Երևան
12 °C
Քիչ առաջ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարանին միջնորդեցին փոխել նրա խափանման միջոց կալանքը՝ հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի՝ սեպտեմբերի 4-ի որոշումը:
Միջնոդությունը ներկայացրեց Արամ Օրբելյանը: Նա, մեջբերելով ՍԴ-ի որոշումը, նշեց, որ, ըստ այդ որոշման, 35-րդ հոդվածը, որով Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել էր, ճանաչվել է հակասահմանադրական: Ըստ պաշտպանի՝ ՍԴ որոշումը հիմք ընդունելով՝ դատարանը պետք է ազատ արձակի Ռոբերտ Քոչարյանին ու ուրիշ որեւէ խափանման միջոց չընտրի նրա նկատմամբ մինչեւ գործի քննության ավարտը:
Պաշտպանը հիշեցրեց, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել մի դրույթ, որում անձի նկատմամբ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ։
«Սահմանադրական դատարանը, սեպտեմբերի 4–ին քննության առնելով Ռոբերտ Քոչարյանի դիմումը, եկել է եզրահանգման, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը` Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին եւ 75-րդ հոդվածին հակասող եւ անվավեր է: ՍԴ-ն, ըստ էության, արձանագրել է, որ 35-րդ հոդվածի 2-րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է»,-ասաց Օրբելյանը։
Պաշտպանը մեջբերեց ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը, ըստ որի՝ հանրային իշխանությունները պարտավարություն ունեն անմիջապես վերացնելու անձի՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավունքների խախտումները։
Օրբելյանն ասաց, որ քանի դեռ վերացված չէ օրենսդրական բացը, Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի․ «Խնդրում եւ միջնորդում ենք՝ պարոն Քոչարյանին անհապաղ ազատ արձակել եւ նրա նկատմամբ որեւէ խափանման միջոց չկիրառել»,–հայտարարեց նա։
Օրբելյանին շարունակեց ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդեւանյանը։ Վերջինս, խոսելով Քոչարյանի դիմումի վերաբերյալ ՍԴ որոշման մասին, ասաց, որ դիմումի հիմքերից մեկն արձանագրել էր այն, որ Քրդատ օրենսգրքի 35-րդ եւ 165-րդ հոդվածները գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձի նկատմամբ չեն նախատեսում այն անհրաժեշտ ընթացակարգերը, կառուցակարգերն ու երաշխիքները, որ քրեական հետապնդումը լինի իրավաչափ։
Դիմելով դատարանին՝ Վարդեւանյանն ասաց, որ պետք է հաշվի առնել մի հանգամանք, ի վերջո, անձնական ազատության սահմանափակումը ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի ուժով ոչ միայն նախատեսում է կալանքի կիրառման հիմքերը, այլեւ Սահմանադիրն ուղղակիորեն սահմանել է օրենքով սահմանված կարգի շրջանակներում այդ հիմքերի իրացումը։ Կարծես թե ակնհայտ էր այն հարցադրումը, որը բարձրացնում էինք ՍԴ-ի առջեւ։ Ըստ Վարդեւանյանի՝ այդ ակնհայտությունը նաեւ արձանագրվել էր նոյեմբերի 15-ի՝ Վճռաբեկ դատարանի որոշման հատուկ կարծիքով Սերժիկ Ավետիսյանի կողմից, որ, ի վերջո, գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձը չունի որեւէ իրավական կանխատեսելիություն իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման նկատմամբ, չունի որեւէ արդար դատաքննության երաշխիք այդ մասով։
Պաշտպանի ձեւակերպմամբ՝ դա անձի չկալանավորվելու իրավունքն է, մի պարզ պատճառով, ինչպե՞ս կարելի է որոշել՝ գործառութային անձեռնմխելիության շրջանակո՞ւմ է գործել անձը, թե՞ ոչ․
«Եթե թվա, թե սա պարզ հարցադրում է, չի կարող լինել պարզ, քանի որ օրենսդիրը չի նախատեսել այդ մեխանիզմները, ՍԴ-ն նույնիսկ իր որոշմամբ ուղղակիորեն արձանագրեց, որ ինքը՝ Սահմանադիրը, այդ հարցին որեւէ մարմնի նման լիազորությամբ չի օժտել։ Ես մոտավորապես ենթադրում եմ նաեւ՝ հարգարժան դատախազության ներկայացուցիչները ինչ հակափաստարկներ կարող են բերել»։
Պաշտպանի պնդմամբ առաջին տպավորությունը կարող է լինել այն, թե օրենսդրական բացը ԱԺ գործառույթի իրականացման խնդիր է, եւ այդ միտքը ճիշտ գնահատեց, բայց մեկ բացառություն նշեց այդ ընդհանուր կանոնից․
«Եթե օրենքի բացը հանգեցնում է իրավունքի խախտման, ինչը հենց տվյալ դեպքում է, եւ որեւէ իրավական երաշխիք գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձի համար կարելի է ասել՝ պաշտպանվելու նման գործողությունից, առկա չէ։ Առկա չէ մեխանիզմը՝ ինչպես է որոշվում՝ արարքը բխում է կարգավիճակի՞ց, թե՞ ոչ։ Եւ եթե դատախազության ներկայացուցիչները պնդում անեն առ այն, որ որոշակի մեխանիզմով իրենք փորձել են հաղթահարել այդ հարցը, հարգելի՛ դատարան, այդյոք դատախազության ներկայացուցիչները կարո՞ղ էին տեղյակ լինել, որ անձեռնմխելիության վերաբերյալ հոդվածը վերաբերում է ե՛ւ կարգավիճակին, ե՛ւ գործունեությանը։ Կարծես թե հնարավոր չէր կանխատեսել, որովհետեւ դա արձանագրվեց սեպտեմբերի չորսին, նաեւ ՍԴ-ն մեկնաբանեց, որ դատարանների տարաբնույթ մեկնաբանությունները չեն հաղթահարել օրենսդրական բացը։ Եթե այդ բացը հաղթահարվում է, ապա հակասահմանադրական չէ, եթե հակասահմանադրական է, ապա իրավակիրառողը չի կարողացել այն հաղթահարել»,- ասաց Վարդեւանյանը։
Անդրադառնալով թեզին, որ ՍԴ որոշումը խափանման միջոցին եւ կալանավորմանը վերաբերելի չէ՝ Վարդեւանյանն ասաց, որ ՍԴ որոշման մեջ հղում է տրված ՄԻԵԴ նախադեպին կալանավորման իրավաչափության վերաբերյալ, որտեղ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ եթե օրենքի որակը բավարար չէ, օրինակ, օրենդրական բացի պայմաններում, կալանավորումն իրավունքի խախտում է։ Պաշտպանը միջնորդությունից առաջ իր խոսքն ավարտեց՝ ասելով, որ Քոչարյանի նկատմամբ առկա է կիրառված խափանման միջոց, առկա է կալանավորում, որն ինքնին ենթադրում է Սահմանադրության խախտում։
Հիշեցնենք՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական առաջին նիստը։ Նիստը նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ամբաստանյալի կարգավիճակով առաջին անգամ դատարանում են ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ Ռոբերտ Քոչարյանը։
Դատական նիստին մասնակցում են նաեւ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները, տուժողները: Մեղադրող դատախազներից ներկա են Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը եւ գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Պետրոս Պետրոսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT