Պիղատոսյան կեցվածքն ու ինձնից քավության նոխազ դարձնելը թիմային ոգուն չի համապատասխանում. Նազենի Ղարիբյան

Մշակույթի նախկին փոխնախարար Նազենի Ղարիբյանը դեռ չի ծանոթացել դատարանի վճռին: Հուլիսի 24-ից Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել էր Կոնստանտին Օրբելյանի հայցն ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գործով նիստը, որով Օրբելյանը պահանջում էր անվավեր ճանաչել Նազենի Ղարիբյանի՝ 2019 թվականի մարտի 3-ի «Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու հրամանը», վերականգնել աշխատանքում եւ վճարել հարկադիր պարապուրդի գումարը: Դատարանն ամբողջությամբ բավարարել է Օրբելյանի հայցը:

Օրբելյանի՝ նախկին պաշտոնում վերականգնվելու պահանջի, նախարարությունից հեռանալուց հետո էլ իր անձին ուղղվող քննադատությունների մասին ՀԺ-ն զրուցել է Նազենի Ղարիբյանի հետ:

Տիկին Ղարիբյան, դատարանն ամբողջությամբ բավարարեց Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հայցն ընդդեմ ձեզ: Սպասու՞մ էիք նման որոշման:

- Նախ, պետք է ասեմ, որ արդարադատության եւ արդարության մեջ մեծ տարբերություն կա եւ պետք չէ սրանք նույնականացնել: Եվ հետո, դատական գործընթացն ընթացակարգային բարդ մեխանիզմ է: Դեռ չեմ հասցրել ծանոթանալ դատավճռին եւ չեմ էլ հետաքրքրվել այս պրոցեսով, որովհետեւ նախարարությունից դուրս գալուց հետո մտածել եմ, որ դա այլեւս իմ խնդիրը չէ: Ես չգիտեմ՝ ինչ հիմքով է կայացվել վճիռը հօգուտ Հարրի Կոնստանտին Օրբելյանի: Քանի որ նա դրսից հրավիրված արվեստագետ է, եւ իր մեղքը չէր, որ նախկին իշխանություններն օրենք են խախտել, մի գիշերվա մեջ օրենք փոխել եւ իրեն ապօրինի նշանակել այդ պաշտոնում: Եթե այդ տեսանկյունից նայենք, ապա մեղքը նախկին իշխանություններինն է. ես պարզապես իմ աշխատանքն եմ կատարել: Չի բացառվում, որ այստեղ գործել է ներքին պայմանավորվածություններ՝ դատարանի, Օրբելյանի, Օպերայի, ինչու չէ՝ նաեւ նախարարության միջեւ: Այսօրվա մեր դատական համակարգի եւ իշխանությունների մեջ եղած հակասությունների պատճառով եւս կարելի է շատ բաներ ենթադրել:

Օրբելյանի հարկադիր պարապուրդի գումարը նախարարությո՞ւնն է վճարելու:

- Այն պարապուրդի գումարը, որ հիմա փորձվում է բարդել իմ խղճի վրա, պետք է գնալ եւ պահանջել նախկին իշխանություններից: Ինձ տեղեկություններ են հասել, թե իբր իմ թեթեւ ձեռքով այդ ամբողջ գումարը պետք է տա Օպերան: Նախ, եթե փոխտնօրենը նշանակվել է տնօրենի ԺՊ, նշանակում է՝ նրա ազատ մնացած հաստիքն այս ամիսների ընթացքում մնացել է: Ես բոլորովին մեղավոր չեմ, որ օրենք է խախտվել եւ հետո այդ օրենքի համար դատարանը վճիռ է կայացրել: Օպերային թատրոնի տարեկան բյուջեն, չհաշված ներկայացումներին հատկացվող գումարը, ավելին է, քան մշակութային բոլոր միջոցառումներին հատկացվող տարեկան բյուջեն (1 միլիարդ 400 միլիոն դրամ): Այդ գումարը վճարում ենք մենք՝ հարկատուներս: Դեռ պարզ չէ՝ հարկադիր պարապուրդի գումարը նախարարությո՞ւնն է տալու, թե՞ Օպերան է իր բյուջեից վճարելու:

- Տեղյակ չե՞ք, թե պատասխանող կողմը (ԿԳՄՍ-ն) ինչու ներկա չի եղել դատավարություներին:

- Հավանաբար ԿԳՄՍ-ն հետամուտ չի եղել դատը շահելու կամ էլ չի կարողացել բավարար չափով ուշադրություն դարձնել այս գործընթացին: Նախարարության համար միեւնույն է եղել՝ Օրբելյանը կվերադառնա այդ պաշտոնին, թե ոչ: Այդ ամիսների ընթացքում նախարարությունների միացման գործընթացն է եղել, եւ հնարավոր է դա է դեր խաղացել ու շատ հարցեր բավարար ուշադրությունից դուրս են մնացել: Պիղատոսյան կեցվածքն ու ինձանից քավության նոխազ դարձնելը թիմային ոգուն չի համապատասխանում: Ի վերջո այդ իշխանությունների ներկայացուցիչ եմ, թիմի մեջ եմ եղել: Առաջին հեղափոխականներից եմ եղել: Ես կարող էի ակնկալել մի փոքր այլ վերաբերմունք:

Մշակույթի փոխնախարարի պաշտոնն ստանձնելուց հետո մի քանի ՊՈԱԿ-ների տնօրեններ ակնհայտ վատ տրամադրվածություն ձեռք բերեցին ձեր անձի հանդեպ այն բանից հետո, երբ դուք ի պաշտոնե որոշ փոփոխություններ արեցիք: Առիթ ունեցե՞լ եք նրանց հանդիպելու այս ընթացքում:

- Իմ գործողություններն իրենց հանդեպ չեն եղել: Քանի որ տնօրեններն իրենց անձը նույնացրել են ՊՈԱԿ-ների հետ, շատերի համար դա սեփականություն ու ժառանգություն է դիտարկվել, ուստի ՊՈԱԿ-ներում իրականացվող իմ ցանկացած քայլ նրանք դիտարկել են հարված իրենց անձի դեմ: Ամիսներ շարունակ Օպերային թատրոնի անձնակազմի կողմից թիրախավորված էի ես, ասես այդ որոշումը միայնակ, իմ կամքով էի կայացրել՝ անձնական մղումներից կամ շահադիտական նպատակներից դրդված: Այստեղ պետք է կրկին բարձրաձայնեմ խնդրի պատմության մասին: Ես նշանակվել էի նախարարի պաշտոնակատար եւ ժառանգել բոլոր հարցերն ու խնդիրները, որոնք նախկինից էին գալիս: Այդ խնդիրների մեջ էր նաեւ Օպերային թատրոնի խնդիրը, որը բարձրաձայնվել է նախկին նախարար Լիլիթ Մակունցի պաշտոնավարման հենց սկզբից: Ամիսներ շարունակ նախարարությունը նամակներ էր ստանում, որ Օրբելյանն ապօրինի է նշանակված: Բազմաթիվ նամակներով դիմում էր նաեւ Օպերային թատրոնի իրավաբանական վարչության նախկին պետ Քրիստինե Նաղդալյանը: Հետո սկսեցին նամակներ գրվել, որ ես հանցավոր անգործություն եմ ցուցաբերում, Օրբելյանի հետ գործարքի մեջ եմ: Հայտնվել էի երկու կրակի արանքում: Մեր պարտականությունն էր այդ նամակներին արձագանքել: Ես կարող էի հենց հունվարին էլ ստորագրել որոշումը, բայց ամիսներ շարունակ մենք ուսումնասիրել ենք, օրենքն ենք նայել, դիմել ենք Արդարադատության նախարարություն եւ այլն: Ամեն ինչ ըստ օրենքի է արվել, ու դա հապճեպ որոշում չի եղել:

- Այս պահին ինչով եք զբաղվում: Մշակույթի դաշտ վերադառնալու մտադրություններ ունե՞ք:

- Ես վերադարձել եմ իմ նախկին զբաղմունքներին: Գիտությանն եմ վերադարձել՝ դասախոսական աշխատանքներիս: Դրան զուգահեռ ակտիվ մշակութային կյանքով եմ ապրում: Նախարարությունից դուրս փորձում եմ մշակութային հեղափոխություն պատրաստել: Տարբեր ծրագրեր եմ պատրաստում հատկապես մարզերում: Գրադարանների, ընթերցանության խթանման գործում եմ աշխատանքներ իրականացնում: Ազատելուց հետո ինձ առաջարկում էին որեւէ ՊՈԱԿ-ի տնօրեն, բայց չեմ ցանկացել, չեմ էլ խորացել, թե ուր կամ ինչու, որովհետեւ ինձ այդտեղ չեմ տեսնում:

Հ.Գ. -1. Կրթության գիտության մշակույթի եւ սպորտի նախարարության լրատվության պատասխանատու Օֆելյա Կամավոսյանը ՀԺ-ին հայտնեց, որ նախարարությունը դեռ պաշտոնապես չի ստացել դատարանի վճիռը: Ստանալուն պես բոլոր հիմքերը կդիտրակվեն եւ դրանից հետո միայն պարզ կլինի՝ բողոքարկելու են, թե ոչ:

Հ.Գ.-2. Անգամ եթե ԿԳՄՍ-ն վճիռը չբողոքարկի վերաքննիչ դատարանում, Կոնստանտին Օրբելյանը մեկ ամսից շուտ չի կարող վերադառնալ Օպերային թատրոնի իր պաշտոնին, քանի որ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում մեկ ամիս անց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5984 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս