Նախկինում ուսադիրներ կրելն ազատո՞ւմ է պատասխանատվությունից

Նախօրեին հայտնի դարձավ, որ մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, իսկ մեկ այլ քրեական գործով (զինծառայողներին բնակարաններով ապահովելու հետ կապված) էլ մեղադրվում է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: Եվ ընդդիմադիր քարոզչամիջոցները, բնականաբար, այս փաստերը գնահատեցին որպես քաղաքական հալածանքների եւ վրեժխնդրության նոր փուլի մեկնարկ, ուժային կառույցները «կազմաքանդելու» փորձ եւ այլն:

Իրականում այս ամենը ոչ քաղաքական հալածանք է, ոչ վրեժխնդրություն, ոչ էլ, առավել եւս, ուժային կառույցները թուլացնելուն ուղղված քայլ: Սա ողբերգություն է: Ողբերգություն է, որ տարիներ շարունակ Հայաստանում իշխանական այնպիսի համակարգ ու կառավարման այնպիսի մեխանիզմներ են գործել, որ ցանկացած ոլորտ ուսումնասիրելիս կամ աղմկահարույց քրեական գործ քննելիս հսկայական կծիկներ են բացվում, որոնցում այս կամ այն չափով ներգրավված են լինում տասնյակ ու անգամ հարյուրավոր նախկին պաշտոնյաներ, եւ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե կառավարական համակարգը վերից վար, ծայրից ծայր արատավորված է եղել: Ու պատահական չէ, որ ավելի ու ավելի հաճախ են տեսակետներ հնչում, թե «եթե բոլոր նրանք, ովքեր նախկինում ինչ-որ հանցանք են գործել, պատասխանատվության ենթարկվեն, տակը մարդ չի մնա»: Այդպիսով, իշխանություններին անուղղակիորեն կոչ է արվում հաշվի առնել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների (թեկուզ՝ նախկինում լուրջ հանցանքներ կատարած կամ նման հանցանքներ կատարելու մեջ կասկածվող) ծառայությունները, անցյալը շատ «չքչփորել» եւ շարժվել առաջ:

Այս առաջարկն, իհարկե, իր մեջ որոշակի ռացիոնալ հատիկ պարունակում է, որովհետեւ իսկապես էլ, եթե բանակի, ոստիկանության կամ հատուկ ծառայությունների նախորդ տարիների գործունեությունը լրջորեն ուսումնասիրվի, հարյուրավոր բարձրաստիճան սպաներ կարող են հայտնվել մեղադրյալի աթոռին, եւ արդյունքում այդ համակարգերը կարող են նաեւ տուժել (համենայն դեպս՝ կարճաժամկետ կտրվածքով): Այսինքն՝ տրամաբանական կլիներ, եթե ներքին կարգով ինչ-որ «համաներում» կիրառվեր եւ որոշվեր, որ, օրինակ, նախկինում կատարված այս-այս-այս կարգի հանցագործությունները «մոռացվում են», իսկ այս-այս-այս հանցագործությունների մեղավորներն անպայման պիտի պատասխանատվության ենթարկվեն: Ու խնդիրը նույնիսկ փիլիսոփայական հարցադրումը չէ, թե, ասենք, կարո՞ղ էին բանակի կամ ոստիկանության ամրապնդման հարցում լուրջ ծառայություններ ունենալ մարդիկ, ովքեր այդ նույն բանակի կամ ոստիկանության հաշվին մուլտիմիլիոնատերեր են դարձել: Խնդիրը շատ ավելի ընդգրկուն է՝ բոլո՞րն են պատասխանատվության ենթարկվում, թե՞ մեծ մասի դեպքում պետք է ըմբռնումով մոտենալ՝ հաշվի առնելով, որ «ժամանակներն էին այդպիսին»:

Ըստ երեւույթին Հայաստանի իշխանություններն այս հարցում իսկապես լուրջ երկընտրանքի առջեւ են կանգնած, ընդ որում՝ հազիվ թե սա այն հարցն է, որտեղ կարելի է որոշում ընդունել ըստ ժողովրդի մեծամասնության կամքի (մեծ հավանականությամբ՝ եթե այս հարցով հանրաքվե անցկացվի, մարդկանց մեծամասնությունը կողմ կլինի անխտիր բոլորին պատասխանատվության ենթարկելուն): Որոշումը պետք է կայացվի՝ հաշվի առնելով Հայաստանի կարճաժամկետ եւ երկարաժամկետ պետական շահերը: Կարճաժամկետ շահերը ենթադրում են, որ չարժե շատ փորփրել ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների անցյալը, որովհետեւ դա իր մեջ ներքաղաքական ապակայունացման որոշակի վտանգ է պարունակում, իսկ երկարաժամկետ շահերը պարտադրում են հիմնովին մաքրել ուժային կառույցներն այն սպաներից, ովքեր նախկինում ինչ-ինչ կոռուպցիոն սխեմաների մեջ են եղել, այսօր կարոտով են հիշում այդ ժամանակները եւ առաջին իսկ առիթի դեպքում կփորձեն վերադարձնել անցյալը:

Հ.Գ. Ուշադրություն դարձրեք՝ հասարակության մեջ նախկին բարձրաստիճան սպաների՝ այս կամ այն հանցավոր սխեմայում ներգրավված լինել-չլինելու վերաբերյալ քննարկումներ ընդհանրապես չկան: Քննարկվում է բոլորովին այլ հարց՝ պե՞տք է նրանց պատասխանատվության ենթարկել, թե ոչ: Ու տարօրինակ է, որ այս իրավիճակում այդ մարդիկ իրենք իրենց քաղհալածյալներ են համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4647 դիտում

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը