստ նրա՝ պետության պոզիտիվ պարտականությունն է «Լիդիան»-ին տալ պարզաբանումների հնարավորություն․
«Քննչական կոմիտեն, այսինքն՝ վարույթ իրականացնող մարմինը, «Լիդիան»-ի պարզաբանումներում ներկայացված հիմնավորումն ու փաստարկները քննարկել ու վերլուծել է քրեական գործով այլ փաստական տվյալների համակցության մեջ եւ եկել եզրակացության։ Քրեական դատավարության օրենսգիրքը պարտադիր է համարում նրան որպես կողմ ներգրավել։ Մենք գործ ունենք պետության պոզիտիվ պարտականության հետ։ Եթե քննություն է ընթանում, ապա պետք է հնարավորություն տալ պարզաբանումներ ներկայացնելու, բայց վերջնական գնահատական՝ հիմնավո՞ր են պարզաբանումները, թե՝ ոչ, տալու է վարույթ իրականացող մարմինը»,- ընդգծեց Իվանյանը։
Ասուլիսի ժամանակ լրագրողը քննչական խմբի ղեկավարի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, 2019 թվականին Քննչական կոմիտեի կողմից հրապարակված ELARD-ի զեկույցի մեջ գրված է, որ «իզոտոպային տվյալների համաձայն՝ Ամուլսարի լեռան ստորգետնյա ջրերը չեն լցվում Սպանդարյան-Կեչուտ թունել», իսկ 2016-ին «Լիդիան Արմենիայի» կազմած Ամուլսարի ՇՄԱԳ-ի մեջ նշված է, որ «ստորերկրյա ջրերը կարող են թունել ներթափանցել ամբողջ երկայնքով», եւ նույն ՇՄԱԳ-ի մեկ այլ էջում նշված է՝ «Սպանդարյան-Կեչուտ թունել ներթափանցող ստորգետնյա ջրերի վրա կանխատեսվում է հնարավոր էական ազդեցություն»: Լրագրողի դիտարկմանը՝ ստացվում է, որ 2016 թվականին ջրերը կարղ էին լցվել թունել ու դրանց վրա էական ազդեցություն էր կանխատեսվում, իսկ արդեն 2019 թվի իզոտոպային տվյալների համաձայն՝ դա հերքում են, քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը պատասխանեց․
«Չի կարելի փորձաքննության եզրակացությունը վերցնել, 400 էջը ծաղկաքաղ անել։ Փորձագետներին միայն «Լիդիան»-ի իզոտոպային տվյալները չեն տրամադրվել, նաեւ տրամադրվել են Civil Voice ՀԿ-ի, ԳԱԱ-ի, Երկրաբանության ինստիտուտի եւ ռուսական մի կառույցի հետ համատեղ իրականացված իզոտոպային անալիզները։ Ընդունենք, թե իզոտոպային տվյալները ճիշտ չեն, ջրերը կգնան-կլցվեն, հարկավոր է կարդալ հաջորդող մասը, փորձագետներն են ասում՝ ընդունենք, թե երկրաշարժ կլինի, ջրերը կլցվեն Կեչուտի ջրամբար, հետո՝ Սեւան կհասնեն, բայց դա որոշակի ազդեցություն չի ունենա Սեւանի կոնցենտրացիայի վրա։ Ես կարող եմ վերցնել փորձաքննության եզրակացությունը, ծաղկաքաղեր անել, գտնել ամենավատ բաները, բայց պետք է ընդհանուրի տեքստով գնահատել։ Միտքը իր վերջնական եզրահանգումներում է, հետագա ձեւակերպումներում»,- ասաց Ամուլսարի հանքի գործով քննչական խմբի ղեկավարը։
Անդրադառնալով հարցին, որ Քննչական կոմիտեն տարածում է «Լիդիան» ընկերության տեսանյութը, որտեղ ներկայացվում է հանքի շահագործման դեպքում բնապահպանական ռիսկերի մեղմման մեխանիզմը, արդյոք դա շահերի բախում չէ՞, ՔԿ ներկայացուցիչն ասաց, որ կոմիտեն հանքի փորձաքննության եզրակացությունը հարապարակելուն զուգահեռ նշում մեղմման միջոցների մասին, եւ հանրությանն այդ մեխանիզմը բացատրելու համար որոշակի ժամանակ էր պետք, դրա համար էր ժամանակային առումով օգտագործել են «Լիդիան»-ի պատրաստած տեսանյութը։ Յուրա Իվանյանը ընդգծեց, որ Քննչական կոմիտեն որեւէ գնահատական չի տալիս այդ մեղմման միջոցին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT