Երևան
12 °C
Տոնակատարությունների կենտրոն դարձած Գյումրին վերջին շրջանում աննկարագրելի մարդաշատ է, հյուրանոցներն ու հյուրատներն էլ՝ լեփ-լեցուն: Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին նվիրված գլխավոր միջոցառումները եւս տեղի են ունենալու այստեղ, ինչով էլ պայմանավորված է Հանրապետության երկրորդ քաղաքում նման ակտիվությունը:
Boocing.com-ի միջոցով ամրագրումներ իրականացնող տեղեկատու կենտրոնից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ հյուրանոցներում եւ հյուրատներում ասեղ գցելու տեղ չկա, դրանք զբաղված են եղել դեռ մեկ շաբաթ առաջ: Վերջին մեկ շաբաթվա մեջ միայն մեկ հյուրանոց էր ազատ մնացել, այժմ դա էլ է զբաղված: Ամրագրումներ իրականացնող կենտրոնից նաեւ տեղեկացրին, որ իրենց դիմած քաղաքացիները 90 տոկոսով հայեր են:
Անկախության տոնին ընդառաջ մեծ ակտիվություն է նկատվում նորաբաց «Օլիմպիկ» հյուրանոցում: Հյուրանոցում 24 գործող համար կա, այնտեղից մեզ փոխանցեցին, որ ազատ տեղեր այլեւս չունեն: Մոտ մեկ տարի առաջ բացված այս հյուրանոցում համեմատաբար ամենաէժան գներն են, միօրինակ մեկտեղանի համարի արժեքն սկսվում է 15.000 դրամից, առավելագույնը հասնում է 40.000-ի:
«Թոմուս» հյուրանոցում եւս ազատ տեղեր չկան: Թեեւ այս հյուրանոցի գինը hotel.am-ում նշված էր 10.000 դրամ, սակայն ադմինիստրատորը նշեց, որ միօրինակ համարի արժեքն սկսվում է 24.000 դրամից, առավելագույն գինն այստեղ եւս 40.000 է: Մեզ փոխանցեցին, որ նախորդ տարի հյուրանոցն ավելի շատ այցելուներ ունեցել է հատկապես սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին, իսկ այս տարի մեծ հոսքն սկսել է նկատվել ավելի վաղ՝ մարտ, ապրիլ ամիսներից: «Մեր այցելուների թվում հայաստանաբնակները շատ քիչ են, հիմնականում դրսի եկողներն են շատացել, գալիս են այն մարդիկ, որոնք երկար տարիներ Հայաստանում չեն եղել»,- ասաց աշխատակցուհին:
Շատերին հայտնի «Ալեքսանդրապոլ» հյուրանոցից հայտնեցին, որ այցելուների փոփոխություն այստեղ չի նկատվել: Նախատոնական օրերին թանկացումներ չեն եղել, Սեպտեմբերի 21-ի համար ազատ տեղեր այլեւս չկան: «Մեզ մոտ միօրինակ գներ չեն, փոփոխվում են ամեն տարի՝ կախված սեզոնից»,-ասաց հյուրանոցի աշխատակիցը: Նա նաեւ նկատեց, որ վերջին շրջանում մեծ թվով այցելուներ սկսել են հյուրատներ գնալ, ուստի դրանով է գուցե պայմանավորված այն փաստը, որ վերջին մեկ տարում նախորդ տարիների համեմատ այցելուների թիվը չի ավելացել:
Գյումրիի կենտրոնական պողոտաներից մեկում գտնվող «Նանէ» հյուրանոցային համալիրը քաղաքի ամենաթանկ հյուրանոցներից մեկն է, այստեղ գներն սկսվում են 40.000-ից, հասնում առավելագույնը 55.000-ի: Ի տարբերություն համեմատաբար մատչելի «Ալեքսանդրապոլ» -ի՝ վերջին երեք՝ 2017, 2018 եւ 2019 թվականներին, հյուրանոցի այցելուների թիվը տարեցտարի ավելացել է: «Սփյուռքահայերն են ավելացել մեզ մոտ, իսկ վերջին երկու տարիներին հատկապես շատ են չինացիներն ու հնդիկները»,- ասաց ադմինիստրատորը:
Գործող մի քանի հյուրանոցների կողքին վերջին տարիներին Գյումրիում ակնհայտորեն շատացել է նաեւ հյուրատների թիվը: Հյուրերին սպասարկող բիզնեսի այս տեսակը հյուրանոցից տարբեր է ոչ միայն գներով, այլեւ ինքնատիպ միջավայրով: Գյումրիում հոթելներն ու հյուրատները նոր են, բայց շատ արագ տեմպերով են շատանում: Պատճառն օտարազգի այն հյուրերն են, որոնք գալիս են՝ քաղաքը տեսնելու, պատմական շերտերը բացահայտելու, նաեւ այն զբոսաշրջիկները, որոնք նախընտրում են գիշերակացի էժան տարբերակ կամ տնային հարմարավետ պայմաններ:
Նմանատիպ պայմաններ է առաջարկում այցելուին «Դոմ Պոլսկի» կոչվող հյուրատունը, որը գործում է 2016 թվականից:
«Դոմ Պոլսկի»-ն Հովհաննիսյանների ընտանեկան փոքր բիզնեսն է: Այս երեք տարիների ընթացքում հյուրատանը գնային փոփոխություն չի կատարվել, սենյակների օրավարձն սկսվում է 6.000 դրամից՝ հասնելով առավելագույնը 9.000-ի: Այստեղ թեյն ու սուրճն անվճար է:
Հյուրատան սեփականատեր Բուրաստան Հովհաննիսյանն արդեն գիտի յուրաքանչյուր երկրի ներկայացուցչի պահանջներն ու պահվածքը, ասում է՝ Երեւանից ժամանող հյուրերն ամենապահանջկոտն են, ուզում են 5.000 դրամ վճարել, բայց դելյուքս հյուրանոցի հարմարվետություն վայելել: «Եվրոպայի տուրիստը գիտի, թե այդ գնայինի մեջ ինչ է մտնում, նրան շատ բան պետք էլ չէ, ցնցուղ լինի ու գիշերակացի հարմարվետ տեղ, բայց երեւանցիները պատկերացնում են, թե 5 աստղանի հյուրանոց պիտի լինի: Ամենակարեւորը մեզ մոտ իդեալական մաքրություն է»,-ասաց Բուրաստան Հովհաննիսյանը:
Նա նաեւ նկատեց, որ հյուրատունը ճանապարհին է, դրա համար շատ են օգտվում Վրաստանից Հայաստան տեղափոխվող զբոսաշրջիկները. «Մեր հյուրերը հիմնականում գիշարակաց փնտրող հյուրեր են: Միայն այս երկու օրերին են մեզ մոտ շատ մնացողները, բայց հենց տոներն ավարտվեն, նորից նույն վիճակը կլինի»:
Նորաբաց «Հայ ասպետ» հյուրատունը գտնվում է Գյումրիի պատմական միջուկում:
Հյուրատան սեփականատեր Մարինա Բազաեւան ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր ամիս այցելուների թվի մեջ մեծ տարբերություն, ակնհայտ աճ է նկատում: «Հայ ասպետ»-ը գործում է 2018 թվականի փետրվարից: Սեփականատիրոջ խոսքով՝ գները բավականին նվազեցրել են. սկզբում մեկ անձի համար նախատեսված համարը 40.000 դրամ է եղել, այժմ՝ 29.000 է:
Ներքին հարդարումը, կահույքը, տան իրերն ու ամեն մի անկյունը կահավորելիս Մարինա Բազաեւան շատ մանրակրկիտ է ուսումնասիրել գյումրվա կահ-կարասին ու պատմական անցյալը: Մեր զրուցակիցը եւս փաստեց, որ վերջին շրջանում շատացել են հյուրատների թիվը:
«Մոտ 70 գրանցված հյուրատուն կա, որոնք գրանցված են, չհաշված այն, որ մարդիկ իրենց տներն են հանձնում, սենյակներից մի քանիսը: Իհարկե, դա տարիների ընթացքում կնվազի, որովհետեւ ոչ բոլորն են պատկերացնում, թե հյուրատուն ունենալն ինչ է: Հյուրատունը վարձով տուն չէ, պետք է աշխատել հյուրերի հետ: Բոլորը չէ, որ կարող են հաջողության հասնել»,-ասաց նա:
Մարինա Բազաեւան նկատեց, որ լեզվի չիմացությունը, էթիկայի, էլեմենտար կուլտուրայի նորմերի չիմացությունը, հաճախ հյուրի անձնական տարածք մտնելը, հյուրասիրության ձեւ չիմանալը շուտով կհանգեցնի մի շարք նորաստեղծ հյուրատների անհաջող փորձի: «Տեղեր կան, որ ամեն օր կարող են հյուրին ձու մատուցել, որը պարզապես սխալ է, կամ շատ ցածր որակի նրբերշիկ տալ, էլ չեմ ասում, որ դիզայնի վրա ոչ մի ուշադրություն չեն դարձնում»,-ասաց նա:
Մարինա Բազաեւան հայտնեց, որ հյուրատներ ստեղծելու տենդենց հատկապես նկատվում է է 2018 թվականից այս կողմ: Նրա խոսքով՝ Գյումրիում բարձրացել է նաեւ կահույքների գները. «Ամեն օր ինձ զանգում են ու ասում՝ մենք էլ ենք ուզում հյուրատուն բանալ, կլինի՞ գանք, տեսնենք: Ես ում ճանաչում եմ՝ ուզում է հյուրատուն բանալ, ահավոր մեծ բում է, բոլորն ուզում են հին քաղաքի կենտրոնում տներ գնել»:
Տան մի հատվածը հյուրատուն սարքած անձանց թվում է Հրաչյա Գյուրջօղլյանը:
Նախորդ տարի բացված Գյուրջօղլյանի «Հյուրատուն Գյումրիում»-ն այնքան էլ մեծ չէ: Սեփականատերը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց տան մի հատվածը կահավորել ու առաջարկում է հյուրերին, սակայն այն փոքր է, շատ քիչ ննջարաններով: Հրաչյա Գյուրջօղլյանը հյուրատանը գնային փոփոխություններ չի արել, նկատեց, որ այցելուների թիվը եւս ակնհայտ փոփոխության չի ենթարկվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ֆինլանդիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է ներկայացվել
Սա հավակնոտ մարտահրավեր էր․ ՀՀ հրաձգության ֆեդերացիային է փոխանցվել Հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի դրոշը
Երկրաշարժ Ադրբեջանում
Դավիթ Խուդաթյանը Գորիսում ծանոթացել է Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող աշխատանքներին
Քննարկվել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիա և Երասխ-Նախիջևան երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման հարցերը
Ուրախ ենք արձանագրել՝ Հայաստանի Հանրապետությունը դառնում է Եվրոպայի և աշխարհի առաջնությունների սովորական վայր
Քրեական ենթամշակույթ պարունակող սերիալներին ևս աջակցությունը դադարեցվել է. ՆԳՆ
Արագած բարձրլեռնային օդերևութաբանական կայանում ձնածածկույթի բարձրությունը հասել է 240սմ-ի․ Ազիզյան․ լուսանկար
Ով են, որ մարդ չմկրտեն, միանգամից պետք է կարգալույծ լինեն. հաշիվ չեն տալիս իրենց, թե ինչ են անում. տեսանյութ
Փրկարարները ծննդկաններին հասցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ ծառայությունը շարունակվում է 24/7 ռեժիմով
Եղվարդի սկզբնամասում մեքենան կոտրել է երկաթյա էլեկտրասյունը և կողաշրջվել
Քննարկվել են բազմաբնակարան շենքերի նոր սպառման համակարգերը ՀԷՑ-ի բաշխման ցանցին միացնելու խնդիրները
Բարով եք եկել, մաղթում եմ դիպուկ հրաձգություն․ վարչապետի ելույթը Եվրոպայի մեծահասակների առաջնության բացմանը
Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից․ Ամերիաբանկը` հեղինակավոր Los Angeles Times-ում
Մեկնարկել է Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության բացման արարողությունը
Վստահություն և հասանելիություն ողջ աշխարհում․ Արտակ Հանեսյանը ներկայացրել է Ամերիաբանկի կայացման ուղին
TRIPP-ը ահռելի նշանակության ծրագիր է. ադրբեջանական կողմը չի կարող մտահոգություններ հնչեցնել. տեսանյութ
ՆԳՆ-ն չի աջակցում այն ֆիլմարտադրական նախագծերին, որոնք չեն ստացել ԿԳՄՍՆ դրական մասնագիտական եզրակացությունը
Կապանում 2018-25 թվականների ընթացքում իրականացվել է 37 սուբվենցիոն ծրագիր՝ 11 միլիարդ դրամ արժեքով․ Խուդաթյան
Ֆրանսիական «Le Point» պարբերականի անվան տակ Հայաստանի մասին ապատեղեկատվություն է տարածվում «X»-ում․ FIP
«Իմ քայլը» հիմնադրամը կարևոր հայտարարություն է տարածել
Կայացել է շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը
Արմավիրի մարզի պարեկները մասնակցել են կրակային վերապատրաստման դասընթացի
Արթիկի գազալցակայանի աշխատակցի մեքենայից հայտնաբերվել է առանց ակցիզային դրոշմանիշի 616 տուփ ծխախոտ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին ժամը 16:30-ի դրությամբ
Մեր ընկալումն այն է, որ մենք ենք մեր երաշխավորը. Նիկոլ Փաշինյան
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 27-ին
Խցանման ժամանակ հանդիպակաց գոտիով երթևեկող «Մազդա»-ն հայտնաբերվել է․ կազմվել են արձանագրություններ. տեսանյութ
ԱԽ նիստում քննարկվել են ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ՀՀ-ի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքներին հակազդումը
ՀԷՑ-ում քննարկվել են էլեկտրամատակարարման ցանցերի մոնտաժման և միացման փուլերում առաջացող խնդիրները
«Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին
Միակ բանը, որ պետք էր քննարկել ու պահանջել, Աննա Հակոբյանի պետական պահպանության ապահովման հարցն է. Աբրահամյան
Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է ճանապարհների անանցանելիության պատճառով
Converse SME. Modern House-ի վստահելի ուղեկիցը կահույքի արտադրության ընդլայնման ճանապարհին
Անակնկալ մեր ընդդիմության համար. մինչ դուք երազում եք, մենք գործում ենք․ Պապոյան
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը տնային կանչի միջոցով նմուշառում կիրականացնի քաղաքացու հասցեում
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Միանում ենք հայերին՝ սգալով Սումգայիթում զոհ գնացածների հիշատակը. ԱՄՆ դեսպանություն
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հետևելու կատարվող աշխատանքներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT