Երևան
12 °C
Սեպտեմբերի 16-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն արդեն երկրորդ անգամ ներկայացրեց նոր 100 փաստեր Նոր Հայաստանի մասին: Վարչապետի խոսքով՝ այդ փաստերը ՀՀ կառավարության կատարած աշխատանքներն են, որի արդյունքն էլ ներկայացվում է հանրությանը:
Ներկայացված 100 փաստերի մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Ծովինար Վարդանյանի հետ:
-Տիկի՛ն Վարդանյան, ինչպե՞ս եք գնահատում վարչապետի ներկայացրած 2-րդ 100 փաստերը:
-Կարծում եմ՝ սա քաղաքական թիմի որդեգրած սկզբունքներից մեկն է, այն է` լինել հաշվետվողական եւ թափանցիկ իր գործունեության վերաբերյալ ժողովրդի առջեւ:
-Սրանք կարելի՞ է համարել հեղափոխական իշխանության նվաճումներ, թե՞, ամեն դեպքում, կային կետեր, որտեղ այլ գործոններ կան:
-Միանշանակ կան հեղափոխական իշխանության նվաճումներ, որոնք արձանագրվել են կոռուպցիայի դեմ պայքարի եւ օրինականության հաստատման արդյունքում. դրանցից են մասնակիորեն թե՛ հարկային եկամուտների ավելացումը, թե՛ գրանցված աշխատողների քանակի աճը, ինչպես նաեւ, օրինակ, սոցցանցերում քաղաքացիների հրապարակած ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման հիման վրա վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները, ինչը խոսում է քաղաքացի-պետություն համագործակցային հարաբերությունների ձեւավորման, քաղաքացիների հետ պետության ուղիղ կապի առկայության եւ, ամենակարեւորը, պետական կառույցների նկատմամբ վստահության բարձրացման մասին:
-Նախորդ ասուլիսի ժամանակ հրապարկված 100 փաստերի եւ այս ասուլիսի ժամանակ հրապարակված 100 փաստերի մեջ ի՞նչ տարբերություն կար:
-100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որ համեմատություններ անցկացվեն, այլ դրանք ձեռքբերումների համախումբ են, որոնք շարունակական բնույթ են կրում:
-Ո՞րն է հիմնական նպատակը 100 փաստերը ներկայացնելու, եթե դրանք, ամեն դեպքում, առանձին-առանձին հայտնի են դառնում հանրությանը:
-Ներկայացման հիմնական նպատակը, ինչպես վերը նշեցի, լինել հաշվետու սեփական ժողովրդի առջեւ: Այո՛, կա բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվություն, եւ այս փաստերը առանձին նույնպես տրամադրվում են հանրությանը, սակայն այս ձեւաչափը կարեւոր է՝ բովանդակային, հանրամատչելի եւ ամբողջական պատկերը ներկայացնելու համար:
-Որպես տնտեսագետ՝ արդյոք Ձեզ բավարարո՞ւմ են ներկայացված փաստերի՝ տնտեսական բլոկին վերաբերվող կետերը:
-Լինելով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ՝ ես ինձ նույնպես պատասխանատու եմ զգում տնտեսական դաշտում կատարվող աշխատանքների համար, հետեւաբար ասել, որ բավարարված եմ, կամ՝ ոչ, ճիշտ չեմ համարում: Կան թե՛ համակարգի իներցիոն գործոններ, թե՛ քաղաքական կամքի դրսեւորման եւ իրավական պետության կառուցման ակնառու ձեռքբերումներ: Իսկ բավարարված ինձ կզգամ այն ժամանակ, երբ մոտեցող ձմեռը մոտս միտք չի առաջացնի, թե ինչպես է ժողովուրդը վճարելու կոմունալ ծառայությունների համար:
-Դիտարկելով ներկայումս տարվող աշխատանքները՝ ըստ Ձեզ՝ հնարավորություն կունենա՞ վարչապետը հաջորդ ասուլիսին եւս 100 փաստ ներկայացնելու:
-Սա շարունակական գործընթացի արդյունքներ են, եւ քաղաքական կամքի դրսեւորումն ու աշխատանքը, կարծում եմ, իհարկե, տալու են եւս 100 եւ գուցե ավելի փաստեր, որոնք կներկայացվեն հանրությանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT