Երևան
12 °C
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) դեռ ամիսներ առաջ սկիզբ առած լարվածությունը չի թուլանում, եւ բուհը շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում:
Ուսանողների նախաձեռնած ստորագրահավաքը այսօր եւս շարունակվում էր: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանից նրանք պահանջում են վերադարձնել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին, որը պաշտոնից ազատվելու դիմում էր գրել, ըստ էության, նախարարի հորդորով, երբ հաստատվել էր, որ նրա դոկտորական ատենախոսության որոշակի հատվածներում բացակայում են հղումները: Համապատասխան տեքստը ուսանողներն ուղարկել են Հարությունյանին՝ ավելի քան 250 ստորագրությամբ: Նոր ստորագրություները եւս կուղարկվեն հասցեատիրոջը:
Հանուն որակյալ կրթության շարժման մասնակից եւ դասադուլ անող ուսանողների թիվը այսօր մեծ չէր: Մեզ հետ զրույցում նրանք ասում էին, որ իրենց համար դա գերնպատակ չէ եւ կարեւոր են համարում, որ ուսանողները նախ իրազեկվեն ու խորությամբ պատկերացնեն շարժման նպատակները, հետո միայն միանան դրան: Մինչդեռ, ըստ մեր զրուցակից ուսանողների, իրենց իրազեկումները բուհում խոչընդոտների են հանդիպում: Երբ փորձում են զրուցել ուսանողների հետ, բացատրել շարժման գաղափարները, հաջորդիվ ուսանողների մոտ են մտնում դեկանները եւ հորդորում չլսել նրանց, ասում են, որ ուղղորդված են եւ այլն: Այդուհանդերձ, դասադուլին մասնակցող տարբեր ուսանողներ այսօր շրջում էին բուհի միջանցքներում, մյուս ուսանողներին առաջարկում էին միանալ ստորագրահավաքին՝ ոմանցից լսելով դրական պատասխան, ոմանցից էլ մերժում ստանալով:
Հանուն որակյալ կրթության շարժման ուսանողներն ընդգծում էին, որ եթե ակադեմիական ազնվությունը գերակա է հռչակվում կառավարչական փայլուն հմտությունների նկատմամբ, ապա մոտեցումները պետք է միատեսակ լինեն բոլորի դեպքում, եւ պետք է քննության առնել նաեւ ռեկտորի հաջորդ պաշտոնակատար Դիանա Գալոյանի գիտական աշխատանքը: Այլապես տեղի ունեցածը համարում են խտրական արդարադատություն եւ չեն կարողանում հասկանալ, թե ինչու Հայրապետյանը, որի սկսած բարեփոխումներն իրենք իրենց մաշկի վրա էին զգում, հեռացվեց ասպարեզից:
«Եթե ստուգվում է մեկինը, պետք է ստուգվի նաեւ մյուսինը: Պետք է հավասարություն լինի անկախ անձերից, անկախ որեւէ իրավիճակից: Եթե ակադեմիական ազնվությունը գերակա է, ապա պետք է մեզ ապացուցել, որ ներկայիս պաշտոնակատարը ունի հարյուր տոկոսանոց այդ ազնվությունը: Իսկ եթե ակադեմիական ազնվությունը գերակա չէ, ապա խնդրում ենք պարզաբանել՝ ինչու պարոն Հայրապետյանին հեռացրիք ասպարեզից: Սրանք երկու կարեւոր հարցադրումներ են, որոնք մենք դեռ չենք լսել պարոն Արայիկ Հարությունյանից»,- նշեցին ուսանողները՝ հավելելով, որ պարզաբանման կարիք է զգում նաեւ այն հանգամանքը, թե ինչու է ակադեմիական ազնվությունն այդքան գերադասվում կառավարման հմտություններին այն դեպքում, երբ եղել է, ըստ էության, համակարգային խնդիր ու այդ տարիներին այդ չափորոշիչներով պաշտպանված ատենախոսություններից որեւէ մեկն անթերի չէ:
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանն ասաց, որ մինչեւ մեզ հետ զրուցելը հանդիպել է դասերին չմասնակցող ուսանողների հետ: Դասադուլ, ըստ նրա, չկա, եւ մի խումբ ուսանողներ ակցիա են իրականացնում արդարությունը վերականգնելու նպատակով: «Նրանց հիմնական պահանջը բարեփոխումների շարունակականությունն է»,- նշեց Գալոյանը: Նա առավել կողմնակից է բարեփոխումների էվոլյուցիոն ճանապարհին եւ կարծում է՝ բուհական համակարգում շոկային թերապիան կարող է հանգեցնել այնպիսի հետեւանքների, որոնք կդժվարացնեն համալսարանում հավասարակշռություն ապահովելը:
«Այս պահի դրությամբ մենք ունենք մի փոքր անհավասարակշիռ վիճակ, կարծես թե անջրպետ ստեղծված լինի դասախոսների եւ ուսանողների միջեւ եւ մեր հիմնական նպատակը պետք է լինի այս երկու հիմնական շահառուներին բերել երկխոսության: Ուսանողներին ես հորդորեցի այս գաղափարի շուրջ գալ կոնսենսուսի, որ մենք գնում ենք բարեփոխումների ճանապարհով, որ պետք է մենք մեզ համար գծենք ճանապարհային քարտեզ եւ ով հանդգնի շեղվել այդ քարտեզից, անմիջապես պետք է փորձենք հենց այդ մարդկանցից ազատվել»,- փոխանցեց բուհի ղեկավարը:
Մեզ հետ զրուցած ուսանողները չէին կարծում, որ այստեղ սկսված բարեփոխումները շարունակվում են, եւ հիմնականում, ինչպես նշեցինք, շեշտադրում էին տարբերակված մոտեցումները մերժելու անհրաժեշտությունը: Դիանա Գալոյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է (եթե այդպիսի ընթացակարգ կա) ինքը դիմի բարձրագույն որակավորման կոմիտե (ԲՈԿ)՝ առաջարկելով մասնագիտական քննության ենթարկել նաեւ իր գիտական աշխատանքը ու այդպիսով վերջ դնել դրա վերաբերյալ եղած կասկածներին: Ուսանողներն ավելի վաղ հայտարարել էին, որ կատարել են որոշակի ուսումնասիրություններ ու պարզել, որ ի տարբերություն Հայրապետյանի ատենախոսության, որտեղ գործ ունենք թարգմանության եւ հղում չապահովելու հետ, ապա Գալոյանի դեպքում երբեմն ուղղակի արտատպություն է արվել:
«Եթե այդպիսի իրավական հնարավորություն լիներ, ես ինքս կնախաձեռնեի դա: Ակադեմիական ազնվության հետ կապված ես ասեմ, որ այդ հարցին արդեն պատասխանել եմ, եւ հոդվածները, որոնք մատնանշվում են, անցել են համապատասխան չափանիշներով եւ դրանք 92 եւ 95 տոկոս օրիգինալության աստիճան ունեն: Այդտեղ որեւէ խնդիր առաջանալ չի կարող: Որ ատենախոսությունների հետ կապված ընդհանուր համակարգային լուծում պետք է լինի, դա միանշանակ է, եւ որպես ռեկտորի պաշտոնակատար, այս թոհուբոհից, այս խնդիրները լուծելուց հետո միգուցե հնարավոր է, որ մենք ինքներս հանդես գանք նման առաջարկով, ԲՈԿ-ի նախագահի, նախարարի հետ քննարկենք, այս հարցին փորձենք համակարգային լուծում տալ»,- ասաց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը:
Նախկին պաշտոնակատարի օրոք անցկացված դասախոսների մրցույթի արդյունքները նոր ուսումնական տարում գիտական խորհուրդը չի հաստատել: Հենց այդ մրցույթն էր հատկապես պատճառ դարձել, որ այս հաստատությունում թեժ կրքեր բորբոքվեն: Որոշ դասախոսներ այդ փորձությունը չէին հաղթահարել, որոշներն էլ հրաժարվել էին մասնակցել մրցույթին: Ընդհուպ դատական հայց էր ներկայացվել՝ վիճարկելու մրցույթի անցկացման կարգի օրինականությունը: Դիանա Գալոյանն ասաց, որ այս տարի դասախոսելու հնարավորություն կստանան ոչ միայն մրցույթը հաղթահարած մասնագետները, այլեւ նրանք, որոնք չէին հաղթահարել դա: Նշեց, որ դեռ Ռուբեն Հայրապետյանն էր դիմել բարձրակարգ իրավաբաններին եւ ստացել նրանց փորձագիտական եզրակցությունը, որ կարգի որոշ դրույթներ հակասում են օրենքին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT