Կալիֆորնիան առաջին անգամ ամենաբարձր մակարդակով հյուրընկալելու է ՀՀ վարչապետին

20/09/2019 schedule16:00

Եվ այսպես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ՝ որպես երկրի ղեկավար, սեպտեմբերի 22-23-ին հյուրընկալվելու է Կալիֆորնիայում: Լոս Անջելեսում աշխատանքային գերծանրաբեռնված շաբաթ է քաղաքական-հասարակական շրջանակների համար. այստեղ ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանն ու վերջինիս թիմն առավելագույնն են անում՝ այցը բարձր մակարդակով սպասարկելու համար: Վստահեցնում են՝ այցը պատմական է մի քանի առումներով. այստեղից էլ մեկնարկեց մեր զրույցը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանի հետ:

-Առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի կարգավիճակով հյուրընկալվելու է  Կալիֆորնիայում: Այսպես ասենք՝ Հայաստանից ուղիղ թռիչքով Լոս Անջելես։ Կարծում եմ՝ սա խորհրդանշական է: Ի՞նչ մեսիջ է կրում այս այցն առհասարակ: Ինչո՞ւ հենց Կալիֆորնիա:

-Այո՛: Այցն առաջինն է, ու այն խորհրդանշական է: Ինչո՞ւ հենց Կալիֆորնիա։ Գիտեք, որ վարչապետի այցը բաղկացած է 2 մասից՝ Կալիֆորնիա և Նյու Յորք։ Վարչապետը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում էլ պետք է ելույթ ունենա, և այնտեղ էլ բազմաթիվ հանդիպումներ են նախատեսված: Այստեղ՝ Կալիֆորնիա գալու մի քանի պատճառ կա: Առաջին ու գլխավոր պատճառն այն է, որ այստեղ է ԱՄՆ ամենամեծ հայ համայնքը։ Կալիֆորնիան աշխարհում խոշորագույն, ամենաակտիվ և դինամիկ համայնքներից է, որը սերտորեն կապված է Հայաստանի հետ։ Կարևորությունը չի սահմանափակվում միայն համայնքով։ Նահանգն ինքնին շատ կարևոր է։ Լինելով ԱՄՆ նահանգներից մեկը՝ այն աշխարհի հինգերորդ տնտեսությունն է։ Եթե խոսենք թվերով, ապա ԱՄՆ-ի այս տարվա ամբողջ տնտեսությունը 21 տրիլիոն է, որից 3 տրիլիոնը՝ Կալիֆորնիայինը։ Երկրորդ պատճառը հայ համայնքի առկայությունն է ու նրա դերակատարությունն այս նահանգում: Եվ ևս մեկ կարևոր հանգամանք՝ Սիլիկոնային Հովտի գոյությունը: Երբ խոսում ենք բարձր տեխնոլոգիաներից, պիտի իմանանք, որ Կալիֆորնիան ընդգրկում է բարձր տեխնոլոգիաների ամենազարգացած շրջանը: Այս նահանգը ինովացիաների եւ այդօրինակ ընկերությունների գեներատորն է։ Վարչապետը հանդիպում է ունենալու Սիլիկոնային հովտի ազդեցիկ դեմքերի հետ:

-Ազգությամբ հայեր կա՞ն այնտեղ:

-Անշո՛ւշտ, բազմաթիվ հայ մասնագետներ են գործում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում, որոնք հենց Սիլիկոնային հովտում են գործում եւ մաս են կազմում մասնագիտական այն հզոր ներուժի, որն ունի Սիլիկոնային հովիտը։ Եվ իրենց հետ հանդիպում ևս նախատեսվում է։ Այս թեմայով շատ մանրամասներ չեմ կարող ասել, որովհետև որոշակի պայմանավորվածություններ կան, որոնց անդրադառնալու այլ առիթներ կլինեն: Հավատացեք, հնարավոր ամենաբարձր մակարդակով է լինելու ծրագիրը: Ամենաբարձր նշանակում է հանդիպում նահանգապետի ու փոխնահանգապետի հետ: Բացի այս, հանրային հանդիպմանը բազմաթիվ պաշտոնյաներ են մասնակցելու: Դրանք սոսկ հանդիպումներ չեն, կարևոր դեմքեր գալու և մասնակցելու են հանրային միջոցառմանը: Աննախադեպ նոր իրողություն էլ կա, ինչը բարձրացնում է Կալիֆորնիա-Հայաստան հարաբերությունների՝ մինչ այս եղած մակարդակը: Հիմա բացեմ փակագծերն ու ասեմ, որ առաջին անգամ Հայաստանի ու Կալիֆորնիայի միջեւ ստորագրվելու է Համագործակցության շրջանակային համաձայնագիր։ Այսպիսի համաձայնագիր այս նահանգապետի օրոք դեռեւս որեւէ երկրի հետ չի ստորագրվել: Սա իրավական փաստաթուղթ է՝ համընդգրկուն համաձայնագիր, որով նոր կշիռ է տրվում մեր հարաբերություններին:

-Ավելի որոշակի՝ ի՞նչ համաձայնագիր է դա:

-Համաձայնագիրը համընդգրկուն համագործակցության ծրագիր է Հայաստանի և Կալիֆորնիայի միջև։ Նոր հնարավորություններ է բացվում առևտրատնտեսական և ներդրումային ոլորրտներում, կարևորվում է էնէրգետիկ բլոկը, շեշտադրվում է այլընտրանքային էլեկտրոնային աղբյուրները, ինովացիոն մաքուր տեխնոլոգիաները (cleantechnologies), տեղեկատվական ու բարձր տեխնոլոգիաները, առողջապահական և բիոտեխնոլոգիաները: Համաձայնագիրը ընդգրկում է նաև փոխհամագործակցություն արվեստի, մշակույթի և բարձրագույն կրթության ոլորտներում: Հատուկ անդրադարձ կա գյուղատնտեսությանն ու գյուղատնտեսական տեխնոլոգիաներին։ Այս հարցում ևս Կալիֆորնիան ամենահզորն է։ Այն ամբողջ ԱՄՆ-ում ոչ միայն արտադրության առումով է ամենախոշորը, այլ նաև գյուղատնտեսության և նաև գյուղատնտեսական տեխնոլոգիաների առումով, և այս հնարավորությունը բացառիկ կարելի է որակել: Համաձայնագիրը տնտեսական-քաղաքական բովանդակությամբ է, այն բավականին համընդգրկուն ու տարողունակ է, անգամ ընդգրկում է մարդկանց միջև կոնտակտների զարգացման հեռանկարները:

-Որքան ես եմ տեղյակ, բիզնես-ֆորում է նախատեսված, որտեղ ամերիկյան գործարարների, ներդնողների հետ հանդիպում է լինելու։ Եթե՝ այո, ովքե՞ր են լինելու մասնակիցները. նրանք գալու են ընդամենը մասնակցել- լսելո՞ւ, թե՞ արդեն պատրաստի ծրագրեր կան:

-Այո՛, նախատեսված է այդպիսի միջոցառում: Խոսքը գործարար սիմպոզիումի մասին է, որի նպատակները փորձեմ ձեւակերպել: Առաջինը՝ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո բիզնես միջավայրի մեծ փոփոխություններ են տեղի  ունեցել: Ակնհայտ իրողություններ են մենաշնորհների վերացումը, կաշառակերության կտրուկ նվազումը, նոր օրենսդրական նախաձեռնությունները, հարկային դաշտի փոփոխությունները կամ գալիք փոփոխությունները, որովհետև հասկանալի է՝ այս մասով դեռ մեծ աշխատանք կա առջևում։

Այս ամենն անհրաժեշտ է հանգամանորեն ներկայացնել այստեղ ապրող հայերին, որոնք իսկապես հետաքրքված են ու պատրաստ են բիզնես նախաձեռնություններով հանդես գալ Հայաստանում: Շատերը, որոնք ընդհանրապես չէին ցանկանում լսել Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու մասին, հիմա փոխել են տրամադրությունները: Բայց անհրաժեշտ է մասնագիտական լեզվով ներկայացնել հայաստանյան բիզնես նոր իրողությունները, և վարչապետի մասնակցությունն այս հարցում կարևոր ազդակ է:

-Այսպիսի միջոցառումներ էլի են եղել. ո՞րն է այս բիզնես սիմպոզիումի նորարարությունը բացի նրանից, որ այն հետհեղափոխական շրջանի առաջին լուրջ ու ազդեցիկ միոջացումն է այս նահանգում:

-Այս սիմպոզիումը տարբերվող է, և այն իսկապես նորարական է: Դրա կազմակերպիչը միայն գլխավոր հյուպատոսարանը չէ: Այո՛, մենք ենք գլխավոր կազմակերպիչը, բայց մենք՝ որպես համակազմակերպիչներ, հրավիրել ենք՝ միասին աշխատելու Կալիֆորնիայի ամենահզոր գործարար կազմակերպություններին: Մեզ հետ համակազմակերպիչներ են Լոս-Անջելեսի քաղաքի և մարզի Առևտրաարդյունաբերական պալատը, Տնտեսական կորպորացիան, Համաշխարհային առևտրի կենտրոնը, Գործարար ֆեդերացիան, Լոս-Անջելեսի քաղաքային ասոցիացիան։

-Այսինքն՝ այս կազմակերպությունների կոնտե՞նտն է ներկա լինելու։

-Այս կազմակերպությունների ներկայացուցիչները հրավիրված են ու մասնակցելու են սիմպոզիումին: Այդ մասնակցությամբ նրանք կշիռ են հաղորդում գործընթացին: Սա ինչ-որ ձևով երաշխիք կարող է լինել հայերի եւ ոչ միայն, նաև ամերիկյան ներդրողների, գործարար շրջանակների համար։ Այս կազմակերպությունները միացնում են իրենց ջանքերը՝ խրախուսելու, աջակցելու առևտրատնտեսական կապերը, հարաբերություններն ու ներդրումները Հայաստանում: Այստեղ է միջոցառման նորարարությունը։ Սա փաստորեն միասնական ջանքի հետաքրքիր ու շատ օգտակար դրսեւորում է: Հատուկ ընդգծեմ, որ սիմպոզիումին մասնակցելու է OPIC՝ Մասնավոր ներդրումային կորպորացիան, որը ԱՄՆ զարգացման ֆեդերալ գործակալությունն է։

-Հանրային միջոցառման համար ընտրվել է Լոս Անջելեսի ամենամեծ park-ը՝ հանրային այգին, որտեղ կարող է մինչև 30 հազար մարդ տեղավորվել: Նախատեսում եք, որ այսքան մա՞րդ է լինելու։

-Այո՛: Երեք խոշոր միջոցառում ունենք: Բիզնես սիմպոզիումի ու Սիլիկոնային Հովտի մասին խոսեցինք, կրկնում եմ՝ դրանք շատ լուրջ ու ընդգրկուն ներկայացուցչական ցանկով միջոցառումներ են լինելու: Բացի այս, ես՝ որպես գլխավոր հյուպատոս, ստեղծել եմ համայնքային ժամանակավոր մի կառույց՝ միայն վարչապետի այցի կազմակերպմանը օժանդակելու համար: Անունը դրել ենք կոմիտե, որի մեջ մտնում են 4 հոգևոր առաջնորդները, Ավանդական կուսակցությունները և ամենախոշոր կազմակերպությունները, օրինակ՝ Հայկական Ընդհանուր Բարեգործական Միությունը, Հայ օգնության միությունը, Հայ միսիոներական ընկերակցությունը, Հայ դատի հանձնախումբը եւ այլն։

-Փաստորեն, Ձեզ հաջողվել է նույն կոմիտեի կազմում միավորել այն կազմակերպություններին, որոնք տասնամյակներով իրար մեջ հակասություններ ունեն: Ինչպե՞ս, մի քիչ անհավատալի է:

-Ստեղծված կոմիտեն միայն վարչապետի այցելության համար է։ Բոլորն իրենց հակասությունները մի կողմ են դրել և հրաշալի համագործակցում են՝ ամուր կանգնած մնալով մեր թիկունքին ու ամենօրյա աշխատանքով սպասարկելով այցի նախապատրաստմանըը: Ի դեպ, չմոռանամ ասել, որ նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը համայնքային կառուցվածքների կառույցների ղեկավարների հետ: Խոշորագույն կազմակերպությունների 70-80 ներկայացուցիչներ կհանդիպեն վարչապետի հետ, հարցեր կտան վերջինիս ու առիթ կունենան նրանից լսելու իրենց հուզող հարցերի պատասխանները: Նախատեսված է նաև հանդիպում ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

Վերադառնալով մեր զրույցի սկզբին՝ խորհրդանշական սիմվոլիկայի մասով ուզում եմ ասել հետևյալը (ես սիրում եմ դա ասել, ես հավատում եմ դրան). Թավշյա հեղափոխության օրերին որակական նոր երևույթ արձանագրվեց: Մինչ այդ սփյուռքում ապրող հայերը հայաստանյան քաղաքական իրադարձություններին հեռվից են հետեւել ու մասնակից չեն դրաձել: Այստեղ ոչ միայն աշխարհագրության հարցն է, այլև սրտի թրթիռով էլ չեն ընկալել մինչ թավշյա հեղափոխությունը: Հիմա առաջին անգամ Կալիֆորնիայում ապրող հայերը մասնակցեցին հեղափոխությանը։ Հասկանում եք, աշխարհագրության անջրպետները վերացել են, և այս այցը նաև այդ սիմվոլիկան է ընդգրկում:

-Այո՛, Հայաստանի հեղափոխության՝ Կալիֆորնիայի բաժնետերերը իսկապես սպասում են Փաշինյանի այցին: Երկար են սպասել ու կարծում եմ, որ հեղափոխական օրերի տոկունությունը այս անգամ էլ կօգնի վարչապետին կրել գերբեռնված ծրագրի ծանրությունը:

-Ծավալն աննախադեպ է, ու ՀՀ վարչապետը պատրաստ է՝ մանրամասնորեն տեղեկացված բոլոր հանդիպումների մասին:

 Գոհար Վեզիրյան, Կալիֆորնիա

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5460 դիտում

Փամբակ գետում վերսկսվել են մեքենայով ջուրն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները

Հրդեհ՝ Թաիրով բնակավայրում կառուցվող շինության շինհրապարակում

Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ