Հրանտ Ստեփանյանի գեղանկարներից երեքը Ազգային պատկերասրահը եւ ձեռք է բերել, եւ ձեռք չի բերել. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Գեղանկարիչ Հրանտ Ստեփանյանի որդին՝ Արշակ Ստեփանյանը, բաց նամակով դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այլեւս հույս չունենալով, որ պետական մարմիններին դիմելու միջոցով խնդիրը կարող է լուծում ստանալ: Նա գրում է, որ մշակույթի նախարարությունը ժամանակին գործընթաց է սկսել հոր գեղանկարներից երեքը Ազգային պատկերասրահի համար ձեռք բերելու համար, բայց այդ գործընթացը մինչեւ օրս իր ավարտին չի հասնում՝ չնայած կտավներն արդեն իսկ պատկերասրահում են: 

Արշակ Ստեփանյանի նամակը ներկայացնում ենք ստորեւ:

«Հարգելի՛ պարոն վարչապետ,

Ձեզ չէի անհանգստացնի այս քաղաքական լարված իրավիճակում, քանզի համոզված եմ, որ առանց Ձեզ և Ձեր միջամտության շատ հարցեր մնում են օդում կախված:

2018 թ. մարտի 20-ին լրացավ հայ արվեստի դասական գեղանկարիչ Հրանտ Ստեփանյանի 100-ամյա հոբելյանը: Դեռ 2016 թ. վերջին ՀՀ մշակույթի նախարարի հետ քննարկելիս եկանք համաձայնության, որ նախարարությունը ձեռք բերի մի քանի գեղանկար՝ ՀՀ ազգային պատկերասրահի ֆոնդը համալրելու, ինչպես նաև միջնորդի հոբելյանի հետ կապված հիշատակը հավերժացնելու նպատակով թողարկել նամականիշ: Հրանտ Ստեփանյանի աշխատանքները գտնվում են ՀՀ ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Երևանի պատմության թանգարանում, ՀՀ Ազգային ժողովում, Ե. Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Խ. Աբովյանի անվան տուն-թանգարանում, Հայրենական պատերազմի թանգարանում, Ջերմուկի, Վանաձորի, Ստեփանավանի և այլ քաղաքների թանգարաններում, արտասահամանյան բազմաթիվ երկրներում և անհատ հավաքածուներում:

(27.01.2017 թ.) թիվ 05/2.1/286-17 գրությամբ՝ մշակույթի փոխնախարար Ա. Պողոսյանի ստորագրությամբ ստացա պատասխան առ այն՝ մեջբերում եմ. «Խնդրում ենք Հ. Ստեփանյանի աշխատանքները ներկայացնել ՀՀ ազգային պատկերասրահ՝ համապատասխան հանձնաժողովի մասնագիտական եզրակացության և գնահատման նպատակով»,- մեջբերման վերջը:

(17.02.2017 թ.) թիվ 03/2.1/752-17 գրությամբ՝ ստացա երկրորդ պատասխանը՝ փոխնախարար տիկին Ա. Սամուելյանի ստորագրությամբ՝ մեջբերում եմ. «Հրանտ Ստեփանյանի 100-ամյա հոբելյանական դրոշմանիշի տպագրության առաջարկը կքննարկվի 2018 թ. փոստային վճարման պետական նշանների ցանկը կազմելիս»,- մեջբերման վերջը:

(10.03.2017 թ.) համաձայն Մշակույթի նախարարության գրության՝ ՀՀ ազգային պատկերասրահ ներկայացրի 5 աշխատանք՝ ստեղծելով ընտրության հնարավորություն, որից մասնագիտական հանձնաժողովն ընտրեց և ընդունեց 3 աշխատանք. ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, բալետի պարուհի Գալյա Հարութի դիմանկարը (1945 թ.), որն աշխարհահռչակ շախմատիստ, աշխարհի չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի կինն է եղել, կոմպոզիտոր, ՀԽՍՀ և ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ազատ Մանուկյանի դիմանկարը (1954 թ.) և «Նավակներ» (1972 թ.) նկարները: Մասնագիտական հանձնաժողովը (11.05.2017 թ.) (արձանագրություն թիվ 1) ընդունեց և գնման նպատակով ընտրեց վերը նշված 3 նկարները՝ բարձր գնահատելով նրանց գեղարվեստական և պատմական արժեքը: Գումարային առումով 3 աշխատանքները միասին կազմել է 5.555.700 դրամ (հինգ միլիոն հինգ հարյուր հիսունհինգ հազար յոթ հարյուր դրամ): Շուրջ 2 տարի 6 ամիս ընթանում է այս գործընթացը: Դրոշմանիշի մասով մշակույթի նախարարությունը քննարկել և առաջարկությամբ դիմել էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝ Հ. Ստեփանյանի 100-ամյա հոբելյանի առիթով դրոշմանիշ թողարկելու համար, սակայն վերը նշված նախարարությունից ինձ տեղեկացրին, որ մշակույթի նախարարությունից այն անձը, որը հանդիսանում է իրենց հանձնաժողովի անդամ, վերջին նիստերին չի ներկայացել, չի մասնակցել քննարկումներին և քվեարկություններին, չի ներկայացրել մշակույթի նախարարության առաջարկությունը, ուստի, իրենց կամքից անկախ, դրոշմանիշի թողարկման առաջարկությունը դուրս է մնացել նախարարության 2018 թ. ցուցակից: Իմ բանավոր հարցին ներկայում ի՞նչ կարելի է անել, ինչպե՞ս ուղղել սխալը, պատասխանեցին, որ մշակույթի նախարարությունը մեկ անգամ ևս պետք է ներկայացնի և իրենց ներկայացուցիչը պետք է հետամուտ լինի հարցի լուծմանը, որպեսզի հայտը ներառվի 2018 կամ 2019 թ. ցուցակում, ինչը այդպես էլ չիրականացավ մի անպատասխանատու անձի պատճառով:

2017 թ. մարտի 10-ից ի վեր մասնագիտական հանձնաժողովի կողմից ընտրված, ընդունված և գնահատված նկարները գտնվում են ՀՀ ազգային պատկերասրահում: Պատկերասրահի տնօրինությունը դիմել է մշակույթի նախարարին առ այն, որ իր հանձնարարությունը կատարված է և ակնկալում են դրամական աջակցություն, սակայն մինչ օրս ես չեմ ստացել գնահատված նկարների արժեքը: 2017 թ. նախարարությունից հայտնեցին՝ քանի որ բյուջեն բաշխված է, ուստի վճարումը կլինի 2018 թ. 3-րդ եռամսյակում: (31.08.2018թ.) դիմեցի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցին, քանի որ լսել էի իր 100-օրյա գործունեության հետ կապված մամլո ասուլիսը, որտեղ նա ասաց, որ նախարարությունը փակել է նախկին պարտքերը և պետք է իրագործի նախորդից եկած բոլոր նախագծերը. ոչ մի ծրագիր չպետք է մնա անկատար: (08.10.2018 թ.) թիվ 03/1.1/7011-18 գրությամբ՝ ստացա պատասխան՝ փոխնախարար Տ. Գալստյանի ստորագրությամբ առ այն, մեջբերում եմ. «Նախարարությունը բարձր է գնահատում գեղանկարիչ Հ. Ստեփանյանի ավանդը: Տեղեկացնում ենք, որ 2018 թ. ոլորտի բյուջեն բաշխված է՝ ըստ ծրագրերի և, ցավոք, նկարչի աշխատանքների ձեռք բերումը այս պահին հնարավոր չէ»:

Չեմ ցանկանում մեկնաբանել նախարարության պատասխանը: 100-ամյա հոբելյանի հետ կապված քննարկումը տեղի է ունեցել 2016 թ., նախարարությունը որոշել է ձեռք բերել վարպետի մի քանի գեղանկար, այդ ուղղությամբ կատարվել է բավականին աշխատանք իմ և ազգային պատկերասրահի միջև, ի վերջո գնման նպատակով մասնագիտական հանձնաժողովը կատարել է նախարարության հանձնարարականը. գնման նպատակով ընդունել և գնահատել է նկարները, սակայն նախարարությունը չի փոխանցում նկարների արժեքը, դե յուրե և դե ֆակտո նկարները ձեռք են բերվել և գտնվում են ազգային պատկերասրահում: Նամականիշի հարցով (21.12.2018 թ.) դիմեցի նորանշանակ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար պարոն Հ. Արշակյանին և (17.01.2019 թ.) ստացա բացասական ոչ տրամաբանական և ոչ հիմնավոր պատասխան: Ցանկության և բարի կամքի դեպքում անհնար ոչինչ չկա. բացթողումը կարելի է լրացնել 2019 կամ 2020 թթ., պարտադիր չէ, որ նամականիշը լույս տեսնի անմիջապես հոբելյանի օրը. նամանավանդ, որ դա եղել է մշակույթի նախարարության անպատասխանատու անձի  մեղքով:

2019 թ. Լոս Անջելեսում՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, դուստրս՝ Սեդա Ստեփանյանը, որը լրագրող է, հարց ուղղեց տիկին Աննա Հակոբյանին այն մասին, որ պետությունն իր պապիկի՝ հայտնի գեղանկարիչ, հայ արվեստի դասական Հրանտ Ստեփանյանի 100-ամյա հոբելյանի շրջանակներում ձեռք է բերել 3 գեղանկար՝ ՀՀ ազգային պատկերասրահի ֆոնդը համալրելու նպատակով, սակայն արժեքը չի վճարում: Դահլիճում հազարավոր ծափերի ներքո՝ տիկին Աննա Հակոբյանը պատասխանեց, որ նախկին իշխանությունից որդեգրած ոչ մի պարտք չի մնալու, բոլորը մարվելու են, նույն կերպ արտահայտվել էր նաև տիկին Մակունցը: Ցավոք, այս խոստումները մինչ այժմ մնացել են օդում կախված:

Հարգելի՛ պարոն Փաշինյան,

Համոզված եմ, որ իմ նախորդ նամակն անձամբ Ձեզ չի հասել, հակառակ դեպքում՝ խնդիրը լուծված կլիներ: Հույսս կապելով միայն Ձեր անձի հետ՝ Խնդրում եմ Ձեր անմիջական արդարացի միջնորդությունը և ֆինանսական աջակցությունը՝ նամակում շարադրված խնդիրների լուծման, ձեռք բերված նկարների արժեքը ստանալու հարցում: Չեմ կարծում, որ մեծ բեռ է հայ արվեստի դասական արվեստագետի հիշատակը հավերժացնելու նպատակով մեկ նամականիշը և 3 գեղանկարի արժեքը, որի վճարման հարցն ընկել է շրջապտույտի մեջ ներկայիս ՀՀ գիտության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության և ազգային պատկերասրահի միջև: Վերջինս ինձ պատասխանել է, որ նախարարությունը պետք է վճարի, քանի որ թանգարանային արժեքներ ձեռք բերելու ֆունկցիան 2014 թ.-ից ի վեր նախարարությունը վերցրել է իր վրա, չգիտեմ ինչու՝ նախարարությունն անընդհատ փորձում է այն բարդել թանգարանի վրա: Ի վերջո նախարարությունը ոչ մի անգամ չի դիմել ՀՀ կառավարություն՝ գումարի աջակցության հարցում. չէ՞ որ արվեստագետին մեծարելն էլ պետական նշանակության հարց է: Նախարարությունը ամեն կերպ փորձում է հարցը տանել փակուղի: Նկարների վաճառքից առաջացած գումարն ինձ համար ինքնանպատակ չէ. պետք է հրատարակեմ գիրք-ալբոմ, գունազարդ օրացույց, ծախսեր՝ կապված նկարչի գերեզմանի կարգավորման հետ և այլն: Վերջացնում եմ Մարտիրոս Սարյանի խոսքով. «Հրանտ Ստեփանյանի ստեղծագործական աշխատանքները պատիվ են բերում ոչ միայն հայ ժողովրդին, այլև Սովետական Միության ժողովուրդներին»:

Կանխավ շնորհակալ եմ:

Հարգանքով՝ Արշակ Ստեփանյան                                                                                                                            

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3573 դիտում

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները