Անշարժ գույքի գործարքների թիվը հետհեղափոխական շրջանում ի զարմանս շատերի ավելացել է. Սահակյան

Հայաստանում բնակարանների եւ անհատական տների գները, պաշտոնական վիճակագրության համաձայն, 2017 թվականից պարբերաբար աճում են:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ օգոստոսին Երեւանում բնակարանների առուվաճառքը հուլիսի համեմատ աճել է 7.6%-ով։ Մարզերում բնակարանների արժեքը 1 քառակուսի մետրի հաշվարկով հուլիսի համեմատ աճել է 0.3%-ով: 2019թ. օգոստոսին գրանցվել է անշարժ գույքի առուվաճառքի 15.507 գործարք, ինչը 2018թ. օգոստոսի համեմատ շատ է 11.9%-ով:

Պահանջարկն առավել բարձր է նորակառույց շենքերում ու թաղամասերում։ Հիմնական պատճառն այն է, որ եկամտահարկի հաշվին հիփոթեքային վարկի մարման հնարավորություն կա։

Անշարժ գույքի շուկայի ներկայիս վիճակի մասին զրուցեցինք Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արայիկ Սահակյանի հետ:

- Պարո՛ն Սահակյան, վերջերս Երեւանում ակտիվացել է շինարարությունը: Կարող եք  նշել՝ այս տարի քանի՞ շինություն է կառուցվել նախորդ տարվա համեմատ:

- Կառուցված բազմաբնակարան շենքերի մասին ինֆորմացիա Կադաստրի կոմիտեն ուղղակիորեն չունի: Շենքերը կառուցվում են, առաջնային գրանցումը կատարվում է մեզ մոտ, բայց այդ առաջնային գրանցումների հիման վրա մենք, իհարկե, չենք կարող վերլուծություն կատարել: Մենք վերլուծությունը կատարում ենք կատարված գործարքների կտրվածքով: Դեռ չկատարված, այսինքն՝ կառուցված, գործարքների մասին ինֆորմացիա այս պահին կդժվարանամ ասել: Ընդհանուր առմամբ շուկան շատ է ակտիվացել: Ընդհանուր գործարքների թիվը հետհեղափոխական շրջանում ի զարմանս շատերի ավելացել է: Երբ մենք այս տարվա կիսամյակային վերլուծություն իրականացրինք՝ նախորդ 10 տարիների թվերի հետ համեմատելով, գործարքների թիվը ռեկորդային էր: Այս առումով շուկան ակտիվացել է, ու ամեն ամիս այդ ակտիվությունը զգացվում է: Դրանից կարող ենք ենթադրություն անել, որ նաեւ առաջարկն է շատացել, պահանջարկն է շատացել: Այսինքն՝ շինարարության ոլորտը սկսել է խոր թմբիրից արթնանալ:

- Եկամտահարկի հաշվին հիփոթեքային վարկի մարման հնարավորություն ունենալով՝ մեծացել է նորակառույց բնակարաններ ձեռք բերելու պահանջարկը: Արդյոք պահանջարկն ու առաջարկը հավասարազո՞ր են: Շատ դեպքերում շինությունը դեռ չկառուցված՝ մարդիկ բնակարան են ձեռք բերում ու շատ մարդիկ էլ սպասման մեջ են մնում:

- Մինչեւ Կադաստրի կոմիտեում աշխատանքի անցնելը, ես կառուցապատման ոլորտում եմ աշխատել: Ձեր ասած երեւույթը, երբ շենքը դեռ չկառուցված բնակարանների նախնական պայմանագրերով վաճառք է կատարվում, եղել է: Դա նոր չէ: Մյուս կողմից չպետք է ուշադրությունը սեւեռենք, թե արդյոք կա՞ այդ քանակի բնակարանների առաջարկ, ինչ չափի որ պահանջարկն է: Այստեղ կարեւորը պահանջարկի խթանումն է, որն իր հետեւից կբերի առաջարկի ավելացման: Այդ առումով շատ կարեւոր նախաձեռնություն էր այդ եկամտահարկի վերադարձի ծրագիրը: Դա շատ մեծ նշանակություն ունեցավ շուկայի ակտիվացման համար: Երիտասարդ ընտանիքներին պետական ծրագրերով բնակարանի ապահովման ծրագիրն էլ բավականին աշխուժացրեց շինարարության ոլորտը: Կա նաեւ մի այլ գործոն՝ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների նվազումը: Այս ընթացքում տոկոսադրույքները մեր շուկայի համար էական նվազել են:

- Վարչապետ Փաշինյանն արտասահմանյան այցերի ժամանակ մեր հայրենակիցներին խորհուրդ է տալիս վերադառնալ հայրենիք, բնակարան գնել եւ բնակվել այստեղ: Ենթադրենք՝ մի քանի հազար քաղաքացի ցանկանում է գալ եւ բնակարան գնել. ինչ եք կարծում՝ մենք ունե՞նք լրացուցիչ քանակի անշարժ գույք Հայաստանում, որ նրանք կարող են ձեռք բերել:

- Շատ լավ առաջարկ է: Բնականաբար եթե առաջարկ է լինում վերադառնալ հայրենիք եւ ձեռք բերել անշարժ գույք, չի նշանակում, որ մի օր բոլորը պետք է վերադառնան ու պարզվի, որ Հայաստանում նման կարգի առաջարկ չկա: Դա լինելու է հընթացս, եւ վերադարձի դեպքում, երբ որ պահանջարկ եղավ, համապատասխան առաջարկը կձեւավորվի: Այլ հարց է, թե այդ մեծ հոսքը լինելու դեպքում ինչքանով արագ կարձագանքի շուկան, ինչքանով արագ կարձագանքեն կառուցապատման ոլորտի խաղացողները: Բնականաբար շենքը 1 օրում կամ 1 տարում չի կառուցվում: Այստեղ շատ կարեւոր է, որ չկրկնենք 2008թ. շինարարական բում ասվածը, երբ պահանջարկն այնքան շատ էր, որ ով փող ուներ՝ սկսեց շինարարություն անել: Հետո մի պահ եղավ, որ պահանջարկը մի մակարդակի վրա էր, առաջարկը դրան գերազանցեց ու լճացում տեղի ունեցավ: Վարչապետն այդ գաղափարը միշտ էլ ասել է. թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Ռուսաստանում: Դա շարունակական ու բնական պրոցես պետք է լինի: Այս առումով ամենակարեւորն այն է, որ վերջին 1 տարվա ընթացքում անշարժ գույքի շուկայում տեղի ունեցած աճը՝ թե՛ գործարքների քանակի, թե՛ գների աճի առումով, սահուն է: Այսինքն՝ սա խոսում է շուկայի կայունության մասին:

- Պահանջարկը սովորաբար բարձրացնում է նաեւ անշարժ գույքի գները: Այս տարվա եւ նախորդ տարվա նույն ամիսներին Երեւանի վարչական շրջաններում որքա՞ն են արժեցել բնակարանները: 

- 2019թ. օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ գնային աճը կազմել է 10.4 տոկոս: 2019-ի օգոստոսին նույն թվականի հուլիսի համեմատ գնային աճը եղել է 1.1 տոկոս: Օրինակ՝ Կենտրոն վարչական շրջանի միջին գնային տվյալներով՝ 2018թ. օգոստոսին 1ք/մ-ի արժեքը կազմել է 541 հազար դրամ, իսկ 2019-ի օգոստոսին՝ 612 հազար դրամ: Աճը կազմել է 13 տոկոս: Արաբկիրում՝ 2018-ի օգոստոսին՝ 1ք/մ-ը 374 հազար արժեր, 2019-ի նույն ժամանակահատվածում 419 հազար, աճը 11.2 տոկոս: Ամենացածրը եղել է Նուբարաշենում: 2018-ի օգոստոսին 1ք/մ-ն 167 հազար դրամ արժեր, 2019-ի օգոստոսին՝ 178 հազար, 6.6 տոկոս աճ:

- Ձեր գնահատմամբ՝ անշարժ գույքի գները օբյեկտի՞վ են բարձրանում: Օրինակ՝ ՊՆ-ն շուտով զինթոշակառուներին բնակարան գնելու համար սերտիֆիկատ է բաժանելու, եւ նրանք պետք է բնակարան գնեն: Արդյոք այդպիսի հանգամանքներից չե՞ն օգտվի վաճառողները եւ գնային լուրջ փոփոխություն չեն կատարի:

- Ինձ չի թվում, որ օբյեկտիվ չեն: Մինչեւ ձեր նշած ծրագիրը, որը դեռ չի իրականացվել, կային նաեւ գործող ծրագրեր. երիտասարդ ընտանիքների բնակարանով ապահովման ծրագիր, եկամտային հարկի առաջնային շուկայից հիփոթեքային վարկի տոկոսների փակման ծրագիր: Այնպես չէ, որ մի ծրագիր եղավ, դրա արդյունքում պահանջարկը շատացավ ու վաճառողները գները բարձրացրին: Դա միշտ էլ եղել է: Բնականաբար եթե պահանջարկը կա, առաջարկը պետք է համապատասխանի դրան: Հակառակ դեպքում՝ գների իջեցում կլիներ: Այդ առումով կարեւոր է նաեւ, որ կտրուկ աճ չկա: Տնտեսության համար ամենակարեւոր պայմանը շուկայի կայունությունն է:

- Մարզերում շինարարության ակտիվություն կա՞:

- Գործարքների թվի աճ նաեւ մարզերում է նկատվում: Համեմատած Երեւանի հետ՝ բնակարանների գների աճն ավելի համեստ է, բայց էլի ամեն ամիս աճը կա՝ թե՛ գործարքների թվի եւ թե՛ գների: Այս աճի տենդենցը թույլ է տալիս մեզ եզրակացնելու, որ մարզերում բնակարանների պահանջարկն ավելացել է: Օրինակ՝ Գյումրիում որոշակի աճ կա, Կոտայքի մարզում կա, Արմավիրի եւ Արարատի մարզերում: Այստեղ մենք տեսնում ենք, որ բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը բավականին մեծ է:

- Ո՞ր մարզում է անշարժ գույքն ավելի էժան:

- Ամենացածր գնային տատանումը՝ Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի եւ Վայոց ձորի մարզում է:

- Ի՞նչն է այդ 4 մարզերում գների ոչ էական աճի պատճառը:

- Մարզերի հեռավորությունը, սոցիալ-տնտեսական վիճակը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2658 դիտում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը